Սեղմել Esc փակելու համար:
«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ Կ ...

07.08.2020 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   14.11.2001  -ից մինչեւ   07.08.2020  -ը:
 

 

010.0233.291001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2001 թվականի սեպտեմբերի 26-ին

 

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Պաշտոնական հաղորդագրություն (տեղեկատվություն)` Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, Ազգային ժողովի նախագահի, կառավարության, վարչապետի, սահմանադրական դատարանի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի, կենտրոնական բանկի, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև օրենքով կամ կառավարության որոշմամբ նախատեսված դեպքերում պետական այլ մարմինների կամ նրանց լիազորած անձանց պաշտոնապես ներկայացրած և հրապարակման ենթակա` պետության ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ, հանրության շահերի պաշտպանությանն առնչվող, արտակարգ իրավիճակներին վերաբերող լրատվություն:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 28-րդ հոդվածը`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` երրորդ և չորրորդ մասերով.

«Հանրային հեռուստառադիոընկերությամբ հեռարձակման ենթակա պաշտոնական հաղորդագրության (տեղեկատվության) արտադրությունն իրականացնում են այդ հաղորդագրությունը (տեղեկատվությունը) ներկայացնող մարմնի աշխատակազմը (ստորաբաժանումը) կամ այդ մարմնի համաձայնությամբ` Հանրային հեռուստառադիոընկերությունը կամ այլ հեռուստառադիոընկերությունները:

Սահմանադրության 80-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությանը հարցերով դիմելուն հատկացված` Ազգային ժողովի նիստերի տեսագրությունների, ինչպես նաև Ազգային ժողովի նիստերի ուղիղ հեռարձակումների և Ազգային ժողովի որոշմամբ սահմանված դեպքերում Ազգային ժողովի նիստերի տեսագրությունների (ձայնագրությունների) արտադրությունն իրականացնում է Հանրային հեռուստառադիոընկերությունը: Ազգային ժողովի հերթական նստաշրջանի եռօրյա նիստերի յուրաքանչյուր երեքշաբթի օրվա վերջին նիստում պատգամավորների հայտարարություններին հատկացվող ժամանակահատվածի տեսագրության, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված «Խորհրդարանական ժամ» հեռուստահաղորդաշարի և այլ հաղորդումների արտադրությունն իրականացնում է Ազգային ժողովի աշխատակազմը:»:

Այդ կապակցությամբ` հոդվածի երրորդից տասներորդ մասերը համապատասխանաբար համարել 5-ից 12-րդ մասեր.

2) նոր վեցերորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ա» կետով.

«ա) «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հաղորդումները հեռարձակել այդ օրենքով սահմանված կարգով և ժամկետում.»:

Այդ կապակցությամբ` հոդվածի «ա»-»դ» կետերը համապատասխանաբար համարել «բ»-»ե» կետեր.

3) նոր վեցերորդ մասի նոր «դ» կետի 1-ին ենթակետի «վերաբերյալ» բառից հետո լրացնել «պաշտոնական հաղորդագրությունը (տեղեկատվությունը)» բառերը.

4) նոր ութերորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «դ» կետով.

«դ) Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության պաշտոնական հաղորդագրությունների (տեղեկատվության) տևողությունը նրանցից յուրաքանչյուրի համար մեկ օրվա ընթացքում չի կարող գերազանցել 3 րոպեն.»:

Այս կապակցությամբ` նույն մասի «դ» կետը համարել «ե» կետ.

5) նոր ութերորդ մասի «ե» կետը «գովազդի» բառից հետո լրացնել «և զվարճալի հաղորդումների» բառերով.

6) «Հանրային հեռուստառադիոընկերությունը հիմնականում ֆինանսավորվում է պետական բյուջեից:» նախադասությունը հանել:

 

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

29 հոկտեմբերի 2001 թ.

ՀՕ-233

 

 

pin
ՀՀ 26.09.2001
N ՀՕ-233 օրենք