Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1133.201101

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«20» նոյեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 նոյեմբերի 2001 թվականի N 1133

 

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետություն ներկրված բնական գազի մատակարարների նկատմամբ առաջացած պարտքերի մարման բնագավառում ստեղծված լարվածությունը մեղմելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Հրազդանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերությանը և «Երևանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել համապատասխանաբար 1,9 միլիարդ և 1,3 միլիարդ դրամի չափով բյուջետային վարկ` 1 տարի ժամկետով, ամսական 0,1 տոկոս տոկոսադրույքով:

(1-ին կետը փոփ. 29.12.01 թիվ 1320 որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 20-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.11.2001
N 1133
Որոշում