Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍՏԱՑՎԱԾ ԱԿՏԻՎՆԵՐԸ ՁԵՌՆԱՐԿՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍՏԱՑՎԱԾ ԱԿՏԻՎՆԵՐԸ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ ՄՈՒՏՔԱԳՐԵԼՈՒ, ԱՅՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

16 նոյեմբերի.1994թ. թ. 17-5/19

 

Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

Անհատույց ստացված ակտիվները ձեռնարկության հաշվեկշիռ մուտքագրելու, այն

օգտագործելու և հաշվապահական հաշվառման մեջ արտացոլելու մասին

 

Ի պատասխան տեղերից ստացված բազմաթիվ հարցումների ՀՀ ֆինանսների նախարարությունը պարզաբանում է.

1. ՀՀ ձեռնարկությունները անհատույց ստացված հիմնական միջոցները, ոչ նյութական ակտիվները, շրջանառու միջոցները (բացի դրամական միջոցներից) և այլ ակտիվները մուտքագրում են ձեռնարկության հաշվեկշիռ սկզբնական հաշվառման փաստաթղթերում նշված գներով` այսինքն այդ չափով ավելացնում են համապատասխան ակտիվները և սեփական պասսիվները (ֆոնդերը), եթե ՀՀ օրենսդրությամբ այլ կարգ չի սահմանված:

2. Մուտքագրված ակտիվների հետագա օգտագործումը իրականացվում է ընդհանուր կարգով:

3. Անհատույց ստացված ակտիվները հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվում են համապատասխան ակտիվային հաշվի (01, 04, 07, 08, 10, 11, 12, 41 և այլն) դեբետով և պասսիվային «Հատուկ նշանակության հիմնադրամներ» 88 հաշվի «Անհատույց ստացված արժեքներ» ենթահաշվի կրեդիտով:

Օրինակ.

Ձեռնարկությունը անհատույց ստացել է 1000000 դրամ արժողության հիմնական միջոց: Երկու տարի օգտագործելուց հետո այն վաճառվել է 1500000 դրամ արժեքով: Ենթադրենք վաճառքի պահին ամորտիզացիան կազմել է 200000 դրամ:

Մուտքագրման պահին տրվում է ձևակերպում

       դ-տ 01    կ-տ 88    1000000 դրամ

Վաճառքի պահին տրվում է ձևակերպում

       դ-տ 47    կ-տ 01    1000000

       դ-տ 02    կ-տ 47     200000

       դ-տ 76    կ-տ 47    1500000

4. Այլ ձեռնարկություններից և կազմակերպություններից անհատույց ստացված գումարները (դրամական միջոցները) եթե դրանք չեն իրականացնում համատեղ գործունեություն (բացառությամբ հիմնադիրների կողմից ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով ձեռնարկությունների և կազմակերպությունների կանոնադրական ֆոնդին փոխանցված գումարների), մտնում են արտաիրացումային գործառնություններից ստացվող եկամուտների կազմի մեջ և ենթակա են հարկման ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
16.11.1994
N 17-5/19
Պարզաբանում