Սեղմել Esc փակելու համար:
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Արդեն պատրաստ է տվյալ ակտի   01.01.2022  -ից ուժի մեջ մտնող խմբագրությունը:
 

28.05.2020 - 01.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2005 թվականի հուլիսի 8-ին

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է քրեակատարողական գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմնում քրեակատարողական ծառայության (այսուհետ` քրեակատարողական ծառայություն) մարմինների և հիմնարկների համակարգը, դրանց գործունեության կազմակերպման հիմունքները, ինչպես նաև քրեակատարողական ծառայության` որպես պետական ծառայության առանձին տեսակի առանձնահատկությունները:

(1-ին հոդ. խմբ. 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 2. Քրեակատարողական ծառայությունը

 

1. Քրեակատարողական ծառայությունն ապահովում է սույն օրենքով նախատեսված խնդիրների իրականացումը:

2. Մարզպետները քրեակատարողական ծառայության գործունեության համակարգման լիազորություններ չունեն:

3. Քրեակատարողական ծառայությունում ծառայող քաղաքացին հանրային  ծառայող է:

3.1. (3.1-ին մասն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

4. Քրեակատարողական ծառայությունն իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ` միանձնյա ու կենտրոնացված ղեկավարման միջոցով:

5. Քրեակատարողական ծառայությունն իրականացվում է`

1) համապատասխան նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի (այսուհետ` քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմին) անվտանգության ապահովման, պահպանության ապահովման, օպերատիվ, հատուկ նշանակության, ուղեկցումների, ներքին անվտանգության, հերթապահության ստորաբաժանումներում և շտաբում.

2) (2-րդ կետն ուժը կորցրել է 15.05.2008 թվականից` 08.04.08 ՀՕ-11-Ն օրենք)

3) համապատասխան նախարարության քրեակատարողական հիմնարկներում (այսուհետ` քրեակատարողական հիմնարկ):

6. Կառավարության որոշմամբ կարող են ստեղծվել դատապարտյալների սոցիալ-հոգեբանական վերականգնման, գիտահետազոտական, բուժական, կրթական և այլ պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

i

7. Քրեակատարողական ծառայողի և քաղաքացիական ծառայողի զինվորական հաշվառումն իրականացնում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը` Կառավարության սահմանած կարգով:

(2-րդ հոդ. փոփ. 15.11.06 ՀՕ-178-Ն, 08.04.08 ՀՕ-11-Ն, 17.11.09 ՀՕ-218-Ն, 23.03.18 ՀՕ-282-Ն, 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)

i

 

i
Հոդված 3. Քրեակատարողական ծառայության մասին օրենսդրությունը

 

i

1. Քրեակատարողական ծառայության մասին օրենսդրությունը բաղկացած է Սահմանադրությունից, սույն օրենքից, «Հանրային ծառայության մասին» օրենքից, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

3. Քրեակատարողական ծառայողների աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցերը, որոնք կարգավորված չեն սույն օրենքով, կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներով:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավական ակտերով այդ հարաբերությունները կարգավորված չլինելու դեպքում դրանք կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:

5. Քրեակատարողական ծառայողների բարեվարքության համակարգի և այս իրավակարգավորումներից բխող այլ հարաբերություններ, որոնք պարտադիր են քրեակատարողական ծառայողների համար, կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով:

6. Սույն օրենքով քրեակատարողական ծառայողի համար նախատեսված իրավունքները, պարտականությունները և սոցիալական երաշխիքները տարածվում են քրեակատարողական ծառայության պետի և նրա տեղակալների վրա, իսկ սույն օրենքով սահմանված այլ նորմերը քրեակատարողական ծառայության պետի և նրա տեղակալների վրա տարածվում են միայն սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում:

(3-րդ հոդ. փոփ. 17.11.09 ՀՕ-218-Ն, 23.03.18 ՀՕ-282-Ն, 21.01.20 ՀՕ-14-Ն  (օրենքն ունի անցումային դրույթ)օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 2
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

 

Հոդված 4. Քրեակատարողական ծառայության հիմնական խնդիրները

 

1. Քրեակատարողական ծառայության հիմնական խնդիրներն են`

1) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված, դատարանի նշանակած պատիժները (այսուհետ` պատիժներ) կատարելը` օրենքով սահմանված կարգով.

2) պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց վրա և պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքերում դատապարտյալների վրա դատարանի դրած պարտականությունների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելը.

3) անձանց` օրենքով սահմանված հիմքերով և կարգով կալանքի տակ պահելը.

4) քրեակատարողական հիմնարկների պահպանությունը, ազատությունից զրկելու ձևով պատիժ կրող դատապարտյալներին և կալանավորվածներին փոխադրելը.

5) քրեակատարողական հիմնարկներում օրինականություն, ինչպես նաև կալանավորվածների և դատապարտյալների` իրենց իրավունքներից և ազատություններից օգտվելու երաշխիքներ ապահովելը.

6) քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց, այդ հիմնարկների անձնակազմերի և այնտեղ գտնվող այլ անձանց անվտանգությունն ապահովելը.

7) կալանավորվածների և դատապարտյալների կյանքի ու առողջության պահպանման, անձնական և մշակութային, կրթական ու հոգևոր զարգացման պատշաճ պայմաններ ապահովելը.

8) կալանավորվածների և դատապարտյալների` քրեակատարողական հիմնարկում գտնվելու կապակցությամբ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ կազմակերպելը.

9) քրեակատարողական հիմնարկների ու մարմինների նյութատեխնիկական և սոցիալական պայմանների զարգացում ապահովելը.

10) կալանավորվածների և դատապարտյալների զբաղվածությունն ապահովելը.

i

11) քրեակատարողական հիմնարկների տարածքում կատարված հանցագործությունների վերաբերյալ գործերով դեպքի վայրը պահպանելը, որի կանոնները սահմանում է Կառավարությունը:

Քրեակատարողական ծառայությունն իրականացնում է նաև օրենքով նախատեսված այլ խնդիրներ:

i

2. Քրեակատարողական ծառայության` խնդիրների իրականացման նպատակով ըստ ոլորտների կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգերը սահմանում է համապատասխան նախարարը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

(4-րդ հոդ. փոփ. 01.03.18 ՀՕ-132-Ն, 23.03.18 ՀՕ-282-Ն օրենքներ)

 

Հոդված 5. Քրեակատարողական տեսչությունը

(5-րդ հոդ. ուժը կորցրել է 15.05.2008 թվականից` 08.04.08 ՀՕ-11-Ն օրենք)

 

Հոդված 6. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը

 

1. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինն ապահովում է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված խնդիրների իրականացումը իր կառուցվածքային ստորաբաժանումների և քրեակատարողական հիմնարկների միջոցով:

2. Քրեակատարողական ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է քրեակատարողական ծառայության պետը:

3. (3-րդ մասն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-282-Ն օրենք)

i

4. (4-րդ մասն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-282-Ն օրենք)

5. (5-րդ մասն ուժը կորցրել է 18.06.16 թվականից` 17.05.16 ՀՕ-52-Ն օրենք)

6. (6-րդ մասն ուժը կորցրել է 18.06.16 թվականից` 17.05.16 ՀՕ-52-Ն օրենք)

i

7. (7-րդ մասն ուժը կորցրել է 18.06.16 թվականից` 17.05.16 ՀՕ-52-Ն օրենք)

8. Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանումը քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանում է և գործում է քրեակատարողական ծառայության պետի անմիջական ղեկավարությամբ:

9. Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանումն իրականացնում է արագ արձագանքման աշխատանքներ` քրեակատարողական հիմնարկներում արտակարգ իրավիճակներ առաջանալիս ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու նպատակով, ինչպես նաև աջակցում է քրեակատարողական հիմնարկների արտաքին պահպանության, ներքին կանոնակարգի պահպանմանն ուղղված գործառույթների և ազատությունից զրկելու ձևով պատիժ կրող դատապարտյալների և կալանավորվածների փոխադրումների իրականացմանը:

(6-րդ հոդ. փոփ. 17.05.16 ՀՕ-52-Ն , 23.03.18 ՀՕ-282-Ն օրենքներ)

 

Հոդված 7. Քրեակատարողական հիմնարկները

 

1. Քրեակատարողական հիմնարկներ են ուղղիչ հիմնարկները և կալանավորվածներին պահելու վայրերը:

2. Քրեակատարողական հիմնարկների տեսակները և լրակազմերը սահմանում է համապատասխան նախարարը` քրեակատարողական ծառայության պետի ներկայացմամբ:

3. Քրեակատարողական հիմնարկները ստեղծում, վերակազմակերպում և դրանց գործունեությունը դադարեցնում է Կառավարությունը:

4. Քրեակատարողական հիմնարկը պետական հիմնարկ է, որը գործում է սույն օրենքին և իր կանոնադրությանը համապատասխան:

(7-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-282-Ն օրենք)

 

Հոդված 8. Քրեակատարողական ծառայության համակարգում գործող հիմնադրամը

 

Դատապարտյալների զբաղվածությունն ապահովելու, դատապարտյալներին և կալանավորվածներին պահելու պայմանները բարելավելու, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների սոցիալական, մշակութային ոլորտները զարգացնելու նպատակով քրեակատարողական ծառայության համակարգում Կառավարությունն ստեղծում է հիմնադրամ, որը գործում է հիմնադրամի կանոնադրության համաձայն:

(8-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-282-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 3
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

 

Հոդված 9. Քրեակատարողական ծառայության պաշտոնները և քրեակատարողական ծառայության պաշտոնների անվանացանկը

 

1. Քրեակատարողական ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի` ելնելով այդ պաշտոնները զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, գործունեության ազդեցության, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց լուծման, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տեսանկյունից ներկայացվող պահանջներից: Քրեակատարողական ծառայության պաշտոնները աստիճանական համակարգով` բարձրից ցածր, դասակարգվում են ըստ գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերի: Յուրաքանչյուր խմբի պաշտոնները նույնպես դասակարգվում են աստիճանական համակարգով` բարձրից ցածր:

i

2. Քրեակատարողական ծառայության պաշտոնների խմբերում պաշտոնների դասակարգումն իրականացվում է քրեակատարողական ծառայության պաշտոնների անվանացանկով: Անվանացանկը հաստատում և (կամ) փոփոխում է քրեակատարողական ծառայության պետը և վարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով: Քրեակատարողական ծառայության պետը և նրա տեղակալները համարվում են պետական վարչական պաշտոն զբաղեցնող անձինք, որոնց պաշտոնները չեն ընդգրկվում քրեակատարողական ծառայության պաշտոնների անվանացանկում:

3. Պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոնների, քրեակատարողական և փրկարար ծառայությունների պաշտոնների միջև համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը:

(9-րդ հոդ. փոփ. 08.04.08 ՀՕ-11-Ն, 17.11.09 ՀՕ-218-Ն, 11.06.14 ՀՕ-61-Ն, 23.03.18 ՀՕ-282-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)

 

Հոդված 10. Քրեակատարողական ծառայողների կոչումները

 

1. Քրեակատարողական ծառայողներին շնորհվում են արդարադատության հետևյալ կոչումները.

