326.0041.230299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ
ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
ՀՐԱՄԱՆ
2 փետրվարի 1999 թվականի թիվ 41
i
ՏԵՂԱՆՔԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐՈՎ ՎԱՐԱԿՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՄԵԹՈԴԻԿԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. նոյեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության արդյունաբերական օբյեկտի անվտանգության վկայագրի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 702 որոշման 3-րդ կետի`
1. Հաստատել «Տեղանքի վտանգավոր նյութերով վարակվածության հաշվարկի մեթոդիկան» (կցվում է):
2. Մեթոդիկան ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
«2» ՓԵՏՐՎԱՐԻ 1999Թ.
ԹԻՎ 41 ՀՐԱՄԱՆՈՎ
ՏԵՂԱՆՔԻ` ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐՈՎ ՎԱՐԱԿՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՄԵԹՈԴԻԿԱ
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԹԵՐԹԻԿ
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐ` Հ. ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
«19» 01 1999Թ.
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐ` Գ. ՎԱՐԴԱՆՅԱՆ
«20» 01 1999Թ.
ՄՇԱԿՎԱԾ Է Ի ԿԱՏԱՐՈՒՄՆ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի ԹԻՎ 702 ՈՐՈՇՄԱՆ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Մեթոդիկան նախատեսված է կանխատեսելու վարակվածության գոտիների մասշտաբները վթարի դեպքում, կապված վտանգավոր նյութերի արտադրության, պահպանման և տեղափոխման հետ:
Վտանգավոր նյութերի տակ անհրաժեշտ է հասկանալ քիմիական այն նյութերը, որոնք իրենց ֆիզիկական, քիմիական, կենսաբանական կամ թունաբանական հատկությունների հետևանքով վտանգ են ներկայացնում մարդկանց կյանքին, առողջությանը և շրջակա միջավայրին:
Վթարների ընդհանուր առանձնահատկությունը, կապված վտանգավոր նյութերի արտանետման հետ, հանդիսանում է վտանգավոր նյութի ամպի ձևավորման և նրա վնասակար ազդեցության մեծ արագությունը, որը պահանջում է արտադրական անձնակազմի և բնակչության պաշտպանության, ինչպես նաև վարակման աղբյուրի տեղափոխման համար ձեռնարկել անհապաղ միջոցներ:
Վարակման գոտու մասշտաբների` առաջին հերթին վարակման գոտու խորության և մակերեսի կանխատեսումն իրականացվում է ձեռնարկությունների կողմից բնակչության պաշտպանության միջոցառումների նախապես մշակման գործընթացում:
Մեթոդիկայի օգտագործմամբ վարակվածության գոտիների մասշտաբների հաշվարկները նպատակահարմար է կատարել քիմիական վտանգավոր օբյեկտի տեղակայման և նախագծման հարցերի լուծման ընթացքում, նպատակ ունենալով ապահովել, վթարի դեպքում, բնակչության առավելագույն անվտանգությունը: Բացի դրանից մեթոդիկան օժանդակ նյութ է հանդիսանում արդյունաբերական օբյեկտի անվտանգության վկայագրի մշակման ընթացքում, ինչպես նախագծման, այնպես էլ շահագործման փուլերում:
Քիմիապես վտանգավոր օբյեկտում վտանգավոր նյութերը կարող են հանդիսանալ որպես ելանյութեր, միջանկյալ, վերջնական և կողմնակի նյութեր, ինչպես նաև լուծիչներ ու մշակման միջոցներ: Այդ նյութերի պաշարները պահվում են պահեստների տարողություններում, տեխնոլոգիական սարքավորումներում, տրանսպորտային միջոցներում (խողովակագծեր, ցիստեռներ): Վտանգավոր նյութերի տեղափոխման հիմնական միջոցները համարվում են երկաթուղային տրանսպորտը և խողովակաշարերը:
Վթարների հետևանքով պահեստարանների, ցիստեռների, տեխնոլոգիական տարողությունների և խողովակաշարերի վնասվածքները պայմանավորում են վտանգավոր նյութերի արտանետումը մթնոլորտ, առաջացնելով վարակվածության գոտիներ: Գետնամերձ քամու ուղղությամբ շարժվելով, վտանգավոր նյութի ամպը կարող է ձևավորել մինչև տասնյակ կիլոմետրեր, խորությամբ վարակման գոտի, առաջացնելով օբյեկտի հարևան ձեռնարկությունների չպաշտպանված բանվորների ու ծառայողների և մոտակայքում ապրող բնակչության վնասման վտանգ:
Ընդ որում գոտու տակ հասկացվում է այն տարածքը, որի սահմաններում կարող է ի հայտ գալ վտանգավոր նյութի վնասակար ազդեցությունը, իսկ գոտու խորության տակ` հեռավորությունը` վարակման աղբյուրից մինչև վարակման գոտու սահմանները:
ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹՈՎ ՎԱՐԱԿՄԱՆ ԳՈՏՈՒ ՄԱՍՇՏԱԲՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ ԿԱՐԳԸ
Մեթոդիկան թույլ է տալիս կանխատեսել գազ, գոլորշի, աէրոզոլ վիճակում գտնվող վտանգավոր նյութերի մթնոլորտ արտանետման ընթացքում վարակվածության գոտիների մասշտաբները, ելնելով վթարի առաջացման հնարավորությունից` տեխնոլոգիական տարողություններում և պահեստարաններում, ինչպես նաև երկաթուղային, խողովակաշարային և այլ փոխադրամիջոցներով տեղափոխման ժամանակ:
Կախված վտանգավոր նյութի ֆիզիկա-քիմիական հատկություններից և ագրեգատային վիճակից, վարակման գոտու մասշտաբները որոշվում են ըստ առաջնային և (կամ) երկրորդային ամպի`
- հեղուկ գազերի համար` ըստ առաջնային և երկրորդային ամպի,
- սեղմված գազերի համար` ըստ առաջնային ամպի,
- հեղուկների համար` ըստ երկրորդային ամպի:
Առաջնային ամպի տակ հասկացվում է վտանգավոր նյութի ամպը, որն առաջանում է տարողության ավերման արդյունքում, նրա պարունակության գազ մասի ակնթարթային (1-3 րոպեի ընթացքում) մթնոլորտ անցման հետևանքով, իսկ երկրորդային ամպի տակ` ամպը, որը գոյանում է գետնին թափված նյութի գոլորշիացման հետևանքով:
Վարակման գոտու մասշտաբների կանխատեսման համար անհրաժեշտ են ելակետային հետևյալ տվյալները.
1. Վտանգավոր նյութի անվանումը և ագրեգատային վիճակը
Ագրեգատային վիճակը հանդիսանում է նյութի կարևոր բնութագիրը:
Մեծ մասամբ, նորմալ պայմաններում, վտանգավոր նյութերը կարող են գտնվել գազային և հեղուկ վիճակում: Արտադրության, օգտագործման, պահպանման և տեղափոխման ընթացքում նյութի ագրեգատային վիճակը կարող է տարբերվել նրա վիճակից նորմալ պայմաններում (օրինակ, սեղմված և հեղուկ գազերը):
2. Օբյեկտում վտանգավոր նյութի ընդհանուր քանակը և տվյալներ
նրա պաշարների տեղաբաշխման մասին տարողություններում ու
տեխնոլոգիական խողովակագծերում
Վտանգավոր նյութերի պահպանումը, որը կանոնակարգվում է սանիտարական նորմաներով, շինարարական կանոններով և ճյուղային հատուկ փաստաթղթերով, իրականացվում է ելնելով նրանց ագրեգատային վիճակից:
Վտանգավոր նյութերի պահպանման ձևը և պայմանները տրված են թիվ 1 աղյուսակում:
3. Տեխնոլոգիական տարողությունից արտանետված վտանգավոր
նյութի քանակը և նրա արտահոսքի բնույթը («ազատ»
«թմբապատի մեջ» կամ «պատնեշապատի մեջ»)
Թափված վտանգավոր հեղուկ նյութի շերտի բարձրությունը (h), ընդունվում է 0,05 մ, երբ այն թափվում է գետնին ազատ ընթացքով:
Ինքնուրույն տակդիր (թմբապետ) ունեցող տարողություններից վտանգավոր նյութերի թափման դեպքում h = H - 0,2
որտեղ H-ը տակդիրի (թմբապատի) բարձրությունն է, մ:
Գազա - և հեղուկախողովակաշարերի վթարի դեպքում վտանգավոր նյութի արտանետման քանակն ընդունվում է այն առավելագույն մեծությունը, որը պարունակում է խողովակաշարը մի ավտոմատ փականից մինչև մյուսը:
4. Վտանգավոր նյութ պարունակող տարողության երկրաչափական պարամետրերը`
ա) պահեստարանի ծավալը` սեղմված գազի պահեստարանի վթարի դեպքում.
բ) գազատարների ավտոմատ փականների միջև ընկած հատվածի ծավալը` գազատարների վրա կատարված վթարի դեպքում:
5. Բնական գազում վտանգավոր նյութի տոկոսային պարունակությունը, եթե խոսքը գնում է բնական գազի խողովակաշարի վրա տեղի ունեցած վթարների մասին, երբ գազի մեջ կան վտանգավոր նյութեր:
6. Օդերևութաբանական պայմանները
- օդի ջերմաստիճանը,
- գետնամերձ քամու արագությունը (10 մ բարձրության վրա),
- օդի ուղղաձիգ կայունության աստիճանը` ինվերսիա, իզոթերմիա, կոնվեկցիա:
Մթնոլորտի վիճակի մասին տվյալների բացակայության դեպքում նրա կայունությունը որոշվում է եղանակի կանխատեսությամբ:
._________________________________________________________________________.
| քամու արա-| գիշեր | առավոտ | կեսօր | երեկո |
| գությունը |_______________|______________|_______________|______________|
| ըստ կան- | պարզ,| համա- |պարզ, |համա- | պարզ, | համա- | պարզ, |համա-|
| խատեսման | փոփոխ| տարած |փոփոխ. |տարած | փոփոխ.| տարած | փոփոխ. |տարած|
| մ/վրկ | ամպա-| ամպա- |ամպա- |ամպա- | ամպա- | ամպա- | ամպա- |ամպա-|
| | մած | մածու- |մած |մածու-| մած | մածու-| մած |մածու|
| | | թյուն | |թյուն | | թյուն | |թյուն|
|___________|______|________|_______|______|_______|_______|________|_____|
| < 2 | ին | իզ |իզ(ին) |իզ | կ(իզ) | իզ | ին |իզ |
| 2 - 3,9 | ին | իզ |իզ(ին) |իզ | իզ | իզ | իզ(ին) |իզ |
| > 4 | իզ | իզ |իզ |իզ | իզ | իզ | իզ |իզ |
._________________________________________________________________________.
Պայմանական նշաններ` ին- ինվերսիա, իզ- իզոթերմիա, կ- կոնվեկցիա: «Առավոտ» - արևածագից հետո ընկած ժամանակաշրջանը 2 ժամվա ընթացքում «Երեկո» - արևի մայրամուտից հետո ընկած ժամանակաշրջանը 2 ժամվա ընթացքում «Կեսօր» - արևածագից մինչև մայրամուտը` հանած առավոտվա 2 ժամերը «Գիշեր» - արևի մայրամուտից մինչև արևածագ` հանած երեկոյան 2 ժամերը:
Հաշվարկներում օդի ուղղաձիգ կայունության աստիճանը և քամու արագությունը վերցվում է վթարի պահի համար:
Օդի ուղղաձիգ կայունության աստիճանի ազդեցությունը ամպի տարածման խորության վրա հաշվի է առնվում K1 - գործակցով`
ա) ինվերսիայի համար K1 = 0,015
բ) իզոթերմիայի համար K1 = 0,04
գ) կոնվեկցիայի համար K1 = 0,08
Օդի ուղղաձիգ կայունության աստիճանի ազդեցությունը հորիզոնական ուղղությամբ ամպի տարալուծման վրա հաշվի է առնվում K2 - գործակցով`
ա) ինվերսիայի համար K2 = 0,081
բ) իզոթերմիայի համար K2 = 0,133
գ) կոնվեկցիայի համար K2 = 0,235
7. Վտանգավոր նյութի ֆիզիկաքիմիական հատկությունները.
այդ թվում`
- հեղուկ վտանգավոր նյութի գոլորշիացման տեսակարար ջերմությունը գոլորշիացման ջերմաստիճանում
- հեղուկ վտանգավոր նյութի տեսակարար ջերմունակությունը
- եռման ջերմաստիճանը
- հեղուկ (հեղուկացված) վտանգավոր նյութի խտությունը
- գազային վտանգավոր նյութի խտությունը
- փակ ապարատում (խողովակագծում) սեղմված գազի ճնշումը
- գոլորշիացման մակերեսի վրա հագեցած գոլորշիների ճնշումը
- վտանգավոր նյութի մոլեկուլյար կշիռը:
8. Վտանգավոր նյութի սահմանային թունադոզան:
Թունադոզայի տակ հասկացվում է վտանգավոր նյութի այն քանակությունը, որը ինհալացիոն ազդեցության դեպքում առաջացնում է թունավորման որոշակի էֆեկտ:
9. Վթարից հետո անցած ժամանակը:
10. Թունավորված օդի ամպի տարածման ուղղությամբ քաղաքի նախագծային կառուցապատման սահմանից քիմիապես վտանգավոր օբյեկտի հեռավորությունը:
11. Հեռավորությունը տրված օբյեկտից մինչև վարակի աղբյուրը:
Արտադրական վթարների հետևանքով վարակման մասշտաբների նախապես կանխատեսման դեպքում, որպես ելակետային տվյալներ խորհուրդ է տրվում ընդունել` վտանգավոր նյութի արտանետման մեծության չափը, որը հավասար է առավելագույն ծավալ ունեցող տարողության (տեխնոլոգիական, պահեստարանային, տրանսպորտային և այլն) պարունակությանը, օդերևութաբանական պայմանները` ինվերսիա, գետնամերձ քամու արագությունը` 1-2 մ/վրկ, շրջակա միջավայրի ջերմաստիճանը` 20 օ C:
Կանխատեսման արդյունքները հանդիսանում են`
1. Առաջնային և (կամ) երկրորդային ամպերով վարակման խորությունները, ինչպես նաև վարակման առավելագույն ընդհանուր խորությունը, որը հաշվի է առնում առաջնային և երկրորդային ամպերի գումարային ազդեցությունը:
Միայն առաջնային կամ երկրորդային ամպի առաջացման դեպքում առավելագույն վարակման գոտու խորությունը հավասարեցվում է համապատասխանաբար առաջնային կամ երկրորդային ամպով վարակման գոտուն:
2. Առաջնային ամպով և երկրորդային ամպով վարակման մակերեսները:
Եթե վարակման գոտին ընդգրկում է և քաղաքը, և քաղաքամերձ գոտին, ապա կանխատեսման մեջ լրացուցիչ մտնում են քաղաքի մակերեսը (համապատասխանաբար քաղաքամերձ գոտին), որը ընկել է առաջնային ամպով վարակման տակ և նույնը` երկրորդային ամպով վարակման տակ:
Վարակման մասշտաբների կանխատեսումը վերաբերվում է վարակման փաստացի գոտուն, որի սահմաններում զգացվում է վտանգավոր նյութի թունավոր ազդեցությունը, որն էլ հետագայում դառնում է հնարավոր վնասի գնահատման համար ելակետ: Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել, որ քամու ուղղության դիրքը բնութագրվում է տարածական արտահայտված ուժեղ փոփոխականությամբ, որը կախված է քամու տարածական մասշտաբից և արագությունից: Դրա համար էլ քամու ուղղության մասին տվյալների տրման ժամանակ հաշվարկային սխեմայում պետք է հաշվի առնել համապատասխան անորոշությունը: Դրա հետ կապված, վարակման փաստացի գոտու մակերեսից բացի, վարակման մասշտաբները բնորոշող կարևորագույն ցուցանիշների թվին է պատկանում նաև վարակման հնարավոր գոտու մակերեսը, այսինքն տարածքի մակերեսը, որի սահմաններում քամու ուղղության փոփոխության ազդեցության տակ կարող է վտանգավոր նյութի ամպը տեղափոխվել:
Վարակման հնարավոր գոտին պետք է դիտել որպես անորոշության սեկտոր, որի ներսում գտնվում է վարակման փաստացի (իրական) գոտին: Տվյալ սեկտորը բնութագրում է տարածքը, որի վրա պետք է միջոցառումներ ձեռնարկել քիմիական վտանգավոր օբյեկտի անձնակազմի և բնակչության անվտանգության ապահովման համար, այսինքն նախապես հնարավոր չէ ասել, սեկտորի մեջ կլինեն կամ չեն լինի վտանգավոր նյութի ամպով «ծածկված» կոնկրետ տարածքներ:
Իրավիճակի կանխատեսման ժամանակ սխեմաների և տեղագրական քարտեզների վրա նշվում է վտանգավոր նյութի ամպով վարակման հնարավոր գոտին, որը, կախված քամու արագությունից, սահմանափակվում է շրջանագծով, կիսաշրջանով կամ սեկտորով, որոնք ունեն անկյունային չափեր (համաձայն բերված աղյուսակի) և շառավիղ, որը հավասար է վարակման գոտու խորությանը (խ):
._______________________________________________________.
|քամու արագու- | < 0,5 | 0,6 . 1 | 1,1 . 2 | > 2 |
|թյունը | - | - | - | |
|մ/վրկ (ս) | | . | . | |
|______________|________|__________|____________|_______|
|փ, աստիճան | 360 | 180 | 90 | 45 |
._______________________________________________________.
u < 0,5 մ/վրկ u = 0,6 . 1 մ/վրկ u = 1,1 . 2 մ/վրկ u > 2 մ/վրկ
- - -
. .
փ = 360 օ փ = 180 օ փ = 90 օ փ = 45 օ
Նկարներում «Օ» համապատասխանում է վարակման աղբյուրի կենտրոնին, սեկտորի կիսորդը համընկնում է ամպի հետքի առանցքին և կողմնորշված է քամու ուղղությամբ: Այստեղ էլիպսով ցույց է տրված վարակման փաստացի գոտին, որը կարող է փոխել իր տեղաբաշխվածությունը պատկերների ներսում` կախված քամու ուղղությունից:
3. Թափված վտանգավոր նյութի գոլորշիացման ժամանակը:
Այն բնորոշում է վտանգավոր նյութի թունավոր ազդեցության տևողությունը և կախված է վտանգավոր նյութի ֆիզիկական հատկություններից, բռնած մակերեսից և օդերևութաբանական պայմաններից:
4. Հետաքրքրող օբյեկտին վարակված օդի ամպի մոտեցման ժամանակը:
ՄԵԹՈԴԻԿԱՅՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ
Qօ - թափված կամ մթնոլորտ արտանետված վտանգավոր նյութի քանակը, տ H - տակդիրի (թմբապատի) բարձրությունը, մ Yպ - սեղմված գազի պահեստարանի ծավալը, մ խոր. Yգ - գազատարի երկու ավտոմատ փականների միջև ընկած ծավալը, մ խոր. n - բնական գազում վտանգավոր գազի տոկոսային պարունակությունը, օ/օ Tօդ - օդի ջերմաստիճանը, օ C u - գետնամերձ քամու (10 մ բարձրության վրա) արագությունը, մ/վրկ Hգոլ - հեղուկ վտանգավոր նյութի գոլորշիացման տեսակարար ջերմությունը
գոլորշիացման ջերմաստիճանում, կկալ/կգ Cp - վտանգավոր նյութի տեսակարար ջերմունակությունը, կկալ/կգ - աստ. Tեռ - եռման ջերմաստիճանը, օ C dհեղ - հեղուկ (հեղուկացված) վտանգավոր նյութի խտությունը, տ/մ խոր. dգազ - գազ վիճակում գտնվող վտանգավոր նյութի խտությունը, տ/մ խոր. P - փակ տարողության (խողովակագծի) մեջ սեղմված գազի ճնշումը, մթն. Pհագ - գոլորշիացման մակերեսի վրա հագեցած գոլորշու ճնշումը, մմ սնդ. սյուն M - վտանգավոր նյութի մոլեկուլյար կշիռը, գր. Dսահ - վտանգավոր նյութի սահմանային թունադոզան, մգ/րոպե - լ K1 - գործակից, որը հաշվի է առնում օդի ուղղաձիգ կայունության աստիճանի
ազդեցությունը ամպի տարածման խորության վրա K2 - գործակից, որը հաշվի է առնում օդի ուղղաձիգ կայունության աստիճանի
ազդեցությունը հորիզոնական ուղղությամբ ամպի ցրման վրա N - վթարից հետո անցած ժամանակը, ժամ R - քիմիապես վտանգավոր օբյեկտի հեռացվածությունը քաղաքի նախագծային
կառուցապատման սահմաններից, վարակված օդի ամպի տարածման ուղղությամբ, մ X - վարակման աղբյուրից մինչև տրված օբյեկտի հեռավորությունը, կմ Q1 - առաջնային ամպ անցած վտանգավոր նյութի քանակը, տ Q2 - վտանգավոր նյութի քանակը, որի գոլորշիացումից առաջանում է երկրորդային
ամպը, տ Sթ - վտանգավոր նյութի թափման մակերեսը, մ քառ. h - թափված հեղուկի սյունի բարձրությունը, մ W - թափված վտանգավոր նյութի գոլորշիացման արագությունը, տ/ժամ Tգոլ - վտանգավոր նյութի ամբողջությամբ գոլորշիացման ժամանակը, ժամ Խ I - առաջնային ամպով վարակման գոտու խորությունը, մ Խ II - երկրորդային ամպով վարակման գոտու խորությունը, մ Խ - առաջնային և երկրորդային ամպերով վարակման առավելագույն խորությունը, մ S I - առաջնային ամպով վարակման մակերեսը, մ քառ. S II - երկրորդային ամպով վարակման մակերեսը, մ քառ. S I ք - առաջնային ամպով քաղաքային գոտու վարակման մակերեսը, մ քառ. S II ք - երկրորդային ամպով քաղաքային գոտու վարակման մակերեսը, մ քառ. S I քմ - առաջնային ամպով քաղաքամերձ գոտու վարակման մակերեսը, մ քառ. S II քմ - երկրորդային ամպով քաղաքամերձ գոտու վարակման մակերեսը, մ քառ. t - տրված օբյեկտին վտանգավոր նյութի ամպի մոտեցման ժամանակը, ժամ v - վարակված օդի ամպի առաջնային ճակատի անցման արագությունը, կմ/ժամ:
Հաշվարկի ընթացքում սխալներից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել բերված չափայնությունները:
ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐՈՎ ՎԱՐԱԿՄԱՆ ՄԱՍՇՏԱԲՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ 1. ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹԻ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Կախված ագրեգատային վիճակից որոշվում է վտանգավոր նյութի քանակը, որը վերափոխվում է առաջնային ամպի.
