Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0823.221101

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 նոյեմբերի 2001 թվականի N 823

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության «Պահպանման ժամկետները լրացած, պետական և ծառայողական գաղտնիք կազմող, գաղտնազերծված տեղեկությունները պետական արխիվ հանձնելու կամ տեղեկությունների ոչնչացման կարգը հաստատելու մասին» որոշման նախագծի մշակման նպատակով`

1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով հետևյալ կազմով`

ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության պետ (հանձնաժողովի նախագահ)

ՀՀ կառավարության աշխատակազմի բաժնի վարիչ

ՀՀ ազգային անվտանգության նախարարության վարչության պետ

ՀՀ արդարադատության նախարարության վարչության պետ

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության բաժնի պետ

ՀՀ արտաքին գործերի նախարարության վարչության պետ

ՀՀ էներգետիկայի նախարարության բաժնի պետ

ՀՀ ներքին գործերի նախարարության վարչության պետ

ՀՀ պաշտպանության նախարարության վարչության պետ

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության բաժնի պետ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի բաժնի պետ

ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար):

2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային` 3-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչություն ներկայացնել սույն որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկվող իրենց ներկայացուցչի թեկնածությունը:

3. Միջգերատեսչական հանձնաժողովին` 1-ամսյա ժամկետում «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության «Պահպանման ժամկետները լրացած, պետական և ծառայողական գաղտնիք կազմող, գաղտնազերծված տեղեկությունները պետական արխիվ հանձնելու կամ տեղեկությունների ոչնչացման կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
22.11.2001
N 824
Որոշում