Սեղմել Esc փակելու համար:
ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1086.071101

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«7» նոյեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 նոյեմբերի 2001 թվականի N 1086

 

ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Լ. Ա. Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել Երևանի Պարույր Սևակի N 5 հասցեում գտնվող` 8120 քառ. մետր ընդհանուր մակերես և 65967,2 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող լաբորատոր մասնաշենքը` սահմանված կարգով փոքրացնելով ընկերության կանոնադրական կապիտալը, և այն անհատույց հանձնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության տնօրինությանը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը` 2-ամսյա ժամկետում ապահովել նշված մասնաշենքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 7-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.11.2001
N 1086
Որոշում