հեղուկացված գազերի համար` Q1 = (Qo . Cp . T) / H գոլ
որտեղ` T = T օդ - T եռ
սեղմված գազերի համար
ա) վթար պահեստարանում` Qt = P . d գազ . Y պ
բ) վթար գազատարի վրա` Q1 = P . /(n . d գազ . Y գ)/ 100/
Թունավոր հեղուկների համար` Q1 = Օ
Հաշվարկվում է թափված վտանգավոր նյութի քանակը, որի գոլորշիացման հետևանքով առաջանում է երկրորդային ամպը`
- հեղուկացված գազերի համար` Q2 = Qօ - Q1
- սեղմված գազերի համար` Q2 = Օ
- թունավոր հեղուկների համար` Q2 = Qօ
2. ՔԻՄԻԱՊԵՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏՈՒՄ ՎԹԱՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՎԱՐԱԿՄԱՆ ԳՈՏՈՒ ԽՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿԸ
Հաշվարկվում է վտանգավոր նյութի թափման մակերեսը`
Sթ = Q2 /(h . d հեղ)
որտեղ`
ա) ազատ թափման դեպքում` h = 0,05 մ
բ) տակդիրի (թմբապատի) մեջ թափման դեպքում h = H - 0,2
Հաշվարկվում է թափված վտանգավոր նյութի գոլորշիացման արագությունը`
- 6
W = 1 . 10 . Sթ . Pհագ . արմատ M . (5,38 + 2,7 . u)
Հաշվարկվում է վտանգավոր նյութի ամբողջությամբ գոլորշիացման ժամանակը`
Tգոլ = Q2 / W
Հաշվարկվում է առաջնային ամպով վարակման գոտու խորությունը`
._________________________________________
| 4 1,5
Խ1 = Y (1,57 . 10 . Q1 . փ)/(k1 . u . Dսահ)
որտեղ`
|
| 1, երբ Խ1/u < 740 վրկ
փ = < _
| .______
| |
| 0,6 + 0,0145 . Y Խ1/u, երբ Խ1/u > 740 վրկ
Հաշվարկվում է երկրորդային ամպով վարակման գոտու խորությունը`
.______________________________________________
| 4 1,5
Խ2 = Y (1,54 . 10 . W . ղ . փ)/(k1 . u . Dսահ)
որտեղ`
| 0,8
| N , երբ N < T գոլ < 4 ժամ
| -
| 0,8
ղ = < Tգոլ , երբ N > T գոլ < 4 ժամ
| - -
| 0,8
| 4 , երբ T գոլ > 4 ժամ
| 1, երբ Խ2/u < 740 վրկ
| -
փ = <
| ._____
| 0,6 + 0,0145 . Y Խ2/u երբ Խ2/u > 740 վրկ
Հաշվարկվում է առաջնային և երկրորդային ամպով վարակվածության առավելագույն խորությունը`
Խ = Խ1 + 0,5 Խ2, երբ Խ2 < Խ1
-
Խ = Խ2 + 0,5 Խ1, երբ Խ2 > Խ1
3. ՎԱՐԱԿՎԱԾՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒ ՄԱԿԵՐԵՍԻ ՀԱՇՎԱՐԿԸ
Հաշվարկվում է առաջնային և երկրորդային ամպերով վարակվածության մակերեսը`
2 0,2
S1 = K2 . Խ1 . N
2 0,2
S2 = K2 . Խ2 . N
Հաշվարկվում է քաղաքի և մերձքաղաքային գոտու վարակման ենթարկված տարածքի մակերեսը`
ա) քաղաքում`
ըստ առաջնային ամպի
Sք1=S1/3,14 . (a/2 + arcsin((2R - Խ1)/Խ1)) +
._____________
2 | 2
+ (S1(2R - Խ1)(1,6Խ1 )) . Y Խ1 . R - R
ըստ երկրորդային ամպի
Sք2=S2/3,14 . (a/2 + arcsin((2R - Խ2)/Խ2)) +
._____________
2 | 2
+ (S2(2R - Խ2)(1,6Խ2 )) . Y Խ2 . R - R
բ) քաղաքամերձ գոտում`
ըստ առաջնային ամպի
Sքմ 1 = S1 - Տք 1
ըստ երկրորդային ամպի
Sքմ 2 = S2 - Տք 2
4. ՕԲՅԵԿՏԻՆ ՎԱՐԱԿՎԱԾ ՕԴԻ ԱՄՊԻ ՄՈՏԵՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Հաշվարկվում է օբյեկտին վտանգավոր նյութի ամպի մոտեցման ժամանակը.
t = x/v
Վարակված օդի ամպի ճակատի տեղափոխման արագությունը (v) տրված է ներքևում բերված աղյուսակում` կապված օդի ուղղաձիգ կայունությունից և քամու արագությունից.
._________________________________________________________________________.
| քամու արագությունը | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 8 | 10 | 12 | 15 |
| (ս), մ/վրկ | | | | | | | | | | |
|_____________________|___________________________________________________|
| Վարակված օդի ամպի | ինվերսիա |
| ճակատի տեղափոխման |___________________________________________________|
| արագությունը v, | 5 | 10 | 16 | 21 | - | - | - | - | - | - |
| կմ/ժամ |___________________________________________________|
| | իզոթերմիա |
| |___________________________________________________|
| | 6 | 12 | 18 | 24 | 29 | 35 |47 |59 | 71 | 88 |
| |___________________________________________________|
| | կոնվեկցիա |
| |___________________________________________________|
| | 7 | 14 | 21 | 28 | - | - | - | - | - | - |
._________________________________________________________________________.
5. ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱԽՏԱՀԱՐՈՂ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ
Առաջնային ամպի ախտահարող ազդեցության տևողությունը որոշվում է նրա օբյեկտի վրայով անցնելու ժամանակով և կազմում է մի քանի րոպեից մինչև մի քանի տասնյակ րոպեներ, իսկ երկրորդային ամպինը` վտանգավոր նյութի թափման մակերսից գոլորշիացման ժամանակով, որը կախված է վտանգավոր նյութի ֆիզիկական հատկություններից, թափված նյութի մակերեսից և սյունի բարձրությունից:
Մեթոդիկան հնարավորություն է տալիս կանխատեսել ցանկացած թունավոր նյութով տեղանքի վարակվածության մասշտաբները` ելակետային տվյալների առկայության դեպքում:
Առավել տարածված վտանգավոր նյութերի ֆիզիկա-քիմիական և թունաբանական տեղեկագրական տվյալները բերվում են թիվ 2 աղյուսակում:
Տեղանքի վտանգավոր նյութերով վարակվածության հաշվարկի մեթոդիկան մշակել է ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության Տեխնոլոգիական աղետների բաժինը:
Աղյուսակ 1
ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
._________________________________________________________________________.
|N | Վտանգավոր | Վտանգավոր |Պահպանման | Պահպանման |
| | նյութի | նյութերը |պայմանները | եղանակները |
| | ագրեգատային | | | |
| | վիճակը | | | |
|___|________________|_________________|________________|_________________|
|1 | Հեղուկացված | Ամոնիակ, |շրջակա | վերգետնյա, |
| | գազեր | արսենաջրածին, |միջավայրի | հազվադեպ` |
| | | քլորաջրածին, |ջերմաստիճանի | խորացված տեղում |
| | | բրոմաջրածին, |տակ, սեփական | |
| | | մեթիլքլորիդ, |գոլորշիների | |
| | | մեթիլամին, |6-18 կգ/սմ քառ. | |
| | | բրոմմեթիլ, |ճնշման տակ | |
| | | մեթիլ- | | |
| | | մերկապտան, | | |
| | | ծծմբային | | |
| | | անհիդրիդ, | | |
| | | տրիմեթիլամին, | | |
| | | ֆորմալդեհիդ, | | |
| | | ֆոսգեն, ֆտոր, | | |
| | | քլոր, | | |
| | | քլորցիան | | |
| | | | | |
| | | Ամոնիակ, | | |
| | | էթիլենօքսիդ, | | |
| | | քլոր | | վերգետնյա |
| | | | | |
| | | Ամոնիակ |Իզոթերմիկ | վերգետնյա |
| | | |պահպանում | |
| | | |ճնշման տակ, | |
| | | |որը մոտ է | |
| | | |մթնոլորտա- | |
| | | |յինին | |
|___|________________|_________________|________________|_________________|
|2 | Սեղմված | Ամոնիակ, |Շրջակա | վերգետնյա |
| | գազեր | ծծմբաջրածին, |միջավայրի | |
| | | ծծմբային |ջերմաստի- | |
| | | անհիդրիդ |ճանի տակ, | |
| | | |0,7-30 կգ/սմ քառ| |
| | | |ճնշման տակ | |
|___|________________|_________________|________________|_________________|
|3 | Հեղուկներ | Ազոտական |մթնոլորտային | վերգետնյա |
| | | թթու, |ճնշման և | |
| | | ակրոլեյին, |շրջակա | |
| | | ացետոնիտրիլ, |միջավայրի | |
| | | ացետոնցիան- |ջերմաստիճանի | |
| | | հիդրիդ, ֆտո- |տակ | ------------- |
| | | րաջրածին, | | վերգետնյա, |
| | | ցիանաջրածին, | | հազվադեպ` |
| | | մեթիլակրիատ, | | խորացված |
| | | ակրիլաթթվի | | տեղերում |
| | | նիտրիլ, ազոտի | | |
| | | օքսիդներ, | | |
| | | աղաթթու, | | |
| | | երեքքլորֆոսոր, | | |
| | | ֆոսֆորի քլոր- | | |
| | | օքսիդ, քլոր- | | |
| | | պիկրին, էթիլե- | | |
| | | նիմին, էթիլեն- | | |
| | | սուլֆիդ, էթիլ- | | |
| | | մերկապտան | | |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
|N | Պահպանման համար օգտագործվող տարողությունների բնութագրերը |
|___|_____________________________________________________________________|
| | տեսակը (ձևը) | տիպային | լցման |
| | | ծավալները (մ խոր.) | նորմատիվային |
| | | | գործակիցը |
|___|______________________|________________________|_____________________|
|1 | գլանաձև, | 10, 25, 40, 50, 100, | 0,8 - 0,835 |
| | հորիզոնական | 125, 160, 200, 250 | |
| | | | |
| | գնդաձև | 600, 800, 2000 | 0,83 |
| | | | |
| | ուղղահայաց | 10000 | 0,835 |
| | գլանաձև | 20000 | |
| | | 30000 | |
|___|______________________|________________________|_____________________|
|2 | գնդաձև | 300, 400, 600, 800, | |
| | գազամբարներ | 900, 1200, 2000 | - |
|___|______________________|________________________|_____________________|
|3 | ուղղահայաց | 50, 100, 200, 300, | 0,9 - 0,95 |
| | գլանաձև | 400, 700, 1000, 2000, | |
| | | 3000, 5000 | |
| | | | |
| | -------------- | ---------------------- | --------------- |
| | հորիզոնական | 5, 10, 25, 50, 75, | 0,9 |
| | գլանաձև | 100 | |
._________________________________________________________________________.
ԱՂՅՈՒՍԱԿ 2
ԱՌԱՎԵԼ ՏԱՐԱԾՎԱԾ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ՖԻԶԻԿԱՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԹՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՈՒ
._________________________________________________________________________.
|N | Վտանգավոր նյութի | քիմիական |մոլեկուլյար | խտությունը, տ/մ խոր. |
| | անվանումը | բանաձևը |կշիռը գր. |______________________|
| | | | | գազի | հեղուկի |
|__|____________________|_____________|____________|_________|____________|
|1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|__|____________________|_____________|____________|_________|____________|
|1 | Ազոտական թթու | HNO3 | 69.01 | - | 1,513 |
|2 | Ակրոլեին | CH2=CHCHO | 56.06 | - | 0,839 |
|3 | Ամոնիակ | NH3 | 17.03 | 0.0008 | 0.681 |
|4 | Ացետոնիտրիլ | CH2CN | 41.05 | - | 0.786 |
|5 | Ացետոնցիանհիդրին |(CH3)C(OH)CN | 81.5 | - | 0.932 |
|6 | Արսենաջրածին | AsH3 | 77.94 | 0.0035 | 1.64 |
|7 | Ֆտորաջրածին | HF | 20.01 | - | 0.989 |
|8 | Քլորաջրածին | HCL | 36.46 | 0.0016 | 1.191 |
|9 | Բրոմաջրածին | HBr | 81 | 0.0036 | 1.49 |
|10| Ցիանաջրածին | HCN | 27.03 | - | 0.687 |
|11| Դիմեթիլամին |(CH3)NH | 45709 | 0.002 | 0.680 |
|12| Մեթիլամին | CH3NH2 | 31.06 | 0.0014 | 0.699 |
|13| Բրոմային մեթիլ | CH3Br | 94.94 | - | 1.732 |
