Սեղմել Esc փակելու համար:
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ, 2020 ԹՎԱԿԱՆԻ ԸՆՏ ...

 

 

29.12.2023 -

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

24 հունվարի 2019 թվականի N 50-Ն

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ, 2024 ԹՎԱԿԱՆԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՀԱՄԱՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՄԻԱՎՈՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 23.01.20 թիվ 45-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ), 14.01.21 թիվ 13-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ), 25.03.21 թիվ 396-Ն, 30.12.21 թիվ 2200-Ն, 29.12.22 թիվ 2068-Ն, 28.12.23 թիվ 2329-Ն որոշումներ)

 

Հիմք ընդունելով «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ, 13-րդ հոդվածի 1-ին, 14-րդ հոդվածի 2-րդ և 16-րդ հոդվածի 1-ին մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին վճարվում են`

ա. ընտանեկան նպաստը,

բ. սոցիալական նպաստը,

գ. հրատապ օգնությունը` ընտանիքում երեխայի ծննդյան, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքերում տրվող միանվագ հրատապ օգնություն և եռամսյակային հրատապ օգնություն.

2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների համար նախատեսված գումարների 97 տոկոսը նպատակաուղղվում է ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար, ընտանիքում երեխայի ծննդյան, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքերում տրվող միանվագ հրատապ օգնությանը, իսկ 3 տոկոսը` եռամսյակային հրատապ օգնության վճարմանը.

i

3) սահմանամերձ բնակավայրեր են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի N 163 որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված բնակավայրերը:

(1-ին կետը փոփ. 23.01.20 թիվ 45-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ), 14.01.21 թիվ 13-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ), 30.12.21 թիվ 2200-Ն, 29.12.22 թիվ 2068-Ն, 28.12.23 թիվ 2329-Ն որոշումներ)

2. Հաստատել ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցները` համաձայն հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 23.01.20 թիվ 45-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ), 14.01.21 թիվ 13-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ), 25.03.21 թիվ 396-Ն  որոշումներ)

3. Սահմանել 2024 թվականին ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը` 28.00 միավոր:

(3-րդ կետը փոփ. 23.01.20 թիվ 45-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ), 14.01.21 թիվ 13-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ), 30.12.21 թիվ 2200-Ն, 29.12.22 թիվ 2068-Ն, 28.12.23 թիվ 2329-Ն որոշումներ)

4. Սահմանել ընտանեկան նպաստի բազային մասի չափը, 18 տարին չլրացած անդամին տրվող հավելման տարբերակման պայմաններն ու տարբերակված չափերը`

1) ընտանեկան նպաստի բազային մասը` 20000 դրամ.

2) 28.01-35.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`

ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ,

բ. չորս և ավելի` 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այսուհետ` բազմազավակ ընտանիք) յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,

գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,

դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ.

3) 35.01-39.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`

ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,

բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,

գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,

դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ.

4) 39.01 և ավելի անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`

ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,

բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ,

գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,

դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 8000 դրամ:

(4-րդ կետը փոփ. 23.01.20 թիվ 45-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ), 29.12.22 թիվ 2068-Ն որոշում)

5. Սահմանել սոցիալական նպաստի չափը` 20000 դրամ:

(5-րդ կետը փոփ. 29.12.22 թիվ 2068-Ն որոշում)

6. Սահմանել հրատապ օգնությունների չափերը`

1) միանվագ հրատապ օգնության չափերը`

ա. երեխայի ծննդյան դեպքում` 50000 դրամ,

բ. երեխայի` առաջին դասարան ընդունվելու դեպքում` 25000 դրամ,

գ. ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50000 դրամ.

2) եռամսյակային հրատապ օգնության ամսական չափը` 20000 դրամ:

(6-րդ կետը փոփ. 29.12.22 թիվ 2068-Ն որոշում)

7. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետին, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ, 2024 թվականի չորրորդ եռամսյակում, ըստ անհրաժեշտության, կատարել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված ֆինանսական միջոցների վերաբաշխում` միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների` ընդհանուր միջոցների մեկ տոկոսի սահմաններում:

(7-րդ կետը փոփ. 23.01.20 թիվ 45-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ), 14.01.21 թիվ 13-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ), 25.03.21 թիվ 396-Ն, 30.12.21 թիվ 2200-Ն, 29.12.22 թիվ 2068-Ն, 28.12.23 թիվ 2329-Ն որոշումներ)

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

(8-րդ կետը փոփ. 23.01.20 թիվ 45-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ), 14.01.21 թիվ 13-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ), 30.12.21 թիվ 2200-Ն, 29.12.22 թիվ 2068-Ն, 28.12.23 թիվ 2329-Ն որոշումներ)

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. փետրվարի 5
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության
2019 թվականի հունվարի 24-ի
N 50-Ն որոշման

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ

 

 

Մարզը

Տարածքային կենտրոնը

2024 թվական

2024 թվականին ՀՀ պետական բյուջեով նախատեսված գումարի բաշխումը (դրամ)

այդ թվում` ընտանեկան նպաստի համար նախա-տեսված միջին ամսական

գումարը (դրամ)

այդ թվում` սոցիալական նպաստի համար նախա-տեսված միջին ամսական գումարը

(դրամ)

այդ թվում` միանվագ հրատապ օգնությունների, եռամսյակային հրատապ օգնության (3%) համար նախատեսված ամսական

գումարի

 բաշխումը (դրամ)

1

2

3

4

5

6

ԱՐԱՐԱՏԻ

ԱՐԱՐԱՏ

347,115,464

23,063,500

4,620,000

1,242,789

ԱՐՏԱՇԱՏ

854,789,691

57,463,000

10,720,000

3,049,474

ՎԵԴԻ

448,945,361

32,381,000

3,540,000

1,491,113

ՄԱՍԻՍ

684,503,093

45,429,000

9,260,000

2,352,924

Ընդամենը

2,335,353,608

158,336,500

28,140,000

8,136,301

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ

ԱՇՏԱՐԱԿ

683,101,031

46,461,500

7,960,000

2,503,586

ԱՊԱՐԱՆ

280,713,402

19,263,500

3,140,000

989,284

ԾԱՂԿԱՀՈՎԻՏ

186,812,371

14,274,000

560,000

733,698

ԹԱԼԻՆ

475,470,103

33,138,000

4,900,000

1,584,509

Ընդամենը

1,626,096,907

113,137,000

16,560,000

5,811,076

ԱՐՄԱՎԻՐԻ

ԱՐՄԱՎԻՐ

902,047,423

61,320,500

10,520,000

3,330,119

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ

950,102,062

62,852,000

12,900,000

3,423,172

ԲԱՂՐԱՄՅԱՆ

189,997,938

13,516,500

1,600,000

716,662

Ընդամենը

2,042,147,423

137,689,000

25,020,000

7,469,952

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ

ԳԱՎԱՌ

787,279,381

56,283,000

6,420,000

2,903,615

ՍԵՎԱՆ

464,074,227

30,081,000

6,940,000

1,651,852

ՎԱՐԴԵՆԻՍ

825,842,268

57,581,000

8,160,000

3,079,189

ՃԱՄԲԱՐԱԿ

234,797,938

15,509,500

3,120,000

936,995

ՄԱՐՏՈՒՆԻ

1,495,927,835

113,527,500

5,460,000

5,673,153

Ընդամենը

3,807,921,649

272,982,000

30,100,000

14,244,804

ԼՈՌՈՒ

ԹՈՒՄԱՆՅԱՆ

358,474,227

18,497,500

10,200,000

1,175,352

ՏԱՇԻՐ

357,209,278

21,916,500

6,560,000

1,290,940

ՎԱՆԱՁՈՐ

1,747,896,907

95,047,500

44,820,000

5,790,576

ՍՊԻՏԱԿ

851,368,041

54,576,000

13,120,000

3,251,337

ՍՏԵՓԱՆԱՎԱՆ

529,517,526

31,741,000

10,620,000

1,765,460

Ընդամենը

3,844,465,979

221,778,500

85,320,000

13,273,665

ԿՈՏԱՅՔԻ

ԱԲՈՎՅԱՆ

847,385,567

51,734,500

15,900,000

2,980,964

ՀՐԱԶԴԱՆ

690,750,515

43,219,000

11,900,000

2,443,543

ՉԱՐԵՆՑԱՎԱՆ

324,031,959

19,800,500

6,140,000

1,062,163

ԵՂՎԱՐԴ

556,378,351

36,943,500

7,420,000

2,001,363

Ընդամենը

2,418,546,392

151,697,500

41,360,000

8,488,033

ՇԻՐԱԿԻ

ԱՐԹԻԿ

773,473,196

53,437,000

8,100,000

2,919,100

ԱՄԱՍԻԱ

61,741,237

3,882,000

1,040,000

223,103

ՄԱՐԱԼԻԿ

354,295,876

24,441,000

3,700,000

1,383,656

ԱԽՈՒՐՅԱՆ

505,293,814

35,747,500

4,520,000

1,840,318

ԱՇՈՑՔ

80,693,814

5,389,000

1,040,000

295,485

ԳՅՈՒՄՐԻ

2,094,936,082

122,499,000

45,300,000

6,779,007

Ընդամենը

3,870,434,021

245,395,500

63,700,000

13,440,668

ՍՅՈՒՆԻՔԻ

ԳՈՐԻՍ

343,629,897

21,273,000

6,160,000

1,202,825

ԿԱՊԱՆ

213,171,134

7,535,500

9,600,000

628,761

ՄԵՂՐԻ

74,696,907

3,758,000

2,180,000

286,742

ՍԻՍԻԱՆ

231,897,938

15,840,500

2,640,000

844,328

Ընդամենը

863,395,876

48,407,000

20,580,000

2,962,656

ՏԱՎՈՒՇԻ

ԴԻԼԻՋԱՆ

280,958,763

17,200,000

5,340,000

873,230

ԻՋԵՎԱՆ

462,586,598

30,172,000

6,760,000

1,616,883

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ

354,649,485

22,112,500

6,180,000

1,261,624

ԲԵՐԴ

356,281,443

22,499,000

5,840,000

1,351,120

Ընդամենը

1,454,476,289

91,983,500

24,120,000

5,102,857

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ

ՋԵՐՄՈՒԿ

53,560,825

2,827,000

1,440,000

196,402

ՎԱՅՔ

110,403,093

6,930,500

1,900,000

369,758

ԵՂԵԳՆԱՁՈՐ

379,576,289

24,209,500

6,100,000

1,321,857

Ընդամենը

543,540,206

33,967,000

9,440,000

1,888,017

ԵՐԵՎԱՆԻ

ԱՋԱՓՆՅԱԿ ԵՎ

ԴԱՎԹԱՇԵՆԻ

378,540,206

12,932,000

17,500,000

1,113,017

ԱՐԱԲԿԻՐ ԵՎ ՔԱՆԱՔԵՌ-

ԶԵՅԹՈՒՆԻ

469,489,691

14,360,000

23,380,000

1,384,141

ԷՐԵԲՈՒՆԻ ԵՎ

ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ

497,354,639

26,067,000

13,740,000

1,639,220

ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ

ՄԱՐԱՇԻ

316,736,082

10,719,500

14,800,000

875,174

ՄԱԼԱԹԻԱ-

ՍԵԲԱՍՏԻԱՅԻ

488,704,124

25,619,000

13,520,000

1,586,344

ՆՈՐ ՆՈՐՔ ԵՎ

ԱՎԱՆԻ

481,822,680

19,116,500

19,560,000

1,475,390

ՇԵՆԳԱՎԻԹԻ

589,788,660

26,805,000

20,480,000

1,864,055

Ընդամենը

3,222,436,082

135,619,000

122,980,000

9,937,340

ԸՆԴԱՄԵՆԸ ՀՀ

26,028,814,433

1,610,992,500

467,320,000

90,755,369

 

(հավելվածը խմբ. 23.01.20 թիվ 45-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ), 14.01.21 թիվ 13-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ), խմբ. 30.12.21 թիվ 2200-Ն, խմբ. 29.12.22 թիվ 2068-Ն, խմբ. 28.12.23 թիվ 2329-Ն որոշումներ)

 

pin
ՀՀ կառավարություն
24.01.2019
N 50-Ն
Որոշում