ԻՐՏԵԿ |
Սահմանադրության տեքստում փոփոխություն կատարող որևէ իրավական ակտ չի գտնվել, որի համաձայն «սովետ» բառը իր բոլոր հոլովաձևերով փոխարինվել է «խորհուրդ» բառով համապատասխան հոլովաձևերով: ԻՐՏԵԿ-ի կողմից ՀՀ ազգային արխիվում և ՀՀ ազգային գրադարանում կատարված ուսումնասիրությունները համապատասխան իրավական ակտ գտնելու ուղղությամբ արդյունք չեն տվել: Այդ պատճառով որպես Սահմանադրության տեքստում փոփոխություն կատարելու հիմք ԻՐՏԵԿ-ի կողմից ընդունվել է սույն որոշումը: |
i
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄԸ
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՏԵՐՄԻՆԱԲԱՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով, որ Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր տերմինաբանական կոմիտեն որոշում է ընդունել վերականգնել հայերենում «խորհուրդ» բառի, որպես պետական-վարչական տերմինի, գործածությունը և այսուհետև սովետ ու դրանից կազմված սովետական և այլ բառերի փոխարեն ամենուրեք գործածել խորհուրդ, խորհրդային և այլ բառերը, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.
Հանձնարարել Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի օրենսդրության և սոցիալիստական օրինականության հարցերի մշտական հանձնաժողովին Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր տերմինաբանական կոմիտեի որոշումից բխող համապատասխան առաջարկություններ ներկայացնել Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջիկա նստաշրջանի քննարկմանը:
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ` Հ. Ոսկանյան Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության քարտուղար` Ն. Ստեփանյան |
|
Երևան 21 ապրիլի 1989 թ. 1493-XI.
|
|