Սեղմել Esc փակելու համար:
ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա. Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա. ԿՎԱՇՆԵՎՍԿՈՒ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0796.121101

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 նոյեմբերի 2001 թվականի N 796

 

ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա. ԿՎԱՇՆԵՎՍԿՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Լեհաստանի Հանրապետության Նախագահ Ա. Կվաշնևսկու և նրան ուղեկցող անձանց` 2001 թվականի նոյեմբերի 14-16-ը Հայաստանի Հանրապետության պետական այցի կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայությանը` նախապատրաստել այցի ծրագիրը, ապահովել հյուրերի` Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին`

ա) սպասարկման համար տրամադրել անհրաժեշտ թվով փոխադրամիջոցներ` համաձայն Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի.

բ) պաշտոնական պատվիրակության մի մասին տեղավորել Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանը և ապահովել նրանց սնունդը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել պատվիրակության ընդունումը «Զվարթնոց» օդանավակայանում` ըստ հաստատված արարողակարգի, հյուրերին սպասարկող հատուկ ինքնաթիռի ընդունումը, կայանումը, լցավորումը, ճանապարհումը, պատվիրակության և ինքնաթիռի անձնակազմի ընդունումը և ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար), պատվիրակությանն սպասարկող ավտոմեքենաների մուտքն օդանավակայանի տարածք (սրահի կողմից), ինչպես նաև կազմակերպել ինքնաթիռի անձնակազմի փոխադրումների և կեցության հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը`

ա) ուղեկցության համար հատկացնել մոտոցիկլիստներ և ճանապարհային ոստիկանության անձնակազմեր` ըստ հաստատված արարողակարգի.

բ) սպասարկման համար տրամադրել անհրաժեշտ թվով փոխադրամիջոցներ` համաձայն Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:

5. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը`

ա) ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում, հատկացնել ուղեկցող անձնակազմեր.

բ) Լեհաստանի Նախագահին և պատվիրակության անդամների մի մասին տեղավորել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության ընդունելությունների տանն ու ապահովել նրանց սնունդը.

գ) Լեհաստանի Նախագահի կեցավայրում տեղադրել ԲՀ կապ` ըստ Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:

6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` հյուրերի ընդունելության, ճանապարհման և Մեծ եղեռնի հուշահամալիրում ծաղկեպսակ դնելու արարողության ընթացքում ապահովել զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի առկայությունը` ըստ հաստատված արարողակարգի:

7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` ապահովել պատվիրակության անդամների բուժսպասարկումը, հատկացնել շտապ բուժօգնության անձնակազմ, կազմակերպել շուրջօրյա հերթապահություն հյուրերի կեցավայրերում:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը և «Արմենպրես» պետական փակ բաժնետիրական ընկերությանը` լուսաբանել հյուրերի այցը Հայաստան:

9. Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության հետ համատեղ իրականացնել քաղաքի համապատասխան հատվածների դրոշազարդման և բարեկարգման աշխատանքները:

10. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության ընդունելությունների տանը տեղադրել միջազգային կապի միջոցներ (հեռախոս, ֆաքս):

11. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` Լեհաստանի Նախագահին ուղեկցող գործարարների պատվիրակության համար`

ա) լուծել փոխադրամիջոցների հետ կապված հարցերը.

բ) կազմակերպել և ապահովել բիզնես ֆորումի, ինչպես նաև համապատասխան միջոցառումների անցկացումը:

12. Ընդունել ի գիտություն, որ Լեհաստանի Նախագահի և նրան ուղեկցող պաշտոնական պատվիրակության (2+14 մարդ)` Հայաստանում գտնվելու ընթացքում կեցության հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին:

13. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների անցկացման ու կազմակերպման հետ կապված ծախսերը (տրանսպորտ, կապ, գրենական պիտույքներ և այլն) կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
12.11.2001
N 796
Որոշում