Սեղմել Esc փակելու համար:
ՏԱՍՆՈՒԹ ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ՈՐԴԵԳՐՎԱԾ ԱՆՁԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՏԱՍՆՈՒԹ ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ՈՐԴԵԳՐՎԱԾ ԱՆՁԻՆ ԻՐ ՈՐԴԵԳՐՄԱՆ ՓԱՍՏԻ, ԾՆՆԴԱՎԱՅՐԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ, ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հունվարի 2019 թվականի N 7-Ն

 

ՏԱՍՆՈՒԹ ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ՈՐԴԵԳՐՎԱԾ ԱՆՁԻՆ ԻՐ ՈՐԴԵԳՐՄԱՆ ՓԱՍՏԻ, ԾՆՆԴԱՎԱՅՐԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՐ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԾՆՈՂՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 128-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Տասնութ տարին լրացած որդեգրված անձին իր որդեգրման փաստի, ծննդավայրի և ժամանակի, ինչպես նաև իր կենսաբանական ծնողների անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. հունվարի 17
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության
2019 թվականի հունվարի 10-ի
N 7-Ն որոշման

 

ԿԱՐԳ
ՏԱՍՆՈՒԹ ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ՈՐԴԵԳՐՎԱԾ ԱՆՁԻՆ ԻՐ ՈՐԴԵԳՐՄԱՆ ՓԱՍՏԻ, ԾՆՆԴԱՎԱՅՐԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՐ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԾՆՈՂՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են սոցիալական ապահովության ոլորտում կառավարության քաղաքականությունը մշակող մարմնի, Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ լիազորված` արդարադատության ոլորտում կառավարության քաղաքականությունը մշակող մարմնի, Հայաստանի Հանրապետության բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների կողմից տասնութ տարին լրացած որդեգրված անձանց իրենց որդեգրման փաստի, ծննդավայրի և ժամանակի, ինչպես նաև իրենց կենսաբանական ծնողների անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

1) Լիազորված պետական մարմին` սոցիալական ապահովության ոլորտում կառավարության քաղաքականությունը մշակող մարմին.

i

2) Կոնվենցիա` «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի 1993 թվականի մայիսի 29-ի կոնվենցիա.

3) Կենտրոնական մարմին` Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ լիազորված` արդարադատության ոլորտում կառավարության քաղաքականությունը մշակող մարմին.

4) Ձև 1 տեղեկանք` սույն կարգով հաստատված ձև 1` 18 տարին լրացած որդեգրված անձի` իր որդեգրման փաստի մասին տեղեկանք.

5) Ձև 2 տեղեկանք` սույն կարգով հաստատված ձև 2` 18 տարին լրացած որդեգրված անձի` իր որդեգրման փաստի, իր կենսաբանական ծնողների անձնական տվյալների վերաբերյալ անձնավորված կամ ապանձնավորված եղանակով տրամադրվող տեղեկանք.

6) Տեղեկանքներ` սույն կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված տեղեկանքներ.

7) Տեղեկանք (տեղեկանքներ) տրամադրող մարմին` Լիազորված պետական մարմին, Կենտրոնական մարմին, Հայաստանի Հանրապետության բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն.

8) Օտարերկրյա պետության կենտրոնական մարմին` Կոնվենցիային անդամակցող երկրի կենտրոնական մարմին կամ տվյալ երկրում որդեգրման գործընթաց իրականացնելու իրավասություն ունեցող հավատարմագրված կազմակերպություն:

 

II. ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՁԵՎԸ, ՀԱՅՑՈՂՆԵՐԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

3. Տեղեկանքները տրամադրվում են 18 տարին լրացած որդեգրված անձին` իր որդեգրման փաստի, ծննդավայրի և ժամանակի, ինչպես նաև իր կենսաբանական ծնողների անձնական տվյալների վերաբերյալ:

4. Սույն կարգի 3-րդ կետում նշված` Տեղեկանքներ ստանալու իրավունք ունեցող անձը Տեղեկանքներ ստանալը կարող է հանձնարարել այլ անձի` նոտարական կարգով հաստատված և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված կարգով վավերացված լիազորագրի առկայության դեպքում:

5. Սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերում նշված անձանց տրամադրվում են Ձև 1 և Ձև 2 տեղեկանքները` ըստ վերջինների ցանկության:

6. Ձև 2 տեղեկանքը լրացվում է անձնավորված կամ ապանձնավորված եղանակով:

7. Ձև 2 տեղեկանքը համարվում է անձնավորված եղանակով լրացված, եթե լրացված են որդեգրված անձի կենսաբանական ծնողների անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան ժամանակը, ծննդյան վայրը, աշխատանքի, հաշվառման, փաստացի բնակության վայրերը կամ վերջիններիս մասին այլ տվյալներ, որոնց լրացման արդյունքում հնարավոր է իրականացնել ծնողի նույնականացում: Սույն կետում նշված տեղեկությունները լրացված չլինելու դեպքում Ձև 2 տեղեկանքը համարվում է լրացված ապանձնավորված եղանակով: Ապանձնավորված եղանակով լրացված տեղեկանքը չի կարող պարունակել որևէ տեղեկություն, որի միջոցով հնարավոր կլինի նույնականացնել կենսաբանական ծնողներին:

8. Տեղեկանքները տրամադրվում են Լիազորված պետական մարմնի, Կենտրոնական մարմնի, Հայաստանի Հանրապետության բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների կողմից:

9. Լիազորված պետական մարմնի կողմից Տեղեկանքները տրամադրվում են այն որդեգրված անձին (վերջինիս որդեգրման փաստի և կենսաբանական ծնողների վերաբերյալ), որը որպես որդեգրման ենթակա երեխա հաշվառվել, և որի որդեգրումն իրականացվել է Հայաստանի Հանրապետությունում:

10. Կենտրոնական մարմնի կողմից Տեղեկանքները տրամադրվում են այն որդեգրված անձին (վերջինիս որդեգրման փաստի և կենսաբանական ծնողների վերաբերյալ), որը որպես որդեգրման ենթակա երեխա հաշվառվել է Հայաստանի Հանրապետությունում, և որի որդեգրման գործընթացը կազմակերպվել է Կոնվենցիայի շրջանակներում:

11. Հայաստանի Հանրապետության բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության կողմից Տեղեկանքները տրամադրվում են այն որդեգրված անձին (վերջինիս որդեգրման փաստի և կենսաբանական ծնողների վերաբերյալ), որի անձնական գործը պահպանվում է տվյալ հաստատությունում:

 

III. ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ՎՃԱՐԸ

 

12. Տեղեկանքները տրամադրվում են հայերեն լեզվով:

13. Տեղեկանքները տրամադրվում են անվճար:

14. Տեղեկանքները հաստատվում են դրանք կազմող մարմնի կամ պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի ստորագրությամբ և կնքվում համապատասխան մարմնի (կամ պատասխանատու ստորաբաժանման) կնիքով:

15. Տեղեկանքները տրամադրվում են դիմում ներկայացնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում: Այն դեպքում, երբ հայցողի կողմից տրամադրված տեղեկությունները բավարար չեն որդեգրված անձի անձնական գործը հայտնաբերելու կամ որդեգրման փաստը պարզելու համար, Տեղեկանքներ տրամադրող մարմինը անհրաժեշտ լրացուցիչ տեղեկությունները կարող է ստանալ հայցողից` նրա հետ կապ (հեռախոս, էլեկտրոնային փոստ) հաստատելու միջոցով: Էլեկտրոնային փոստի միջոցով կատարված հարցման պատասխանը երեք աշխատանքային օրվա ընթացքում չստանալու դեպքում Տեղեկանքներ տրամադրող մարմինը ղեկավարվում է իրեն տրամադրված և իր տնօրինման ներքո գտնվող տեղեկություններով:

16. Տեղեկանքներ տրամադրելու համար լրացուցիչ տեղեկություններ ստանալու անհրաժեշտության դեպքում Տեղեկանքներ տրամադրող մարմինը կարող է դիմել սույն կարգով նախատեսված այլ իրավասու մարմիններին: Հարցում կատարելու և պատասխան ստանալու ժամանակահատվածը չի հաշվարկվում սույն կարգի 15-րդ կետում նշված ժամկետում: Տվյալ դեպքում Տեղեկանքները տրամադրվում են այլ իրավասու մարմնից անհրաժեշտ տեղեկությունները ստանալու հաջորդ օրը:

17. Որդեգրված անձի` իր որդեգրման փաստի (ծննդավայրի և ժամանակի), կենսաբանական ծնողների մասին տեղեկություններ չհայտնաբերելու կամ տեղեկությունների բացակայության (ընկեցիկ երեխա, ծնողներն անհայտ են և այլն) դեպքում տեղեկանք հայցողին սույն կարգի 15-րդ, 16-րդ կետերով սահմանված ժամկետում տրվում է գրավոր պատասխան` հայցվող տեղեկությունների տրամադրման անհնարինության մասին` նշելով պատճառները:

18. Տեղեկանքներում լրացվում են այն տեղեկությունները, որոնք հայցվել են դիմողի կողմից: Դիմողը կարող է հայցել Տեղեկանքները լրացնել մասնակի` նշելով իրեն անհրաժեշտ տեղեկությունները:

19. Տեղեկանքները լրացնելու համար հիմք են հանդիսանում որդեգրված անձի անձնական գործում առկա փաստաթղթերի տվյալները:

20. Տեղեկանքները լրացվում են Տեղեկանքներ տրամադրող մարմնի կողմից հայտնաբերված տեղեկություններին համապատասխան: Լրացվում են Տեղեկանքների միայն այն սյունակները, որոնք լրացնելու համար տեղեկությունները տնօրինում կամ պարզել է Տեղեկանքներ տրամադրող մարմինը` հաշվի առնելով սույն կարգի պահանջները: Բացակայող տեղեկությունների համապատասխան սյունակները չեն լրացվում, որոնց լրացված չլինելու պատճառը նշվում է «Տեղեկանքը տրամադրող մարմնի նշումներ» տողում:

21. Ձև 2 տեղեկանքում որդեգրված անձի կենսաբանական ծնողի` սույն կարգի 7-րդ կետում նշված անձնական տվյալները լրացվում են անձնավորված եղանակով, եթե որդեգրվածի անձնական գործում առկա է այդ ծնողի համաձայնությունը (հայտարարություն, դիմում և այլն)` իր անձնական տվյալները որդեգրվածին տրամադրելու մասին` հաշվի առնելով սույն կարգի 23-րդ կետի պահանջները:

22. Ձև 2 տեղեկանքում որդեգրված անձի կենսաբանական ծնողի անձնական տվյալները լրացվում են ապանձնավորված եղանակով, երբ որդեգրված անձի ծնողը հրաժարվել է սույն կարգի 7-րդ կետում նշված իր անձնական տվյալները տրամադրել որդեգրված անձին, կամ որդեգրված անձի անձնական գործում բացակայում է ծնողի համաձայնությունը` անձնական տվյալները երեխային տրամադրելու մասին:

23. Ձև 2 տեղեկանքը անձնավորված եղանակով լրացնելու դեպքում լրացվում են միայն այն սյունակները, որոնց մասին տեղեկություններ հայտնելու համաձայնությունը տրվել է որդեգրված անձի կենսաբանական ծնողի կողմից:

24. Ձև 2 տեղեկանքը համապատասխան ծնողի մասով ապանձնավորված եղանակով տրամադրելիս չեն լրացվում տեղեկանքի` կենսաբանական ծնողների մասին տեղեկությունների բաժինների «բ», «գ», «թա», «թբ», «թգ» ենթակետերը, իսկ 4-րդ և 5-րդ կետերը լրացվում են` բացառելով ծնողի նույնականացումը ենթադրող անձնական տվյալների գրառումը` հաշվի առնելով սույն կարգի 23-րդ կետի պահանջները: Սույն կետում նշված դեպքում Տեղեկանքի «Տեղեկանքը տրամադրող մարմնի նշումներ» տողում կատարվում է գրառում համապատասխան ծնողի վերաբերյալ տեղեկություններն ամբողջությամբ լրացված չլինելու պատճառի մասին:

25. Այն դեպքում, երբ որդեգրման արդյունքում փոխվել է որդեգրված անձի ազգանունը, որը եղել է այն ծնողի ազգանունը, որը հրաժարվել է իր ազգանվան վերաբերյալ տեղեկությունները հայտնել որդեգրված անձին, կամ բացակայում է նման համաձայնություն, ապա Տեղեկանքների «Մինչև որդեգրումը քաղաքացու տվյալները» բաժնում ազգանվան վերաբերյալ տեղեկությունները չեն լրացվում: Այն դեպքում, երբ որդեգրման արդյունքում փոխվել է որդեգրված անձի հայրանունը, որի հայրը հրաժարվել է իր անվան վերաբերյալ տեղեկությունները հայտնել որդեգրված անձին կամ բացակայում է նման համաձայնություն, ապա Տեղեկանքների «Մինչև որդեգրումը քաղաքացու տվյալները» բաժնում հայրանվան վերաբերյալ տեղեկությունները չեն լրացվում:

 

IV. ՏԵՂԵԿԱՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄԸ

 

26. Տեղեկանքներ ստանալու դիմում ներկայացնելու համար տեղեկություն հայցողը կամ նրա կողմից լիազորված անձը անձամբ ներկայանում է սույն կարգի 8-րդ կետում նշված մարմիններից մեկը: Էլեկտրոնային կամ փոստային ծառայությունների միջոցով ներկայացված դիմումների հիման վրա Տեղեկանքներ կամ այլ տեղեկություններ չեն տրամադրվում, բացառությամբ սույն կարգի 29-րդ կետում նշված դեպքերի:

27. Այն դեպքում, երբ դիմումը ներկայացվել է Հայաստանի Հանրապետության բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կամ Կենտրոնական մարմին, որտեղ չի պահպանվում որդեգրված անձի անձնական գործը, ապա դիմում ընդունող մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում սույն կարգի 15-րդ կետով նախատեսված գործողություններն իրականացնելուց, ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը ստուգելուց հետո, դիմումը և կից փաստաթղթերը վերահասցեագրում է Լիազորված պետական մարմնին, որը Տեղեկանքներ պատրաստելու համար սույն կարգով նախատեսված ժամկետների ընթացքում անհրաժեշտ գործողություններ իրականացնելուց հետո կազմում է հայցվող տեղեկանքը և ուղարկում դիմում ընդունած մարմնին` դիմողին հանձնելու նպատակով:

28. Տեղեկանքներ ստանալու դիմումի օրինակելի ձևը հաստատված է սույն կարգի ձև 3-ով: Դիմումը պետք է պարունակի հնարավոր տեղեկություններ որդեգրված անձի, նրա կենսաբանական ծնողների և որդեգրողների վերաբերյալ:

29. Կենտրոնական մարմնի միջոցով Կոնվենցիայի շրջանակներում որդեգրված անձի վերաբերյալ Տեղեկանքները ստանալու համար դիմումը կարող է ներկայացվել Օտարերկրյա պետության կենտրոնական մարմնի միջնորդությամբ` էլեկտրոնային կամ փոստային ծառայության միջոցով` կցելով սույն կարգի 31-րդ կետով սահմանված փաստաթղթերի պատճենները: Սույն կետում նշված դեպքում դիմումը և կից փաստաթղթերը կարող են ներկայացվել հայերեն կամ ռուսերեն կամ անգլերեն լեզուներով:

30. Սույն կարգի 29-րդ կետով սահմանված կարգով ստացված դիմումների հիման վրա Օտարերկրյա պետության կենտրոնական մարմնին տրամադրվում է տեղեկանքի լուսապատճենահանված տարբերակը հարցումը կատարած մարմնի էլեկտրոնային հասցեին: Տեղեկանքներ հայցողի ցանկության դեպքում Կենտրոնական մարմինը կարող է ուղարկել նաև տեղեկանքի ռուսերեն կամ անգլերեն ոչ պաշտոնական թարգմանության լուսապատճենահանված տարբերակը: Տեղեկանքների բնօրինակները ստանալու ցանկության դեպքում վերջիններն ուղարկվում են փոստային ծառայության` Կենտրոնական մարմնի կողմից նամակագրության համար կիրառվող տարբերակով:

31. Տեղեկանքներ ստանալու համար, դիմումի հետ միաժամանակ, Տեղեկանքներ տրամադրող մարմին է ներկայացվում դիմողի անձը հաստատող փաստաթուղթը: Լիազորված անձի կողմից դիմում ներկայացվելու դեպքում Տեղեկանքներ տրամադրող մարմին է ներկայացվում լիազորագիր, լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթ, լիազորողի անձը հաստատող փաստաթղթի պատճեն:

32. Դիմումին կից ներկայացվող օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթերը (անձնագիր, լիազորագիր և այլն) ենթակա են թարգմանության հայերեն լեզվով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, բացառությամբ սույն կարգի 29-րդ կետով սահմանված կարգով ներկայացված դիմումների:

33. Դիմում ընդունող մարմինը դիմումին կցում է սույն կարգի 31-րդ կետով նախատեսված փաստաթղթերի պատճենները` բնօրինակները վերադարձնելով հայցողին:

34. Սույն կարգի 8-րդ կետում նշված մարմիններից բացի, Տեղեկանքներ ստանալու դիմում կարող է ներկայացվել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին` դիմում ներկայացնելու համար սույն կարգի պահանջներին համապատասխան` անկախ դիմողի բնակության վայրից: Դիմում ընդունած քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում, հայցողի կողմից տրամադրված տեղեկությունների լիարժեքությունը ապահովելու նպատակով սույն կարգի 15-րդ կետով նախատեսված գործողություններ իրականացնելուց, ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը ստուգելուց հետո, դիմումը և կից փաստաթղթերը վերահասցեագրում է Լիազորված պետական մարմնին, որը Տեղեկանքներ պատրաստելու համար սույն կարգով նախատեսված ժամկետների ընթացքում անհրաժեշտ գործողություններ իրականացնելուց հետո կազմում է հայցվող տեղեկանքը և ուղարկում դիմում ընդունած մարմնին` դիմողին հանձնելու նպատակով:

 

V. ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

35. Դիմում ստացած մարմինը միջոցներ է ձեռնարկում որդեգրված անձի անձնական գործը հայտնաբերելու ուղղությամբ: Անհրաժեշտության դեպքում կապ է հաստատում Տեղեկանքներ հայցողի կամ սույն կարգով նախատեսված այլ իրավասու մարմինների հետ:

36. Ձև 2 տեղեկանք տրամադրելիս, դիմում ստացած մարմինը, որդեգրված անձի անձնական գործի փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում, առաջնահերթ պարզում է որդեգրված անձի կենսաբանական ծնողի` իր տվյալները երեխային տրամադրելու համաձայնության առկայությունը, տրամադրվող տեղեկությունների թույլատրելի սահմանները, ըստ որի ընտրում է տրամադրվող Տեղեկանքների լրացման անձնավորված կամ ապանձնավորված եղանակը և տեղեկությունների լրացման սահմանը:

37. Եթե դիմումի քննարկման ընթացքում պարզվում է, որ դիմում ներկայացնողը չի հանդիսանում սույն կարգի 3-րդ, 4-րդ կետերով նշված անձանցից որևէ մեկը, ապա տեղեկանքի տրամադրումը մերժվում է:

38. Այն դեպքում, երբ Լիազորված պետական մարմինը չի հայտնաբերում որդեգրված անձի անձնական գործը կամ դրան առնչվող որևէ փաստաթուղթ, որն անհրաժեշտ է Տեղեկանքները կազմելու (լրացնելու) համար, ապա նրա կողմից սույն կարգի 15-րդ կետում նշված ժամկետում, հարցում է կատարվում Հայաստանի Հանրապետության բնակչության սոցիալական պաշտպանության այն հաստատություն, որտեղ գտնվում է երեխայի անձնական գործը` անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու նպատակով:

39. Կենտրոնական մարմնի կողմից Տեղեկանքներ կազմելու համար անհրաժեշտ տեղեկությունների բացակայության դեպքում վերջինիս կողմից, սույն կարգի 15-րդ կետում նշված ժամկետում, հարցում է կատարվում Լիազորված պետական մարմին կամ որդեգրված երեխայի անձնական գործի պահպանության Հայաստանի Հանրապետության բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն:

40. Սույն կարգի 38-րդ, 39-րդ կետերում նշված հարցումների պատասխանները հայցվող մարմինների կողմից տրամադրվում են երեք աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կարգով նախատեսված իրավասու մարմինները կարող են հարցումներ կատարել և դրանց պատասխանները ստանալ նաև էլեկտրոնային փոստի միջոցով:

41. Եթե դիմումը ներկայացվել է Կենտրոնական մարմին, որի միջոցով չի կազմակերպվել որդեգրման գործընթացը, կամ Հայաստանի Հանրապետության բնակչության սոցիալական պաշտպանության այն հաստատություն, որտեղ չի բնակվել որդեգրված անձը, կամ չի պահպանվում նրա անձնական գործը, ապա վերջիններիս կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում դիմումը վերահասցեագրվում է Լիազորված պետական մարմին` սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան Տեղեկանքները տրամադրելու նպատակով` այդ մասին գրավոր (նամակով կամ էլեկտրոնային փոստի միջոցով) տեղեկացնելով դիմողին: Նշված դեպքում Տեղեկանքներ ստանալու համար դիմողը ներկայանում է Լիազորված պետական մարմին:

 

VI. ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԾՆՈՂԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

 

42. Երեխայի կենսաբանական ծնողի համաձայնությունը կամ հրաժարվելը` երեխային որդեգրելուց հետո իր անձնական տվյալները վերջինիս հայտնելու մասին ձևակերպվում է ծնողի` երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից հրաժարվելու մասին դիմումում, երեխային որդեգրման տալու համաձայնության մեջ կամ առանձին փաստաթղթով: Ծնողի կողմից կարող է համաձայնություն տրվել սույն կարգի 7-րդ կետում նշված իր անձնական տվյալները որդեգրված երեխային մասնակի տրամադրելու մասին` հստակ նշելով այն տվյալները, որոնք վերջինս չի ցանկանում հայտնել որդեգրված անձին:

43. Երեխայի կենսաբանական ծնողը ցանկացած ժամանակ կարող է դիմել Լիազորված պետական մարմնին կամ երեխայի` ծնողին հայտնի բնակության վայրի Հայաստանի Հանրապետության բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն` ներկայացնելով երեխային որդեգրելուց հետո վերջինիս իր անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունները հայտնելու համաձայնությունը կամ նման տեղեկություններ չտրամադրելու մասին հայտարարությունը, ինչպես նաև փոփոխել նախկինում տրված հայտարարության (համաձայնության) բովանդակությունը:

44. Երեխայի կենսաբանական ծնողի կողմից տրված հայտարարությունը (համաձայնությունը) կցվում է երեխայի անձնական գործին:

45. Այն դեպքում, երբ երեխայի կենսաբանական ծնողի կողմից հայտարարությունը (համաձայնությունը) ներկայացվում է երեխայի` ծնողին հայտնի բնակության վայրի Հայաստանի Հանրապետության բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն, որտեղ չի պահպանվում երեխայի անձնական գործը երեխայի տեղափոխման հետևանքով, ապա այդ հայտարարությունը (համաձայնությունը) տվյալ հաստատության կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է Լիազորված պետական մարմնին:

46. Երեխայի կենսաբանական ծնողը հայտարարություն կամ համաձայնություն ներկայացնելու համար կարող է նաև իր ընտրությամբ դիմել Հայաստանի Հանրապետության բնակչության սոցիալական պաշտպանության ցանկացած հաստատություն: Սույն կետում նշված դեպքում հայտարարություն (համաձայնություն) ստացած հաստատությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում այն ուղարկում է Լիազորված պետական մարմնին:

47. Լիազորված պետական մարմինը սույն կարգի 43-րդ, 45-րդ, 46-րդ կետերով նախատեսված դեպքերում երեխայի կենսաբանական ծնողի հայտարարությունը (համաձայնությունը) ստանալուց երեք աշխատանքային օրվա ընթացքում դրա պատճենը կցում է իր մոտ պահպանվող երեխայի փաստաթղթերին, իսկ բնօրինակն ուղարկում է երեխայի անձնական գործը պահպանող Հայաստանի Հանրապետության բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն: Սույն կետով նշված հայտարարության (համաձայնության) պատճենը երեք աշխատանքային օրվա ընթացքում Լիազորված պետական մարմնի կողմից ուղարկվում է նաև Կենտրոնական մարմին, այն դեպքում, երբ երեխան որդեգրվել է Կենտրոնական մարմնի միջոցով:

 

Ձև 1

 

ՏԵՂԵԿԱՆՔ
18 տարին լրացած որդեգրված անձի` իր որդեգրման փաստի մասին

 

Հաստատվում է, որ քաղաքացի________________________________________-ի
(անուն, հայրանուն, ազգանուն)
նկատմամբ իրականացվել է որդեգրման գործընթաց: Քաղաքացին, որպես որդեգրման ենթակա երեխա, կենտրոնական հաշվառման է վերցվել ____________ թվականին: Որպես որդեգրման ենթակա երեխա հաշվառվելու համար հիմք է հանդիսացել
_____________________________________________________________________:
(ծնողի համաձայնությունը, ծնողի` ծնողական իրավունքներից հրաժարվելու դիմումը և այլն)
Մինչև որդեգրումը քաղաքացու տվյալները`
Անուն, ազգանուն, հայրանուն _________________________________________
Ծննդյան ժամանակ _________________
Ծննդավայր ________________________
Մինչև որդեգրումը որդեգրված անձի պատմությունը`
ա) սոցիալական_______________________________________________________
բ) հոգեբանական _____________________________________________________
գ) բժշկական (հիվանդություններ, պատվաստումներ և այլն)_________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
Տեղեկանքը տրամադրող մարմնի նշումներ _________________________________
______________________________________________________________________
(տեղեկանք տրամադրող անձի պաշտոնի անվանում)
__________________________________     ___________________
(անուն, ազգանուն)                                                         (ստորագրություն)
 «___» ___________ ____ թ.

 

Ձև 2

 

ՏԵՂԵԿԱՆՔ
18 տարին լրացած որդեգրված անձի` իր որդեգրման փաստի, կենսաբանական ծնողների անձնական տվյալների մասին

 

1. Որդեգրված անձի որդեգրման փաստի մասին տեղեկություններ
Հաստատվում է, որ քաղաքացի __________________________________________-ի
(անուն, հայրանուն, ազգանուն)
նկատմամբ իրականացվել է որդեգրման գործընթաց: Քաղաքացին, որպես որդեգրման ենթակա երեխա, կենտրոնական հաշվառման է վերցվել ____________ թվականին: Որպես որդեգրման ենթակա երեխա հաշվառվելու համար հիմք է հանդիսացել
____________________________________________________________________:
(ծնողի համաձայնությունը, ծնողի` ծնողական իրավունքներից հրաժարվելու դիմումը և այլն)
Մինչև որդեգրումը քաղաքացու տվյալները`
Անուն, ազգանուն, հայրանուն ________________________________________
Ծննդյան ժամանակ _________________
Ծննդավայր ________________________
Մինչև որդեգրումը որդեգրված անձի պատմությունը`
ա) սոցիալական________________________________________________________
բ) հոգեբանական_______________________________________________________
գ) բժշկական (հիվանդություններ, պատվաստումներ և այլն)________________
____________________________________________________________________
_____________________________________________________________________
2. Կենսաբանական մոր մասին տեղեկություններ
ա) քաղաքացիություն ___________________________
բ) անուն, հայրանուն, ազգանուն____________________________________
գ) ծննդյան ժամանակ, ծննդյան վայր_________________________________
 դ) ազգություն _________________________________
ե) դավանանք _________________________________
զ) կրթություն __________________________________
է) մասնագիտություն____________________________
ը) արյան կարգ _________________________________
թ) ծնողական իրավունքներից հրաժարվելու կամ երեխային որդեգրման տալու պահի դրությամբ`
թա) աշխատանքի վայր ______________________________________________
թբ) հաշվառման հասցե _______________________________________________
թգ) փաստացի բնակության վայր ____________________________________
_____________________________________________________________________
թդ) ընտանեկան կարգավիճակ ________________________________________
(ամուրի, ամուսնացած, ամուսնալուծված, այրի)
թե) երեխան հանդիսանում է կնոջ ___________________________ երեխան
(թվով որերորդ երեխան է)
թզ) առողջական խնդիրներ, հիվանդություններ _______________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
3. Կենսաբանական հոր վերաբերյալ տեղեկություններ
ա) քաղաքացիություն ___________________________
բ) անուն, հայրանուն, ազգանուն ______________________________________
գ) ծննդյան ժամանակ, ծննդյան վայր____________________________________
դ) ազգություն _________________________________
ե) դավանանք _________________________________
զ) կրթություն __________________________________
է) մասնագիտություն____________________________
ը) արյան կարգ _________________________________
թ) ծնողական իրավունքներից հրաժարվելու կամ երեխային որդեգրման տալու պահի դրությամբ`
թա) աշխատանքի վայր _____________________________________________
թբ) հաշվառման հասցե ______________________________________________
թգ) փաստացի բնակության վայր ____________________________________
_____________________________________________________________________
թդ) ընտանեկան կարգավիճակ ________________________________________
(թվով որերորդ երեխան է)
թզ) առողջական խնդիրներ, հիվանդություններ __________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
4. Ծնողի (ծնողների) կողմից ծնողական իրավունքներից հրաժարվելու դիմումի կամ երեխային որդեգրման տալու համաձայնության պատճառը
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
5. Երեխայի գործում առկա երեխայի և նրա կենսաբանական ծնողների վերաբերյալ այլ տեղեկություններ
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
Տեղեկանքը տրամադրող մարմնի նշումներ ________________________________
_____________________________________________
(տեղեկանք տրամադրող անձի պաշտոնի անվանում)
____________________________     _____________________
(անուն, ազգանուն)                                  (ստորագրություն)
«___» ____________ _____ թ.

 

Օրինակելի Ձև 3

 

____________________________
(նշել այն մարմնի անվանումը, ում ներկայացվում է դիմումը)
Քաղ. __________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
____________________________-ից
Հասցե` ______________________________________
_____________________________________________
                            (անձը հաստատող փաստաթղթի անվանումը, համարը,
___________________________________________________
երբ և ում կողմից է տրվել)
Հեռախոս_________________________________________
Էլ. հասցե_________________________________________

 

ԴԻՄՈՒՄ
Որդեգրման փաստի կամ կենսաբանական ծնողների վերաբերյալ
տեղեկություններ ստանալու մասին

 

Խնդրում եմ ինձ տրամադրել
որդեգրման փաստի մասին տեղեկություններ
կենսաբանական հոր մասին տեղեկություններ
կենսաբանական մոր մասին տեղեկություններ
(վանդակներում նշվում են հայցվող տեղեկությունները)
Չեմ ցանկանում, որպեսզի տեղեկանքում նշվեն ____________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________մասին տվյալները:
(վերը նշված տողը լրացվում է այն դեպքում, երբ հայցողը չի ցանկանում ամբողջական տվյալներ ստանալ որդեգրման փաստի, կենսաբանական ծնողների մասին: Հայցողը հստակ թվարկում է այն տեղեկությունները, որոնց մասին նա չի ցանկանում տեղեկացվել)
Հայտնում եմ հետևյալ տեղեկությունները`
1) Որդեգրված երեխայի մասին.
Անուն, հայրանուն, ազգանուն մինչև որդեգրումը _________________________
Անուն, հայրանուն, ազգանուն որդեգրումից հետո ___________________________
Ծննդյան ժամանակ, ծննդյան վայր _________________________________________
Որդեգրման ժամանակ ____________________________________________________
(դատարանի վճռի կամ որդեգրման ակտի գրանցման և այլն)
Բնակության վայրը մինչև որդեգրումը ___________________________________
2) Որդեգրող մոր անուն, հայրանուն, ազգանուն ___________________________
Քաղաքացիություն _________________________
Ծննդյան ժամանակ ________________________
3) Որդեգրող հոր անուն, հայրանուն, ազգանուն ___________________________
Քաղաքացիություն _________________________
Ծննդյան ժամանակ ________________________
Որդեգրված անձի և որդեգրողների վերաբերյալ այլ տեղեկություններ
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
Կից ներկայացվում է.
_______________________________    ______________________________
_______________________________    ______________________________
_______________________________    ______________________________
«___» __________թ.
______________________
(ստորագրություն)

 

pin
ՀՀ կառավարություն
10.01.2019
N 7-Ն
Որոշում