040.1132.201101
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«20» նոյեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 նոյեմբերի 2001 թվականի N 1132
ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության ու «ԱրմենՏել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության հետ 60-օրյա բանակցությունները վարող գլխավոր անձ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 20-ից: