ՀՍՍՀԳՍՏ N 13(608), 15.07.1975, հոդ. 126
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԳԱԶԱՖԻԿԱՑՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏԻ ԳԱԶԱՖԻԿԱՑՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ (ՀԻՄՆԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ) 47 ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության Գերագույն սովետը որոշում է.
Հաստատել «Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին առընթեր գազաֆիկացման գլխավոր վարչությունը Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի գազաֆիկացման գլխավոր վարչության վերակազմելու մասին» Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1975 թվականի հունիսի 3-ի հրամանագիրը:
Այդ կապակցությամբ Հայկական ՍՍՀ Սահմանադրության 47 հոդվածը «Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին առընթեր կենտրոնական վիճակագրական վարչության պետ» բառերից հետո լրացնել «Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի գազաֆիկացման գլխավոր վարչության պետ» բառերով:
Հայկական ՍՍՌ Գերագույն Սովետի Նախագահության Նախագահ` Բ. ՍԱՐԿԻՍՈՎ
Հայկական ՍՍՌ Գերագույն Սովետի Նախագահության Քարտուղար` Մ. ԲԱԽՉԻՆՅԱՆ |
|
Երևան
3 հուլիսի 1975 թ.. |
|