031.0961.191001
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԷԴՈՒԱՐԴ ՇԵՎԱՐԴՆԱՁԵԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1. Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեի Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի կապակցությամբ`
Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ապահովել Էդուարդ Շևարդնաձեի և նրան ուղեկցող անձանց Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին` 2001 թվականի հոկտեմբերի 23-ից 24-ը պատվիրակության Հայաստանում գտնվելու հետ կապված կեցության ծախսերը կատարել աշխատակազմի միջոցների հաշվին` ըստ պետական արարողակարգի ներկայացրած հաշվետվության (մինչև 55 մարդ):
2. Այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների անցկացման և կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվության:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
19 հոկտեմբերի 2001թ.
ՆԿ-961