Սեղմել Esc փակելու համար:
ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱԼԵՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՎԱՇՆԵՎՍԿՈՒ ՀՀ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

031.0990.071101

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՎԱՇՆԵՎՍԿՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Լեհաստանի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Կվաշնևսկու Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի կապակցությամբ`

Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ապահովել Ալեքսանդր Կվաշնևսկու և նրան ուղեկցող անձանց Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմին` 2001 թվականի նոյեմբերի 14-ից 16-ը պատվիրակության Հայաստանում գտնվելու հետ կապված կեցության ծախսերը 2 + 14 ձևաչափով կատարել աշխատակազմի միջոցների հաշվին:

2. Այցի ծրագրով նախատեսված արարողակարգային ու այլ միջոցառումների անցկացման և կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվության:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

7 նոյեմբերի 2001թ.

ՆԿ-990

 

 

pin
ՀՀ Նախագահ
07.11.2001
N ՆԿ-990
Կարգադրություն