- արդարադատության գնդապետ,

- արդարադատության փոխգնդապետ,

- արդարադատության մայոր,

- արդարադատության կապիտան,

- արդարադատության ավագ լեյտենանտ,

- արդարադատության լեյտենանտ,

- արդարադատության ավագ ենթասպա,

- արդարադատության ենթասպա,

- արդարադատության ավագ,

- արդարադատության ավագ սերժանտ,

- արդարադատության սերժանտ,

- արդարադատության կրտսեր սերժանտ:

Կոչումները դասակարգվում են աստիճանական համակարգով` բարձրից ցածր:

2. Քրեակատարողական ծառայության պետին և նրա տեղակալներին շնորհվում են արդարադատության գեներալ-լեյտենանտ և գեներալ-մայոր կոչումները: Արդարադատության գեներալ-լեյտենանտ և գեներալ-մայոր կոչումները շնորհում է վարչապետը: Վարչապետը քրեակատարողական ծառայության պետի տեղակալին արդարադատության կոչումը շնորհում է համապատասխան նախարարի առաջարկությամբ:

3. Քրեակատարողական ծառայության պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողների կոչումները, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով և սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի, շնորհում է քրեակատարողական ծառայության պետը:

Քրեակատարողական հիմնարկի կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողներին կոչումներ շնորհում է քրեակատարողական հիմնարկի պետը:

4. Կոչումները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված կոչումներին համապատասխան, սույն օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

5. Կոչումները շնորհվում են անհատական կարգով, ցմահ:

6. Քրեակատարողական ծառայողը, ինչպես նաև քրեակատարողական ծառայությունում ծառայությունը դադարեցրած քաղաքացին կարող է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում զրկվել կոչումից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(10-րդ հոդ. փոփ. 17.11.09 ՀՕ-218-Ն, 23.03.18 ՀՕ-282-Ն, 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)

 

Հոդված 11. Քրեակատարողական ծառայության պաշտոններին համապատասխանող կոչումները

 

Քրեակատարողական ծառայության պաշտոնների համար սահմանվում են հետևյալ առավելագույն կոչումները.

1) (1-ին կետն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

2) քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոններ`

ա. քրեակատարողական հիմնարկի պետ, քրեակատարողական ծառայության բաժնի պետ` արդարադատության գնդապետ,

բ. քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ, քրեակատարողական ծառայության բաժնի պետի տեղակալ, քրեակատարողական ծառայության բաժանմունքի պետ` արդարադատության փոխգնդապետ.

3) քրեակատարողական ծառայության առաջատար խմբի պաշտոններ`

ա. քրեակատարողական ծառայության գլխավոր մասնագետ, քրեակատարողական հիմնարկի բաժնի պետ, քրեակատարողական հիմնարկի տեղամասի պետ` արդարադատության փոխգնդապետ,

բ. քրեակատարողական հիմնարկի բաժնի պետի տեղակալ, քրեակատարողական հիմնարկի բաժանմունքի պետ, քրեակատարողական հիմնարկի խմբի ղեկավար, քրեակատարողական հիմնարկի գլխավոր մասնագետ` արդարադատության մայոր.

4) քրեակատարողական ծառայության միջին խմբի պաշտոններ`

ա. քրեակատարողական ծառայության առաջատար մասնագետ, քրեակատարողական ծառայության առաջին կարգի մասնագետ, քրեակատարողական հիմնարկի առաջատար մասնագետ` արդարադատության մայոր.

5) քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ`

ա. քրեակատարողական ծառայության երկրորդ կարգի մասնագետ, քրեակատարողական ծառայության երրորդ կարգի մասնագետ, քրեակատարողական հիմնարկի երկրորդ կարգի մասնագետ, քրեակատարողական հիմնարկի երրորդ կարգի մասնագետ` արդարադատության ավագ ենթասպա,

բ. քրեակատարողական հիմնարկի կրտսեր մասնագետ` արդարադատության ենթասպա:

(11-րդ հոդ. փոփ. 17.11.09 ՀՕ- 218-Ն, 23.03.18 ՀՕ-282-Ն, 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)

 

Հոդված 12. Կոչումների շնորհման ժամկետները

 

1. Սույն օրենքով սահմանված կարգով հերթական կոչումների շնորհման համար սահմանվում են ծառայության հետևյալ ժամկետները.

- արդարադատության կրտսեր սերժանտ` 1 տարի,

- արդարադատության սերժանտ` 2 տարի,

- արդարադատության ավագ սերժանտ` 3 տարի,

- արդարադատության ավագ` 3 տարի,

- արդարադատության ենթասպա` 4 տարի,

- արդարադատության լեյտենանտ` 2 տարի,

- արդարադատության ավագ լեյտենանտ` 3 տարի,

- արդարադատության կապիտան` 3 տարի,

- արդարադատության մայոր` 4 տարի,

- արդարադատության փոխգնդապետ` 5 տարի:

Արդարադատության ավագ ենթասպայի և արդարադատության գնդապետի կոչումներով ծառայության ժամկետ չի սահմանվում:

2. Պետական այլ մարմնում ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող քաղաքացիներին քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակելիս շնորհվում է նրանց զինվորական կամ հատուկ կոչմանը (դասային աստիճանին, որակավորման դասին) համապատասխան կոչում, բացառությամբ սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքի:

i

3. Պետական այլ մարմիններում շնորհված զինվորական կամ հատուկ կոչումների, դասային աստիճանների, որակավորման դասերի համապատասխանությունը սույն օրենքով սահմանված կոչումներին սահմանում է Կառավարությունը:

3.1. Քրեակատարողական ծառայության պաշտոնի նշանակելիս զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) չունեցող կամ քրեակատարողական ծառայության տվյալ պաշտոնին համապատասխան սկզբնական կոչումից ավելի ցածր զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող քաղաքացիներին շնորհվում է քրեակատարողական ծառայության տվյալ պաշտոնին համապատասխան սկզբնական կոչում: Քրեակատարողական ծառայության պաշտոններին համապատասխան սկզբնական կոչումները սահմանում է Կառավարությունը:

4. Քրեակատարողական ծառայողի հերթական կոչումի շնորհումը հետաձգվում է, երբ`

1) (1-ին կետն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

2) քրեակատարողական ծառայողն ունի կարգապահական տույժ.

3) քրեակատարողական ծառայողը գտնվում է քրեական հետապնդման կամ ծառայողական քննության մեջ:

Հերթական կոչումի շնորհումը հետաձգելու դեպքում քրեակատարողական ծառայողի հերթական կոչումը շնորհվում է սույն մասի 1-ին պարբերությամբ նշված խոչընդոտների վերացումից հետո` 15-օրյա ժամկետում:

(12-րդ հոդ. փոփ. 17.11.09 ՀՕ-218-Ն, 23.03.18 ՀՕ-282-Ն, 21.01.20 ՀՕ-14-Ն  (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)

 

Հոդված 13. Կոչումներով ծառայության ժամկետի հաշվարկումը

 

1. Կոչումներով ծառայության ժամկետը հաշվարկվում է այդ կոչման շնորհման մասին հրամանի ստորագրման հաջորդ օրվանից:

Հերթական կոչում շնորհելու ժամկետը հաշվարկելիս իջեցված կոչումով ծառայության ժամանակահատվածը չի հաշվարկվում:

2. Քրեակատարողական ծառայողին սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կոչումը շնորհելուն խոչընդոտելն առաջացնում է սույն օրենքով սահմանված կարգապահական պատասխանատվություն:

 

ԳԼՈՒԽ 4
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

Հոդված 14. Ծառայության անցնելու համար ներկայացվող հիմնական պահանջները

 

ԻՐՏԵԿ 14-րդ հոդվածը շարադրվելու է նոր խմբագրությամբ քրեակատարողական ծառայության պաշտոն զբաղեցնելու մրցույթի կարգը սահմանելու մասին Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք: 

1. Քրեակատարողական ծառայությունում, որպես քրեակատարողական ծառայող, ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով, անկախ սեռից, ազգությունից, ռասայից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից`

1) անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների կամ սույն մասի  երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի).

2) տիրապետում է հայերենին.

i

3) իր մասնագիտական գիտելիքներով, գործնական և անձնական հատկանիշներով ու առողջական վիճակով կարող է կատարել քրեակատարողական ծառայողի պարտականությունները.

4) դիմելու պահին նրա 30 տարեկանը չի լրացել, բացառությամբ սույն օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքի:

Քրեակատարողական ծառայությունում միջին և կրտսեր խմբերի պաշտոններում կարող են նշանակվել նաև սույն հոդվածի պահանջներին համապատասխանող, սակայն դիմելու պահին «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-ե» կետերով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները:

i

2. Քրեակատարողական ծառայողին ներկայացվող մասնագիտական և առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է Կառավարությունը:

i

3. Քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար դիմած և քրեակատարողական ծառայությունում պաշտոնի անցնելու համար սույն հոդվածով սահմանված պահանջները (բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջների) բավարարող, սակայն աշխատանքային փորձ չունեցող քաղաքացիները  մինչև պաշտոնի նշանակվելը կարող են ներգրավվել մեկամսյա ուսումնական դասընթացների` նրանց պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից: Ուսումնական դասընթացներ անցնող քաղաքացիները ծառայողներ չեն համարվում: Ուսումնական դասընթացում ներգրավելու և դասընթաց անցնելու կարգն ու պայմանները սահմանում է  համապատասխան նախարարը:

4. Քրեակատարողական ծառայությունում, որպես քրեակատարողական ծառայող, ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին, ով`

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է քրեակատարողական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) (3-րդ կետն ուժը կորցրել է 02.01.2010 թվականից` 17.11.09 ՀՕ-218-Ն օրենք)

4) գտնվում է քրեական հետապնդման մեջ.

5) չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին.

6) դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, անկախ դատվածությունը հանված կամ մարված լինելու հանգամանքից.

7) դատապարտվել է անզգույշ հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ:

(14-րդ հոդ. փոփ. 17.11.09 ՀՕ-218-Ն, 23.03.18 ՀՕ-282-Ն օրենքներ)

 

ԻՐՏԵԿ Սույն օրենքը լրացվելու է 14.1-ին հոդվածով` քրեակատարողական ծառայության պաշտոն զբաղեցնելու մրցույթի կարգը սահմանելու մասին Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք:   

 

i
Հոդված 15. Քրեակատարողական ծառայողի երդումը

 

1. Քրեակատարողական ծառայությունում առաջին անգամ որպես քրեակատարողական ծառայող պաշտոնի նշանակվող անձինք Հայաստանի Հանրապետության պետական դրոշի առջև, համապատասխան նախարարի սահմանած կարգով, տալիս են հետևյալ բովանդակությամբ երդում.

«Ես` (անուն, հայրանուն, ազգանուն), Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայությունում պաշտոն ստանձնելով` երդվում եմ. հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել պարտականություններս»:

2. Քրեակատարողական ծառայողը երդում տալիս է մեկ անգամ, անհատական կարգով, երդման տեքստն ընթերցելու միջոցով:

3. Քրեակատարողական ծառայողն ստորագրում է իր ընթերցած երդման տեքստը, որը պահպանվում է նրա անձնական գործում:

(15-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-282-Ն օրենք)

 

Հոդված 16. Քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակելը

 

1. (1-ին մասն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-282-Ն օրենք)

2. Քրեակատարողական հիմնարկների պետերին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է համապատասխան նախարարը` քրեակատարողական ծառայության պետի առաջարկությամբ:

3. Քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կրտսեր խմբի պաշտոններում նշանակում և պաշտոնից ազատում է քրեակատարողական ծառայության պետը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

Քրեակատարողական հիմնարկի կրտսեր պաշտոնների խմբի ծառայողներին նշանակում, տվյալ քրեակատարողական հիմնարկում այլ պաշտոնի փոխադրում և պաշտոնից ազատում է քրեակատարողական հիմնարկի պետը:

4. (4-րդ մասն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

5. (5-րդ մասն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

(16-րդ հոդ. փոփ. 15.06.06 ՀՕ-125-Ն, 08.04.08 ՀՕ-11-Ն, 17.11.09 ՀՕ-218-Ն, 23.03.18 ՀՕ-282-Ն, 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)

 

Հոդված 17. Քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակելու պայմանները
ԻՐՏԵԿ 17-րդ հոդվածը փոփոխվելու է քրեակատարողական ծառայության պաշտոն զբաղեցնելու մրցույթի կարգը սահմանելու մասին Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք:

1. Քրեակատարողական ծառայության պետ կարող է նշանակվել այն անձը, որը զբաղեցրել է քրեակատարողական ծառայության պետի տեղակալի պաշտոն կամ առնվազն երեք տարի` քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոն և ունի արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում կամ ունի բարձրագույն կրթություն և հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ ունի բարձրագույն կրթություն և չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

2. Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ կարող է նշանակվել այն անձը, որը զբաղեցրել է քրեակատարողական ծառայության պետի պաշտոն կամ առնվազն երեք տարի` քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոն և ունի արդարադատության փոխգնդապետից ոչ ցածր կոչում կամ ունի հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ ունի բարձրագույն կրթություն և երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

3. Քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն ծառայողը, ով զբաղեցրել է քրեակատարողական ծառայության բարձրագույն, գլխավոր խմբի կամ առնվազն երեք տարի առաջատար խմբի պաշտոն:

4. Քրեակատարողական ծառայության առաջատար խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն անձը, որը զբաղեցրել է քրեակատարողական ծառայության պետի, նրա տեղակալների պաշտոն, քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար խմբի կամ առնվազն մեկ տարի միջին խմբի պաշտոն, բացառությամբ բժշկական սպասարկման ոլորտի պաշտոնների կամ ունի հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ:

5. Քրեակատարողական ծառայության կրտսեր խմբում պաշտոնում կարող է նշանակվել առնվազն միջնակարգ կրթություն ունեցող քաղաքացին:

5.1. Քրեակատարողական ծառայության միջին և կրտսեր խմբերի պաշտոն զբաղեցնելու համար աշխատանքային ստաժ չի պահանջվում:

6. Քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար և միջին խմբերի պաշտոններում կարող են նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիները:

7. (7-րդ մասն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

i

8. Քրեակատարողական ծառայությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության լիազոր մարմինների, ինչպես նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության այն ծառայողները (այդ թվում` նշված մարմինների նախկին ծառայողները), որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար քրեակատարողական ծառայողներին ներկայացվող պահանջները:

Այլ մարմնում ծառայություն անցած և քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի թափուր պաշտոնի նշանակված քրեակատարողական ծառայողին ավելի բարձր պաշտոնի նշանակելիս հաշվի է առնվում նաև այլ մարմնում ծառայության ժամկետը:

Զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության լիազոր մարմինների, ինչպես նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնների համապատասխանությունը քրեակատարողական ծառայության պաշտոններին սահմանում է Կառավարությունը:

9. Քրեակատարողական ծառայությունում թափուր պաշտոնի կարող է նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով:

Քրեակատարողական ծառայությունում ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, այդ թվում` ծառայողական քննության դեպքում, կին ծառայողի նախածննդյան կամ հետծննդյան, ինչպես նաև ծառայողի` երեխային խնամելու արձակուրդի դեպքերում նրա պաշտոնը կարող է զբաղեցվել` քրեակատարողական ծառայության այլ փոխարինող ծառայողին տվյալ պաշտոնին գործուղելով կամ քրեակատարողական ծառայությունում կադրերի ռեզերվում գտնվող ծառայողին կամ քրեակատարողական ծառայությունում ծառայության անցնող անձին տվյալ պաշտոնին ժամանակավոր նշանակելով:

Սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված հիմքերի վերացման դեպքում փոխարինող ծառայողը սույն օրենքով սահմանված կարգով նշանակվում է հավասարազոր կամ իր համաձայնությամբ ավելի ցածր պաշտոնի, իսկ դրա անհնարինության դեպքում գրանցվում է կադրերի ռեզերվում:

(17-րդ հոդ. փոփ. 01.06.06 ՀՕ-122-Ն, 23.03.18 ՀՕ-282-Ն, 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)

 

Հոդված 18. Փորձաշրջանի նշանակումը և անցկացումը

 

i

1. Քրեակատարողական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչև ինն ամիս փորձաշրջանով: Փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:

(18-րդ հոդ. խմբ. 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

ԳԼՈՒԽ 5
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

(5-րդ գլխի վերնագիրը փոփ. 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

i
Հոդված 19. Քրեակատարողական ծառայողի ատեստավորման կարգը և պայմանները
ԻՐՏԵԿ 01.01.2022 թվականից 19-րդ հոդվածը շարադրվելու է նոր խմբագրությամբ` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք:

1. Յուրաքանչյուր տարի քրեակատարողական ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման:

2. Հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ անգամ:

3. Արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:

4. Արտահերթ ատեստավորումն անցկացվում է քրեակատարողական ծառայության պետի պատճառաբանված հրամանի հիման վրա:

5. Ատեստավորումն անցկացվում է քրեակատարողական ծառայողի անմիջական մասնակցությամբ:

6. Ատեստավորման ենթակա չեն`

1) քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնողները.

2) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող քրեակատարողական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

3) հղի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քրեակատարողական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

4) սույն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով տվյալ տարում ծառայությունից ազատվողները:

Հղիության կամ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քրեակատարողական ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո` ոչ շուտ, քան մեկ տարի անց, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար:

Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ քրեակատարողական ծառայողները ենթակա են ատեստավորման ծառայության անցնելուց հետո` երկամսյա ժամկետում:

7. Ատեստավորման ենթակա քրեակատարողական ծառայողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին, բացառությամբ սույն հոդվածի 10-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի:

8. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է քրեակատարողական ծառայողի ծառայողական բնութագիրը:

Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ քրեակատարողական ծառայողի մասին, նրա գործնական, մարդկային հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը:

Քրեակատարողական ծառայողն ատեստավորումն անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:

Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել քրեակատարողական ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:

9. Ատեստավորման հանձնաժողովը կազմավորում է համապատասխան նախարարը: Ելնելով ծառայության առանձնահատկություններից` համապատասխան նախարարը կարող է ձևավորել մեկից ավելի ատեստավորման հանձնաժողովներ:

Ատեստավորման անցկացման կարգը և պայմանները սահմանում է Կառավարությունը:

10. Ատեստավորումից հետո ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից միայն մեկը.

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) ատեստավորումը հետաձգել և քրեակատարողական ծառայողին գործուղել վերապատրաստման.

3) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

Սույն մասի 2-րդ կետին համապատասխան` վերապատրաստման գործուղված քրեակատարողական ծառայողի ատեստավորումն անցկացվում է վերապատրաստման ավարտից հետո` մեկ ամսվա ընթացքում, որի մասին քրեակատարողական ծառայողը տեղեկացվում է ոչ ուշ, քան ատեստավորման անցկացման օրվանից 5 օր առաջ:

11. Քրեակատարողական ծառայողն ատեստավորման արդյունքներին ծանոթանում է դրա անցկացման օրը: Քրեակատարողական ծառայողն իրավունք ունի ատեստավորման հանձնաժողովին բողոքարկելու ատեստավորման արդյունքները դրանց ծանոթանալու օրվանից հետո` մեկ օրվա ընթացքում:

12. Ատեստավորման հանձնաժողովն ատեստավորման արդյունքները, այդ թվում` բողոքարկումները և դրանց քննարկման արդյունքներն ու կայացված որոշումներն ատեստավորման օրվանից հետո` 7 օրվա ընթացքում, ներկայացնում է քրեակատարողական ծառայության պետին և համապատասխան նախարարին:

13. Ատեստավորման արդյունքները հավաստող փաստաթղթերը պահվում են քրեակատարողական ծառայողի անձնական գործում:

(19-րդ հոդ. փոփ. 01.06.06 ՀՕ-122-Ն, 08.04.08 ՀՕ-11-Ն, 17.11.09 ՀՕ-218-Ն, 23.03.18 ՀՕ-282-Ն օրենքներ)

 

Հոդված 20. Քրեակատարողական ծառայողի վերապատրաստումը և հատուկ ուսուցումը

 

i

1. Քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողները ենթակա են վերապատրաստման «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:

2. (2-րդ մասն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

3. Քրեակատարողական ծառայության հանրային ծառայողներն իրավունք ունեն սահմանված կարգով կրելու, պահելու և գործադրելու (կիրառելու) հրազեն և օրենքով նախատեսված հատուկ միջոցներ` հատուկ ուսուցում անցնելուց հետո: Հատուկ ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:

4. (4-րդ մասն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

5. Քրեակատարողական ծառայողը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանված համապատասխան միջոցների հաշվին վերապատրաստվելուց կամ հատուկ ուսուցում անցնելուց հետո մեկ տարուց պակաս ծառայություն անցնելու դեպքում պարտավոր է, ծառայություն չանցած ամիսներին համապատասխան, կատարված ծախսը,  12 ամսվա կտրվածքով բաժանելով յուրաքանչյուր ամսվա վրա, փոխհատուցել իր վերապատրաստման կամ հատուկ ուսուցման համար կատարված ծախսերը:

(20-րդ հոդ. փոփ. 17.11.09 ՀՕ-218-Ն, 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 6
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԻ ՓՈԽԱԴՐԵԼԸ

 

Հոդված 21. Քրեակատարողական ծառայողին այլ պաշտոնի փոխադրելը

 

1. Քրեակատարողական ծառայողը, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված կամ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում, առանց իր համաձայնության կարող է փոխադրվել`

1) զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ պաշտոնի` տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի, իսկ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում` նվազագույնը երեք և առավելագույնը 5 տարի ծառայելուց հետո.

2) իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող խմբում ավելի ցածր պաշտոնի, եթե փոխադրումը կապված է կառուցվածքային փոփոխությունների կամ հաստիքների կրճատման հետ.

3) (3-րդ կետն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

4) զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ պաշտոնի` քրեակատարողական ծառայողի մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, պապ, տատ, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր, պապ և տատ) քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու կամ կալանքի տակ գտնվելու ընթացքում.

5) զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ կամ ավելի ցածր պաշտոնի` առողջական վիճակից ելնելով` բժշկական եզրակացության հիման վրա:

i

1.1. Քրեակատարողական ծառայողի տեղափոխման, փոխադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով:

2. Առանց իր համաձայնության այլ մարզ ծառայության փոխադրելը թույլատրվում է, եթե տվյալ ծառայողի նկատմամբ վերջին համանման փոփոխությունը կատարվել է առնվազն մեկ տարի առաջ:

3. (3-րդ մասն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

4. Քրեակատարողական հիմնարկների պետերի պարտադիր ռոտացիան քրեակատարողական ծառայության պետի առաջարկությամբ իրականացնում է համապատասխան նախարարը:

(21-րդ հոդ. փոփ. 17.11.09 ՀՕ-218-Ն, 23.03.18 ՀՕ-282-Ն, 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)

 

Հոդված 22. Այլ պաշտոնի փոխադրելը

 

1. Քրեակատարողական ծառայության պետին և նրա տեղակալներին, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների պետերին սույն օրենքով սահմանված կարգով այլ պաշտոնի փոխադրում է համապատասխան նախարարը` քրեակատարողական ծառայության պետի առաջարկությամբ:

2. Քրեակատարողական ծառայության պաշտոնների գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերում քրեակատարողական ծառայողներին սույն օրենքով սահմանված կարգով այլ պաշտոնի փոխադրում է քրեակատարողական ծառայության պետը, բացառությամբ սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերի:

(22-րդ հոդ. փոփ. 15.06.06 ՀՕ-125-Ն, 23.03.18 ՀՕ-282-Ն, 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 7
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 23. Քրեակատարողական ծառայողի իրավունքները

 

i

1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված հիմնական իրավունքներից բացի, քրեակատարողական ծառայողների հիմնական իրավունքներն են`

1) իր իրավասության սահմաններում որոշումներ ընդունելը.

2) կոչման` սահմանված կարգով բարձրացումը.

3) պաշտոնի նշանակման արդյունքները բողոքարկելը.

4) ծառայության կազմակերպման ու կատարելագործման հարցերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:

(23-րդ հոդ. փոփ. 12.12.13 ՀՕ-165-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-14-Ն օրենքներ)

 

Հոդված 24. Քրեակատարողական ծառայողի պարտականությունները

 

i

1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված հիմնական պարտականություններից բացի, քրեակատարողական ծառայողի հիմնական պարտականություններն են`

1) սահմանված կարգով և ժամկետներում առաջարկությունները, դիմումները և բողոքները քննության առնելը և դրանց ընթացք տալը.

2) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը.

3) կարգապահական կանոնակարգը պահպանելը:

i

2. Քրեակատարողական ծառայության կարգապահական կանոնակարգը հաստատում է Կառավարությունը:

(24-րդ հոդ. փոփ. 17.11.09 ՀՕ-218-Ն, 23.03.18 ՀՕ-282-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-14-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 8
ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

 

i
Հոդված 25. Համապատասխան նախարարության լիազորությունները քրեակատարողական ծառայության կազմակերպման գործում

 

Համապատասխան նախարարությունը կազմակերպում, վերահսկում և մեթոդական ղեկավարում է իրականացնում քրեակատարողական ծառայության գործունեության նկատմամբ:

Համապատասխան նախարարը`

1) ընդհանուր կազմակերպում և ընդհանուր վերահսկողություն է իրականացնում քրեակատարողական ծառայության գործունեության նկատմամբ.

2) արձակում է քրեակատարողական ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ և տալիս է ցուցումներ.

3) օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված կարգով և իր լիազորությունների սահմաններում կասեցնում, վերացնում, անվավեր, չեղյալ կամ ուժը կորցրած է ճանաչում քրեակատարողական ծառայության պաշտոնատար անձանց հրամանները, որոշումներն ու ցուցումները.

4) հաստատում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների կառուցվածքները և հաստիքացուցակները.

5) նշանակում կամ դադարեցնում է ծառայողական քննություններ, փոփոխում է ծառայողական քննություն կատարողին.

6) իրականացնում է պարտականությունների բաշխում քրեակատարողական ծառայության պետի տեղակալների միջև.

7) ծառայողական քննության ժամանակահատվածում կարող է ժամանակավորապես դադարեցնել քրեակատարողական ծառայողի լիազորությունները.

8) իրականացնում է սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:

(25-րդ հոդ. փոփ. 08.04.08 ՀՕ-11-Ն, 17.11.09 ՀՕ-218-Ն, 23.03.18 ՀՕ-282-Ն օրենքներ)

 

Հոդված 25.1. Քրեակատարողական ծառայության լիազորությունները

 

1. Քրեակատարողական ծառայությունը`

1) օրենքով սահմանված կարգով կատարում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված, դատարանի նշանակած պատիժները,

2) ապահովում է օրենքով սահմանված հիմքերով և կարգով անձանց կալանքի տակ պահելը,

3) կազմակերպում է քրեակատարողական հիմնարկների պահպանությունը, ազատությունից զրկելու ձևով պատիժ կրող դատապարտյալների և կալանավորված անձանց փոխադրումը,

4) քրեակատարողական հիմնարկներում ապահովում է օրինականություն, ինչպես նաև կալանավորված անձանց և դատապարտյալների` իրենց իրավունքներից և ազատություններից օգտվելու երաշխիքներ,

5) ապահովում է քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց, այդ հիմնարկների անձնակազմերի և այնտեղ գտնվող այլ անձանց անվտանգությունը,

6) ապահովում է կալանավորված անձանց և դատապարտյալների կյանքի ու առողջության պահպանման, անձնական և մշակութային, կրթական և հոգևոր զարգացման համար պատշաճ պայմաններ,

7) կազմակերպում է կալանավորված անձանց և դատապարտյալների` քրեակատարողական հիմնարկում գտնվելու կապակցությամբ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ,

8) ապահովում է քրեակատարողական հիմնարկների և մարմինների նյութատեխնիկական և սոցիալական պայմանների բարելավումը,

9) ապահովում է կալանավորված անձանց և դատապարտյալների զբաղվածությունը,

10) դատարանների դատավճիռների և քրեական գործերով կայացված որոշումների համաձայն` յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկի համար սահմանված առավելագույն լրակազմին համապատասխան` կազմակերպում է կալանավորված անձանց և դատապարտյալների տեղաբաշխման աշխատանքները,

11) ձեռնարկում է միջոցներ կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու, առողջապահական մարմինների բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու համար,

12) քրեակատարողական հիմնարկների համապատասխան ստորաբաժանումներին ցուցաբերում է մեթոդական և գործնական աջակցություն,

13) վարում է քրեակատարողական ծառայության արխիվային քարտադարանը, ապահովում է կալանավորված անձանց և դատապարտյալների քարտային տվյալների, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառվող խրախուսանքի և տույժի միջոցների մասին տվյալների համակարգչային մուտքագրումն ու պահպանումը, իրականացնում է նրանց հաշվառման և հաշվառումից հանելու հետ կապված այլ գործառույթներ,

14) կազմակերպում և իրականացնում է քրեակատարողական հիմնարկներում գտնվող կալանավորված անձանց և դատապարտյալների հետ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ, ուսումնասիրում և վերլուծում է այդ աշխատանքների կատարման ընթացքը, թերությունները վերացնելու համար ձեռնարկում է միջոցներ և նշված խնդիրների լուծման համար կատարում է այլ գործառույթներ,

15) իրականացնում է քրեակատարողական ծառայությանը վերաբերող փաստաթղթերի` ժամանակին և պատշաճ ընդունման, հաշվառման, առաքման և պահպանման գործընթացը,

16) ամփոփում է քրեակատարողական ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից յուրաքանչյուր հաջորդ տարվա համար ներկայացված հայտ-պահանջագրերը, դրանց հիման վրա կազմում է գնումների անվանացանկը և ներկայացնում է ծառայության համապատասխան բաժին, դրա հիման վրա կազմում է գնման հայտեր,

17) իրականացնում է վերահսկողություն դատարանների կողմից դատավճիռների և քրեական գործերով կայացված որոշումների պատշաճ կատարման, քրեակատարողական հիմնարկներում կանոնակարգի պահպանման նկատմամբ,

