Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՀԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՀԱԿԱԽՄԲԻ ՄԱՍԻՆ

 

 

i

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՀԱԿԱԽՄԲԻ ՄԱՍԻՆ

 

Հանրապետության իշխանության բարձրագույն մարմնի համար աշխատանքային բնականոն պայմաններ ապահովելու նպատակով Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշում  է.

1. Կազմավորել Հայկական ԽՍՀ գերագույն մարմնի պահակախումբ, այն ուղղակիորեն ենթակայեցնելով Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահին:

2. Հանձնարարել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին և հանրապետության ներքին գործերի նախարարությանը ապահովել պահակախմբի զինվածությունը, տրամադրել տրանսպորտային ու այլ տեխնիկական միջոցներ, ինչպես նաև լուծել մատակարարման, հանդերձավորման, վարձատրման, ուսուցման և անհրաժեշտ շինությունների հատկացման հարցերը:

Պահակախումբը իր ամենօրյա գործունեությունն իրականացնում է հանրապետության սահմանադրության և գործող օրենքների շրջանակներում:

 

11 օգոստոսի 1990 թվականի:

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
11.08.1990
N Ն-0053-XII
Որոշում