Սեղմել Esc փակելու համար:
ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ Հ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

27 սեպտեմբերի 2018 թվականի N 1024-Լ

 

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) զբաղվածության կարգավորման 2019 թվականի պետական ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) զբաղվածության կարգավորման 2019 թվականի պետական ծրագրով նախատեսվող և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող միջոցառումների ցանկը` համաձայն NN 2 և 3 հավելվածների:

2. Սահմանված կարգով զբաղվածության կարգավորման 2019 թվականի պետական ծրագիրը և միջոցառումների ցանկը Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

Հայաստանի Հանրապետության
Վարչապետ

Ն. Փաշինյան


2018 թ. հոկտեմբերի 1

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2018 թվականի սեպտեմբերի 27-ի
N 1024-Լ որոշման

 

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

1. Զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի (այսուհետ` ամենամյա ծրագիր) մշակման և իրականացման ուղենիշային համարվող օրենսդրական հիմքը «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքն է (այսուհետ` օրենք):

2. Ծրագրի մշակման ընթացքում հաշվի են առնվել`

1) Հայաստանի Հանրապետության 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը (այսուհետ` հեռանկարային զարգացման ծրագիր), որի հիմքում դրված չորս գերակայություններից, որպես առաջին, մատնանշվում է զբաղվածության ընդլայնումը,

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2021 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսված նպատակներն ու գերակայությունները,

3) «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված նպատակները, մասնավորապես, «Նպատակ 8. Արժանապատիվ աշխատանք և տնտեսական աճ» նպատակը, այն է` խթանել կայացած, ներառական և կայուն տնտեսական աճ, լիարժեք և արտադրողական զբաղվածություն և արժանապատիվ աշխատանք բոլորի համար, ինչպես նաև 1-4-րդ նպատակները (Նպատակ 1. Ոչ աղքատությանը-Ամենուրեք վերացնել աղքատությունը` իր բոլոր դրսևորումներով ու ձևերով, Նպատակ 2. Ոչ սովին-Վերացնել սովը, հասնել պարենային ապահովության և բարելավված սնուցման, խթանել գյուղատնտեսության կայուն զարգացումը, Նպատակ 3. Առողջություն և բարեկեցություն-Ապահովել առողջ կյանք և խթանել բարեկեցություն բոլորի համար` անկախ տարիքից, Նպատակ 4. Որակյալ կրթություն-Ապահովել ներառական ու համապատասխան որակյալ կրթություն բոլորի համար և խթանել ողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորություններ),

4) 2018թ.-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված «Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի առաջարկի և պահանջարկի վերլուծություն և գնահատում» թեմայով հետազոտության արդյունքները:

3. Զբաղվածության պետական քաղաքականությունը մշակում է ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը և իրականացնում ամենամյա ծրագրի միջոցով` համագործակցելով պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, գործատուների, շահագրգիռ այլ կազմակերպությունների և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց հետ:

4. Ամենամյա ծրագրի նպատակը բնակչության կայուն և արդյունավետ զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծումն է: Այն ուղղված է աշխատաշուկայի լարվածությունը մեղմելուն, զբաղվածության ակտիվ ծրագրերի միջոցով աշխատաշուկայում անմրցունակ անձանց` ըստ առաջնահերթությունների կայուն զբաղվածության ապահովմանը և ինքնազբաղվածության խթանմանը, աշխատանք փնտրողների, հատկապես` հաշմանդամություն ունեցող անձանց, երիտասարդների զբաղվածության մակարդակի բարձրացմանը, կայուն զբաղվածություն ապահովող պետական ծրագրերին գործատուների շահագրգիռ ներգրավվածությունը խթանելուն, գործատուների կողմից ներկայացված թափուր աշխատատեղերը որակյալ մասնագետներով համալրելուն, ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման շրջանակներում աշխատաշուկայում անմրցունակ խմբերի արդյունավետ և կայուն զբաղվածության ապահովմանը:

5. Տեղեկատվության հավաքագրման համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված 2013-2017թթ. ցուցանիշները, Զբաղվածության պետական գործակալության գործունեությանը վերաբերող 2013-2017թթ. ցուցանիշները, Հայաստանի Հանրապետության գործատուների շրջանում իրականացված հետազոտության միջոցով աշխատուժի պահանջարկի ուսումնասիրության արդյունքները, Հայաստանի Հանրապետության կրթական հաստատություններում իրականացված հետազոտության միջոցով աշխատուժի առաջարկի առկա իրավիճակի և խնդիրների վերհանման արդյունքում ստացված տեղեկատվությունը:

6. Որպես հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ դիտարկվել են ՀՆԱ ծավալը, ՀՆԱ ինդեքս դեֆլյատորը և ՀՆԱ իրական աճի տեմպը նախորդ տարվա համեմատ, որոնք ներկայացված են գծապատկեր 1-ում, 2-ում և 3-ում: Դիտարկվող 5 տարիների ընթացքում ՀՆԱ ծավալն ունեցել է տարեկան միջինը 4.1%, ՀՆԱ ինդեքս դեֆլյատորը ունեցել է տարեկան միջինը 1.92%, իսկ միջին տարեկան ՀՆԱ իրական աճի տեմպերը կազմել է 3.56%:

 

Գծապատկեր 1. ՀՆԱ ծավալը, միլիոն դրամ

 

ՀՆԱ ծավալը

 

Գծապատկեր 2. ՀՆԱ ինդեքս-դեֆլյատոր (ընթացիկ և համադրելի գներով ՀՆԱ-ի ծավալների հարաբերություն), %.

 

ՀՆԱ ինդեքս-դեֆլյատոր

 

Գծապատկեր 3. ՀՆԱ-ի իրական աճի տեմպը նախորդ տարվա նկատմամբ, %.

 

ՀՆԱ-ի իրական աճի տեմպ

 

7. Վերը ներկայացված մակրոտնտեսական ցուցանիշներն ուղղակիորեն փոխկապակցված են, ուստի աշխատաշուկայի վերլուծության և զբաղվածության պետական ծրագրերի պլանավորման ժամանակ կարևոր է դիտարկել մակրոտնտեսական ցուցանիշների, մասնավորապես, ՀՆԱ-ի և տնտեսական ակտիվության ազդեցությունը զբաղվածության ցուցանիշների վրա: Փոխադարձ ազդեցությունները դիտարկվել են կախվածության գծային մոտարկմամբ, որը նաև հնարավորություն է տալիս կատարել որոշակի կարճաժամկետ կանխատեսումներ և հասկանալ ոլորտում առկա խնդիրները:

8. Մակրոտնտեսական և զբաղվածության ցուցանիշների համեմատական վերլուծության շրջանակներում դիտարկվել է ՀՆԱ ծավալի և զբաղվածների թվաքանակի կորելացիոն կապը, որը ներկայացված է գծապատկեր 4-ում:

 

Գծապատկեր 4. ՀՆԱ ծավալի և զբաղվածների թվաքանակի կապը

 

ՀՆԱ ծավալի և զբաղվածների թվաքանակի կապը

 

9. Ունենք բավականին բարձր ճշտությամբ հակադարձ համեմատական կախում, երբ զբաղվածների թվի ավելացումը կարող է բերել ՀՆԱ ծավալի նվազման: Մեկ զբաղվածի հաշվարկով ստեղծված ՀՆԱ ծավալի չափը Հայաստանի Հանրապետության դրամով ներկայացված է գծապատկեր 5-ում: Այս ցուցանիշը տարիների ընթացքում աճել է տարեկան միջինը 7%-ով:

 

Գծապատկեր 5. Մեկ զբաղվածի հաշվարկով ստեղծված ՀՆԱ ծավալի չափը, ՀՀ դրամ.

 

ՀՆԱ ծավալի չափը

 

Գծապատկեր 6. Գործազուրկների և ՀՆԱ ծավալի փոխադարձ կապը

 

Գործազուրկների և ՀՆԱ ծավալի փոխադարձ կապը

 

Այս դեպքում ևս գործում է հակադարձ համեմատական կախում, այսինքն` գործազուրկների թվի ավելացմանը զուգընթաց ՀՆԱ ծավալը նվազում է:

10. Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ)1 2017 թվականի հունվար-դեկտեմբերին 7.7 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Անկում է գրանցվել միայն գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալներում: 2018թ. հունվար-հունիս ամիսներին, 2017թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8.9%-ով:


1 2011 թվականից ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը ամսական ՀՆԱ-ից անցում է կատարել ՏԱՑ-ի հաշվարկմանը: Ի տարբերություն Ազգային հաշիվների մեթոդաբանությամբ հաշվարկվող ՀՆԱ ցուցանիշի (որն ունի եռամսյակային և տարեկան պարբերականություն) ամսական ՏԱՑ-ը բնութագրում է տնտեսությունում ապրանքների և ծառայությունների թողարկման ծավալների փոփոխությունը, այլ ոչ թե ավելացված արժեքի փոփոխությունը: Բացի այդ, ամսական ՏԱՑ-ը չի ընդգրկում արտադրանքի զուտ հարկերը և ֆինանսական միջնորդության անուղղակիորեն չափվող ծառայությունները (ՖՄԱՉԾ), որոնք ներառվում են եռամսյակային և տարեկան ՀՆԱ-ի արտադրական եղանակով հաշվարկներում:

 

11. Ըստ Ազգային վիճակագրական ծառայության կողմից ներկայացված տվյալների` հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական արտադրանքի, գյուղատնտեսության համախառն արտադրանքի, շինարարության, առևտրի շրջանառության և բնակչության մատուցված ծառայությունների ծավալների աճը: Այսպես, հունվար-հունիս ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 3.7%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքը` 5.5%-ով, շինարարությունը` 13.5%-ով, առևտրի շրջանառությունը` 9.1%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 18.1%:

12. Կարևոր է համադրել նաև բնակչության տնտեսական ակտիվության, զբաղվածության և գործազրկության մակարդակների ցուցանիշները, որոնք ներկայացված են գծապատկեր 7-ում:

 

Գծապատկեր 7. Բնակչության տնտեսական ակտիվության, զբաղվածության և գործազրկության մակարդակներ, %.

 

Բնակչության տնտեսական ակտիվություն

 

Ինչպես երևում է գծապատկեր 7-ից տնտեսական ակտիվության մակարդակի զգալի` 8.1% աճի պայմաններում զբաղվածության մակարդակը աճել է շատ փոքր` 0.1%-ով, իսկ գործազրկության մակարդակը նվազել է նույնպես փոքր` 0.2%-ով: Եթե դիտարկվող ամբողջ ժամանակահատվածում տնտեսական ակտիվության մակարդակը արձանագրել է տարեկան միջինը 1.2%-ով աճ, զբաղվածության և գործազրկության մակարդակները ունեցել են նվազման միտում տարեկան միջինը 0.35%-ով:

 

Գծապատկեր 8. Հայաստանի Հանրապետության բնակչության, աշխատանքային ռեսուրսների և տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակը, հազար մարդ

 

Բնակչության թվաքանակը

 

13. Ինչպես երևում է գծապատկեր 8-ից, չնայած 2017թ.-ին 2016թ.-ի համեմատ բնակչության թվաքանակի 0.44%-ով նվազման, աշխատանքային ռեսուրսները և տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակն աճել է համապատասխանաբար 0.49%-ով և 0.37%-ով: Դիտարկվող ժամանակաշրջանում նշված երեք ցուցանիշները դրսևորում են ընդհանուր նվազման տենդենց, ինչը ներկայացված է գծապատկեր 9-ում:

 

Գծապատկեր 9. Հայաստանի Հանրապետության բնակչության, աշխատանքային ռեսուրսների և տնտեսապես ակտիվ բնակչության փոփոխությունը ըստ տարիների, %.

 

Բնակչության փոփոխությունը

 

14. Ինչպես երևում է գծապատկեր 9-ից, բնակչության թվաքանակը նվազել է տարեկան միջինը 0.23%-ով, աշխատանքային ռեսուրսները նվազել են տարեկան միջինը 1.72%-ով, իսկ տնտեսապես ակտիվ բնակչության թիվը նվազել է տարեկան միջինը 2.19%-ով: Միաժամանակ պետք է նկատել, որ աշխատանքային ռեսուրսների և տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակների տեսակարար կշիռները բնակչության ընդհանուր թվաքանակում դիտարկվող ժամանակահատվածում արձանագրել է շարունակական նվազում` բացառությամբ 2017 թվականին: Այդ տվյալները ներկայացված են գծապատկեր 10-ում:

 

Գծապատկեր 10. Աշխատանքային ռեսուրսների և տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակների տեսակարար կշիռները բնակչության ընդհանուր թվաքանակում, %

 

Բնակչության թվաքանակի տեսակարար կշիռները

 

Աշխատանքային ռեսուրսների և տնտեսապես ակտիվ բնակչության տեսակարար կշռի նվազումը բնակչության ընդհանուր թվաքանակում վկայում է, որ երկրից հեռացողների հիմնական մասը հենց հանդիսանում են աշխատանքային տարիքի աշխատունակ անձինք, ինչը բերում է նաև տնտեսական ակտիվության որոշակի նվազման:

15. Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայում զբաղվածների թվաքանակի փոփոխությունը ներկայացված է գծապատկեր 11-ում:

 

Գծապատկեր 11. Զբաղվածների թվաքանակը, հազար մարդ

 

Զբաղվածների թվաքանակը

 

Զբաղվածների թվաքանակը դիտարկվող ժամանակահատվածում նվազել է տարեկան միջինը 2.1%-ով, հատկապես զգալի է եղել նվազումը 2015-2016 թվականներին` մոտ 8.2%-ով, իսկ 2017 թվականին արձանագրվել է փոքր` 0.6%-ով աճ:

16. Զբաղվածների սեռային բաշխումը Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայում ներկայացված է գծապատկեր 12-ում:

 

Գծապատկեր 12. Զբաղված կանանց և տղամարդկանց թվաքանակը, հազար մարդ

 

Զբաղված կանանց և տղամարդկանց թվաքանակը

 

Ինչպես երևում է գծապատկեր 12-ից, ամբողջ ժամանակահատվածում զբաղված տղամարդկանց թիվը գերազանցել է զբաղված կանանց թվաքանակը միջինը տարեկան 7.7%-ով: Զբաղված կանանց թվաքանակը նվազել է տարեկան միջինը 2.2%-ով, իսկ տղամարդկանց թիվը` մոտ 2%:

17. Զբաղվածների բաշխումն ըստ տարիքային խմբերի ներկայացված է գծապատկեր 13-ում:

 

Գծապատկեր 13. Զբաղվածները ըստ տարիքի, հազար մարդ.

 

Զբաղվածները ըստ տարիքի

 

Մինչև 29 տարեկան զբաղված երիտասարդների թիվը նվազել է տարեկան միջինը 3.44%-ով, իսկ 30 և ավելի տարիքի զբաղված անձանց թիվը տարեկան միջինը 1.67%-ով:

18. Զբաղվածների բաշխումն ըստ կրթական մակարդակի ներկայացված է գծապատկեր 14-ում:

 

Գծապատկեր 14. Զբաղվածներն ըստ կրթական մակարդակի, հազար մարդ (2017 թվականի տվյալները հրապարակված չեն).

 

Զբաղվածները ըստ կրթական համակարգի

 

Ինչպես երևում է գծապատկեր 14-ից, Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայում զբաղվածների հիմնական մասը չունեն մասնագիտական կրթություն (միջինը ըստ տարիների` 47.9%), իսկ բարձրագույն կրթություն, միջին մասնագիտական և նախնական մասնագիտական կրթություն ունեն համապատասխանաբար միջինը` 28.2%, 21.3% և 3%: Սակայն պետք է նկատել, որ բարձրագույն կրթություն ունեցողների տեսակարար կշիռը դիտարկվող ժամանակահատվածում աճել է տարեկան միջինը 3.2%-ով, իսկ առավել բարձր տեմպերով ավելացել է նախնական մասնագիտական կրթություն ունեցողների թվաքանակը` տարեկան միջինը 14.3%-ով: Միջին մասնագիտական կրթություն ունեցող և մասնագիտական կրթություն չունեցող զբաղվածների թիվը նվազել է համապատասխանաբար տարեկան միջինը` 4%-ով և 0.5%-ով: Ըստ էության, դիտարկվող ժամանակահատվածում աշխատաշուկայի պահանջարկը առավել մեծացել է նախնական մասնագիտական կրթություն ունեցող անձանց նկատմամբ, որոշ չափով ավելացել է բարձրագույն կրթություն ունեցողների համար, միջին մասնագիտական կրթություն ունեցողների համար կրճատվել է, իսկ մասնագիտական կրթություն չունեցողների համար այն գործնականում չի փոխվել:

19. Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայում աշխատանք փնտրողների թվաքանակը ներկայացված է գծապատկեր 15-ում:

 

Գծապատկեր 15. Աշխատանք փնտրողների թվաքանակը, հազար մարդ (միջին ամսական ցուցանիշ).

 

Աշխատանք փնտրողների թվաքանակը

 

Ինչպես երևում է գծապատկեր 15-ից, աշխատաշուկայում աշխատանք փնտրողների թիվն աճել է տարեկան միջինը 6.3%-ով: Այն նվազել է միայն 2017թ.-ին 2016թ.-ի համեմատ` մոտ 12%-ով:

20. Զբաղվածների բաշխումն ըստ պետական և ոչ պետական սեկտորի ներկայացված է գծապատկեր 16-ում: Ինչպես երևում է գծապատկեր 16-ից, պետական և ոչ պետական սեկտորներում 2011-2016 թվականներին արձանագրվել է զբաղվածների թվաքանակի կրճատում` համապատասխանաբար տարեկան միջինը 0.98%-ով և 2.95%-ով, ինչով և պայմանավորված ավելացել է պետական սեկտորում զբաղվածների տեսակարար կշիռը ոչ պետական սեկտորի զբաղվածների թվաքանակում` տարեկան միջինը 2.15%-ով:

 

Գծապատկեր 16. Զբաղվածների բաշխումն ըստ պետական և ոչ պետական սեկտորների, հազար մարդ

 

Զբաղվածների բաշխումը

 

21. Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայում գործազուրկների թվաքանակի փոփոխությունը ներկայացված է գծապատկեր 17-ում, իսկ գործազուրկների սեռային բաշխվածությունը գծապատկեր 18-ում:

 

Գծապատկեր 17. Գործազուրկների թիվը, հազար մարդ

 

Գործազուրկների թիվը

 

Ինչպես երևում է գծապատկեր 17-ից, գործազուրկների թիվը կրճատվել է տարեկան միջինը 2,56%-ով, ընդ որում` վերջին երեք տարիներին արձանագրվել է անընդհատ նվազում:

 

Գծապատկեր 18. Գործազուրկների սեռային բաշխվածությունը, հազար մարդ.

 

Գործազուրկների սեռային բաշխվածությունը

 

Ինչպես երևում է գծապատկեր 18-ից, գործազուրկ կանանց թվաքանակը 2011-2015 թվականներին գերազանցել է գործազուրկ տղամարդկանց թվաքանակին, սակայն 2016 և 2017 թվականներին տղամարդկանց շրջանում գործազրկությունը սկսել է գերազանցել կանանց գործազրկությանը: Չնայած այդ հանգամանքին, ամբողջ ժամանակահատվածի համար միջինը 4,03%-ով գործազուրկ կանանց թիվը բարձր է գործազուրկ տղամարդկանց թվից:

22. Գործազուրկների տարիքային բաշխումը ներկայացված է գծապատկեր 19-ում:

 

Գծապատկեր 19. Գործազուրկների տարիքային բաշխումը, հազար մարդ

 

Գործազուրկների տարիքային բաշխումը

 

Ինչպես երևում է գծապատկեր 19-ից, երիտասարդ գործազուրկների թիվը նվազել է տարեկան միջինը 4,3%-ով, իսկ 30 և ավելի տարիք գործազուրկ անձանց թիվը` 1,3%-ով:

23. Գործազուրկների բաշխումն ըստ կրթական մակարդակների ներկայացված է գծապատկեր 20-ում:

 

Գծապատկեր 20. Գործազուրկների բաշխումն ըստ կրթական մակարդակների, հազար մարդ (2017 թվականի վերաբերյալ տվյալներ չեն հրապարակվել).

 

Բաշխումը ըստ կրթական մակարդակի

 

Ինչպես երևում է գծապատկեր 20-ից, բարձրագույն և նախնական մասնագիտական կրթություն ունեցող գործազուրկների թիվն աճել է միջինը տարեկան 0.9%-ով և 28%-ով, միջին մասնագիտական կրթություն ունեցող գործազուրկների թիվը կրճատվել է տարեկան միջինը 3%-ով, իսկ մասնագիտական կրթություն չունեցող գործազուրկների թիվը գործնականում չի փոխվել:

24. Հայաստանի Հանրապետության մարզերում գործազրկության մակարդակների համեմատական վերլուծության արդյունքները վկայում են մարզերի միջև գործազրկության մակարդակի զգալի տարբերությունների մասին: Հանրապետական միջին ցուցանիշից գործազրկության մակարդակը 2012-2016թթ.-ին բարձր է եղել Երևանում, Հայաստանի Հանրապետության Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի մարզերում: 2016թ.-ին նախորդ տարվա նկատմամբ գործազրկության մակարդակի աճ է գրանցվել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի (0.2 տոկոսային կետով), Արարատի (0.9 տոկոսային կետով), Արմավիրի (2.2 տոկոսային կետով), Շիրակի (2 տոկոսային կետով), Տավուշի (0.4 տոկոսային կետով) մարզերում (գծապատկեր 21):

 

Գծապատկեր 21. Գործազրկության մակարդակի բաշխվածությունն ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի

 

Գործազրկության մակարդակի բաշխումը ՀՀ մարզերում

 

25. Գործակալության հետ համագործակցող գործատուների թվաքանակի փոփոխությունը ներկայացված է գծապատկեր 22-ում:

 

Գծապատկեր 22. Գործատուների հետ համագործակցող գործատուների թվաքանակի փոփոխությունը, հազար գործատու.

 

Գործատուների թվաքանակի փոփոխություն

 

Այս ցուցանիշը ունեցել է տարեկան միջինը 24.2% աճ, ինչը բավականին դրական է, սակայն պետք է նկատել, որ վերջին երեք տարիներին այդ աճը զգալիորեն նվազել է` կազմելով միջինը 9.5%:

26. Գարծատուների կողմից ներկայացվող թափուր աշխատատեղերի ամսական միջին թիվ և չկրկնվող թափուր աշխատատեղերի թիվ ներկայացված է գծապատկեր 23-ում:

 

Գծապատկեր 23. Գարծատուների կողմից ներկայացվող թափուր աշխատատեղերի ամսական միջին թիվ և չկրկնվող թափուր աշխատատեղերի թիվ, հազար աշխատատեղ.

 

Թափուր աշխատատեղերի ամսական միջին թիվ

 

Գարծատուների կողմից ներկայացվող թափուր աշխատատեղերի ամսական միջին թիվ տարիների ընթացքում ունեցել է տարեկան միջինը 2.8% աճ, իսկ չկրկնվող թափուր աշխատատեղերի թիվը ունեցել է փոքր` 0.3% աճ:

27. Գործակալության գործունեության, այդ թվում` գործատուների հետ համագործակցությունը բնութագրող առանձին ցուցանիշներ ներկայացված են գծապատկեր 24-ում:

 

Գծապատկեր 24. Գործատուների և գործակալության համագործակցությունը բնութագրող ցուցանիշներ

 

Գործատուների և գործակալության համագործակությունը բնութագրող չափանիշներ

 

Գծապատկեր 24-ից հետևում է, որ գործատուների կողմից ներկայացվող թափուր աշխատատեղերի միջին ամսական թիվը 2012-2016թթ. ընկած ժամանակահատվածում ամենացածր ցուցանիշ է գրանցել 2014թ.-ին (2007): Նշված ցուցանիշը 2014թ.-ին նախորդ տարվա նկատմամբ նվազել է 22%-ով, 2015-2016թթ. այդ ցուցանիշը դրսևորել է աճի միտում և 2016թ.-ին կազմել է 2778, նախորդ տարվա նկատմամբ աճելով 17.3%-ով: Դիտարկվող ժամանակահատվածում կայուն աճ է դրսևորել նաև գործակալության միջնորդությամբ աշխատանքի տեղավորվածների թվաքանակը, բացառությամբ 2014թ.-ի (2014թ.-ին ցուցանիշը նախորդ տարվա նկատմամբ նվազել է 9.2%-ով): 2016թ.-ին գործակալության միջնորդությամբ աշխատանքի տեղավորվածների թվաքանակը կազմել է 17513: Գործակալություն ներկայացված չկրկնվող թափուր աշխատատեղերի թիվը 2011-2012թթ.-ին աճել է, այնուհետև սկսել է նվազել և 2015թ.-ին կազմել 7225, 2016թ.-ին` 7884:

28. 2016թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում տարեսկզբից ընդգրկվել է 7836 աշխատանք փնտրող անձ: Ըստ գործակալության տվյալների, 2017թ.-ի օգոստոսի 1-ի դրությամբ`

1) գործազուրկների թվաքանակը կազմել է 75452 մարդ.

2) գործազուրկների 4.3%-ը հաշմանդամություն ունեցող անձինք են.

3) տարեսկզբից աշխատանքի են տեղավորվել գործակալությունում հաշվառված`

ա. աշխատանք փնտրողների 5.3%-ը կամ 4767 մարդ,

բ. առաջին անգամ աշխատանք փնտրողների 5.2%-ը կամ 2006 մարդ.

4) գործակալությունը տարեսկզբից համագործակցել է 17841 գործատուների հետ, որոնցից թափուր աշխատատեղերի հայտ է ներկայացրել 1964 գործատու, հավաքագրված չկրկնվող թափուր աշխատատեղերի թիվը կազմել է 5419, որից նոր ստեղծված աշխատատեղերի թիվը եղել է 193:

29. 2018թ.-ին իրականացված «Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի առաջարկի և պահանջարկի վերլուծություն և գնահատում» թեմայով հետազոտության շրջանակներում ուսումնասիրություններ են կատարվել նաև գործատուների և կրթական հաստատությունների շրջանում: Իրականացված հետազոտության տվյալներով հարցմանը մասնակցած գործատուների մոտ աշխատողների միջին թիվը կազմել է 38 աշխատող, ընդ որում` նրանց 71%-ը եղել են կանայք, իսկ 29%-ը` տղամարդիկ: Աշխատողների 63%-ը ունեցել է բարձրագույն կրթություն, 22%-ը` միջին մասնագիտական, 2%-ը` նախնական մասնագիտական և 13%-ը չեն ունեցել մասնագիտական կրթություն: Աշխատողների 91%-ը եղել է մինչև կենսաթոշակային տարիքի, իսկ մնացած 9%-ը` կենսաթոշակային տարիքի:

30. Գծապատկեր 25-ից երևում է, որ գործատուների մոտ գերակշռում է աճ ունենալու կանխատեսումը` 46.1%, սակայն բավականին մեծ տեսակարար կշիռ են կազմում նաև այն գործատուները, ովքեր դժվարացել են պատասխանել` 33.6%:

 

Գծապատկեր 25. Գործատուների կանխատեսումը առաջիկա երեք տարիներին իրենց արտադրության ծավալների փոփոխության մասին, %.

 

Գործատուների կանխատեսումը

 

31. Գծապատկեր 26-ում ներկայացված է գործատուների գնահատականը սեփական արտադրության (մատուցվող ծառայությունների) սպառման վերաբերյալ:

 

Գծապատկեր 26. Սպառման գնահատականը գործատուների կողմից, %.

 

Սպառման գնահատականը գործատուների կողմից

 

Սպառման միջին կշռված միավորը կազմել է 3.59 միավոր կամ 72% բավարարվածություն սպառումից:

32. Գործատուները կանխատեսել են նաև իրենց կազմակերպություններում աշխատողների թվաքանակի փոփոխությունն առաջիկա երեք տարում:

Գծապատկեր 27. Աշխատողների թվաքանակի փոփոխությունը առաջիկա երեք տարիներին, %.

 

Ինչպես երևում է գծապատկեր 27-ից, այս դեպքում արդեն գերակշռում է աշխատողների թվաքանակի անփոփոխ մնալու տեսակետը` 36.7%, չնայած այն հանգամանքի, որ աճ կանխատեսող գործատուները եղել են ավելի շատ` 25.8%, նվազում կանխատեսող գործատուների համեմատ` 10.2%: Այս դեպքում ևս գործատուների մի զգալի մասը դժվարացել է պատասխանել` 27.3%:

33. Գործատուների մոտ 60%-ը ներկայացրել են թափուր աշխատատեղեր, ընդ որում` ներկայացված թափուր աշխատատեղերի մոտ 25%-ը պահանջում է բարձրագույն կրթություն, 20%-ը` միջին մասնագիտական կրթություն, 30%-ը` նախնական մասնագիտական կրթություն և 25%-ը մասնագիտական կրթություն չի պահանջում: Գործատուների 14%-ը նշել են, որ առաջիկա 3 տարիներին նախատեսում են ստեղծել նոր աշխատատեղեր, ընդ որում` նոր ստեղծվող աշխատատեղերի մոտ 28%-ը նախատեսում է բարձրագույն կրթություն, 18%-ը` միջին մասնագիտական կրթություն, 22%-ը` նախնական մասնագիտական կրթություն, իսկ 32%-ը մասնագիտական կրթություն չի պահանջում:

34. Հայաստանի Հանրապետության կրթական հաստատություններում իրականացված հետազոտության արդյունքում կրթության որակի ապահովման տեսանկյունից ուսումնական հաստատությունում իրականացվող ուսումնական գործընթացների առանձին բաղադրիչների գնահատականը դասախոսների կողմից այնքան էլ բարձր չի եղել` հինգ դասախոսից մեկը ցածր է գնահատել կրթական հաստատությունում ընթացող գործընթացները: Կրթական գործընթացների առանձին բաղադրիչներից դասախոսներն առավել ցածր գնահատել են լաբորատոր պարապմունքները և պրակտիկները (գործընթացներ, որոնք ձևավորում են սովորողի մոտ գործնական կարողություններ): Դասախոսները գնահատել են սովորողների մասնագիտական գիտելիքները դրական` 75.2%, իսկ գործնական կարողությունները` 68.2%: Միաժամանակ, դասախոսների 88%-ը գտնում է, որ սովորողները կարիք կունենան ուսումն ավարտելուց հետո աշխատանքային գործունեություն իրականացնելու համար լրացուցիչ վերապատրաստման: Կրթական գործընթացում նույն թույլ տեղերը նշել են նաև ուսանողները: Ըստ նրանց առավել խոցելի են գործնական պարապմունքները և լաբորատոր աշխատանքները, կրթական ծրագրերում ինովացիոն գործընթացների թույլ արտացոլումը, հետազոտական աշխատանքների իրականացումը և այլն: Սովորողների 22%-ը համատեղում է ուսումը և մշտական աշխատանքը, ևս 9%-ը աշխատում է ժամանակ առ ժամանակ, իսկ 5%-ն իրականացնում է կամավորական աշխատանք: Հատկանշական է, որ սովորողների 86%-ը նույնպես գտնում է, որ ուսումն ավարտելուց հետո աշխատանքային գործունեություն իրականացնելու համար կպահանջվի լրացուցիչ վերապատրաստում: Այսպիսով, կատարված հետազոտությունը ցույց է տալիս, որ աշխատուժի առաջարկի առկա իրավիճակը բնորոշվում է աշխատաշուկայում պահանջարկի հետ որոշակի շեղումներով (գծապատկեր 28), իսկ հիմնական խնդիրը հանդիսանում է սովորողների մոտ գործնական կարողությունների պակասը, ինչն ուղղակիորեն ազդում է որակյալ աշխատուժի ձևավորման վրա: Եթե համադրելու լինենք այս ցուցանիշները կրթական հաստատությունները նշված տարիներին ավարտած և աշխատաշուկա մուտք գործած մասնագետների հետ, ապա կտեսնենք, որ աշխատաշուկայի առաջարկը` ըստ մասնագիտական կրթությունների մակարդակների և զբաղվածներն աշխատաշուկայում (պայմանական պահանջարկ) ունեն որոշակի անհամապատասխանություն (գծապատկեր 28 և 29):

Գծապատկեր 28. Կրթական հաստատություններն ավարտած և աշխատաշուկա մուտք գործող (առաջարկ) և զբաղվածներ (պայմանական պահանջարկ) համամասնությունը, %-ով.

 

Գծապատկեր 29. Առաջարկի և պահանջարկի անհամամասնությունը` ըստ տարիների (առաջարկ հանած պայմանական պահանջարկ), %-ով.

 

Առաջարկի և պահանջարկի անհամամասնությունը

 

Ինչպես երևում է գծապատկեր 28-ից և 29-ից, բարձրագույն կրթական հաստատություններն ավարտածների տեսակարար կշիռը 2012թ.-ին զգալիորեն գերազանցել է նույն թվականին բարձրագույն կրթություն ունեցող զբաղվածների տեսակարար կշիռը, սակայն այդ անհամամասնությունը տարիների ընթացքում կրճատվել է և արդեն 2016թ.-ին գործնականում ձևավորվել է բավականին բարձր համապատասխանություն: Բավականին բարձր է համապատասխանությունը նաև նախնական մասնագիտական կրթության ոլորտում, իսկ միջին մասնագիտական կրթության ոլորտում 2012թ.-ին եղել է բավականին մեծ անհամապատասխանություն (առաջարկը զիջել է պայմանական պահանջարկին 23.6%-ով), սակայն հետագայում այդ անհամապատասխանությունը նույնպես գործնականում վերացել է` կազմելով 3.6%:

35. Գործատուների շրջանում իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ երիտասարդ մասնագետի համար պահանջվող ընդհանուր գիտելիքների ու կարողությունների մասով գործատուները հատկապես կարևորել են երիտասարդների շփվելու, տեղեկություններ գտնելու, վերլուծելու, սեփական մտքերը գրավոր և բանավոր վարժ ներկայացնելու, սեփական դիրքորոշումը հիմնավորելու, էթիկայի կանոնները պահպանելու կարողությունները: Իսկ մասնագիտական գիտելիքների և կարողությունների մասով կարևորվել են մասնագիտական տեսական գիտելիքները, մասնագիտական գործունեության հետ կապված համակարգչային ծրագրերի իմացությունը, մասնագիտության ոլորտում ընթացիկ խնդիրների բացահայտումը և դրանց լուծումների վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը, մասնագիտական աշխատանքի ժամանակ նոր արդյունքներ ստեղծելու կարողությունը: Ընդունելով երիտասարդ մասնագետին աշխատանքի` գործատուները հանդիպում են տարբեր խնդիրների, որոնցից առավել էականը` ըստ գործատուների, աշխատանքային փորձի պակասն է, գործնական կարողությունների պակասը և տեսական թույլ գիտելիքները: Գործատուները ներկայացրել են նաև իրենց տրամադրվածությունը երիտասարդ մասնագետներին աշխատանքի ընդունելու վերաբերյալ: Նրանց կողմից կատարվել է 1-ից 10 միավորանոց գնահատում և ընդհանրական գնահատականը կազմել է 7.73 միավոր կամ աշխատանքի ընդունելու հավանականությունը 77.3%: Գործատուները գնահատել են նաև երիտասարդ մասնագետների տեսական գիտելիքները և գործնական կարողությունները նույն գնահատման սանդղակով: Այդ գնահատականները կազմել են տեսական գիտելիքների համար` 6.56 միավոր, գործնական կարողությունների համար` 6.09 միավոր, որոնք միջին գնահատականներ են:

36. Հաշվի առնելով զբաղվածության իրավիճակային վերլուծության ամփոփ արդյունքները, ինչպես նաև հիմք ընդունելով հեռանկարային զարգացման ծրագրում և զբաղվածության ռազմավարության մեջ սահմանված նպատակներն ու թիրախները` 2018թ.-ի համար առանձնացվում են հետևյալ հիմնախնդիրները.

1) Հայաստանի աշխատաշուկայում առաջարկի և պահանջարկի քրոնիկ անհամապատասխանությունը, գործազրկության բարձր մակարդակը.

2) աշխատաշուկայի տարածքային անհամամասնություններով պայմանավորված առանձին տարածաշրջաններում գործազրկության մակարդակների էական տարբերությունների առկայությունը.

3) աշխատաշուկայում անմրցունակ անձանց զբաղվածության ապահովման դժվարությունները.

4) կանանց շրջանում գործազրկության բարձր մակարդակը.

5) առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող երիտասարդների աշխատանքի տեղավորման հնարավորությունների ցածր մակարդակը.

6) Հայաստանում ոչ ֆորմալ զբաղվածության բարձր մակարդակը:

Վերը նշված հիմնախնդիրներով է պայմանավորված Հայաստանի աշխատանքի շուկայի կարևոր առանձնահատկությունը` աշխատանքային միգրացիայի բարձր ցուցանիշները:

37. Ամենամյա ծրագրում ներառված են հետևյալ ծրագրերը և ծառայությունները.

1) Գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին մինչև վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում

ա. ծրագրի նպատակն ունկնդրին աջակցելն է աշխատաշուկայի պահանջներին համապատասխան նոր կարողություններ ու հմտություններ ձեռք բերելու միջոցով հարմար աշխատանքի տեղավորման, աշխատանքից ազատման ռիսկի նվազեցման, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հարցերում,

բ. ծրագրի շահառուները գործազուրկներն են, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին մինչև վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձինք, որոնք առնվազն երեք ամիս գտնվում են գործազուրկի կարգավիճակում,

գ. մասնագիտական ուսուցման դասընթացներում ընդգրկված գործազուրկին ուսուցման ամբողջ ընթացքում յուրաքանչյուր ամիս վճարվում է կրթաթոշակ,

դ. ակնկալվում է, որ ծրագրում ընդգրկվողների առնվազն 10%-ը պետք է լինեն հաշմանդամություն ունեցող անձինք.

2) Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար դրամական օգնության տրամադրում

ա. ծրագրի նպատակն է գործատուի կողմից անմրցունակ անձանց տրվող աշխատավարձի մասնակի փոխհատուցման միջոցով աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորվելուն նպաստելը և այդ ճանապարհով կայուն զբաղվածության ապահովումը,

բ. ծրագրի շահառուները հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ ունեցող աշխատաշուկայում անմրցունակ անձինք են,

գ. հարմար աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անմրցունակ անձի համար վեց օրացուցային ամիս ժամկետով, ամսական կտրվածքով, գործատուին տրվում է փոխհատուցում` տվյալ անմրցունակ անձի համար սահմանված ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը, իսկ ուղեկցողի կարիք ունեցող անձանց ուղեկցող ունենալու համար տրվում է դրամական օգնություն մինչև վեց օրացուցային ամիս ժամկետով, ամսական կտրվածքով` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով.

3) Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում

ա. ծրագրի նպատակը ձեռք բերած մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող գործազուրկի` իր մասնագիտական որակավորմանը համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու, աշխատաշուկայում առավել մրցունակ դառնալու և հարմար աշխատանքի տեղավորվելու համար ցուցաբերվող աջակցության միջոցով կայուն զբաղվածության ապահովումն է,

բ. ծրագրի շահառուները գործազուրկներն են, որոնք ունեն մասնագիտական կրթություն և որակավորում,

գ. ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից գործազուրկին վճարվում է աշխատավարձ` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված գումարի չափով, իսկ գործատուին տրամադրվում է գումար` գործազուրկի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը և օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը փոխհատուցելու համար,

դ. ծրագրի տևողությունը 3 ամիս է,

ե. ակնկալվում է, որ ծրագրում ընդգրկվածների առնվազն 20%-ը պետք է լինեն հաշմանդամություն ունեցող անձինք.

4) Աշխատանքի տոնավաճառի կազմակերպում

ա. ծրագրի նպատակը գործատուի և աշխատանք փնտրողի անմիջական հաղորդակցման միջոցով, մի կողմից` աշխատանք փնտրողի կայուն զբաղվածության ապահովումն է, իսկ մյուս կողմից` գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղի արդյունավետ համալրումը,

բ. ծրագրի շահառուներն են աշխատանք փնտրողները և գործատուները,

գ. ծրագիրը մեկօրյա միջոցառում է, որն իրականացվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ընտրված ծառայություններ մատուցող կազմակերպության միջոցով:

5) Գործազուրկին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրում

ա. ծրագրի նպատակը աշխատուժի ներքին տեղաշարժի կարգավորման միջոցով Հայաստանի Հանրապետության մարզերում, մասնավորապես, գյուղական բնակավայրերում և սահմանամերձ տարածաշրջաններում շարունակաբար չլրացվող թափուր աշխատատեղերի և, հատկապես, բժիշկների և ուսուցիչների թափուր աշխատատեղերի համալրումն ու կայուն զբաղվածության ապահովումն է,

բ. ծրագրի շահառուներն են գործազուրկները,

գ. ծրագրի շրջանակներում շահառուներին փոխհատուցվում են հետևյալ ծախսերը`

շահառուի և իր ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսը,

շահառուի և իր ընտանիքի անդամների անհրաժեշտ գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսը,

4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախսը,

միանվագ ֆինանսական աջակցություն` նվազագույն ամսական աշխատավարձի եռապատիկի չափով,

ամսական գումար բնակարանային վարձի և կոմունալ ծախսերի համար` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով,

աշխատավարձի հավելում` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից մինչև 100 տոկոսի չափով, մեկ տարի ժամկետով, հաշվի առնելով թափուր աշխատատեղերի` ըստ մասնագիտությունների լրացման առաջնահերթությունները, ընդ որում, ըստ մասնագիտությունների աշխատավարձի հավելման չափերը հաստատված են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2014 թվականի հուլիսի 3-ի N 82-Ա/1 հրամանով,

դ. ծրագրի տևողությունը 3 տարի է:

6) Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում

Ծրագրում ներառված են հետևյալ 2 ենթածրագրերը`

աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման համար միանվագ փոխհատուցում գործատուին,

հաշմանդամություն ունեցող անձանց աշխատատեղի հարմարեցման համար միանվագ փոխհատուցում գործատուին:

Նշված երկու ենթածրագրերն աշխատաշուկայում անմրցունակ անձանց համար կարող են իրականացվել ինչպես համատեղ, այնպես էլ առանձին` հաշվի առնելով ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 8 հավելվածի պահանջները,

ա. ծրագրի նպատակն աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների և կարողությունների` աշխատանքի վայրում ձեռքբերման հնարավորությունների ընձեռման միջոցով կայուն զբաղվածության ապահովումն է, ինչպես նաև աշխատատեղի հարմարեցման աջակցության միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց կայուն զբաղվածության ապահովումը,

բ. ծրագրի շահառուներն աշխատաշուկայում անմրցունակ անձինք են.

գ. 1-ին ենթածրագրի շրջանակներում անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման համար գործատուին տրամադրվում է միանվագ փոխհատուցում` 50.0 հազ. դրամից մինչև 200.0 հազ. դրամի չափով, իսկ 2-րդ ենթածրագրում ընդգրկված յուրաքանչյուր անձի համար գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման նպատակով փոխհատուցվում են աշխատանքի համար անհրաժեշտ հատուկ պարագաների, աշխատատեղի հարմարեցման կազմակերպատեխնիկական ու էրգոնոմետրիկ հատուկ պահանջների ապահովման համար անհրաժեշտ ծախսերը, որը մեկ անձի համար չպետք է գերազանցի հինգ հարյուր հազար դրամը:

7) Աշխատաշուկայում անմրցունակ անձանց հարմար աշխատանքի տեղավորման նպատակով գործատուներին այցելության համար դրամական օգնության տրամադրում

ա. այցելության համար դրամական օգնության տրամադրման նպատակն է անմրցունակ անձանց ակտիվացումը, ինքնուրույն աշխատանքի տեղավորվելուն նպաստելը և այդ ճանապարհով կայուն զբաղվածության ապահովումը,

բ. ծրագրի շահառուներն աշխատաշուկայում անմրցունակ անձինք են,

գ. դրամական օգնությունն անմրցունակ անձանց տրամադրվում է ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 18 հավելվածով սահմանված չափերին համապատասխան` գործատուին այցելելու հետ կապված տրանսպորտային, ինքնակենսագրության կազմման, գործատուին պատշաճ մակարդակով ներկայանալու նպատակով իրականացվող ծախսերի որոշակի մասը փոխհատուցելու համար,

դ. ծրագրի առավելագույն տևողությունը երեք ամիս է.

8) Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրում

ա. ծրագրի նպատակը փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության միջոցով կայուն զբաղվածության ապահովումն ու աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության իրականացման և ինքնազբաղվածության խթանման համար աջակցության տրամադրումն է, ինչպես նաև լրացուցիչ աշխատատեղերի ստեղծումը,

բ. ծրագրի շահառուներն են աշխատաշուկայում անմրցունակ և առնվազն երեք ամիս գործազուրկի կարգավիճակում գտնվող անձինք,

գ. ծրագրի շրջանակներում ակնկալվող ձեռնարկատիրական գործունեության մեկնարկի և իրականացման համար անհրաժեշտ աջակցությունն (խորհրդատվություն, ուսուցում, գործարար ծրագրի մշակում և վերջինիս իրականացման ուղեկցում) իրականացվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպության կողմից: Կազմակերպությունը մեկ տարի անընդմեջ, ըստ անհրաժեշտության, աշխատում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար աջակցություն ստացած շահառուի հետ,

դ. ակնկալվում է, որ ծրագրում ընդգրկվողների առնվազն 26%-ը պետք է լինեն հաշմանդամություն ունեցող անձինք.

9) Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում

ա. Ծրագրի նպատակը սեզոնային զբաղվածության ապահովման միջոցով հանրապետության առավել խոցելի և աղքատ գյուղական բնակավայրերի բնակչության սոցիալական լարվածության մեղմումն ու աշխատանքի արտադրողականության բարձրացումն է, նրանց կայուն զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծումը, իրավիճակից բխող մարտահրավերներին արագ արձագանքող միջոցներով` գյուղացիական տնտեսություններին աջակցելը,

բ. ծրագրի շահառուները մինչև 3 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող աշխատաշուկայում անմրցունակ անձինք են, որոնց ընտանիքի անդամներն ընդգրկված չեն գյուղատնտեսության ոլորտում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերում, ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության լեռնային կամ բարձրլեռնային կամ սահմանամերձ գյուղական բնակավայրերում,

գ. ծրագրի շրջանակներում առաջնահերթությունը տրվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից ներկայացված մշակաբույսերի մշակման ծրագրերի իրականացմանը,

դ. հողօգտագործողին տրվում է ծրագրում ընդգրկվելու առաջնահերթություն, եթե նրա`

ընտանիքը հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և անապահովության միավորը բարձր է 0-ից,

ընտանիքում առկա է երկու և ավելի անչափահաս,

ընտանիքի անդամներից մեկը հաշմանդամություն ունեցող անձ է,

ընտանիքը Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիք է:

ե. ծրագրի շրջանակներում իրականացվում է աջակցություն ակնկալվող գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի և իրականացման համար (խորհրդատվություն, գյուղացիական տնտեսությանն աջակցության գործարար ծրագրի անբաժանելի մաս կազմող` կատարման ենթակա աշխատանքների պլան-ժամանակացույցի մշակում, գյուղատնտեսության ոլորտին առնչվող խորհրդատվության տրամադրում` ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում, ինչպես նաև հողօգտագործողի` հարկային գործակալի պարտավորություններից բխող գործառույթների մասով):

10) Աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի համար գործատուի մոտ մասնագիտական ուսուցման կազմակերպում

ա. ծրագրի նպատակն աշխատաշուկայում անմրցունակ և առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի աշխատանքային ունակությունների ու կարողությունների` աշխատանքի վայրում ձեռքբերման հնարավորությունների ընձեռման միջոցով կայուն զբաղվածության ապահովումն է,

բ. ծրագրի շահառուներն աշխատաշուկայում անմրցունակ անձինք են,

գ. ծրագրի տևողությունը չի կարող գերազանցել վեց ամիսը,

դ. ծրագրում ընդգրկված անձանց` ուսուցման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում տրվում է կրթաթոշակ` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով` մասնագիտական ուսուցմանը մասնակցելու համար պահանջվող տրանսպորտային և այլ ծախսերը հոգալու, ինչպես նաև երեխաների խնամքը կազմակերպելու համար.

11) Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող` աշխատանք փնտրող անձանց` մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում, երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում

ա. ծրագրի նպատակը մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց աշխատանքի վերադառնալու հնարավորությունների մեծացումն է` երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելուն ուղղված աջակցության տրամադրման միջոցով,

բ. ծրագրի շահառուներն են տարածքային կենտրոններում հաշվառված, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձինք, որոնք մինչև երեխայի երկու տարին լրանալը վերադառնում են աշխատանքի,

գ. ծրագրի իրականացման ընթացքում յուրաքանչյուր տարի` ոչ ավելի, քան 11 ամիս ամսական կտրվածքով շահառուին` մինչև երկու տարեկան յուրաքանչյուր երեխայի խնամքի համար վճարվում է գումար` ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական վարձատրության 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը.

12) Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում

ա. վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման նպատակը գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցով հանրապետությունում սոցիալական լարվածության մեղմումն է, իրավիճակից բխող մարտահրավերներին արագ արձագանքող միջոցներով համայնքներին աջակցելն է,

բ. ծրագրի շահառուները գործազուրկի կարգավիճակ ստացած անձինք են,

գ. ծրագրի տևողությունը երեք ամիս է.

13) Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ (տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ) զբաղվելու համար աջակցության տրամադրում

ա. ծրագրի նպատակը փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության միջոցով կայուն զբաղվածության ապահովումն ու աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության իրականացման և ինքնազբաղվածության խթանման համար աջակցության տրամադրումն է, ինչպես նաև լրացուցիչ աշխատատեղերի ստեղծումը,

բ. ծրագրի շահառուներն են աշխատաշուկայում անմրցունակ և առնվազն երեք ամիս գործազուրկի կարգավիճակում գտնվող անձինք,

գ. ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցությունը ներառում է հետևյալ ուղղությունները`

ծրագրում ընդգրկված անմրցունակ անձին տրվում է գումար ծրագրով նախատեսված անասնապահական աշխատանքների կատարման համար «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով` մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով` ներառյալ եկամտային հարկը և օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը.

ծրագրով անմրցունակ անձի կողմից կենդանիների և համապատասխան քանակի ականջապիտակների ձեռքբերման համար միանվագ փոխհատուցում` առավելագույնը 350.0 հազ. դրամ, ընդ որում, ձեռք բերվող կենդանիները պետք է բավարարեն հետևյալ պայմաններին`

առնվազն մեկ հղի երինջ կամ հղի կով կամ

առնվազն երկու հղի խոզամայր կամ

առնվազն յոթ հղի մաքի կամ

առնվազն 150 վեց և ավելի ամսական վառեկ.

անասնակերի ձեռքբերման համար միանվագ փոխհատուցում` առավելագույնը 230.0 հազ. դրամ.

անասնաբույժին յուրաքանչյուր ծրագրի մասով կարգով նախատեսված աշխատանքների իրականացման համար տրվում է գումար «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 20 տոկոսի չափով` մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով` ներառյալ եկամտային հարկը և օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը:

38. Գործակալությունը զբաղվածության պետական կարգավորման շրջանակներում տրամադրում է նաև հետևյալ հիմնական ծառայությունները`

1) աշխատանք փնտրող անձին անհրաժեշտ տեղեկատվության ու խորհրդատվության տրամադրում և հաշվառում, կայուն զբաղվածության ապահովման նպատակով կարիքների գնահատում և անհատական ծրագրի կազմում,

2) գործատուներին անհրաժեշտ խորհրդատվության և տեղեկատվության տրամադրում,

3) գործատուներից թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվության ստացում և հավաքագրում,

4) աշխատանք փնտրող անձանց մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,

5) աշխատանք փնտրող անձանց աշխատանքի տեղավորման միջնորդություն,

6) աշխատանք փնտրող անձանց, թափուր աշխատատեղերի, գործակալության հետ համագործակցող գործատուների վերաբերյալ տեղեկատվական շտեմարանի վարում,

7) աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպություններին անհրաժեշտ տեղեկատվության և մասնագիտական խորհրդատվության, ինչպես նաև մեթոդական աջակցության տրամադրում,

8) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, հատկապես` նպաստառու ընտանիքների գործունակ և աշխատանքային տարիքի հասած, գործազուրկ անդամների հետևողական ներգրավումը կայուն կամ ժամանակավոր զբաղվածություն ապահովող ծրագրերում,

9) զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի և ծառայությունների հանրային իրազեկում:

39. Հաշվի առնելով զբաղվածության և համախառն ներքին արդյունքի ցուցանիշների ընդհանուր դինամիկայի կանխատեսումները Հայաստանի Հանրապետությունում` սահմանվել են ամենամյա ծրագրի արդյունքային ցուցանիշների թիրախային արժեքները, մասնավորապես`

1) տարվա ընթացքում գործազուրկի կարգավիճակ ստացած հաշմանդամություն ունեցող անձանց առնվազն 15%-ի աշխատանքի տեղավորում.

2) գործակալության տարածքային կենտրոններում հաշվառված երիտասարդների առնվազն 15%-ի աշխատանքի տեղավորում.

3) կայուն զբաղվածության միջին հանրապետական ցուցանիշի ապահովում` առնվազն 50%.

4) գործատուներից ստացված և հավաքագրված չկրկնվող թափուր աշխատատեղերի թվի աճ առնվազն 5%-ով` նախորդ տարվա համեմատ.

