Սեղմել Esc փակելու համար:
ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԽՆԱՅԲԱՆԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԽՆԱՅԲԱՆԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԽՆԱՅՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 հուլիսի 1993 թ. թիվ 345

 

ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԽՆԱՅԲԱՆԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԽՆԱՅՈՂԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

i

ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական մասնագիտացված խնայողական բանկի մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

1. Նախկին ԽՍՀՄ խնայբանկի հայկական հանրապետական բանկը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության պետական մասնագիտացված խնայողական բանկի (Հայխնայբանկ):

Հայխնայբանկը հանդիսանում է նախկին ԽՍՀՄ խնայբանկի հայկական հանրապետական բանկի իրավահաջորդը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը երաշխավորում է Հայխնայբանկում ավանդատուների ավանդների, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ֆիզիկական ու իրավաբանական անձանց հաշիվներում եղած դրամական միջոցների և այլ արժեքների պահպանումը և վերադարձնելիությունը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայխնայբանկի հետ համատեղ հնգօրյա ժամկետում նախկին ԽՍՀՄ խնայբանկի հայկական հանրապետական բանկը Հայխնայբանկի վերակազմավորելու աշխատանքների իրականացման նպատակով ստեղծել հանձնաժողով:

Հանձնաժողովին` երկամսյա ժամկետում ավարտել նախկին ԽՍՀՄ խնայբանկի հայկական հանրապետական բանկը Հայխնայբանկի վերակազմավորելու հետ կապված աշխատանքները.

բ) մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայխնայբանկի կանոնադրությունը և առաջարկություն` Հայխնայբանկի կանոնադրական կապիտալի չափի և աղբյուրների վերաբերյալ:

4. Սահմանել, որ ինդեքսավորվում են քաղաքացիների խնայողությունների հետևյալ տեսակները`

ա) Հայխնայբանկի ավանդային հաշիվներում 1993 թվականի հունվարի 1-ի դրությամբ եղած մնացորդը` 100 տոկոսով.

բ) Հայխնայբանկի ավանդային հատուկ հաշիվներում 1993 թվականի հունվարի 1-ի դրությամբ եղած մնացորդը (1991 թ. ապրիլին հաշվարկված 40 տոկոս փոխհատուցումը)` 100 տոկոսով.

գ) 1990 թվականի նախկին ԽՍՀՄ նպատակային անտոկոս փոխառության պարտատոմսերի անվանական արժեքը` 300 տոկոսով.

դ) բնակչության մոտ գտնվող գանձապետական պարտավորությունները` 200 տոկոսով:

5. Սահմանել, որ ինդեքսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայխնայբանկի կողմից սահմանված կարգով, հետևյալ ժամկետներում`

ա) Հայխնայբանկի բնակչության ավանդային հաշիվներում եղած մնացորդը 1993 թվականի օգոստոսի 1-ից.

բ) Հայխնայբանկի ավանդային հատուկ հաշիվներում եղած մնացորդը 1994 թվականի մարտի 1-ից` մինչ այդ թույլատրելով դրանց օգտագործումն անկանխիկ հաշվարկներով.

գ) 1990 թվականի նախկին ԽՍՀՄ նպատակային անտոկոս փոխառության պարտատոմսերի և գանձապետական պարտավորությունների պարտավորությունների անվանական արժեքի ինդեքսավորումը և դրանց հետգնումը 1993 թվականի օգոստոսի 1-ից:

6. Հանձնարարել Հայխնայբանկին, ֆինանսների նախարարությանը և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 4-րդ կետով նախատեսված քաղաքացիների խնայողությունների տեսակների ինդեքսավորումը փախստականների նկատմամբ կիրառելու վերաբերյալ:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի մարտի 18-ի «1993 թվականի վարկային էմիսիայի մասին» որոշմամբ նախատեսված վարկային էմիսիայի 17 մլրդ. ռուբլի գումարից 12 մլրդ. ռուբլին փոխանցել Հայխնայբանկին, որպես վարկային ռեսուրս` դրա օգտագործումից առաջացած եկամուտներն ավանդներին որպես տոկոսներ բարդելու նպատակով, հաշվի առնելով, որ 5 մլրդ. ռուբլին բնակչության ավանդների ինդեքսավորման համար պայմանագրային հիմունքներով տրվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` որպես վարկային ռեսուրս.

բ) անհրաժեշտության դեպքում առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն Հայխնայբանկին միջոցներ տրամադրելու վերաբերյալ.

գ) եռամսյակը մեկ անգամ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել Հայխնայբանկում եղած ավանդների դիմաց տրվող տոկոսադրույքները:

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.07.1993
N 345
Որոշում