Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ 1990 ԹՎԱԿԱՆԻ ԶՈՐԱԿՈՉԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ 1990 ԹՎԱԿԱՆԻ ԶՈՐԱԿՈՉԻ ՄԱՍԻՆ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ 1990
ԹՎԱԿԱՆԻ ԶՈՐԱԿՈՉԻ ՄԱՍԻՆ

 

Հիմնվելով «Հայաստանի անկախության մասին» Հայաստանի Հանրապետության Հռչակագրի դրույթների վրա, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում  է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքում կասեցնել «Համընդհանուր զինապարտության մասին» ԽՍՀՄ 1967 թվականի հոկտեմբերի 12-ի օրենքի գործողությունը:

2. 1990 թվականին Հայաստանի Հանրապետության զորակոչի ենթակա քաղաքացիների իսկական զինվորական ծառայությունն անցկացնել Հայաստանի տարածքում տեղակայված զորամասերում: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի սահմաններից դուրս կարող են ծառայել Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի սահմանած կարգով` զորակոչի ենթակա քաղաքացիների ցանկությամբ:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդին` սույն որոշման 2-րդ կետին համապատասխան անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ կատարել և 1990 թվականի հոկտեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 22-ը իրագործել զորակոչը:

 

17 հոկտեմբերի 1990 թվականի:

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
17.10.1990
N Ն-0164-I
Որոշում