Սեղմել Esc փակելու համար:
ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԽԵՐՐԻՏ ԶԱԼՄԻ ՀՀ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0785.051101

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 նոյեմբերի 2001 թվականի N 785

 

ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԽԵՐՐԻՏ ԶԱԼՄԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարար Խերրիտ Զալմի և նրան ուղեկցող անձանց 2001 թվականի հոկտեմբերի 30-31-ը Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` պատվիրակության սպասարկման համար տրամադրել մեկ ներկայացուցչական ավտոմեքենա և երկու միկրոավտոբուս:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել հյուրերի ու նրանց սպասարկող հատուկ ինքնաթիռի անձնակազմի դիմավորումն ու ճանապարհումը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար), հյուրերին սպասարկող հատուկ ինքնաթիռի ընդունումը, կայանումը, լցավորումը և ճանապարհումը, հատուկ ինքնաթիռի սպասարկումը, ինչպես նաև ավտոմեքենաների մուտքն օդանավակայանի տարածք (սրահի կողմից):

3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում:

4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` հատկացնել ուղեկցող ճանապարհային ոստիկանության անձնակազմեր և ապահովել հյուրերի մուտքի արտոնագրերի տրամադրումը (անվճար):

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում նրանց ընդունելության հետ կապված ծախսերը` 1500.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

i

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հոկտեմբերի 29-ի «Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարար Խերրիտ Զալմի Հայաստանի Հանրապետություն այցի մասին» N 757 որոշումը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
05.11.2001
N 785
Որոշում