041.0761.291001
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 հոկտեմբերի 2001 թվականի N 761
Զ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. 2001 թվականի նոյեմբերի 4-11-ը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Զավեն Գևորգյանին գործուղել Իտալիայի Հանրապետություն (Հռոմ)` ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից 2001 թվականի նոյեմբերի 5-9-ը Հռոմում կազմակերպվելիք «Պարենի համաշխարհային գագաթաժողով-5 տարի անց» խորագրով համաշխարհային վեհաժողովին մասնակցելու համար:
2. Զ. Գևորգյանի Իտալիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Զ. Գևորգյանի Իտալիայի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը: