Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 սեպտեմբերի 2018 թվականի թիվ 154-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՐԱՄԻԿԱ», «ՌՈՒՍԱԿԱՆ ԿԵՐԱՄԻԿԱ», «ՀՈՒՆԱԿԱՆ ԿԵՐԱՄԻԿԱ», «ԻՐԱՆԱԿԱՆ ԿԵՐԱՄԻԿԱ», «ՉԻՆԱԿԱՆ ԿԵՐԱՄԻԿԱ» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը և 40-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2018 թվականի հոկտեմբերի 18-ից շրջանառության մեջ դնել «Հայկական կերամիկա», «Ռուսական կերամիկա», «Հունական կերամիկա», «Իրանական կերամիկա», «Չինական կերամիկա» արծաթե հուշադրամները:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամների նկարագրությունները, որոնք էսքիզների հետ միասին ներկայացված են սույն որոշման Հավելվածում (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2018 թվականի սեպտեմբերի 17-ի
թիվ 154-Ն որոշմամբ

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Հայկական կերամիկա» արծաթե հուշադրամի

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված են ՀՀ զինանշանը և ազգային զարդանախշեր: Ստորին մասի կենտրոնում նշված է անվանական արժեքը` «1000 ԴՐԱՄ», իսկ վերին աջ հատվածում` թողարկման տարեթիվը` «2018»: Մակագրություններն են` «Հայաստանի Հանրապետություն», «Աշխարհի կերամիկան», «Pottery of the World», «Republic of Armenia»:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Քյոթահիայի հայկական կերամիկայի նմուշներից. կավ» խնկաման (XVIII դարի առաջին կես)` հայկական զարդանախշի համապատկերին: Մակագրություններն են` «Հայկական կերամիկա» և «Armenian Pottery»:

 

Տեխնիկական չափանիշները         
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 9250
Չափը 40 x 40 մմ
Քաշը 31,1 գ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Քանակը մինչև 2000 հատ

 

Էսքիզների հեղինակն է Հարություն Սամուելյանը:

Հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

 

«Հայկական կերամիկա» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

«Հայկական կերամիկա» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Ռուսական կերամիկա» արծաթե հուշադրամի

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված են ՀՀ զինանշանը և ազգային զարդանախշեր: Ստորին մասի կենտրոնում նշված է անվանական արժեքը` «1000 ԴՐԱՄ», իսկ վերին աջ հատվածում` թողարկման տարեթիվը` «2018»: Մակագրություններն են` «Հայաստանի Հանրապետություն», «Աշխարհի կերամիկան», «Pottery of the World», «Republic of Armenia»:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է ռուսական ճենապակու նմուշներից. շշի սառեցման ոսկեզօծ անոթը (XIX դարի սկիզբ)` ռուսական զարդանախշի համապատկերին: Մակագրություններն են` «Ռուսական կերամիկա» և «Russian Pottery»:

 

Տեխնիկական չափանիշները      
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 9250
Չափը 40 x 40 մմ
Քաշը 31,1 գ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Քանակը մինչև 1500 հատ

 

Էսքիզների հեղինակն է Հարություն Սամուելյանը:

Հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

 

«Ռուսական կերամիկա» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

«Ռուսական կերամիկա» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Հունական կերամիկա» արծաթե հուշադրամի

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված են ՀՀ զինանշանը և ազգային զարդանախշեր: Ստորին մասի կենտրոնում նշված է անվանական արժեքը` «1000 ԴՐԱՄ», իսկ վերին աջ հատվածում` թողարկման տարեթիվը` «2018»: Մակագրություններն են` «Հայաստանի Հանրապետություն», «Աշխարհի կերամիկան», «Pottery of the World», «Republic of Armenia»:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է հին հունական կերամիկայի նմուշներից. կավե սկիֆոս (Ք.ա. VI դար)` հունական զարդանախշի համապատկերին: Մակագրություններն են` «Հունական կերամիկա» և «Greek Pottery»:

 

Տեխնիկական չափանիշները        
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 9250
Չափը 40 x 40 մմ
Քաշը 31,1 գ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Քանակը մինչև 1500 հատ

 

 

Էսքիզների հեղինակն է Հարություն Սամուելյանը:

Հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

 

«Հունական կերամիկա» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

«Հունական կերամիկա» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Իրանական կերամիկա» արծաթե հուշադրամի

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված են ՀՀ զինանշանը և ազգային զարդանախշեր: Ստորին մասի կենտրոնում նշված է անվանական արժեքը` «1000 ԴՐԱՄ», իսկ վերին աջ հատվածում` թողարկման տարեթիվը` «2018»: Մակագրություններն են` «Հայաստանի Հանրապետություն», «Աշխարհի կերամիկան», «Pottery of the World», «Republic of Armenia»:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է իրանական կերամիկայի նմուշներից. ճենապակյա սալիկ (XIII դարի կես)` իրանական զարդանախշի համապատկերին: Մակագրություններն են` «Իրանական կերամիկա» և «Iranian Pottery»:

 

Տեխնիկական չափանիշները    
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 9250
Չափը 40 x 40 մմ
Քաշը 31,1 գ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Քանակը մինչև 1500 հատ

 

Էսքիզների հեղինակն է Հարություն Սամուելյանը:

Հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

 

«Իրանական կերամիկա» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

«Իրանական կերամիկա» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Չինական կերամիկա» արծաթե հուշադրամի

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված են ՀՀ զինանշանը և ազգային զարդանախշեր: Ստորին մասի կենտրոնում նշված է անվանական արժեքը` «1000 ԴՐԱՄ», իսկ վերին աջ հատվածում` թողարկման տարեթիվը` «2018»: Մակագրություններն են` «Հայաստանի Հանրապետություն», «Աշխարհի կերամիկան», «Pottery of the World», «Republic of Armenia»:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է չինական ճենապակու նմուշներից. ափսե (XIII դարի կես)` չինական զարդանախշի համապատկերին: Մակագրություններն են` «Չինական կերամիկա» և «Chinese Pottery»:

 

Տեխնիկական չափանիշները     
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 9250
Չափը 40 x 40 մմ
Քաշը 31,1 գ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Քանակը մինչև 1500 հատ

 

 

Էսքիզների հեղինակն է Հարություն Սամուելյանը:

Հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

 

«Չինական կերամիկա» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

«Չինական կերամիկա» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
17.09.2018
N 154-Ն
Որոշում