040.1100.151101
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«15» նոյեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 նոյեմբերի 2001 թվականի N 1100
ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հաշվի առնելով Երևանի քաղաքապետի միջնորդությունը և համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Պետական սեփականություն հանդիսացող` Երևանի Կորյունի փողոցի N 7/1 շենքի N 24 1 սենյականոց բնակարանը հանել պաշտոնեական (ծառայողական) բնակարանների ցանկից և նվիրաբերել Երևանի Կենտրոն թաղային համայնքին` այն «Ոզնի» երգիծաթերթի գլխավոր խմբագիր Արամայիս Սահակյանին անհատույց` սեփականության իրավունքով հատկացնելու պայմանով:
2. Երևանի քաղաքապետին` 1-ամսյա ժամկետում Երևանի Կենտրոն թաղային համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել նշված բնակարանի` սահմանված կարգով պայմանագրի կնքումը, հանձնման-ընդունման աշխատանքների կատարումն ու գույքային իրավունքների պետական գրանցումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 15-ից: