041.0814.191101
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 նոյեմբերի 2001 թվականի N 814
ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ Ի. ԻԼԻԵՍԿՈՒԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Ռումինիայի Նախագահ Ի. Իլիեսկուի 2001 թվականի հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի կապակցությամբ`
1. Ընդունել ի գիտություն, որ Ռումինիայի Նախագահի և նրան ուղեկցող պաշտոնական պատվիրակության (տասնվեց մարդ)` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների անցկացման ու կազմակերպման հետ կապված ծախսերը (տրանսպորտ, կապ, գրենական պիտույքներ և այլն) կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների: