Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-20...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ...

 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2018 թվականի սեպտեմբերի 11-ին

 

i

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2017 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ա. Սարգսյան


2018 թ. սեպտեմբերի 18
Երևան
ՀՕ-385-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի համաձայն:

2. Հաշվետվությունն ընդգրկում է 2017թ. օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակահատված):

i

3. Հաշվետու ժամանակահատվածում գործողության մեջ են եղել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և նոր ընդունված «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ` Ծրագիր): «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` «եթե ծրագրի գործողության ժամկետը լրանալուց հետո նոր ծրագիր չի ընդունվում, ապա շարունակում է գործել նախորդ ծրագիրը», և «նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները) և «փոքր» օբյեկտները նոր ծրագրի մասն են վերջինիս ուժի մեջ մտնելու պահից»:

4. Հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունել է Ծրագրում ընդգրկված պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման վերաբերյալ ութ որոշում, որից ուղղակի ձևով մասնավորեցվել են երկու ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը:

5. Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 66,415 մլն ՀՀ դրամ, որից ընկերությունների (կազմակերպությունների) մասնավորեցումից ստացված միջոցները` 36,847 մլն ՀՀ դրամ, նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները` 29,568 մլն ՀՀ դրամ:

6. Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 62,334 մլն ՀՀ դրամ:

i

7. Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-127-Ն և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-126-Ն օրենքների` 2017 թվականի ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ է փոխանցվել 4,081 մլն ՀՀ դրամ:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կարգով յուրաքանչյուր մասնավորեցվող ընկերության և գույքի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ինտերնետային կայքում հրապարակվել է համապատասխան տեղեկատվություն:

 

 II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ

 

 1. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

 9. Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման կատարողականը

1) Հաշվետու ժամանակահատվածում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են Ծրագրում ընդգրկված երկու ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը:

 2) Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված ընկերության մասին տեղեկությունը ներկայացված է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող Հավելված 1-ում:

  10. Մասնավորեցման գործարքների արդյունքում ստանձնած պարտավորությունների կատարողականը

1) Պետական գույքի մասնավորեցման պայմանագրերով 2017 թվականի ընթացքում ներդրումային, սոցիալական երաշխիքների ապահովման և այլ տիպի պարտավորություններ է ստանձնել 10 գնորդ:

2) Հինգ գնորդի կողմից պայմանագրերով ստանձնած ներդրումային պարտավորությունները կազմել են 203 մլն ՀՀ դրամ և 17 409 130 ԱՄՆ դոլար: Սոցիալական երաշխիքների ապահովման մասով երկու գնորդ նախատեսել է ստեղծել 26 աշխատատեղ, չորս գնորդ ստանձնել է պրոֆիլի պահպանման պարտավորություններ:

3) Մասնավորեցման պայմանագրերով 2017 թվականի ընթացքում դրամով նախատեսված պարտավորությունները սահմանված ժամկետում կատարել է մեկ գնորդ, որի կատարած ներդրումները նախատեսված 25 մլն ՀՀ դրամի փոխարեն կազմել են 32,124 մլն ՀՀ դրամ:

4) ԱՄՆ դոլարով նախատեսված ներդրումային պարտավորությունների մասով մեկ գնորդի ստանձնած 17 309 130 ԱՄՆ դոլարի փոխարեն կատարվել է 5 176 430 ԱՄՆ դոլար (մասնակի է կատարվել, ներդրումային պարտավորությունների կատարման ժամկետների փոփոխման հարցը քննարկման փուլում է), իսկ մեկ գնորդի ստանձնած 100 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի պարտավորություն չի կատարվել, որի արդյունքում հաշվարկվել է 20 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի տույժ (գործը դատական վարույթում է):

5) Սոցիալական երաշխիքների ապահովման մասով պարտավորությունները կատարել է երկու գնորդ, նախատեսված 26 աշխատատեղի փոխարեն ստեղծվել է 34 աշխատատեղ:

6) Չորս գնորդի ստանձնած պրոֆիլի պահպանման պարտավորությունները կատարվել են:

7) Նախատեսված ներդրումները սահմանված ժամկետում չի կատարել երկու գնորդ, արդյունքում հաշվարկվել է 35 600 000 ՀՀ դրամի տուգանք (գործերը դատական վարույթում են):

8) Մասնավորեցված օբյեկտների գնորդների կողմից հաշվետու ժամանակահատվածում կատարման ենթակա ներդրումային պարտավորությունների և սոցիալական երաշխիքների կատարման մասին տեղեկությունները, ըստ առանձին ընկերությունների և օբյեկտների, ներկայացված են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող Հավելված 2-ում:

i

11. Ընկերությունների լուծարման և սնանկացման գործընթացը

 1) «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընկերությունները չմասնավորեցվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է որոշում ընդունել այդ ընկերությունների լուծարման մասին:

 2) Հաշվետու ժամանակահատվածում լուծարման, սնանկացման գործընթացում է եղել Ծրագրում ընդգրկված 11 առևտրային կազմակերպություն:

 3) Հաշվետու ժամանակահատվածում նշված կազմակերպություններից չորս կազմակերպության լուծարման գործընթացն ավարտվել է, երեք կազմակերպություն ճանաչվել է սնանկ:

 4) Հաշվետու ժամանակահատվածում նշված լուծարվող կազմակերպություններում մարվել է շուրջ 78,674 մլն ՀՀ դրամ կրեդիտորական պարտք, որից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` 18,216 մլն ՀՀ դրամ, համայնքային բյուջե` 594,0 հազ. ՀՀ դրամ, աշխատավարձի գծով` 44,704 մլն ՀՀ դրամ և այլ կրեդիտորական պարտք` 15,160 մլն ՀՀ դրամ:

 5) Ընկերությունների` հաշվետու ժամանակահատվածում լուծարման և սնանկացման գործընթացում լինելու մասին տեղեկությունները ներկայացված են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող Հավելված 3-ում:

 

2. «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ

 

i

12. «Փոքր» օբյեկտների մասնավորեցման կատարողականը

1) Համաձայն Ծրագրի 5-րդ հոդվածի` մասնավորեցման նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված «փոքր» օբյեկտները համարվում են Ծրագրի մաս և ենթակա են մասնավորեցման «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2) Հաշվետու ժամանակահատվածում «փոքր» օբյեկտ չի մասնավորեցվել:

3) Նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված պետական բյուջեի եկամուտները կազմել են 29,568 մլն ՀՀ դրամ:

 

i

Հավելված 1
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի
կատարման 2017 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԻՐՏԵԿ   1-ին հավելվածի աղյուսակում բացակայում է 9-րդ սյունակը:  

 

Հ/Հ

Ընկերության (պետական գույքի) անվանումը, ծածկագիրը` ըստ Ծրագրի

Գտնվելու վայրը

Պետական կառա-
վարման մարմինը

ՀՀ կառա-վարության որոշման համարը, ամսաթիվը

Պետական գույքի գնահատ-
ված արժեքը (հազ. դրամ)

Վաճառքի գինը (հազ. դրամ)

Ընկե-
րության հաշվեկշռում ամրագրված պարտավո-րություն-
ները (հազ. դրամ)

Գնորդը

1

2

3

4

5

6

7

8

10

1.

«Բյուրեղ »  հանքային ջուր» ՓԲԸ-ի  9.034 տոկոս պետական բաժնեմասը (ծածկագիր` 20370)

Հայաստանի Հանրա-
պետություն, Կոտայքի մարզ, գյուղ Բջնի

Հայաստանի Հանրա-
պետության կառավա-
րությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

Հայաստանի Հանրա-
պետության կառա-
վարության 2017 թվականի օգոստոսի  17-ի
N 1009-Ա որոշում

5498

5498

60

Ռուբեն Հայրա-
պետյան և Արգիշտի Սահինյան

2

«Ընդերքաբան» ԲԲԸ-ից առանձնացված «Ընդերքաբանի Մեղրաձորի բազա» ՓԲԸ-ի 100 տոկոս պետական բաժնեմասը (ծածկագիր` 62130)

ք. Երևան, Չարենցի 46

Հայաստանի Հանրա-
պետության կառավա-
րությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