18) իրականացնում է մշտական վերահսկողություն քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի նկատմամբ, բացասական հետևանքներ առաջացնող և իրավիճակը վատթարացնող արտակարգ իրավիճակների ժամանակ ձեռնարկում է անհրաժեշտ անհետաձգելի գործողություններ` իրավիճակը կայունացնելու համար, անցկացնում է ծառայողական ստուգումներ կամ քննություններ, պարզում ու վերլուծում է դրանց պատճառները, ինչպես նաև մշակում և իրականացնում է միջոցառումներ` հետագայում նման դեպքերը բացառելու նպատակով,

19) դատապարտյալների և կալանավորված անձանց մոտ օրինապահ վարքագիծ ձևավորելու նպատակով մշակում և իրականացնում է հոգեբանական, սոցիալական, մանկավարժական և այլ ծրագրեր` համագործակցելով հասարակական և այլ կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների հետ,

20) կալանավորված անձանց և դատապարտյալների կրթությունը և մասնագիտական պատրաստվածությունն ապահովելու նպատակով ձեռնարկում է միջոցներ,

21) իրականացնում է քրեակատարողական հիմնարկների շենքերի, շինությունների, ինժեներատեխնիկական միջոցների սպասարկման և շահագործման հետ կապված աշխատանքների կազմակերպումն ու համակարգումը, ձեռնարկում է միջոցներ դրանց պահպանության, կալանավորված անձանց և դատապարտյալների հուսալի մեկուսացման, նրանց նկատմամբ հսկողության արդյունավետության բարձրացման և նրանց կողմից իրենց պարտականությունների կատարման և անվտանգության ապահովման համար,

22) կազմում է քրեակատարողական ծառայության (բացառությամբ քրեակատարողական տեսչության) ընթացիկ և հեռանկարային աշխատանքային ծրագրեր, կատարված աշխատանքների մասին պատրաստում է կիսամյակային և տարեկան հաշվետվություն,

23) սահմանված կարգով կազմակերպում է համաներման և ներման ակտերի կատարումը,

24) կազմակերպում է քրեակատարողական ծառայության և քրեակատարողական հիմնարկների ֆինանսական և նյութատեխնիկական, այդ թվում` ինժեներատեխնիկական, պահպանության և կապի միջոցներով, զենքով, զինամթերքով, հատուկ և անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը, ինչպես նաև հսկողություն է իրականացնում դրանց բաշխման, պահպանման, օգտագործման նկատմամբ,

25) ընդհանրացնում և վերլուծում է քրեական պատիժների կատարման, ինչպես նաև կալանավորված անձանց և դատապարտյալների մասին վիճակագրական ու տեղեկատվական բնույթի տվյալները,

26) կազմակերպում և անցկացնում է քրեակատարողական ծառայողների ատեստավորումը,

27) կազմակերպում է փոխադրվելու, ինչպես նաև կոչումների շնորհման գործընթացը,

28) ապահովում է քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին սննդամթերքով, հանդերձանքով, անկողնային և սանիտարահիգիենիկ պարագաներով, կենցաղային սպասարկման սարքավորումներով, խոհանոցային պարագաներով և գույքով, ինչպես նաև համակարգի անձնակազմին` ծառայողական հանդերձանքով,

29) իրականացնում է հսկողություն անձնակազմի կողմից հանդերձանք կրելու կանոնների պահպանման նկատմամբ,

30) մասնակցում է քրեակատարողական հիմնարկների զարգացման ծրագրերի մշակման աշխատանքներին:

(25.1-ին հոդ. լրաց. 23.03.18 ՀՕ-282-Ն օրենք)

 

Հոդված 26. Քրեակատարողական ծառայության պետը

 

1. Քրեակատարողական ծառայության պետը`

1) ղեկավարում և հսկում է քրեակատարողական ծառայության գործունեությունը.

2) ապահովում է սույն օրենքի, Հայաստանի Հանրապետության այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների, ինչպես նաև համապատասխան նախարարի հրամանների և ցուցումների կատարումը.

3) ընդունում է քրեակատարողական ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ, տալիս է ցուցումներ, անհրաժեշտության դեպքում հայտարարում է տագնապ, այդ թվում` ուսումնական տագնապ կամ ուժեղացված ծառայություն.

4) առաջարկություններ է ներկայացնում համապատասխան նախարարին` ծառայության կառուցվածքի, իր տեղակալների միջև պարտականությունների բաշխման, քրեակատարողական ծառայության պաշտոններում նշանակելու կամ պաշտոնից ազատելու վերաբերյալ.

5) (5-րդ կետն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

6) (6-րդ կետն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

7) (7-րդ կետն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

8) միջնորդություն է ներկայացնում համապատասխան նախարարին` քրեակատարողական ծառայողներին խրախուսելու կամ նրանց նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մասին.

9) քննարկում է քրեակատարողական ծառայողների նկատմամբ բերված բողոքները.

10) վերացնում է քրեակատարողական ծառայողների անօրինական հրամանները և ցուցումները.

11) նշանակում է ծառայողական քննություններ.

12) իր իրավասության սահմաններում խրախուսանքի կամ կարգապահական տույժի է ենթարկում քրեակատարողական ծառայողներին.

13) ծառայողական քննության ժամանակահատվածում կարող է ժամանակավորապես դադարեցնել իր կողմից պաշտոնում նշանակված քրեակատարողական ծառայողի լիազորությունները.

14) իրականացնում է օրենքով և իրավական այլ ակտերով, ինչպես նաև քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

2. Քրեակատարողական ծառայության պետը պատասխանատվություն է կրում քրեակատարողական ծառայության խնդիրների իրականացման համար:

(26-րդ հոդ. փոփ. 15.06.06 ՀՕ-125-Ն, 08.04.08 ՀՕ-11-Ն, 17.11.09 ՀՕ-218-Ն, 23.03.18 ՀՕ-282-Ն, 21.01.20 ՀՕ-14-Ն  (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)

 

Հոդված 27. Քրեակատարողական տեսչության պետը

 (27-րդ հոդ. ուժը կորցրել է 15.05.2008 թվականից` 08.04.08 ՀՕ-11-Ն օրենք)

 

Հոդված 28. Քրեակատարողական հիմնարկի ղեկավարը

 

1. Քրեակատարողական հիմնարկը ղեկավարում է պետը, որը`

1) կազմակերպում և հսկում է քրեակատարողական հիմնարկի` օրենքով սահմանված խնդիրների իրականացման աշխատանքները.

2) կազմակերպում է համապատասխան նախարարի և քրեակատարողական ծառայության պետի հրամանների և ցուցումների կատարումը, առաջարկություններ է ներկայացնում քրեակատարողական ծառայության պետին քրեակատարողական հիմնարկի ծառայողների թեկնածությունների վերաբերյալ.

3) կատարում է աշխատանքի բաժանում իր տեղակալների միջև.

4) համակարգում է քրեակատարողական հիմնարկի քրեակատարողական ծառայողների և վարձու աշխատողների աշխատանքները.

5) միջնորդություններ է ներկայացնում քրեակատարողական ծառայության պետին` քրեակատարողական ծառայողներին խրախուսանքի կամ կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.

6) իր իրավասության սահմաններում խրախուսանքի կամ կարգապահական տույժի է ենթարկում քրեակատարողական ծառայողներին և վարձու աշխատողներին, նշանակում և անցկացնում է ծառայողական քննություն, սահմանված կարգով քրեակատարողական ծառայողներին տրամադրում է արձակուրդ.

7) կազմակերպում է քրեակատարողական հիմնարկում և դրան հարող տարածքներում անվտանգության և պահպանության պահանջների կատարման նկատմամբ հսկողության իրականացումը.

8) սահմանված կարգով միջնորդություններ է ներկայացնում քրեակատարողական ծառայության պետին` քրեակատարողական հիմնարկի կառուցվածքի և հաստիքների վերաբերյալ.

9) դատապարտյալներին աշխատանքի ներգրավելու, քրեակատարողական հիմնարկի սոցիալական ոլորտը զարգացնելու նպատակով կազմակերպում է քրեակատարողական հիմնարկի և այլ կազմակերպությունների համագործակցությունը.

10) իր իրավասության սահմաններում ընդունում է հրամաններ և տալիս է ցուցումներ, անհրաժեշտության դեպքում քրեակատարողական հիմնարկում հայտարարում է տագնապ, այդ թվում` ուսումնական տագնապ կամ ուժեղացված ծառայություն.

11) (11-րդ կետն ուժը կորցրել է 02.01.2010 թվականից` 17.11.09 ՀՕ-218-Ն օրենք)

12) իրականացնում է սույն օրենքով և այլ իրավական ակտերով, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկի կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

2. Քրեակատարողական հիմնարկի ղեկավարը պատասխանատվություն է կրում հիմնարկի խնդիրների իրականացման համար:

(28-րդ հոդ. փոփ. 15.06.06 ՀՕ-125-Ն, 15.11.06 ՀՕ-178-Ն, 17.11.09 ՀՕ-218-Ն, 23.03.18 ՀՕ-282-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 9
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

i
Հոդված 29. Քրեակատարողական ծառայողի վարձատրությունը

 

1. Քրեակատարողական յուրաքանչյուր ծառայող ունի ծառայության համար համարժեք դրամական բավարարման, ինչպես նաև հանդերձանքի և իր ցանկությամբ պարենային ապահովման կամ դրա փոխարեն դրամական փոխհատուցման իրավունք:

i

2. Քրեակատարողական ծառայողի վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

3. (3-րդ մասն ուժը կորցրել է 01.07.2014 թվականից` 12.12.13 ՀՕ-165-Ն օրենք)

4. (4-րդ մասն ուժը կորցրել է 01.07.2014 թվականից` 12.12.13 ՀՕ-165-Ն օրենք)

5. (5-րդ մասն ուժը կորցրել է 01.07.2014 թվականից` 12.12.13 ՀՕ-165-Ն օրենք)

i

6. (6-րդ մասն ուժը կորցրել է 01.07.2014 թվականից` 12.12.13 ՀՕ-165-Ն օրենք)

7. (7-րդ մասն ուժը կորցրել է 01.07.2014 թվականից` 12.12.13 ՀՕ-165-Ն օրենք)

8. (8-րդ մասն ուժը կորցրել է 01.07.2014 թվականից` 12.12.13 ՀՕ-165-Ն օրենք)

(29-րդ հոդ. փոփ. 01.06.06 ՀՕ-122-Ն, 08.04.08 ՀՕ-11-Ն, 17.11.09 ՀՕ-218-Ն, 19.03.12 ՀՕ-33-Ն, 13.11.12 ՀՕ-205-Ն, 12.12.13 ՀՕ-165-Ն, 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)

 

Հոդված 30. Քրեակատարողական ծառայողի և նրա ընտանիքի անդամների իրավական պաշտպանությունը և սոցիալական ապահովությունը

 

1. Քրեակատարողական ծառայողը, ինչպես նաև նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության պաշտպանության ներքո, և նրանց անվտանգությունը երաշխավորվում է օրենքով:

i

2. Քրեակատարողական ծառայողի և նրա ընտանիքի անդամների սոցիալական ապահովության հարցերը կարգավորվում են «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով:

 

Հոդված 31. Քրեակատարողական ծառայողի հանդերձանքը, վկայականը

 

i

1. Քրեակատարողական ծառայողին անվճար տրվում է քրեակատարողական ծառայողի հանդերձանք, այդ թվում` համազգեստ, որի նկարագիրը, այն տրամադրելու, կրելու կարգը և պայմանները, ինչպես նաև այն կրելու ժամկետները սահմանում է Կառավարությունը:

i

2. Քրեակատարողական ծառայողին տրվում է սահմանված ձևի վկայական, որի ձևը և տրամադրելու կարգը սահմանում է համապատասխան նախարարը:

(31-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-282-Ն օրենք)

 

Հոդված 32. Քրեակատարողական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

 

i

1. Ի լրումն «Հանրային ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների` քրեակատարողական ծառայողն իրավունք չունի`

1) լինելու ներկայացուցիչ դատարանում, բացառությամբ օրինական ներկայացուցիչ լինելու և ի պաշտոնե գործելու դեպքերի.

