040.1088.071101
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«7» նոյեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 նոյեմբերի 2001 թվականի N 1088
i
ՇԱՄԻԼ ԲԱԲԱՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Շամիլ Քոչոյի Բաբայանին (ծնված` 1983 թ., Արարատի մարզ, գյուղ Այգեստան) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև 2002 թվականի գարնանային զորակոչը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 7-ից: