Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ԴԱՏԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 դեկտեմբերի 2018 թվականի N 1517-Ա

 

ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի N 43-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել դատական կարգադրիչի համազգեստի, դատական կարգադրիչի համազգեստի տարբերանշանների և խորհրդանշանի նկարագիրը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 17-ի «Դատական կարգադրիչի համազգեստի, տարբերանշանների և խորհրդանշանների նկարագիրը սահմանելու մասին» N 43-Ա որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան


2018 թ. դեկտեմբերի 26

 

 

i

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի դեկտեմբերի 20-ի

N 1517-Ա որոշման

 

ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

1. Դատական կարգադրիչի համազգեստը ներառում է`

1) գլխարկ`

ա. ամենօրյա կամ տոնական, որը պատրաստվում է կապույտ կիսաբրդյա կտորից և ունի մուգ կապույտ թավշյա գլխարկաբոլորք, իսկ գլխարկագագաթի և գլխարկաբոլորքի եզրով անցնում է մուգ կարմիր գույնի` 2,5 մմ լայնությամբ, եզրաշերտ: Գլխարկաբոլորքի վրա երկու ոսկեգույն կոճակներով ամրացվում է ոսկեգույն ցանցահյուսազարդով երկշերտ հյուսված կապը (քուղը), իսկ առջևի կենտրոնական մասում` գլխարկանշանը: Գլխարկանշանը (կոկարդը) ամրացվում է գլխարկի կենտրոնում և պատրաստվում է ոսկեգույն ձուլածո մետաղից` Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանման` դատական կարգադրիչների ծառայության խորհրդանշանի պատկերով: Գլխարկահովհարը երկարացված է, սև գույնի և լաքապատ: Գլխարկի աստառը բնական մետաքսից է, ներսի ժապավենը բնական կաշվից` 30 մմ լայնությամբ (Ձև 1),

բ. տղամարդու (կեպի), որը պատրաստվում է մուգ կապույտ կիսաբրդյա կտորից և բաղկացած է թասակից և երկարացված գլխարկահովհարից: Երկու կողմից ունի երկուական օդանցք: Գլխարկի առջևի կենտրոնական մասում ամրացվում է դատական կարգադրիչների ծառայության խորհրդանշանը: Աստառը պատրաստվում է բնական մետաքսից, ներսի ժապավենը` բնական կաշվից` 30 մմ լայնությամբ: Գլխարկի թասակի բարձրությունը 8-9 սմ է: Հետևի մասում առկա է գլխարկի թասակի չափսը փոխելու գոտի` կարգավորման սեղմակներով (Ձև 2),

գ. ձմեռային, որը պատրաստվում է կապույտ մահուդից, բաղկացած է թասակից, գլխարկի ետևի մասով միացած ականջակալներից և սև լաքապատ հովհարից: Ականջակալները ետևի մասով մշակված են մուգ կապույտ մորթուց: Գլխարկի աստառը պատրաստվում է բնական մետաքսից, իսկ ներսի ժապավենը բնական կաշվից` 30 մմ լայնությամբ (Ձև 3),

դ. նախատեսված արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցող դատական կարգադրիչների համար` ամենօրյա և ձմեռային: Ամենօրյա գլխարկը պատրաստվում է մուգ կապույտ գույնի կտորից, իսկ տոնականը` պողպատագույն` մուգ կապույտ գլխարկաբոլորքով: Ձմեռային գլխարկն ամբողջությամբ պողպատագույն է, կարակուլե մորթուց, թասակը` չորսպատանի: Ձմեռային գլխարկի հովհարի առջևի կենտրոնում ամրացվում է գլխարկանշանը: Գլխարկահովհարի արտաքին մակերեսի վրա` առջևի մասում, երկու կողմից ոսկեզօծ թելերով ասեղնագործվում են կաղնու ճյուղեր: Գլխարկահովհարից վերև` գլխարկաբոլորքի վրա, բացի ոսկեզօծ լարահյուսից և դատական կարգադրիչների ծառայության խորհրդանշանից, ամրացվում (ասեղնագործվում) են կաղնու ճյուղերի տեսքով երկու համաչափ ոսկեկար զարդեր: Գլխարկագագաթին ամրացվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը` ոսկեզօծ գործվածքով (Ձև 8).

2) պիլոտկա (կանացի)` մուգ կապույտ գույնի, կիսաբրդյա, բաղկացած երկարացված հատակի 2 մասից, 2 պատից և կենտրոնական մասում իրար վրա ծալվող 2 փեշիկից: Վերծալված եզրակարերը մուգ կարմիր գույնի են և ձախ կողմում ունեն 3 օդանցք: Առջևի կենտրոնական մասում ամրացվում է դատական կարգադրիչների ծառայության խորհրդանշանը: Աստառը պատրաստվում է բնական մետաքսից, իսկ ներսի ժապավենը բնական կաշվից` 30 մմ լայնությամբ (Ձև 4).

3) գլխարկանշան (Ձև 5)`

ա. դատական կարգադրիչների ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար, որը ոսկեզօծ է, մետաղյա փարթամ դափնեճյուղերով` 70 X 38 մմ չափսերով, որի մեջտեղում` ատամնավոր էլիպսաձև շրջանակի մեջ, պատկերված են դատական կարգադրիչների ծառայության խորհրդանշանի սուրը, վահանը և կշեռքը,

բ. դատական կարգադրիչների ծառայության առաջատար պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար, որը ոսկեզօծ է, մետաղյա դափնեճյուղերով` 53 X 38 մմ չափսերով, որի մեջտեղում` ատամնավոր էլիպսաձև շրջանակի մեջ, պատկերված են դատական կարգադրիչների խորհրդանշանի սուրը, վահանը և կշեռքը,

գ. դատական կարգադրիչների ծառայության կրտսեր պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար, որը ոսկեզօծ է, մետաղյա` 28 X 38 մմ չափսերով, որի մեջտեղում` ատամնավոր էլիպսաձև շրջանակի մեջ պատկերված են դատական կարգադրիչների խորհրդանշանի սուրը, վահանը և կշեռքը.

4) տարազաբաճկոն`

ա. կարվող ուսադիրներով, որը պատրաստվում է մուգ կապույտ կիսաբրդյա կտորից: Արդարադատության լեյտենանտից մինչև կապիտանի կոչում ունեցող դատական կարգադրիչների համար միակոճկուն է` դատական կարգադրիչների ծառայության խորհրդանշանի պատկերով, 4 ոսկեգույն կոճակներով, մարմինը կիսագրկող հարթ մակերեսներով, հետծալված օձիքով և սովորական երկկարանի թևքերով: Տարազաբաճկոնը աջ և ձախ կողմերից ունենում է կափույրով ծածկվող կտրվածքով գրպաններ, իսկ ձախ մասում` կոճկվող ծոցագրպան (Ձև 6),

բ. արդարադատության մայորից մինչև գնդապետի կոչում ունեցող դատական կարգադրիչների համար, որը երկփեղկանի և երեք կոճականի է, թիկնամասի ներքևում առանց կտրվածքի, իսկ օձիքի վրա ամրացվում է դատական կարգադրիչների ծառայության խորհրդանշանը (Ձև 6),

գ. արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցող դատական կարգադրիչների համար, որը կարվում է մուգ կապույտ գույնի գաբարդինից: Արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցող դատական կարգադրիչների համար տոնական տարազաբաճկոնը կարվում է պողպատագույն գաբարդինից, իսկ օձիքը և թևածալքերն ունեն մուգ կարմիր եզրաշերտ` 2,5 մմ լայնությամբ: Օձիքի և թևածալքերի վրա ոսկեգույն թելով ասեղնագործված են կաղնու ճյուղեր (Ձև 8),

դ. արդարադատության լեյտենանտից մինչև գնդապետի կոչում ունեցող դատական կարգադրիչների համար, որը կարվում է բնական մետաքսե աստառով, կտորի և աստառի միջև որակյալ ներդիրով (խոլոստով), իսկ օձիքը և թևածալքերն ունեն մուգ կարմիր եզրաշերտ` 2,5 մմ լայնությամբ: Թևածալքերի վրա առկա են երեք կոճակներ (Ձև 6),

ե. կանացի, որը համապատասխանում է սույն կետի «ա-դ» ենթակետերով սահմանված նկարագրությանը, սակայն պատրաստվում է կրծքամասում սեղմոններով և կոճկվում է ձախ կողմից.

5) բաճկոն`

ա. հանովի ուսադիրներով, որը պատրաստվում է մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, բնական մետաքսե աստառով: Բաճկոնը առջևի մասում կոճկվում է կայծակնաճարմանդով, իսկ գոտեմասում` 55 սմ լայնքով ու 12-18 սմ երկարությամբ, ներկարված առաձգական ժապավենով: Թիկնամասի, լանջափեշերի կրծքամասով և թևքերի թեզանիքների կտրվածքների միացման տեղերով անցնում է 2,5 մմ լայնքով մուգ կարմիր երիզ (կանտ): Բաճկոնի վրա ներկարված են կայծակնաճարմանդով կոճկվող 2 կողային գրպան, ծոցագրպաններ, որոնցից ձախը կոճկվող է: Բաճկոնի վրա տեղադրված են հանովի ուսադիրների համար նախատեսված 2-ական ամրակներ: Բաճկոնի օձիքը կանգուն է, մշակված է մեկ կտորից (Ձև 7),

բ. արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցող դատական կարգադրիչների համար, որի օձիքը մուգ կարմիր գույնի է` 2,5 մմ եզրաշերտով: Օձիքի վրա ասեղնագործվում են ոսկեզօծ թելերով կաղնու ճյուղեր (Ձև 8),

գ. կանացի, որը համապատասխանում է սույն կետի «ա-բ» ենթակետերով սահմանված նկարագրությանը, սակայն պատրաստվում է կրծքամասում սեղմոններով և կոճկվում է ձախ կողմից (Ձև 7).

6) կիսաշրջազգեստ, որը պատրաստվում է մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, բնական մետաքսե աստառով, երկարությունը մինչև ծնկները, ունի երկկողմանի սեղմոններ, գոտին` գոտեմակօղերով, հետնամասում 15 սմ երկարությամբ փակ բացվածքով: Կիսաշրջազգեստը հետևի մասում կոճկվում է մեկ կոճակով և ծածկված է կայծակնաճարմանդով (Ձև 7).

7) տաբատ` ազատթող փողքերով, որը պատրաստվում է մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, ուղիղ է, առանց ծալքերի, ունի բնական մետաքսյա աստառ և մուգ կարմիր եզրաշերտ: Տաբատի գոտին գոտեմակօղերով է, կոճկվում է աջ կողմից 2 կոճակով, գրպանները թեք են, ներկարված և ունեն կայծակնաճարմանդ: Տաբատի հետևի շերտամասի աջ կողմում առկա է կափույրով կոճկվող ներկարված գրպան: Կանացի տաբատը կարվում է նույն ձևով, կոճկվում է ձախ կողմում, առանց ետևի գրպանի: Տաբատի առջևի մասի յուրաքանչյուր կողմում մշակվում է մեկական սեղմոն` արդուկի գծի ուղղությամբ, իսկ ետևի մասի յուրաքանչյուր կողմում` երկուական սեղմոն: Տաբատի գոտին ունի 55 մմ լայնություն, գոտու վրա կարվում է 8 կամրջակ, որոնց երկարությունը 55 մմ է, լայնությունը` 1,8 սմ, իսկ տաբատի կողքի գրպաններն ունեն 3,5 սմ թեքություն: Նույնատիպ և նույն քանակի կամրջակները կարվում են նաև կիսաշրջազգեստին և կանացի տաբատին (Ձև 7).

8) աշնանային-ձմեռային բաճկոն`

ա. մուգ կապույտ գույնի, անջրաթափանց, 50-70 միկրոն հաստությամբ կտորից` կազմված ուղիղ ուրվագծով, ձախ լանջափեշը 5 կոճակով կոճկվող գաղտնակար հանգույցով, կայծակնաճարմանդով կոճկվող, փեշի սկզբից մինչև օձիք, ներկարված 1 սմ հաստությամբ տաք ներդիրից և հանվող տաք ներդիրից (3 սմ հաստությամբ), տաք ներդիրները թևքերով են, որոնք ամրացվում են կայծակնաճարմանդով, ոչխարի մուգ կապույտ մորթուց հանովի օձիքից (օձիքի լայնքը 12 սմ) և տաք ներդիրով գլխանոցից: Թիկնամասը և լանջափեշերը կրծքամասում և ուսամասում 2 կտրվածքով են: Միացման տեղով անցնում է 2,5 մմ լայնքով մուգ կարմիր երիզ: Թևքանիքի վրա անցնում է 2,5 մմ մուգ կարմիր եզրագիծ: Երկու լանջափեշի վրա առկա են 3,5 սմ թեքությամբ կայծակնաճարմանդով կոճկվող ներկարված գրպաններ: Աստառը մետաքսյա է, բաճկոնն ունի ձախ կողմում կոճկվող ծոցագրպան: Ծոցագրպան կարվում է նաև ներդիրի վրա, իսկ գոտկատեղում և ներքում` թաքնված գոտկապարան: Բաճկոնը հանվող ուսադիրներով է, որոնք էլ ունեն 2-ական ամրակներ: Գլխանոցը հանովի է և պահվում է մեջքի մասում` օձիքի տակ ներկարված գրպանում, որը կայծակնաճարմանդով է: Կանանց համար տարազաբաճկոնի և ձմեռային բաճկոնի ձևը նույնն է, կոճկվում է ձախից, ձմեռային բաճկոնը կարվում է ծնկներից 15-20 սմ բարձրությամբ (Ձև 9),

բ. դատական կարգադրիչների ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոններ ունեցող դատական կարգադրիչների համար, որի օձիքի մորթին պատրաստվում է պողպատագույն մորթուց,

գ. արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցող դատական կարգադրիչների համար, որի օձիքի մորթին պատրաստվում է բնական կարակուլե մորթուց (Ձև 10).

9) վերարկու (ձմեռային)`

ա. մուգ կապույտ բրդյա կտորից, որի երկու լանջափեշերը կոճկվում են 3 ոսկեգույն կոճակներով, գոտկատեղում 2 թեք ներկարված գրպաններով: Օձիքը ծալովի է, մեջքամասում և առջևից թևքամասի հիմքով անցնում է 2,5 մմ հաստությամբ մուգ կարմիր եզրաքուղ: Թևերը 2 կտորից են, որոնք միանում են մուգ կարմիր եզրաքուղով: Վերարկուն կարվում է ծնկներին հավասար, տաքծամ ներդիրով, բնական մետաքսե աստառով: Կանացի վերարկուները կարվում են առջևի մասում աջ և ձախ կողմերում սեղմոններով և կոճկվում են ձախից (Ձև 11),

բ. արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցող աշխատակիցների համար, որը պատրաստվում է մուգ կապույտ գույնի դրապից, երկփեղկանի վերարկու, 3 զույգ ոսկեգույն կոճակներով, բնական կարակուլե օձիքով, թիկնամասի ներքևում կտրվածքով, իսկ տոնականը կարվում է պողպատագույն կտորից: Վերարկուի ուսադիրները կարվող են, իսկ օձիքը և լանջափեշերը` 2,5 մմ մուգ կարմիր եզրաշերտով (Ձև 8).

10) վերնաշապիկ (բաց կապույտ և սպիտակ), որը պատրաստվում է 60% բամբակյա խիտ կտորից, կարճաթև և երկարաթև` հանվող ուսադիրներով, ծալովի օձիքով: Երկարաթև վերնաշապիկը կոճկվում է 8 կոճակով, իսկ կարճաթևը` 7 կոճակով, վերևի մասում առանց կոճակի: Առաջամասերին մշակված են ձևավոր ծալքով և կափույրով գրպաններ, որոնք կոճկվում են մեկ օղակ կոճակով: Վերնաշապիկի ներքևի մասում կարվում է 55 մմ լայնությամբ գոտի` կողքային մասերում 12-18 սմ երկարությամբ ներկարված առաձգական ժապավենով: Առջևի մասի գոտին կոճկվում է 2 կոճակով: Երկարաթև վերնաշապիկը ավելի կոշտ օձիքով հարմարեցվում է փողկապի հետ: Կանացի վերնաշապիկը` առջևից գրպանների տակից մինչև գոտին, ունի սեղմոն և կոճկվում է ձախից (Ձև 12).

11) սվիտեր (կարճաթև) պատրաստվում է բաց կապույտ գույնի տրիկոտաժից (60-70% բամբակյա խտությամբ), խիտ գործվածքով, հանովի կոշտ ուսադիրների ամրակով, կոշտ օձիքով: Առջևի մասում ունի բացվածք, որը կոճկվում է 3 բաց կապույտ կոճակներով: Սվիտերի փեշերը երկտակ են, առաձգական գործվածքով: Ձախ կրծքավանդակի վրա առկա է վրադիր` բաց կապույտ կտորից` 14,5 X 12 սմ չափսերով, կափույրով, բաց կապույտ կոճակով կոճկվող գրպանով: ՈՒսադիրների մասը նույնպես կարված է բաց կապույտ բամբակյա կտորից: Կանացի սվիտերը կոճկվում է ձախից: Կարճաթև վերնաշապիկի և սվիտերի բացվածքի վերին մասը` 5-7 սմ է և չի կոճկվում (Ձև 13).

12) սվիտեր (ձմեռային)` մուգ կապույտ, բրդյա, ուսերը և թևքերի արմունկի մասում պատված են մուգ կապույտ կտորով: Օձիքը` շրջանաձև բացվածքով, հավաքովի գործվածքով: Ձախ կրծքավանդակին առկա է շերտակարով, վրադիր կափույրով, կոճկվող գրպան` 14,5 X 12 սմ չափսերով: Ունի ուսադիրների համար նախատեսված լեզվակ, իսկ ուսադիրները կտորից են` հանովի, մեկ կոճակով կոճկվող: Գրպանի և ուսադիրների լեզվակի կոճակները մետաղական են` մուգ կապույտ գույնի (Ձև 14).

13) թիկնոց-ուսնոց, որը պատրաստված է մուգ կապույտ գույնի, 50-70 միկրոն հաստությամբ անջրանցիկ կտորից և նախատեսված է անձրևային եղանակների համար: Թիկնոց-ուսնոցի լանջափեշերի վրա առկա են թեք ներկարված միջանցիկ բացվածքներ, հանովի գլխանոց, իսկ օձիքը ծալովի է: Մեջքամասից դեպի դուրս առկա է բացվող կարով, գլանափաթեթավորված ուսապարկ (Ձև 15).

14) տղամարդու փողկապ` մուգ կապույտ գույնի, դեղին ամրակով, երկարությունը` 55-57 սմ, պատրաստի տեսքն ավարտվում է ներքևում սուր անկյունով, վերևում` եռանկյուն հանգույցով: Հանգույցից 3-3,5 սմ ներքև ասեղնագործված է դատական կարգադրիչների ծառայության խորհրդանշանը` ոսկեգույն գործվածքով (Ձև 16).

15) կանացի փողկապ` երկթև բանտ, որի թևերն ունեն 10 սմ երկարություն, 4,5 սմ լայնություն, 45 աստիճանի բացվածք: Բանտի մեջտեղում ամրացվում է ոսկեգույն, 1 սմ տրամագծով դատական կարգադրիչների ծառայության խորհրդանշանը (Ձև 17).

16) կաշվե գոտի` երկանցք, պատրաստվում է սև կաշվից և ունի սև մետաղական ճարմանդ` 50 մմ լայնությամբ (Ձև 18).

17) վզպատ թաշկինակ, որը պատրաստվում է մուգ կապույտ և սպիտակ կտորից (տրիկոտաժ), վզպատի երկարությունը 120 սմ է, լայնությամբ` 24 սմ (Ձև 19).

18) թևքանշան, որը հանդիսանում է դատական կարգադրիչների ծառայության խորհրդանիշը` համազգեստի ձախ թևքին` ուսակարից 80 մմ ներքև կարվող 80 X 100 մմ չափսերով: Թևքանշանի ներքևում զետեղված են դափնեճյուղեր, որոնց մեջտեղում պատկերված է դատական կարգադրիչների ծառայության խորհրդանշանը, վերևում ոսկեգույն (դեղնավուն) տառերով գրված են «ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերը (Ձև 20):

2. Համազգեստի մեջ ներառվող բոլոր տեսակների ձախ թևքին կարվում է դատական կարգադրիչների ծառայության խորհրդանիշը, աջ թևքին` բացի վերնաշապիկներից, Հայաստանի Հանրապետության դրոշը (8-6 սմ), ուսակարից 80 մմ ներքև:

 

II. ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԸ

 

3. Դատական կարգադրիչի համազգեստի խորհրդանշանը հանդիսանում է ոլորապտույտ շրջանակ, որի ներսում գրված են «ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերը: Շրջանակի կենտրոնական մասում պատկերված են սուր և վահան` պատված դափնեճյուղերով: Վահանի վրա պատկերված է նաև կշեռք: Սուրը խորհրդանշում է կարգադրիչների հատուկ միջոցներ կիրառելու լիազորությունը, վահանը` անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը ցանկացած ոտնձգություններից, վահանի վրա պատկերված կշեռքը` արդարադատությունը, դափնեճյուղերը` դատական կարգադրիչների ծառայության կառուցվածքը: Խորհրդանշանի վրա պատկերված սուրը, որն անցնում է վահանի միջով, երևում է իր ծայրով և բռնակով (Ձև 21):

 

III. ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԸ (ՈՒՍԱԴԻՐՆԵՐ)

 

4. Դատական կարգադրիչի համազգեստի տարբերանշաններ են ծառայում կիսափափուկ ուսադիրները (Ձևեր 22, 23 և 24): ՈՒսադիրը իրենից ներկայացնում է ձգված, երկարավուն զուգահեռ կողմերով վեցանկյուն, որի ներքևի վերջնամասում ուղղանկյուն է, իսկ վերևինը վերջանում է ստորին եզրին զուգահեռ բութանկյուն կտրվածքով: Ուսադրի երկարությունը 110-120 մմ է, լայնությունը` 45 մմ, իսկ գեներալ-մայորինը` 50 մմ է: ՈՒսադիրների եզրերը, բացի ստորինից, երիզվում են 2,5 մմ լայնությամբ, մուգ կարմիր մահուդե գործվածքով: ՈՒսադիրները պատրաստվում են մուգ կապույտ գույնի գործվածքից, մահուդե աստառի վրա:

5. Արդարադատության գնդապետի, փոխգնդապետի, մայորի ուսադիրները 2 մուգ կարմիր մակաշերտով են, իսկ կապիտանի, ավագ լեյտենանտի և լեյտենանտի ուսադիրները` 1 մուգ կարմիր մակաշերտով:

6. ՈՒսադիրները կրում են վերնաշապիկի, տարազաբաճկոնի, բաճկոնի, ձմեռային բաճկոնի, սվիտերների և վերարկուի հետ: Բաճկոնների, վերնաշապիկների և սվիտերների վրա ուսադիրների ամրակները կարված են: Տարազաբաճկոնի և վերարկուի օձիքների անկյունում տեղադրվում է դատական կարգադրիչների ծառայության խորհրդանշանը` 30 մմ երկարությամբ, 20 մմ լայնությամբ:

7. Արդարադատության գեներալ-մայորի ուսադիրները պատրաստվում են կապույտ թելից, հատուկ միահյուսվածքով, մահուդե աստառի վրա` առանց լուսաշերտի: Տոնական բաճկոնի համար` ուսադիրները ոսկեզօծ թելից են, եզրերը (բացի ստորինից) և աստղերը մուգ կարմրավուն եզրաշերտով: Վերնաշապիկի համար ուսադիրները պատրաստվում են կապույտ թելերից:

8. Արդարադատության գեներալ-մայորի ուսադիրների վրա առկա է 1 ուռուցիկ, ոսկեզօծ հնգաթև աստղ` 22 մմ տրամագծով, ներքևի եզրագծից մինչև աստղի կենտրոնը` 45 մմ հեռավորությամբ: ՈՒսադիրների վերին հատվածում ոսկեզօծ թելերով գործվում է դատական կարգադրիչների ծառայության խորհրդանշանը: ՈՒսադիրներն ամրացվում են մեկական ոսկեզօծ կոճակով:

9. Արդարադատության գնդապետի ուսադիրներին ամրացվում է 3 ոսկեգույն հնգաթև աստղ` 20 մմ տրամագծով (որոնցից 2-ը մակաշերտերի վրա, առաջինը` մակաշերտերի մեջտեղում): Հեռավորությունը ներքևի եզրագծից մինչև երկու աստղերի կենտրոնները` 30 մմ, 2 աստղերի կենտրոնները միացնող գծից մինչև

3-րդ աստղի կենտրոնը` 25 մմ:

10. Արդարադատության փոխգնդապետի ուսադիրներին ամրացվում է մակաշերտերի վրա 2 ոսկեգույն հնգաթև աստղ` 20 մմ տրամագծով, հեռավորությունը ներքևի եզրագծից մինչև աստղերի կենտրոնները` 30 մմ:

11. Արդարադատության մայորի ուսադիրներին ամրացվում է մակաշերտերի վրա 1 ոսկեգույն հնգաթև աստղ` 20 մմ տրամագծով, մակաշերտերի մեջտեղում, ներքևի եզրագծից մինչև աստղի կենտրոնը 45 մմ հեռավորությամբ:

12. Արդարադատության կապիտանի ուսադիրներին ամրացվում է 4 ոսկեգույն հնգաթև աստղ` 13 մմ տրամագծով (որոնցից 2-ը ներքևի եզրագծից 30 մմ, մակաշերտերի երկու կողմերում` աստղերի կենտրոնների միջև 25 մմ հեռավորությամբ, 2-ը` մակաշերտի վրա, աստղերի կենտրոնները միացնող գծից 25-ական մմ հեռավորության վրա):

13. Արդարադատության ավագ լեյտենանտի ուսադիրներին ամրացվում է 3 ոսկեգույն հնգաթև աստղ` 13 մմ տրամագծով (որոնցից 2-ը ներքևի եզրագծից` 30 մմ, աստղերի կենտրոնների միջև 25 մմ հեռավորությամբ, 3-ը` մակաշերտի վրա, աստղերի կենտրոնները միացնող գծից 25 մմ հեռավորության վրա):

14. Արդարադատության լեյտենանտի ուսադիրներին ամրացվում է 2 ոսկեգույն հնգաթև աստղ` 13 մմ տրամագծով, ներքևի եզրագծից` 30 մմ, աստղերի կենտրոնների միջև 25 մմ հեռավորությամբ:

15. Արդարադատության կրտսեր խմբի կոչում ունեցող դատական կարգադրիչների ուսադիրները մուգ կապույտ գործվածքով, մուգ կարմիր եզրաքուղով են:

16. ՈՒսադիրներն ամրացվում են մեկական ոսկեգույն կոճակով:

17. Ավագ ենթասպայի և ենթասպայի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա տեղադրվում են 13 մմ տրամագծով համապատասխանաբար` 3 և 2 ոսկեգույն հնգաթև աստղեր:

18. Ծառայության ավագի, ավագ սերժանտի, սերժանտի, կրտսեր սերժանտի կոչում ունեցող ծառայողները ուսադիրների վրա կրում են մուգ կարմիր նշանաքուղեր` շնորհված կոչումներին համապատասխան, հետևյալ հերթականությամբ`

1) ավագ` մեկ լայն նշանաքուղ` ուսադիրի երկայնքով 2,5 սմ լայնությամբ.

2) ավագ սերժանտ` մեկ լայն նշանաքուղ` ուսադիրի լայնքով 2 սմ լայնքով.

3) սերժանտ` երեք նեղ նշանաքուղ` ուսադիրի լայնքով 1 սմ լայնքով յուրաքանչյուրը.

4) կրտսեր սերժանտ` երկու նեղ նշանաքուղ` ուսադիրի լայնքով 1 սմ լայնքով յուրաքանչյուրը:

 

Ձև 1

Ձև 1

Ձև 2

Ձև 2

Ձև 3

Ձև 3

 

Ձև 4

Ձև 4

 

Ձև 5

Ձև 5

 

Ձև 5

 

Ձև 5

Ձև 6

Ձև 6

Ձև 7

Ձև 7

 

Ձև 8

Արդարադատության գեներալ-մայորի համազգեստ

Ձև 9

Ձև 9

Ձև 10

Ձև 10

Ձև 11

 

Ձև 11

 

Ձև 12

Ձև 12

 

Ձև 13

Ձև 13

Ձև 14

Ձև 14

 

Ձև 15

Ձև 15

 

Ձև 16

Ձև 16

 

Ձև 17

Ձև 17

Ձև 18

 

Ձև 18

Ձև 19

 

Ձև 19

Ձև 20

 

Ձև 20

 

Ձև 21

 

Ձև 21

 

Ձև 22

 

Արդարադատության գեներալ-մայորի ուսադիրներ

 

Արդարադատության գեներալ-մայորի ուսադիրներ

Ձև 23

 

Ձև 23

 

Ձև 24

 

Ձև 24

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.12.2018
N 1517-Ա
Որոշում