Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՆԱՁՈՐԻ «ՏԱՐՈՆ» ԹԱՂԱՄԱՍԻ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՆԱՁՈՐԻ «ՏԱՐՈՆ» ԹԱՂԱՄԱՍԻ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՑԱՆՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆ ...

 

 

040.1071.061101

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«6» նոյեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 նոյեմբերի 2001 թվականի N 1071

 

ՎԱՆԱՁՈՐԻ «ՏԱՐՈՆ» ԹԱՂԱՄԱՍԻ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՑԱՆՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 5 հավելվածով (N 1 աղյուսակ) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի գծով բնակարանային շինարարության ծրագրով («Լինսի-2» ծրագիր) Սպիտակի «Կենտրոն» թաղամասի արտաքին ինժեներական ցանցերի համար նախատեսված 256.0 միլիոն դրամից` չօգտագործված և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի տրամադրության տակ գտնվող 71.0 միլիոն դրամը հատկացնել Վանաձորի «Տարոն» թաղամասի ջերմամատակարարման ցանցի կառուցման համար.

բ) Վանաձորի «Տարոն» թաղամասի ջերմամատակարարման ցանցի կառուցման ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի կողմից հաշվարկները և հիմնավորումները ներկայացվելուց հետո:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 6-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.11.2001
N 1071
Որոշում