|14| Քլորային մեթիլ | CH3CL | 50.49 | 0.0023 | 0.988 |
|15| Մեթիլակրիլատ |CH3=CHOOCH3 | 86.09 | - | 0.953 |
|16| Մեթիլմերկապտան |CH3SH | 48.1 | - | 0.867 |
|17| Ակրիլաթթվի նիտրիլ |CH2=CHHN | 53.06 | - | 0.806 |
|18| Ազոտի օքսիդներ |NO, NO2 | 46 | - | 1.491 |
|19| Էթիլեն օքսիդ |C2H4O | 44.05 | - | 8.882 |
|20| ԾԾմբային անհիդրիդ |SՕ2 | 64.02 | 0.0029 | 1.462 |
|21| ԾԾմբաջրածին |H2S | 34.08 | 0.0015 | 0.964 |
|22| ԾԾմբածխածին |CS2 | 76.14 | - | 1.268 |
|23| Աղաթթու |HCL | 36.46 | - | 1.198 |
|24| Տրիմեթիլամին |(CH3)3N | 59 | - | 0.671 |
|25| Ֆորմալդեհիդ |HCHO | 30.03 | - | 0.815 |
|26| Ֆոսգեն |COCL2 | 98.91 | 0.0035 | 1.432 |
|27| Ֆտոր |F2 | 38 | 0.0017 | 1.512 |
|28| Եռքլոր ֆոսֆոր |PCL3 | 137.3 | - | 1.57 |
|29| Ֆոսֆորի քլորօքսիդ |POCL3 | 153.3 | - | 1.675 |
|30| Քլոր |CL2 | 70.91 | 0.0032 | 1.558 |
|31| Քլորպիկրին |CCL3NO | 164.38 | - | 1.658 |
|32| Քլորցիան |CLCN | 62 | 0.0021 | 1.220 |
|33| Էթիլենիմին |C2H4NH | 43.1 | - | 0.838 |
|34| Էթիլենսուլֆիդ |C2H4S | 60.1 | - | 1.005 |
|35| Էթիլմերկապտան |C2H5SH | 62 | - | 0.839 |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
|N |Եռման |սահմա-| հագեցած գոլորշիների ճնշումը|տեսակարար | գոլորշիացման|
| |ջերմ- |նային | մմ սնդիկի սյան |ջերմունակու-| տեսակարար |
| |աստիճա-|թունա-| |թյունը | ջերմութ. |
| |նը օ C |դոզան | |կկալ/կգաստ | կկալ/կգ |
| | |մգ/րոպլ____________________________|____________|_____________|
| | | | 20 օ | 0 օ |Tեռմ.|20 օ |եռման |20 օ |եռման |
|__|_______|______|__________|___________|_____|_____|______|______|______|
| | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 |
|__|_______|______|__________|___________|_____|_____|______|______|______|
|1 |83.8 | 1.5 | 47.8 | 12.0 | 760 | - | - | - | - |
|2 |52.7 | 0.2 | 221.3 | | 760 | | | | |
|3 |-33.42 | 15 | 760 | 760 | 760 |1.14 | 1.05 |283.5 |327.3 |
|4 |81.6 | 21.6 | 67.2 | 228 | 760 | - | - | - | - |
|5 |120 | 0.54 | 0.8 | - | 760 | - | - | - | - |
|6 |-62.47 | 0.2 | 760 | | 760 | | | | |
|7 |19.52 | 4 | 760 | 357 | 760 | - |0.618 | - |301.0 |
|8 |-85.10 | 2 | 760 | 760 | 760 | - |0.386 | - |105.8 |
|9 |-66.77 | 2.4 | 760 | | 760 | | | | |
|10|25.7 | 0.2 | 620 | 240 | 760 | - |0.618 | - |210.0 |
|11|6.9 | 1.2 | 760 | 571 | 760 | - |0.367 | - |140.0 |
|12|-6.5 | 1.2 | 760 | 760 | 760 | - |0.416 | - |198.6 |
|13|3.6 | 1.2 | 760 | 656.6 | 760 | - |0.107 | - |60.2 |
|14|-23.76 | 10.8 | 760 | 760 | 760 | - |0.366 | - |102.4 |
|15|80.2 | 6 | 70 | 760 | | | | | |
|16|5.95 | 1.7 | 760 | | 760 | | | | |
|17|77.3 | 0.75 | 83.2 | 29.5 | 760 | - | - | - | - |
|18|21 | 1.5 | 760 | | 760 | | | | |
|19|10.7 | 2.2 | 760 | 501 | 760 | - |0.471 | - |138.5 |
|20|-10.1 | 1.8 | 760 | 760 | 760 |0.345|0.314 |86.0 |98.9 |
|21|-60.35 | 16.1 | 760 | 760 | 760 | - |0.446 | - |132.0 |
|22|66.2 | 45 | 297 | 127 | 760 | - | - | - | - |
|23|108.6 | 2 | 210 | 66 | 760 | - | - | - | - |
|24|2.9 | 6 | 760 | | 760 | | | | |
|25|-19.0 | 0.6 | 760 | 760 | 760 | - |0.720 | - |194.8 |
|26|8.2 | 0.6 | 760 | 550 | 760 | - |0.240 | - |57.0 |
|27|-188.2 | 0.2 | 760 | | 760 | | | | |
|28|75.3 | 3 | 100 | | 760 | | | | |
|29|107.2 | 0.06 | 30 | | 760 | | | | |
|30|-34.1 | 0.6 | 760 | 760 | 760 | - |0.225 | - |68.7 |
|31|112.3 | 0.02 | 183 | 6.4 | 760 | - | - | - | - |
|32|12.6 | 0.75 | 760 | | 760 | | | | |
|33|55 | 4.8 | 160 | | 760 | | | | |
|34|55 | 0.1 | 199.7 | | 760 | | | | |
|35|35 | 2.2 | 466 | | 760 | | | | |
._________________________________________________________________________.
ՀԱՇՎԱՐԿԻ ՕՐԻՆԱԿ
Ընդունենք, որ որևէ քիմիական վտանգավոր ձեռնարկությունում տեղի ունեցած վթարի հետևանքով վնասվել է տեխնոլոգիական տարողությունը, որի մեջ կար 100 տոննա հեղուկացված ամոնիակ: Թմբապատի (արգելապատնեշի) բացակայության պատճառով ամոնիակը ազատ թափվել է շրջապատում:
Ձեռնարկության հեռավորությունը քաղաքից կազմում է 1 կմ` վարակված օդի ամպի տարածման ուղղությամբ:
Վթարից հետո անցած ժամանակը կազմում է 2 ժամ:
Վթարի պահին օդերևութաբանական պայմանները` Tօդ = 20 օ C
քամու արագությունը` u = 2 մ/վրկ
Օդի ուղղաձիգ կայունության աստիճանը` ինվերսիա:
Պահանջվում է տալ վարակման մասշտաբի ամբողջական գնահատականը
Լուծում.
Քանի որ խոսքը գնում է հեղուկացված գազի մասին, ապա հաշվարկը պետք է կատարել ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային ամպերի համար:
Հաշվարկի համար թիվ 2 աղյուսակից վերցնում ենք ամոնիակին վերաբերող անհրաժեշտ բոլոր ֆիզիկաքիմիական և թունաբանական ցուցանիշները.
Hգոլ = 327.3 կկալ/կգ
Cp = 1.05 կկալ/կգ - աստ.
T եռ = - 33.42 o C
D հեղ = 0.681 տ/մ խոր.
P հագ = 760 մմ սնդ. սյուն
M = 17.03 գր
D սահ = 15 մգ/րոպ. լ
1. Որոշում ենք առաջնային ամպ անցած ամոնիակի քանակը.
Q1 = (Q . Cp . T)/ H գոլ T = Tօդ - T եռ
T = 20 - (-33.42) = 53.42 օ C
Q1 = (100 . 1.05(20 - (-33.42)/)/327.3 = 17.13 տ
2. Հետևաբար, ամոնիակի թափված քանակը կլինի` Q2 = Qօ - Q1
Q2 = 100 - 17.13 = 82.862 տ
3. Որոշում ենք թափման մակերեսը.
Ինչպես հայտնի է, ազատ թափման դեպքում թափված նյութի սյան բարձրությունը ընդունվում է 0.05 մ:
Այդ դեպքում` Sթ = Q2/(h . dհեղ)
Sթ = 82.862/(0.05 . 0.681) = 2433.55 մ քառ.
4. Որոշում ենք թափված ամոնիակի գոլորշիացման արագությունը`
-6 .___
W = 1 . 10 . Sթ . P հագ . Y M (5.38 + 2.7 . ս
-6 ._____
W = 1 . 10 . 2433.55 . 760 . Y 17.03 (5.38 + 2.7 .2) = 82.275 տ/ժամ
5. Որոշում ենք ամոնիակի ամբողջությամբ գոլորշիացման ժամանակը.
T գոլ = Q2/W T գոլ = 82.862/82.275 = 1.0071 ժամ
6. Հաշվարկում ենք առաջնային (Խ1) և երկրորդային (Խ2) ամպով վարակման խորությունները.
._________________________________________
| 4 1,5
Խ1 = Y (1,57 . 10 . Q1 . փ)/(k1 . u . Dսահ)
որտեղ`
|
| 1, երբ Խ1/u < 740 վրկ
փ = < _
| .______
| |
| 0,6 + 0,0145 . Y Խ1/u, երբ Խ1/u > 740 վրկ
ինվերսիայի համար k1 = 0.015
փ գործակիցը հաշվարկվում է իտերացիայի մեթոդով.
փ = 1.095
.___________________________________________________________
| 4 1.5
Խ1 = Y (1.57 . 10 . 17.13 . 1.095)/(0.015 . 2 . 15) = 2309.7 մ
.______________________________________________
| 4 1,5
Խ2 = Y (1,54 . 10 . W . ղ . փ)/(k1 . u . Dսահ)
որտեղ`
| 0,8
| N , երբ N < T գոլ < 4 ժամ
| -
| 0,8
ղ = < Tգոլ , երբ N > T գոլ < 4 ժամ
| - -
| 0,8
| 4 , երբ T գոլ > 4 ժամ
| 1, երբ Խ2/u < 740 վրկ
| -
փ = <
| ._____
| 0,6 + 0,0145 . Y Խ2/u երբ Խ2/u > 740 վրկ
Քանի որ N = 2 ժամ, ապա ղ գործակցի հաշվարկի համար ընտրվում է պայման, որտեղ`
0.8
ղ = T գոլ , երբ N > T գոլ < 4 ժամ
- -
0.8
Այսպիսով, ղ = 1.0071 = 1.005676
փ-ը հաշվարկվում է իտերացիայի մեթոդով`
փ = 1.3736
._____________________________________________________________________
| 4 1.5
Խ2=Y (1.54 . 10 . 82.257 . 1.005676 . 1.3736)/(1.015 . 2 . 15)=5626.18մ
7. Հաշվարկում ենք առաջնային և երկրորդային ամպերից վարակվածության առավելագույն խորությունը`
Խ = Խ2 + 0.5 Խ1, եթե Խ2 > Խ1
Խ = 5626.18 + 0.5 . 2309.7 = 6781.03մ
8. Հաշվարկում ենք առաջնային և երկրորդային ամպերով վարակման մակերեսները`
2 0.2
S1 = k2 . Խ1 . N
Ինվերսիայի համար k2 = 0.081
2 0.2 2
S1 = 0.081 . 2309.7 . 2 = 496366 մ
2 0.2
S2 = k2 . Խ2 . N
2 0.2 2
S2 = 0.081 . 5626 . 18 . 2 = 2945224 մ
9. Քանի որ ձեռնարկության հեռավորությունը քաղաքից կազմում է R = 1000 մ, ապա վթարը վնասել է ինչպես քաղաքային, այնպես էլ մերձքաղաքային գոտիները: Հետևաբար, վարակի ենթարկված քաղաքի տարածքի մակերեսը (առաջնային և երկրորդային ամպերով) կհաշվարկվի.
Sք1=S1/3,14 . (a/2 + arcsin((2R - Խ1)/Խ1)) +
._____________
2 | 2
+ (S1(2R - Խ1)(1,6Խ1 )) . Y Խ1 . R - R
S1 ք = 496366/3.14(3,14/2 + arcsin ((2 . 1000 - 2309.7)/2309.7)) +
2 ._________________
+ (496366 (2 . 1000 - 2309.7)/(1.6 . 2309.7 )) . Y 2309 . 7 . 1000 - ________
2 2
- 1000 = 206437.7 մ
Sք2=S2/3,14 . (a/2 + arcsin((2R - Խ2)/Խ2)) +
._____________
2 | 2
+ (S2(2R - Խ2)(1,6Խ2 )) . Y Խ2 . R - R
S2 ք = 2945224/3.14 (3.14/2 + arcsin((2 . 1000 - 5626.18)) + (2945224
.________________________
2 | 2
(2 . 1000 - 5626 . 18)/(1.6 . 5626 . 18 )) . Y 5626 . 18 . 1000 - 1000 =
2
= 362853.8 մ
Համապատասխանաբար, վարակի ենթարկված մերձքաղաքային գոտու տարածքի մակերեսը (առաջնային և երկրորդային ամպերով) կհաշվարկվի.
S քմ1 = S1 - Sք1
2
S քմ1 = 496366 - 206437.7 = 289928 մ
S քմ2 = S2 - Sք2
2
S քմ2 = 2945224 - 362853.8 = 2582370 մ
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «23» 02 1999Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32699029