Հայաստանի Հանրա-
պետության կառա-
վարության 2017 թվականի օգոստոսի  17-ի
N 1004-Ա որոշում

5443

5443

1317,7

Հովսեփ Սահակյան

 

Հավելված 2
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի
կատարման 2017 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՆՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հ/Հ Մասնավորեցված գույքի և գնորդի անվանումը Նախատեսված պայմանագրային պարտավորությունները Կատարման ժամկետը Կատարման ընթացքը
1.    Հրազդանի կինոցանցի «Հրազդան» կինոթատրոնի գույք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան,  փ. Սպանդարյան: Գնորդ` Բագրատ Առաքելյան, ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, փ. Շահումյան,  տուն 110: Պայմանագիր` 225-Մ 20.01.2005թ. Պահպանել ընկերության գործունեության պրոֆիլը 20.01.2017թ. Ընկերության գործունեության պրոֆիլը պահպանվել է:
2.   «Գյուղատնտեսական տեխնիկայի փորձարկում և ներդրում»  ՓԲԸ ՀՀ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Երևանյան 2 Գնորդ` «ԱԳՐՈՀՈԼԴԻՆԳ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ Պայմանագիր` 874-ՈՒ 25.02.2016թ Կատարել 100 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով ներդրում 25.02.2017թ. Չի կատարվել, հաշվարկվել է 20 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով տույժ: Գործը դատական վարույթում  է:                  
3.   «Ռեմդիզել» ՓԲԸ ՀՀ Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ
Գնորդ` «ԲԻԶՆԵՍ-ԼԱՅՆ» ՍՊԸ Պայմանագիր` 857-Ու 13.08.2008թ.
Կատարել 25 000 000 ՀՀ դրամի չափով ներդրում 25.08.2017թ. Չի կատարվել, հաշվարկվել է 5 000 000 ՀՀ դրամի չափով տույժ: Գործը դատական վարույթում է:
4.   «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ
Գնորդ` «Արմենիան Քամփըր Փրոգրամ»  ՓԲԸ «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ Պայմանագիր` 435-Ու 22.10.2002թ.
Պահպանել ընկերության գործունեության պրոֆիլը 22.10.2017թ. Ընկերության գործունեության պրոֆիլը պահպանվել է:
5.   «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» ՓԲԸ ք. Երևան Ֆուչիկի 30
Գնորդ` «Ս.Վ.Մալայանի ակնաբուժական կենտրոն» ՓԲԸ Ալեքսանդր Մալայան Պայմանագիր` 601-Ու 07.10.2003թ.
Պահպանել ընկերության գործունեության պրոֆիլը 07.10.2017թ. Ընկերության գործունեության պրոֆիլը պահպանվել է:
6.   «Գուգարք» կարի ԱՄ-ի կազմից առանձնացված «Բազումի արտադրամաս»-ի գույք ՀՀ Լոռու մարզ, Բազում համայնք, 1-ին փ., տուն 17Գնորդ` Դավիթ Սիմոնյանք. Վանաձոր, փ. Բաթումի,  շ. 2, բն. 3 Պայմանագիր` 875-Ու 24.11.2016թ. Կատարել 25 000 000 ՀՀ դրամի չափով ներդրում,ստեղծել 6 աշխատատեղ` 75 000 ՀՀ դրամ  միջին աշխատավարձով,ներդրումային պարտավորությունների կատարման ընթացքում ստեղծել կազմակերպություն 24.11.2017թ. Կատարվել է 32 124 000 ՀՀ դրամի չափով  ներդրում,ստեղծվել է 8 աշխատատեղ` 75 000 ՀՀ դրամ աշխատավարձով, ստեղծվել է «Վան Ֆուդ» ՍՊԸ:
7.    «Ռադիո» ՓԲԸՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. ՆորատուսԳնորդ` «ԵվրոՊրեսս Գրուպ» ՍՊԸ  Վենդթ պող., 56, 1203, Ժնև, Շվեյցարիա  տնօրեն` Անուշավան Խաչատրյան Պայմանագիր` 864-Ու 28.12 2010թ. Պահպանել ընկերության գործունեության պրոֆիլը 29.12.2017թ. Ընկերության գործունեության պրոֆիլը պահպանվել է:
8.   «Դվին հյուրանոցային համալիր» ՓԲԸ ք. Երևան, փ. Պարոնյան 40Գնորդ`«ՍԻ Սի Ջի Կովկասյան Կոմունիկացիոն խումբ»  ՍՊԸ Կիպրոս, Նիկոսիա Պայմանագիր` 686-ՈՒ 14.05.2004թ. Կատարել 17 309 130 ԱՄՆ դոլարի չափով ներդրում 29.12.2017թ. Կատարվել է մասնակի` 5 176 430 ԱՄՆ դոլարի չափով ներդրում, ներդրումային պարտավորությունների կատարման ժամկետների  փոփոխման հարցը քննարկման փուլում է:
9.   «Գուգարքի կարի ԱՄ-ի կազմից առանձնացված «Դարպասի արտադրամաս»-ի գույք ՀՀ Լոռու մարզ, Դարպաս համայնք Գնորդ` «Վաբա» ՍՊԸ ք. Վանաձոր, Թումանյան 12 Պայմանագիր` 870-Ու 03.02.2014թ. Ստեղծել 20 աշխատատեղ` 60 000 ՀՀ դրամ աշխատավարձով 29.12.2017թ. Ստեղծվել է 26 աշխատատեղ` 73 000 ՀՀ դրամ աշխատավարձով:
10.   ՀՀ մշակույթի նախարարության տնօրինության «Գանձաքար» կինոթատրոնի գույք ՀՀ Տավուշի մարզ, Գանձաքար համայնք Գնորդ` ՀՀ Տավուշի մարզի Գանձաքար համայնք Պայմանագիր` 871-ՈՒ 17.02.2014թ. Կատարել 153 000 000               ՀՀ դրամի չափով ներդրում 31.12.2017թ. Չի կատարվել,հաշվարկվել է 30 600 000 ՀՀ դրամի չափով տուգանք: Գործը դատական վարույթում է:

 

i

Հավելված 3
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի
կատարման 2017 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՎ ՍՆԱՆԿԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ

 

Հ/Հ Ծածկագիրը` ըստ Ծրագրի Ընկերության (կազմակերպության)
անվանումը
Հիմնադրի լիազորությունները այլ պետական մարմնից վերապահվել են Լուծարման մասին ՀՀ կառավարության որոշման համարը, ամսաթիվը Լուծարման ընթացքը
1 2 3 4 5 6
1.       60216 Գորիսի հրուշակեղենի ՊՁ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ՀՀ կառավարության 2005  թվականի փետրվարի
10-ի N 137-Ա որոշում.
Լուծարված:
2.      11039 Փոքրաշենի բտման տնտեսություն ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի
23-ի N 348-Ն որոշում.
Լուծարված:
3.      90036 «Գեոկոմպլեքս» ՓԲԸ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 21-ի
N 997-Ա որոշում
Լուծարված:
4.      90035 «Էկոսերվիս» ՓԲԸ-ի «Գեոմատակարար» ԴՓԲԸ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի
N 929-Ա որոշում
Լուծարման գործընթացում է:
5.      62061 «Գրանիտ» ՓԲԸ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1379-Ա որոշում Լուծարման գործընթացում է:
6.      20904.8 «Արթիկի նավթամթերք» ՓԲԸ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ՀՀ կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի N 971-Ա որոշում Լուծարման գործընթացում է:
7.      60155 «Վայոցձորառսպաս» ՓԲԸ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի
16-ի N 145-Ա որոշում
Լուծարված:
8.      90111 «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N 940-Ա որոշում Լուծարման գործընթացում է:
9.       20000 «Հայգազարդ» ՓԲԸ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 22-ի N 1329-Ա որոշում Սնանկ:
10.      21805.1 «Կապուտակ» ՓԲԸ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 31.03.2016թ. վճիռ Սնանկ:
11.      62127 «Ջրհան» ՓԲԸ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ՀՀ Արմավիրի մարզիընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 11.01.2011թ. վճիռ Սնանկ:

 

pin
ՀՀ 11.09.2018
N ՀՕ-385-Ն օրենք