5) գործակալության տարածքային կենտրոնների հետ համագործակցող գործատուների թվի աճ առնվազն 5%-ով` նախորդ տարվա համեմատ:

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2018 թվականի սեպտեմբերի 27-ի
N 1024-Լ որոշման

 

ՑԱՆԿ
ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

ՀՀ Միջոցառման անվանումը Ակնկալվող արդյունքները Ֆինանսավորման աղբյուրը
11. Աշխատանք փնտրող անձանց խորհրդատվության տրամադրում Տարվա ընթացքում շուրջ 150000 աշխատանք փնտրող անձանց խորհրդատվության տրամադրում ֆինանսավորում չի պահանջում
22. Աշխատանք փնտրող անձանց աշխատանքի տեղավորման միջնորդություն (առանց զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում ընդգրկելու) Շուրջ 5230 աշխատանք փնտրող անձանց աշխատանքի տեղավորման միջնորդություն ֆինանսավորում չի պահանջում
33. Գործատուների հետ համագործակցություն Տարեկան կտրվածքով շուրջ 8672 չկրկնվող թափուր աշխատատեղերի վերաբերյալ գործատուներից ստացված կամ հավաքագրված տեղեկատվության ապահովում ֆինանսավորում չի պահանջում
54. Զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի հանրային իրազեկում Յուրաքանչյուր ամիս և անհրաժեշտությունից ելնելով` համակարգում իրականացվող ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում շահագրգիռ անձանց և հասարակության ներկայացուցիչներին ֆինանսավորում չի պահանջում
75. Գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին մինչև վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում  700 շահառուի համար մասնագիտական ուսուցման դասընթացների կազմակերպման վճար ՀՀ պետական բյուջե` 63,875.0 հազար դրամ
86. Գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին մինչև վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց կրթաթոշակի տրամադրում 700 գործազուրկների մասնագիտական ուսուցման ընթացքում կրթաթոշակի վճարում ՀՀ պետական բյուջե` 57,750.0 հազար դրամ, միջազգային դոնոր կազմակերպությունների միջոցներ
17. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար դրամական օգնության տրամադրում Կազմակերպել աշխատաշուկայում անմրցունակ հաշմանդամություն ունեցող 100 անձանց աշխատանքի ընդունելու դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցումը, որոնցից 10-ին` ուղեկցողի համար նաև դրամական օգնության տրամադրումը ՀՀ պետական բյուջե` 34,650.0 հազար դրամ
98. Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում Մասնագիտություն ունեցող, սակայն մասնագիտական աշխատանքային փորձ չունեցող 600 գործազուրկների աշխատանքային պրակտիկայի կազմակերպում գործատուի մոտ ՀՀ պետական բյուջե` 132,885.9 հազար դրամ
19. Աշխատանքի տոնավաճառի կազմակերպում 10 աշխատանքի տոնավաճառի կազմակերպում ՀՀ պետական բյուջե` 7,000.0 հազար դրամ
110. Գործազուրկին այլ վայրում աշխատանքի տեղավորմանն աջակցության տրամադրում Այլ վայր աշխատանքի գործուղված 22 գործազուրկների աջակցության տրամադրում ՀՀ պետական բյուջե` 19,030.0 հազար դրամ
611. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում 1) Գործատուի մոտ գործուղել աշխատաշուկայում անմրցունակ շուրջ 1150 անձանց` հմտություններն ու ունակությունները զարգացնելու համար
2) Հաշմանդամություն ունեցող 25 անձանց աշխատատեղը հարմարեցնելու միջոցով աշխատանքի տեղավորվելու համար
1) ՀՀ պետական բյուջե` 230,000.0 հազար դրամ
2) ՀՀ պետական բյուջե` 12,500.0 հազար դրամ
112. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց հարմար աշխատանքի տեղավորման նպատակով գործատուներին այցելության համար դրամական օգնության տրամադրում Աշխատաշուկայում անմրցունակ 1205 անձանց գործատուին այցելության համար դրամական օգնության տրամադրում ՀՀ պետական բյուջե` 30,125.0 հազար դրամ
113. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրում 1) Կազմակերպել աշխատաշուկայում անմրցունակ 50 անձանց ձեռնարկատիրական գործունեության համար անհրաժեշտ ֆինանսական աջակցություն
2) Կազմակերպել աշխատաշուկայում անմրցունակ 50 անձանց անասնապահությամբ (տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ) զբաղվելու համար տրամադրվող աջակցություն
1) ՀՀ պետական բյուջե` 50,000.0 հազար դրամ
2) ՀՀ պետական բյուջե` 50,000.0 հազար դրամ
114. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրում ծրագրի իրականացման համար խորհրդատվական ծառայությունների ձեռքբերում Ծրագրի շրջանակներում աշխատաշուկայում անմրցունակ անձանց ձեռնարկատիրական գործունեության մեկնարկի և իրականացման համար անհրաժեշտ աջակցություն պատվիրակում «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպությանը ՀՀ պետական բյուջե` 10,000.0 հազար դրամ
115. Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում Աշխատաշուկայում անմրցունակ անձանց համար կազմակերպել 2400 ծրագիր ՀՀ պետական բյուջե` 605,308.8 հազար դրամ
116. Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում ծրագրի իրականացման համար խորհրդատվական ծառայությունների ձեռքբերում Հողօգտագործողին գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի և իրականացման համար անհրաժեշտ աջակցության ապահովում ՀՀ պետական բյուջե` 33,292.0 հազար դրամ
117. Աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի համար գործատուի մոտ մասնագիտական ուսուցման կազմակերպում 107 շահառուի` գործատուի մոտ մասնագիտական ուսուցման կազմակերպման աջակցության տրամադրում ՀՀ պետական բյուջե` 63,556.2 հազար դրամ
118. Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող` աշխատանք փնտրող անձանց` երեխայի մինչև երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում, երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում 400 շահառուի` երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում ՀՀ պետական բյուջե` 242,000.0 հազար դրամ
219. Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում Գործազուրկների համար կազմակերպել 60 ծրագիր ՀՀ պետական բյուջե` 90,000.0 հազար դրամ
220. Վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման ապահովում Գործազուրկների համար կազմակերպել 60 ծրագիր ՀՀ պետական բյուջե` 900.0 հազար դրամ

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2018 թվականի սեպտեմբերի 27-ի
N 1024-Լ որոշման

 

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՆ` ԸՍՏ ՀՀ ՄԱՐԶԵՐԻ (ֆինանսական միջոցներ` հազ. դրամ, կայուն զբաղվածության գործակից` %)

 

Մարզ ԱՐԱԳԱԾՈՏՆ ԱՐԱՐԱՏ ԱՐՄԱՎԻՐ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ ԼՈՌԻ ԿՈՏԱՅՔ ՇԻՐԱԿ ՍՅՈՒՆԻՔ ՎԱՅՈՑ ՁՈՐ ՏԱՎՈՒՇ ԵՐԵՎԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
                         
Գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին մինչև վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում
Ծրագրում ընդգրկված շահառու-
ների թիվը, այդ թվում`
37 44 43 41 64 86 109 33 14 42 187 700
հաշման-
դամություն ունեցող անձանց թիվը
4 4 4 4 6 9 11 3 1 4 20 70
Տրամադրվող կրթաթոշակ 3052.5 3630.0 3547.5 3382.5 5280.0 7095.0 8992.5 2722.5 1155.0 3465.0 15427.5 57750.0
Ուսուցման կազմա-
կերպում
3376.3 4015.0 3923.8 3741.3 5840.0 7847.5 9946.3 3011.3 1277.5 3832.5 17063.8 63875.0
Աշխատանքի տեղավոր-
վածների թիվը
18 22 22 20 32 43 55 16 7 21 94 350
Կայուն զբաղ-
վածության գործակիցը
30.0 30.0 30.0 30.0 29.0 30.0 36.0 30.0 30.0 30.0 38.0 33.0
Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար դրամական օգնության տրամադրում
Ծրագրում ընդգրկված շահառուների թիվը 5 8 6 9 10 11 13 4 3 7 24 100
Հաշման-
դամություն ունեցող անձանց ուղեկ-
ցողների թիվը
1 1 1 1 1 1 1 0 0 1 2 10
Նախա-
տեսվող ֆինանսական միջոցները
1815.0 2805.0 2145.0 3135.0 3465.0 3795.0 4455.0 1320.0 990.0 2475.0 8250.0 34650.0
Կայուն զբաղվա-
ծության գործակիցը
90.0 90.0 90.0 90.0 90.0 90.0 90.0 90.0 90.0 90.0 90.0 90.0
Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում
Ծրագրում ընդգրկված շահառուների թիվը, այդ թվում` 39 41 38 47 69 70 75 32 27 40 122 600
հաշման-
դամություն ունեցող անձանց թիվը
8 8 8 9 14 14 15 6 5 8 25 120
Նախա-
տեսվող ֆինանսական միջոցները
8637.6 9080.5 8416.1 10409.4 15281.9 15503.4 16610.7 7087.2 5979.9 8859.1 27020.1 132885.9
Աշխատանքը շարունա-
կողների թիվը
19 20 19 24 35 35 38 16 13 20 61 300
Կայուն զբաղվա-
ծության գործակիցը
35.0 35.0 37.0 35.0 39.0 39.0 39.0 38.0 35.0 39.0 50.0 40.0
Աշխատանքի տոնավաճառի կազմակերպում
Ծրագրում ընդգրկված աշխատանք փնտրող անձանց թիվը 80 80 80 80 130 90 90 130 60 80 460 1360
Ծրագրում ընդգրկված գործա-
տուների թիվը
30 30 30 30 40 40 40 40 30 30 120 460
Թափուր աշխատա-
տեղերի թիվը
180 200 200 250 350 300 350 350 150 150 450 2930
Լրացված աշխատա-
տեղերի թիվը
50 50 50 50 70 50 50 70 40 50 200 730
Տոնավա-
ճառների թիվը
1 1 1 1 1 1 1 1 0 1 1 10
Նախա-
տեսվող ֆինան-
սական միջոցները
700.0 700.0 700.0 700.0 700.0 700.0 700.0 700.0 0.0 700.0 700.0 7000.0
Կայուն զբաղվա-
ծության գործակիցը
20.0 20.0 20.0 20.0 20.0 20.0 20.0 20.0 20.0 20.0 20.0 20.0
Գործազուրկին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրում
Ծրագրում ընդգրկված շահառուների թիվը, այդ թվում` 2 2 1 1 2 2 3 2 0 2 5 22
Նախա-
տեսվող ֆինանսական միջոցները
1730.0 1730.0 865.0 865.0 1730.0 1730.0 2595.0 1730.0 0.0 1730.0 4325.0 19030.0
Կայուն զբաղվա-
ծության գործակիցը
90.0 90.0 90.0 90.0 90.0 90.0 90.0 85.0 0.0 82.0 95.0 90.0
Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում
Ընդամենը ծրագրում ընդգրկված շահառուների թիվը 84 73 79 100 119 149 145 77 49 79 221 1175
Նախա-
տեսվող ֆինանսական միջոցները
17100.0 14900.0 16100.0 20600.0 24700.0 30700.0 30200.0 15700.0 10100.0 16400.0 46000.0 242500.0
Կայուն զբաղվա-
ծության գործակիցը
85.0 90.0 90.0 90.0 90.0 90.0 90.0 90.0 85.0 85.0 95.0 90.0
ա) աշխատաշուկայում անմրցունակ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատատեղի հարմարեցման համար միանվագ փոխհատուցում գործատուին
Ծրագրում ընդգրկված շահառուների թիվը 1 1 1 2 3 3 4 1 1 2 6 25
Նախա-
տեսվող ֆինանսական միջոցները
500.0 500.0 500.0 1000.0 1500.0 1500.0 2000.0 500.0 500.0 1000.0 3000.0 12500.0
բ) աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման համար միանվագ փոխհատուցում գործատուին
Ծրագրում ընդգրկված շահառուների թիվը 83 72 78 98 116 146 141 76 48 77 215 1150
Նախա-
տեսվող ֆինանսական միջոցները
16600.0 14400.0 15600.0 19600.0 23200.0 29200.0 28200.0 15200.0 9600.0 15400.0 43000.0 230000.0
Աշխատաշուկայում անմրցունակ անձանց հարմար աշխատանքի տեղավորման նպատակով գործատուներին այցելության համար դրամական օգնության տրամադրում
Ծրագրում ընդգրկված շահառուների թիվը, այդ թվում` 72 75 71 74 112 146 177 52 28 73 325 1205
հաշման-
դամություն ունեցող անձանց թիվը
12 12 11 12 18 23 28 8 4 12 53 193
Նախա-
տեսվող ֆինան-
սական միջոցները
1800.0 1875.0 1775.0 1850.0 2800.0 3650.0 4425.0 1300.0 700.0 1825.0 8125.0 30125.0
Աշխատանքի տեղավոր-
վածների թիվ
36 38 35 37 56 73 89 26 14 36 163 603
Կայուն զբաղվա-
ծության գործակիցը
35.0 35.0 40.0 38.0 36.0 36.0 36.0 36.0 36.0 35.0 50.0 40.0
Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում
Ծրագրում ընդգրկված շահառուների թիվը, այդ թվում` 3 4 3 5 5 5 9 2 2 3 9 50
հաշման-
դամություն ունեցող անձանց թիվը
1 1 1 1 1 1 2 1 1 1 2 13
Նախա-
տեսվող ֆինան-
սական միջոցները
3000.0 4000.0 3000.0 5000.0 5000.0 5000.0 9000.0 2000.0 2000.0 3000.0 9000.0 50000.0
Կայուն զբաղվա-
ծության գործակիցը
90.0 90.0 90.0 90.0 90.0 90.0 90.0 90.0 90.0 90.0 90.0 90.0
Ծրագրի իրակա-
նացման համար խորհրդա-
տվական ծառա-
յություն-
ների ձեռքբերման ծախսեր
                    10000.0 10000.0
Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում
Ծրագրերի թիվը 168 249 189 335 357 299 500 116 60 127   2400
Ծրագրում ընդգրկված անձանց թիվը 206 303 231 406 432 363 607 143 76 156   2923
Նախա-
տեսվող ֆինան-
սական միջոցները
42371.6 62800.8 47668.1 84491.0 90039.7 75411.4 126106.0 29256.6 15132.7 32030.9   605308.8
Ծրագրի իրակա-
նացման համար խոր-
հրդատվա-
կան ծառա-
յություն-
ների ձեռքբերման ծախսեր
                  33292.0   33292.0
Աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի համար գործատուի մոտ մասնագիտական ուսուցման կազմակերպում
Ծրագրում ընդգրկված շահառուների թիվը 6 7 6 7 11 10 17 5 2 5 31 107
Նախա-
տեսվող ֆինանսական միջոցները
3563.9 4157.9 3563.9 4157.9 6533.8 5939.8 10097.7 2969.9 1188.0 2969.9 18413.5 63556.2
Աշխատանքի տեղավոր-
վածների թիվ
3 3 3 4 6 5 9 2 1 2 16 54
Կայուն զբաղվա-
ծության ցուցանիշ
40.0 40.0 40.0 40.0 40.0 40.0 40.0 40.0 40.0 40.0 40.0 40.0
Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող` աշխատանք փնտրող անձանց` մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում, երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում
Ծրագրում ընդգրկված շահառուների թիվը 19 24 19 29 45 29 76 18 8 16 117 400
Նախա-
տեսվող ֆինան-
սական միջոցները
11495.0 14520.0 11495.0 17545.0 27225.0 17545.0 45980.0 10890.0 4840.0 9680.0 70785.0 242000.0
Կայուն զբաղվա-
ծության ցուցանիշ
90.0 90.0 90.0 90.0 90.0 90.0 90.0 90.0 90.0 90.0 90.0 90.0
Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում
Ծրագրերի թիվը 3 4 4 6 7 8 12 5 2 9   60
Ծրագրում ընդգրկված անձանց թիվը 24 32 32 48 56 64 96 40 16 72   480
Նախա-
տեսվող ֆինան-
սական միջոցները
4500.0 6000.0 6000.0 9000.0 10500.0 12000.0 18000.0 7500.0 3000.0 13500.0   90000.0
Պահպանման ծախսեր 45.0 60.0 60.0 90.0 105.0 120.0 180.0 75.0 30.0 135.0   900.0
Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ (տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ) զբաղվելու համար աջակցության տրամադրում
Ծրագրերի թիվը 4 4 4 6 8 5 12 2 2 3   50
Նախա-
տեսվող ֆինան-
սական միջոցները
4000.0 4000.0 4000.0 6000.0 8000.0 5000.0 12000.0 2000.0 2000.0 3000.0   50000.0
Կայուն զբաղվա-
ծության գործակիցը
90.0 90.0 90.0 90.0 90.0 90.0 90.0 90.0 90.0 90.0   90.0
ԸՆԴԱՄԵՆԸ
Բոլոր ծրագրերում ընդգրկված շահառուների ընդհանուր թիվը, այդ թվում` 581 697 613 853 1063 1030 1429 540 287 578 1501 9172
հաշման-
դամություն ունեցող անձանց թիվը
31 34 31 37 52 61 73 23 15 34 130 521
Ծրագրերի իրակա-
նացման արդյունքում աշխատանքի տեղավոր-
վածների թիվը
454 559 485 710 831 805 1126 400 223 451 793 6837
Կայուն զբաղվա-
ծության միջինացված գործակիցը
                      50.0
Ծրագրերի իրակա-
նացման արդյունքում կայուն զբաղ-
վածության ապահովում
                      2885
ԶՏԿ-ների միջնոր-
դությամբ աշխատանքի տեղավոր-
վածների թիվ
470 520 490 460 540 460 950 410 290 440 200 5230
ԶՏԿ-ների միջնոր-
դությամբ և ծրագրերի արդյունքում աշխատանքի տեղավոր-
վածների ընդհանուր թիվը
924 1079 975 1170 1371 1265 2076 810 513 891 993 12067
Ընդամենը ֆինան-
սական միջոցներ
107,186.8 134,274.2 113,259.3 170,967.0 207,200.4 192,037.1 299,288.2 88,262.5 48,393.1 136,894.4 235,109.9 1,732,872.89

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.09.2018
N 1024-Լ
Որոշում