Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԵՎԱՆ-ՄՈՍԿՎԱ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՐԵՎԱՆ-ՄՈՍԿՎԱ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1115.171101

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«17» նոյեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 նոյեմբերի 2001 թվականի N 1115

 

«ԵՐԵՎԱՆ-ՄՈՍԿՎԱ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՊՀ անդամ պետությունների հետ տարածաշրջանային տնտեսական ինտեգրացման զարգացման, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տարածաշրջանային ինտեգրացման վարչության կանոնադրական խնդիրների լուծման և Մոսկվայի կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությունում ռուսական համայնքների պահպանման ու միգրացիոն հոսքերի կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սլավոն հայրենակիցների օգնության և աջակցության հիմնադրամի, «Սոկոլ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Մոսկվայի կառավարության գիտության և արդյունաբերության քաղաքականության դեպարտամենտի, արտասահմանում հայրենակիցների աջակցման «Ռոսիանի» հիմնադրամի Մոսկվայի բաժանմունքի հետ համատեղ ստեղծել «Երևան-Մոսկվա առևտրաարդյունաբերական կենտրոն» հիմնադրամը:

2. Հայաստանի Հանրապետության անունից «Երևան-Մոսկվա առևտրաարդյունաբերական կենտրոն» հիմնադրամի հիմնադրի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տարածաշրջանային ինտեգրացման վարչությանը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տարածաշրջանային ինտեգրացման վարչությանն անհատույց օգտագործման հանձնված` Երևանի Հանրապետության 47 հասցեում գտնվող շենքի նկուղային հարկից 40 քառակուսի մետր մակերեսով տարածք անհատույց օգտագործման հանձնել «Երևան-Մոսկվա առևտրաարդյունաբերական կենտրոն» հիմնադրամին:

4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` 1-ամսյա ժամկետում «Երևան-Մոսկվա առևտրաարդյունաբերական կենտրոն» հիմնադրամի հետ կնքել սույն որոշման երրորդ կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.11.2001
N 1115
Որոշում