031.0978.291001
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Գագիկ Մարտիրոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում 2001 թվականի սեպտեմբերի 18-ին Երևանում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Կանխավճար համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի նախապատրաստման համար» Q 287-Օ AM նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննելիս:
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ նշանակելու մասին» ՆԿ-958 կարգադրությունը:
29 հոկտեմբերի 2001թ.
ՆԿ-978