2) լինելու որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվելու քաղաքական գործունեությամբ:

(32-րդ հոդ. փոփ. 17.11.09 ՀՕ-218-Ն, 19.03.12 ՀՕ-121-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 10
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ

 

Հոդված 33. Քրեակատարողական ծառայողի աշխատաժամանակի տևողությունը

 

1. Քրեակատարողական ծառայողի համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ կամ հերթափոխային ծառայություն:

2. Քրեակատարողական ծառայողը կարող է ներգրավվել արտաժամյա ծառայության` քրեակատարողական հիմնարկներում օրենքով նախատեսված դեպքերում արտակարգ իրավիճակ հայտարարվելու, ինչպես նաև քրեակատարողական ծառայությունում այլ անհետաձգելի կամ հրատապ խնդիրներ առաջանալու դեպքերում:

i

3. Քրեակատարողական ծառայողին օրական 8 ժամից ավելի արտաժամյա ծառայության ներգրավել չի թույլատրվում: Քրեակատարողական ծառայողի արտաժամյա ծառայության տևողությունը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 300 ժամը:

(33-րդ հոդ. փոփ. 12.12.13 ՀՕ-165-Ն օրենք)

            i
Հոդված 34. Քրեակատարողական ծառայողին ժամանակավոր անաշխատունակության դեպքում ծառայությունից ազատելը

 

Քրեակատարողական ծառայողը ժամանակավոր անաշխատունակության դեպքում առողջապահական հաստատության համապատասխան տեղեկանքի հիման վրա կարող է ժամանակավորապես ազատվել իր պաշտոնեական պարտականությունների կատարումից ոչ ավելի, քան 120 օր անընդմեջ, կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ոչ ավելի, քան 140 օր:

 

ԳԼՈՒԽ 11
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ

 

Հոդված 35. Քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

 

i

1. Քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված խրախուսանքի տեսակները: Քրեակատարողական ծառայողների նկատմամբ խրախուսանք կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

2. Քրեակատարողական ծառայողների նկատմամբ կարող է կիրառվել նաև արտահերթ կոչման շնորհում խրախուսանքի տեսակը, եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը, որը քրեակատարողական ծառայողների նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել մեկ անգամ: Արտահերթ կոչման շնորհում խրախուսանքի տեսակը կիրառում է կոչումը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

3. Երկարամյա ծառայության և (կամ) ծառայողական պարտականությունները և (կամ) հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու համար քրեակատարողական ծառայողը պարգևատրվում է մեդալով կամ կրծքանշանով:

 4. Մեդալի և կրծքանշանի տեսակները, ձևերը և շնորհման կարգը սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:

(35-րդ հոդ. փոփ. 08.04.08 ՀՕ-11-Ն, 17.11.09 ՀՕ-218-Ն, 12.12.13 ՀՕ-165-Ն, 23.03.18 ՀՕ-282-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-14-Ն  (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)

 

Հոդված 36. Քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

 

i

1. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգապահական տույժերը:

 2. Քրեակատարողական ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել նաև կոչման իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը` մեկ անգամ, կոչումը շնորհած պաշտոնատար անձի կողմից:

 3. Քրեակատարողական ծառայողների նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է քրեակատարողական ծառայության պետը: Քրեակատարողական ծառայության պետի հրամանով որոշ կարգապահական տույժերի նշանակման լիազորությունը կարող է պատվիրակվել այլ պաշտոնատար անձանց:

(36-րդ հոդ. փոփ. 15.06.06 ՀՕ-125-Ն, 08.04.08 ՀՕ-11-Ն, 17.11.09 ՀՕ-218-Ն, 23.03.18 ՀՕ-282-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)

 

Հոդված 37. Ծառայողական պարտականությունների կասեցումը

 

1. (1-ին մասն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

1.1. (1.1-ին մասն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

2. (2-րդ մասն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

3. (3-րդ մասն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

4. (4-րդ մասն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

5. (5-րդ մասն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ)օրենք)

6. (6-րդ մասն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-14-Ն (պրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

7. (7-րդ մասն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

8. Ծառայողական քննության ժամանակահատվածում քրեակատարողական ծառայողի լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել` վարձատրության պահպանմամբ, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով` նա կխոչընդոտի ծառայողական քննությանը:

9. Քրեակատարողական ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելիս նրա լիազորությունները ժամանակավորապես դադարեցվում են մինչև քրեական հետապնդումը դադարեցնելը կամ մինչև տվյալ գործով դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Քրեակատարողական ծառայողի լիազորությունների ժամանակավորապես դադարեցման ժամանակահատվածում նրա աշխատավարձը պահպանվում է:

(37-րդ հոդ. փոփ. 17.11.09 ՀՕ-218-Ն, 12.12.13 ՀՕ-165-Ն, 23.03.18 ՀՕ-282-Ն, 24.10.19 ՀՕ-201-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-14-Ն  (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)

 

Հոդված 38. Քրեակատարողական ծառայողին հրամաններ տալու սահմանափակումները

(38-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

ԳԼՈՒԽ 12
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

 

Հոդված 39. Քրեակատարողական ծառայությունից ազատելը

 

1. Քրեակատարողական ծառայողը քրեակատարողական ծառայությունից ազատվում է`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման դեպքում.

2) անձնական նախաձեռնությամբ` գրավոր դիմումի հիման վրա.

3) սույն օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ.

4) առողջական վիճակի պատճառով` ծառայությանը ոչ պիտանի լինելու դեպքում.

5) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.

i

6) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքում կամ կոչման իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված տույժերից որևէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելը.

i

7) «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում` համապատասխան եզրակացության հիման վրա.

8) սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու դեպքում.

9) երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում.

10) քրեակատարողական ծառայողի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.

11) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան 120 օր անընդմեջ, կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ավելի քան 140 օր ծառայության չներկայանալու դեպքում` չհաշված նախածննդյան ու հետծննդյան և երեխային խնամելու համար արձակուրդը.

12) սահմանված կարգով կադրերի ռեզերվից հանվելու դեպքում.

13) հանրային պաշտոններում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում.

14) օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու դեպքում:

2. Քրեակատարողական ծառայողի պարտականությունները համարվում են դադարած` նրա մահվան կապակցությամբ:

3. Քրեակատարողական ծառայողին ծառայությունից ազատում է նրան համապատասխան պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

4. Երկու տարի անընդմեջ կատարողականի տարեկան գնահատման արդյունքները Կառավարության սահմանած տոկոսից (միավորից) ցածր լինելու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավունք ունի դադարեցնելու քրեակատարողական ծառայողի լիազորությունները:

(39-րդ հոդ. փոփ. 17.11.09 ՀՕ-218-Ն, 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)

 

Հոդված 40. Քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելը

 

1. Քրեակատարողական ծառայողը քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատվում է`

1) անձնական նախաձեռնությամբ` գրավոր դիմումի հիման վրա.

2) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում` այլ պաշտոնի նշանակվելիս.

3) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե քրեակատարողական ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, և հաստիքների կրճատումը պայմանավորված է տվյալ կառուցվածքային ստորաբաժանման հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ.

4) առողջական վիճակի պատճառով` տվյալ պաշտոնում հետագա ծառայությունը շարունակելու անհնարինության դեպքում.

5) (5-րդ կետն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.2020 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

6) (6-րդ կետն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.2020 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

7) (7-րդ կետն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.2020 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

(40-րդ հոդ. փոփ. 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 41. Քրեակատարողական ծառայությունում տարիքային սահմանափակումները

 

1. Քրեակատարողական ծառայողների համար պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիք է համարվում կրտսեր, միջին և առաջատար խմբի պաշտոններ զբաղեցնողների համար` 55 տարեկանը, գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնողների համար` 60 տարեկանը, իսկ քրեակատարողական ծառայության պետի և նրա տեղակալների համար` 65 տարեկանը:

2. Քրեակատարողական ծառայությունից ազատումը, սույն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան, կատարվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տարիքը լրանալուց հետո` հաջորդ ամսվա 1-ին:

(41-րդ հոդ. փոփ. 17.11.09 ՀՕ-218-Ն, 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)

 

Հոդված 42. Քրեակատարողական ծառայությունից ազատվածներին տրվող վճարումները և կենսաթոշակի ապահովումը

 

i

Քրեակատարողական ծառայությունից ազատվածներին տրվող վճարումները, արտոնությունները, կենսաթոշակի ապահովումը և կենսաթոշակ նշանակելու պայմանները, տեսակները, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ տրվող դրամական օգնությունը և վճարումները, ծառայության ստաժի հաշվարկման կարգը, ինչպես նաև սոցիալական ապահովության հետ կապված մյուս հարաբերությունները սահմանվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, զինծառայողների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով:

(42-րդ հոդ. փոփ. 12.12.13 ՀՕ-165-Ն, 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)

 

Հոդված 43. Քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվը

 

1. Քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատված ծառայողները: Քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները կադրերի ռեզերվում չեն գրանցվում:

2. Քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում ծառայողի միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը 6 ամիս է, սակայն ոչ ավելի, քան ծառայողի 65 տարին լրանալը:

3. Քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու առաջին չորս ամիսների համար ծառայողին վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը: Այն դեպքում, երբ քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում ծառայողն անձնական նախաձեռնությամբ ազատվում է քրեակատարողական ծառայությունից, ապա քրեակատարողական ծառայողի վարձատրությունն իրականացվում է կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակաշրջանին համապատասխան:

i

4. Քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվը վարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:

(43-րդ հոդ. փոփ. 12.12.13 ՀՕ-165-Ն, 23.03.18 ՀՕ-282-Ն, 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 13
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

 

Հոդված 44. Ծառայության կամ պաշտոնում վերականգնումը

 

Ծառայությունից կամ պաշտոնից անհիմն կամ անօրինական ազատված կամ փոխադրված քրեակատարողական ծառայողը ենթակա է իր ծառայությունում կամ պաշտոնում վերականգնման: Անհիմն կամ անօրինական իջեցված կոչումը ենթակա է վերականգնման:

 

Հոդված 45. Վեճերի լուծման համար դիմելու կարգը և ժամկետները

 

Ծառայությունում փոխադրելու, պաշտոնը կամ կոչումն իջեցնելու, կարգապահական տույժի ենթարկելու, ծառայությունից ազատելու հետ չհամաձայնվելու դեպքում քրեակատարողական ծառայողը կարող է վերադասության կամ դատական կարգով բողոքարկել այդ հրամանը` հրամանին ստորագրությամբ ծանոթանալու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում:

 

Հոդված 46. Կոչման շնորհումը և ծառայության ժամկետի հաշվարկը ծառայության վերականգնումից հետո

 

1. Ծառայությունից անհիմն կամ անօրինական ազատված և հետագայում վերականգնված ծառայողի անընդմեջ ծառայության ստաժում, հերթական կոչում շնորհելու ժամկետում, տոկոսային հավելավճարը հաշվարկելիս և կենսաթոշակ նշանակելիս հաշվարկվում է նաև անհիմն կամ անօրինական ազատումից մինչև վերականգնումն ընկած ժամանակահատվածը:

2. Ծառայությունից անհիմն կամ անօրինական ազատված, կոչումը կամ պաշտոնն իջեցված ծառայողներին մինչև դրանց վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար տրվում է դրամական փոխհատուցում` նրան չվճարված աշխատավարձի չափով:

Քրեակատարողական այն ծառայողներին, ովքեր ազատման պահից մինչև վերականգնվելն աշխատել են այլ կազմակերպություններում կամ զբաղվել են ձեռնարկատիրական գործունեությամբ, ստանում են հատուցում, եթե այլ աշխատանքից ստացած ամսական եկամուտը ավելի քիչ է, քան զբաղեցրած պաշտոնին համապատասխանող պաշտոնային դրույքաչափը: Հատուցումը վճարվում է նրանց` ծառայությունում զբաղեցրած վերջին պաշտոնի պաշտոնեական դրույքաչափի և ծառայությունից ազատված ժամանակահատվածում ստացած ամսական եկամտի միջև եղած տարբերության չափով:

(46-րդ հոդ. փոփ. 12.12.13 ՀՕ-165-Ն, 24.10.19 ՀՕ-201-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 14
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԶԵՆՔ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ

 

i
Հոդված 47. Քրեակատարողական ծառայողի կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք գործադրելը

 

1. Քրեակատարողական ծառայողի օրինական պահանջները չկատարելու կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտելու` սույն օրենքով նախատեսված դեպքերում քրեակատարողական ծառայողն իրավունք ունի գործադրելու ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք:

2. Անձնական անվտանգության ապահովման համար քրեակատարողական ծառայողն իրավունք ունի օգտագործելու անհատական պաշտպանության միջոցներ:

i

3. Քրեակատարողական ծառայողի կողմից ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ քրեակատարողական ծառայությանն անհրաժեշտ զենքի, հատուկ և ինքնապաշտպանական միջոցների տեսակը, ձևը, մոդելը և քանակը, ինչպես նաև քրեակատարողական ծառայողին պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և ռազմամթերք հատկացնելու, հատկացված զենքը պահելու, կրելու և հանձնելու կարգը սահմանում է Կառավարությունը:

4. (4-րդ մասն ուժը կորցրել է 15.05.2008 թվականից` 08.04.08 ՀՕ-11-Ն օրենք)

(47-րդ հոդ. փոփ. 08.04.08 ՀՕ-11-Ն, 01.03.17 ՀՕ-46-Ն, 23.03.18 ՀՕ-282-Ն օրենքներ)

 

Հոդված 48. Քրեակատարողական հիմնարկներում ֆիզիկական ուժ գործադրելը

 

Քրեակատարողական ծառայողն իրավունք ունի գործադրելու ֆիզիկական ուժ քրեակատարողական հիմնարկում գտնվող անձի կողմից քրեակատարողական ծառայողի օրինական պահանջները չկատարելու կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտելու յուրաքանչյուր դեպքում:

 

Հոդված 49. Քրեակատարողական հիմնարկներում քաղաքացիական զենք կամ հատուկ միջոցներ գործադրելը

 

1. Քրեակատարողական հիմնարկներում քաղաքացիական զենք կամ հատուկ միջոցներ կարող են գործադրվել հետևյալ դեպքերում.

1) քրեակատարողական ծառայողների կամ այլ անձանց վրա քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց հարձակումը հետ մղելիս.

2) քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի խմբակային խախտումների կամ զանգվածային անկարգությունների ժամանակ.

3) քրեակատարողական ծառայողների և կարգուկանոն հաստատելուն ներգրավված այլ անձանց օրինական պահանջներին չենթարկվելու դեպքում` քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց հակաօրինական գործողությունները կանխելիս.

4) պատանդներին, զավթված շենքերը, շինությունները, կառույցները և տրանսպորտային միջոցներն ազատելիս.

5) քրեակատարողական հիմնարկում պահվող անձի` շրջապատին վնաս հասցնելու փորձը կանխելիս.

6) սույն օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում որպես քաղաքացիական զենք կարող են կիրառվել կայծային պարպիչ, էլեկտրահարող սարք, ինչպես նաև գազային ատրճանակ:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում որպես հատուկ միջոցներ կարող են կիրառվել ռետինե մահակներ, ձեռնաշղթաներ և ոտնաշղթաներ, ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ, արգելքներ քանդող միջոցներ, ջրանետեր կամ զրահամեքենաներ, ծառայողական շներ, ինչպես նաև մարդու առողջությանը վնաս չպատճառող յուրաքանչյուր այլ միջոց:

4. Արգելվում է քաղաքացիական զենք կամ հատուկ միջոցներ գործադրել հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու և քրեակատարողական ծառայողի կյանքին կամ առողջությանը սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի:

 

Հոդված 50. Քրեակատարողական հիմնարկներում մարտական կամ ծառայողական զենք գործադրելը

 

1. Քրեակատարողական հիմնարկներում մարտական կամ ծառայողական զենք գործադրվում է հետևյալ դեպքերում.

1) քրեակատարողական ծառայողների, քրեակատարողական հիմնարկում գտնվող անձանց կյանքին կամ առողջությանը սպառնացող հարձակումները հետ մղելիս, ինչպես նաև զենքին տիրելու փորձերը խափանելիս.

2) քրեակատարողական հիմնարկների շենքերի, շինությունների, տրանսպորտային միջոցների վրա խմբակային կամ զինված հարձակումը խափանելիս.

3) զինված դիմադրություն ցույց տվող, ինչպես նաև քրեակատարողական ծառայողի կամ քրեակատարողական հիմնարկում գտնվող այլ անձի կյանքի և առողջության դեմ ուղղված ծանր հանցանք կատարող անձանց դեպքի վայրում ձերբակալելիս.

4) պատանդներին, զավթված շենքերը, շինությունները, կառույցները և տրանսպորտային միջոցներն ազատելիս.

5) քրեակատարողական ծառայողի` զենքը հանձնելու պահանջը կատարելուց հրաժարվող անձին ձերբակալելիս.

6) քրեակատարողական հիմնարկում պահվող անձին բռնի ուժով ազատելու փորձը կանխելիս.

7) զինված կամ տրանսպորտային միջոցի գործադրմամբ հարձակումը հետ մղելիս.

8) քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց կողմից քրեակատարողական ծառայողին զենքով կամ այնպիսի առարկաներով մոտենալիս, որոնցով հնարավոր է մարդու առողջությանը վնաս հասցնել` տվյալ ծառայողի նշած տարածության սահմանը խախտելու դեպքում.

9) քրեակատարողական հիմնարկներից կամ փոխադրման ընթացքում քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց փախուստի փորձը կանխելիս.

10) հրազեն գործադրելու մտադրության մասին նախազգուշացնելիս, տագնապի ազդանշան տալիս և օգնություն կանչելիս:

2. Արգելվում է զենք գործադրել հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, ակնհայտ հաշմանդամների կամ անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու և քրեակատարողական ծառայողի կյանքին կամ առողջությանը սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի:

3. Զենք գործադրելիս քրեակատարողական ծառայողները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցները` այլ անձանց անվտանգությունն ապահովելու և տուժածներին բուժօգնություն ցուցաբերելու ուղղությամբ:

4. Քրեակատարողական ծառայողներն իրավունք ունեն բացելու և մարտական վիճակի բերելու զենքը, եթե գտնում են, որ ստեղծված իրավիճակում կարող են ծագել զենք գործադրելու` սույն հոդվածով նախատեսված հիմքեր:

 

Հոդված 51. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման պայմաններն ու սահմանները

 

1. Քրեակատարողական ծառայողը, սույն օրենքի 48-50-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում և կարգով, իրավունք ունի գործադրելու ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք, եթե այլ միջոցները չեն ապահովում նրա վրա դրված պարտականությունների կատարումը:

2. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք գործադրելիս քրեակատարողական ծառայողը պարտավոր է`

1) նախազգուշացնել դրանք գործադրելու մտադրության մասին` անձին բավարար ժամանակ տրամադրելով իր պահանջների կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հապաղումն անմիջական վտանգ է ստեղծում քրեակատարողական ծառայողի կյանքի կամ առողջության համար, կամ երբ ստեղծված իրադրությունում նման նախազգուշացումն անհնար է.

