040.1043.301001
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«30» հոկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հոկտեմբերի 2001 թվականի N 1043
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության սուրհանդակային ծառայության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու, ժամանակակից կապի տեխնիկական միջոցներով ապահովելու, ինչպես նաև կարգավիճակը Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի սուրհանդակային ծառայության վարչության հիման վրա ստեղծել Հայաստանի Հանրապետության «Սուրհանդակային գործակալություն» պետական հիմնարկ և այն հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ենթակայությանը:
i
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` մինչև 2002 թվականի մարտի 1-ը` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության «Սուրհանդակային գործակալություն» պետական հիմնարկի կանոնադրությունը և կառուցվածքը:
(2-րդ կետը փոփ. 15.01.02 թիվ 39 որոշում)
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` մինչև 2002 թվականի մարտի 1-ը` սահմանված կարգով իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի սուրհանդակային ծառայության վարչության գույքի և տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքները:
(3-րդ կետը փոփ. 15.01.02 թիվ 39 որոշում)
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության հետ համատեղ քսանօրյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ.
բ) քսանօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության «Սուրհանդակային գործակալություն» պետական հիմնարկի 2002 թվականի պահպանման ծախսերի վերաբերյալ` ըստ տնտեսագիտական դասակարգման:
i
5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` մինչև 2002 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության «Սուրհանդակային գործակալություն» պետական հիմնարկի սուրհանդակային ծառայության շարքային և հրամանատարական կազմի զինվորական ծառայության նշանակման և անցկացման կարգի վերաբերյալ:
(5-րդ կետը փոփ. 15.01.02 թիվ 39 որոշում)
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչությանը ենթակա սուրհանդակային ծառայության վարչություն ստեղծելու մասին» N 330 որոշումը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հոկտեմբերի 30-ից: