Սեղմել Esc փակելու համար:
ՇԵՆՔԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇԵՆՔԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0788.061101

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 նոյեմբերի 2001 թվականի N 788

 

ՇԵՆՔԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Արագածոտնի մարզպետարանի տնօրինության` Աշտարակի Ներսես Աշտարակեցու N 4 հասցեում գտնվող երկհարկանի շենքը` 322,3 քառակուսի մետր մակերեսով, հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տնօրինությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տնօրինության` Աշտարակի Պռոշյան N 27 հասցեում գտնվող շենքը` 241,1 քառակուսի մետր մակերեսով, հանձնել Արագածոտնի մարզպետարանի տնօրինությանը:

3. Արագածոտնի մարզպետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` 2 շաբաթյա ժամկետում ապահովել նշված շենքերի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
06.11.2001
N 788
Որոշում