2) դրանք գործադրել իրավախախտման կամ դիմադրության վտանգավորության բնույթին և աստիճանին համաչափ.

3) մարմնական վնասվածքներ ստացած անձանց ցույց տալ առաջին օգնություն:

3. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման դեպքում քրեակատարողական ծառայողն անմիջապես զեկուցում է վերադասության կարգով, իսկ զենքի գործադրման բոլոր դեպքերի մասին` նաև դատախազին:

Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման հետևանքով առաջացած մարմնական վնասվածքների, մահվան բոլոր դեպքերի մասին քրեակատարողական ծառայության պետը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն անմիջապես տեղյակ է պահում առողջապահության և դատախազության համապատասխան մարմիններին:

4. Լիազորությունների վերազանցմամբ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

(51-րդ հոդ. փոփ. 07.04.09 ՀՕ-93-Ն, 23.03.18 ՀՕ-282-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 14.1
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

(14.1-ին գլուխն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 51.1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների դասակարգումը

(51.1-ին հոդվածն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 51.2. Քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճանները

(51.2-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

i
Հոդված 51.3. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքացուցակը հաստատելը (փոփոխելը)

(51.3-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 51.4. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անձնագրերը

(51.4-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 51.5. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեցող անձինք

(51.5-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

i
Հոդված 51.6. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեցող անձը

(51.6-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ)օրենք)

 

Հոդված 51.7. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելը

(51.7-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 51.8. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն արտամրցութային կարգով զբաղեցնելու դեպքերը

(51.8-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

i
Հոդված 51.9. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը

(51.9-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 51.10. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակումը

(51.10-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 51.11. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակելիս քաղաքացիական ծառայողի երդումը

(51.11-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 51.12. Քաղաքացիական հատուկ ծառայության ստաժը

(51.12-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 51.13. Քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելը

(51.13-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 51.14. Քաղաքացիական ծառայողի ատեստավորումը

(51.14-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

i
Հոդված 51.15. Քաղաքացիական ծառայողի վերապատրաստումը, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղումը

(51.15-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 51.16. Քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվը

(51.16-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 51.17. Քաղաքացիական ծառայողի հիմնական իրավունքները

(51.17-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 51.18. Քաղաքացիական ծառայողի հիմնական պարտականությունները

(51.18-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 51.19. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

(51.19-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 51.20. Քաղաքացիական ծառայողին հանձնարարականներ տալու սահմանափակումները

(51.20-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 51.21. Քաղաքացիական ծառայողի սոցիալական երաշխիքները

(51.21-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 51.22. Քաղաքացիական ծառայողի վարձատրությունը

(51.22-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 51.23. Քաղաքացիական ծառայողի սոցիալական ապահովությունը

(51.23-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 51.24. Քաղաքացիական ծառայողի իրավական վիճակը համապատասխան մարմնի կառուցվածքային փոփոխության (անվանափոխության) ժամանակ

(51.24-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 51.25. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

(51.25-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

i
Հոդված 51.26. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

(51.26-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 51.27. Քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը

(51.27-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 51.28. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը

(51.28-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 51.29. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու որոշումը դատական կարգով բողոքարկելը

(51.29-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 51.30. Քաղաքացիական հատուկ ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովները

(51.30-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 51.31. Վեճերի լուծումը և պատասխանատվությունը քաղաքացիական հատուկ ծառայության մասին օրենսդրությունը խախտելու համար

(51.31-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

ԳԼՈՒԽ 15
ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 52. Քաղաքացիների ու կազմակերպությունների իրավունքների և օրինական շահերի պահպանումը

 

Քրեակատարողական ծառայողը պարտավոր է իրեն վերապահված իրավունքներն օգտագործել օրենքին համապատասխան և իր գործունեության մեջ թույլ չտալ քաղաքացիների ու կազմակերպությունների իրավունքների և օրինական շահերի որևէ խախտում:

 

Հոդված 53. Քրեակատարողական ծառայողի պահանջների կատարման պարտադիր լինելը

 

1. Քրեակատարողական ծառայողի` իր իրավասության սահմաններում առաջադրած պահանջների կատարումը պարտադիր է բոլոր պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների և քաղաքացիների համար:

2. Քրեակատարողական ծառայողի օրինական պահանջները չկատարելը կամ նրա պարտականությունների կատարմանը խոչընդոտելն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 54. Քրեակատարողական ծառայողի պատասխանատվությունը, հսկողությունը նրա գործունեության նկատմամբ

 

1. Քրեակատարողական ծառայողի գործողությունները կարող են բողոքարկվել վերադասության կարգով կամ դատարան:

2. Քրեակատարողական ծառայողը, օրենքին համապատասխան, պատասխանատվություն է կրում իր կատարած զանցանքների և այլ իրավախախտումների համար:

i

3. Քրեակատարողական ծառայողի կողմից անձանց պատճառված վնասը ենթակա է հատուցման Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

4. Քրեակատարողական ծառայողի կողմից հարկադրանքի միջոցների կիրառման նկատմամբ հսկողությունը և վերահսկողությունն իրականացվում են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

 

Հոդված 55. Քրեակատարողական ծառայությունում տեխնիկական սպասարկում իրականացնող քաղաքացիները

 

1. Քրեակատարողական ծառայությունում տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում օրենքով սահմանված կարգով տեխնիկական-տնտեսական սպասարկման աշխատանքներ իրականացնող դատապարտյալները քրեակատարողական ծառայողներ չեն համարվում, և նրանց աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Քրեակատարողական ծառայությունում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց տրվում են համապատասխան նախարարի հաստատած նմուշի վկայականներ:

(55-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-282-Ն օրենք)

 

Հոդված 55.1. Քրեակատարողական ծառայության պաշտոնի անձնագիրը

 

1. Քրեակատարողական ծառայության պաշտոնի համար սահմանվում է պաշտոնի անձնագիր: Պաշտոնի անձնագրի հաստատման և փոփոխման հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:

2. Քրեակատարողական ծառայության պաշտոնի անձնագիրը (աշխատատեղի նկարագիրը) քրեակատարողական ծառայության իրավասությունը սահմանող իրավական ակտերից և խնդիրներից բխող քրեակատարողական ծառայողի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, շփումներն ու հաշվետվողականությունը նկարագրող և այդ գործառույթները արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ ու կոմպետենցիաներ նախատեսող, կառավարման համակարգում տեղակայվածությունը նախատեսող և սույն օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ է:

3. Քրեակատարողական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատում է քրեակատարողական ծառայության պետը:

(55.1-ին հոդվածը լրաց. 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 55.2.  Քրեակատարողական ծառայողի անձնական գործը

 

1. Քրեակատարողական ծառայողի ծառայության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում: Քրեակատարողական ծառայողի անձնական գործը վարում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը` «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:

(55.2-րդ հոդվածը լրաց. 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 55.3.  Քրեակատարողական ծառայողների էթիկայի հանձնաժողովը

 

1. Քրեակատարողական ծառայողների էթիկայի հանձնաժողովի ձևավորման, գործունեության, քրեակատարողական ծառայողի վարքագծի կանոնները խախտելու և (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու և (կամ) շահերի բախման կանոնները, նվերներ ընդունելու արգելքը խախտելու, անհամատեղելիության պահանջները չպահպանելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:

(55.3-րդ հոդվածը լրաց. 21.01.20 ՀՕ-14-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

i
Հոդված 56. Քրեակատարողական ծառայության նյութատեխնիկական ապահովումը

 

Քրեակատարողական ծառայության նյութատեխնիկական ապահովման կարգը և պայմանները սահմանում է Կառավարությունը:

(56-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-282-Ն օրենք)

 

Հոդված 57. Օրենքի խախտման համար պատասխանատվությունը

 

Սույն օրենքը խախտող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 16
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 58. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

i

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 2003 թվականի նոյեմբերի 18-ին ընդունված «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

3. (3-րդ մասն ուժը կորցրել է 01.07.2014 թվականից` 12.12.13 ՀՕ-165-Ն օրենք)

(58-րդ հոդ. փոփ. 12.12.13 ՀՕ-165-Ն օրենք)

 

Հոդված 59. Քրեակատարողական ծառայողների առաջին ատեստավորումը

 

Քրեակատարողական ծառայողների առաջին ատեստավորումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամիս անց, և ավարտվում է 2007 թվականի հուլիսի  1-ին, ընդ որում, յուրաքանչյուր տարի ատեստավորվում է քրեակատարողական ծառայողների մեկ երրորդը:

Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն առանց բարձրագույն կրթության քրեակատարողական ծառայության միջին, առաջատար և գլխավոր խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողները շարունակում են զբաղեցնել իրենց պաշտոններն ատեստավորման դրական արդյունքների դեպքում: Այդ ծառայողների ատեստավորումն իրականացվում է առաջին հերթին:

 

Հոդված 60. Նախկինում կիրառված կարգապահական տույժերը հաշվի առնելը

 

1. Քրեակատարողական ծառայողների նկատմամբ մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կիրառված կարգապահական տույժերը պահպանվում են:

2. Քրեակատարողական ծառայողին սույն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 40-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով ծառայությունից կամ պաշտոնից ազատելիս հաշվի են առնվում մինչ այդ նրա նկատմամբ կիրառված և սահմանված կարգով չմարված կարգապահական տույժերը:

 

Հոդված 61. Նախկինում շնորհված կոչումները

 

1. Քրեակատարողական ծառայությունում ծառայության անցնելու կապակցությամբ քրեակատարողական ծառայողներին նախկինում շնորհված կոչումները, անկախ քրեակատարողական ծառայողների զբաղեցրած պաշտոններից, պահպանվում և համապատասխանեցվում են սույն օրենքով սահմանված կոչումներին:

2. Սույն օրենքով սահմանված կարգով կոչումներ շնորհելիս նախկինում շնորհված կոչումով ծառայության ժամկետը հաշվի է առնվում:

3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կրտսեր լեյտենանտի կոչում ստացած քրեակատարողական ծառայողներին սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, շնորհվում է լեյտենանտի կոչում, իսկ շարքային կամ եֆրեյտորի կոչում ստացած ծառայողին` կրտսեր սերժանտի կոչում: Այդ քրեակատարողական ծառայողների հերթական կոչում շնորհելը, ինչպես նաև ծառայության մեջ առաջխաղացումը կատարվում են սույն օրենքով սահմանված կարգով:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. օգոստոսի 4
Երևան
ՀՕ-160-Ն

 

pin
ՀՀ 08.07.2005
N ՀՕ-160-Ն օրենք