040.1153.221101
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» նոյեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 նոյեմբերի 2001 թվականի N 1153
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 186 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու «Էներգաինվեստարդ» փակ բաժնետիրական ընկերության միջև բանակցություններից հետո ձեռք չի բերվել անհրաժեշտ համաձայնություն Թուրքմենստանի նկատմամբ Հայաստանի Հանրապետության միջպետական պարտքի մնացորդի մարման մասին պայմանագիրը կնքելու վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 14-ի «Թուրքմենստանի նկատմամբ Հայաստանի Հանրապետության միջպետական պարտքի մարման միջոցառումների մասին» N 186 որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 22-ից: