Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՐԿԱԹԳԻԾԸ ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԵՐԿԱԹԳԻԾԸ ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հուլիսի 1993 թ. թիվ 377

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿԱԹԳԻԾԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի և կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, և տրանսպորտի կառավարման կառուցվածքի կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

1. Հայաստանի Հանրապետության երկաթգիծը հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության ենթակայությանը:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության երկաթգծի հետ համատեղ ստեղծել հանձնաժողով և մեկամսյա ժամկետում ավարտել Հայաստանի Հանրապետության երկաթգծի գույքը սահմանված կարգով նախարարության հաշվեկշռին հանձնելու աշխատանքները.

բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել նախարարության կանոնադրությունը և առաջարկություններ` Հայաստանի Հանրապետության երկաթգծին վերաբերող գործող ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.07.1993
N 377
Որոշում