Սեղմել Esc փակելու համար:
ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ ԶՈՐԱՄԱՍԵՐԻՑ ՀԱՐԿԱԴՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ ԶՈՐԱՄԱՍԵՐԻՑ ՀԱՐԿԱԴՐԱԲԱՐ ՀԵՌԱՑԱԾ ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ԾԱՌԱ ...

 

 

i

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ ԶՈՐԱՄԱՍԵՐԻՑ ՀԱՐԿԱԴՐԱԲԱՐ ՀԵՌԱՑԱԾ
ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ազգամիջյան հարաբերությունների սրման, Հայկական ԽՍՀ-ի տարածքից դուրս խորհրդային բանակի զորամասերում ծառայող հայ զինծառայողների նկատմամբ ըստ ազգային հատկանիշի խտրականության դրսևորումների ուժեղացման, սիստեմատիկ իրականացվող անօրինական գործողությունների, նրանց կյանքի, առողջության, պատվի և ազգային արժանապատվության նկատմամբ ոտնձգությունների կապակցությամբ, որն առաջացրել է նրանց մի մասի ինքնակամ վերադարձ Հայկական ԽՍՀ, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշում  է.

1. Հաշվի առնելով, որ ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը անուշադրության է մատնել տվյալ հարցի վերաբերյալ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի 1989 թվականի սեպտեմբերի 17-ի որոշումը, խորհրդային քրեական օրենսդրության հիմունքներին համապատասխան, զորամասերից հայ զինծառայողների հարկադրական լքումը չդիտել որպես քրեորեն պատժելի գործողություն և թույլ տալ նրանց հետագա ծառայությունն անցնելու Հայկական ԽՍՀ տարածքում գտնվող զորամասերում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 

3 մայիսի 1990 թվականի:

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
03.05.1990
N 1833-XI
Որոշում