Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ...

 

 

040.1077.071101

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«7» նոյեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 նոյեմբերի 2001 թվականի N 1077

 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ձեռք բերած նշանակալի արդյունքների, ինչպես նաև որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրման համար արտադրանքի ու ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մրցանակներ շնորհել հետևյալ կազմակերպություններին`

«Կոկա Կոլա Բոթլերս Արմենիա» ՓԲԸ

«Իռամեն» ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՓԲԸ

«Վեդի Ալկո» ՍՊԸ

«Քրաուն քեմիքլ» ՍՊԸ

«Կանակա» ԲԲԸ

«Արզնու Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ

«ՄԱՊ» ՓԲԸ

«Ավիասնունդ» ՓԲԸ

i

2. Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակաբաշխության հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում քննարկել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 26-ի «Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակներ սահմանելու ու շնորհելու մասին» N 116 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 4-ի N 360 որոշման խմբագրությամբ) լրացումներ և փոփոխություններ կատարելու հարցն ու սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 7-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.11.2001
N 1077
Որոշում