041.0756.291001
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 հոկտեմբերի 2001 թվականի N 756
Ռ. ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության շրջանակներում շինարարական գործունեության միջկառավարական խորհրդի հերթական` 15-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզաննա Ալավերդյանին 2001 թվականի հոկտեմբերի 22-27-ը գործուղել Մոսկվա:
2. Ռ. Ալավերդյանի Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Ռ. Ալավերդյանի Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը: