Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

i

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունը, լսելով և քննարկելով Հայկական ԽՍՀ արդարադատության նախարար ընկ. Ա. Գ. Աշրաֆյանի հաղորդումը Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի արտահերթ տասներկուերորդ նստաշրջանի կողմից ստեղծված Պաշտպանության խորհրդի կանոնադրության մասին, որոշում  է.

Հանձնարարել Հայկական ԽՍՀ արդարադատության նախարար ընկ. Ա. Գ. Աշրաֆյանին, Հայկական ԽՍՀ ներքին գործերի նախարար ընկ. Լ. Հ. Գալստյանին, Հայկական ԽՍՀ դատախազ ընկ. Ա. Ա. Գևորգյանին, պահեստի գեներալ ընկ. Ռ. Ս. Հարությունովին շարունակել աշխատանքը ներկայացված կանոնադրության լրամշակման, Պաշտպանության խորհրդի կազմի ճշտման և դրանց վերաբերյալ առաջարկությունները Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջիկա նստաշրջանի քննարկմանը նախապատրաստելու ուղղությամբ:

 

21 հունիսի 1990 թվականի:

 

 

pin
ՀՀ ԳԽ նախագահություն
21.06.1990
N 1888-XI
Որոշում