Սեղմել Esc փակելու համար:
ԱՊՀ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 12...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՊՀ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 12-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0764.301001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հոկտեմբերի 2001 թվականի N 764

 

ԱՊՀ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 12-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՊՀ միջպետական էկոլոգիական խորհրդի 12-րդ նստաշրջանը 2001 թվականի նոյեմբերի 15-16-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` ապահովել նստաշրջանի նախապատրաստումն ու անցկացումը և հյուրերի` Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` ապահովել պատվիրակության անդամների սնունդը և սպասարկման համար տրամադրել փոխադրամիջոցներ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել հյուրերի ընդունումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար):

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` պատվիրակության անդամներին տրամադրել Հայաստանի Հանրապետությունում մուտքի արտոնագիր:

5. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` լուսաբանել նստաշրջանի աշխատանքները:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` նստաշրջանի անցկացման և հյուրերի` Հայաստանում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, փոխադրամիջոցների, դահլիճի վարձակալման հետ կապված ծախսերը` 1261100 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ներկայացրած հաշվետվության:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
30.10.2001
N 764
Որոշում