Սեղմել Esc փակելու համար:
«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ, ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ, ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ...

 

01.02.2021 -

 

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

20 դեկտեմբերի 2012 թվականի N 1676-Ն

 

«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ, ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 31.07.14 թիվ 826-Ն, 20.09.18 թիվ 1044-Ն որոշումներ)

 

Համաձայն «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 5-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ և 17-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) գրանցման հայտը և անձնավորված հաշվարկը ձևավորելու և հարկային մարմին ներկայացնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) պետական կառավարման մարմինների և «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` մասնակիցների ռեեստրը վարողի կողմից տեղեկատվական բազան ձևավորելու և վարելու համար անհրաժեշտ տվյալները հարկային մարմնին տրամադրելու, ինչպես նաև պետական կառավարման մարմիններից և այլ կազմակերպություններից ստացված տեղեկատվության հիման վրա տեղեկատվական բազա ներառված տվյալներում փոփոխություններ կատարելու կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) տեղեկատվական բազայից պետական մարմիններին և այլ կազմակերպություններին տվյալներ տրամադրելու կարգը` համաձայն N 3 հավելվածի:

4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 23.06.2018 թվականից` 01.06.18 թիվ 616-Ն որոշում)

(1-ին կետը փոփ. 01.06.18 թիվ 616-Ն որոշում)

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` համատեղ միջոցներ ձեռնարկել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում տվյալները տրամադրելու (ստանալու) տեխնոլոգիական մեթոդները փոխհամաձայնեցնելու և տվյալները տրամադրելը (ստանալը) ապահովելու ուղղությամբ:

3. Սահմանել, որ մինչև սույն որոշման N 2 հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված` անձի մահվան օրը, ամիսը և տարեթիվը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից առցանց եղանակով տրամադրելը` անձի մահվան օրը, ամիսը և տարեթիվը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին է տրամադրում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը` առցանց եղանակով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

 

(որոշումը փոփ. 31.07.14 թիվ 826-Ն, 20.09.18 թիվ 1044-Ն որոշումներ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2013 թ. հունվարի 14
Երևան

 

ԻՐՏԵԿ   Սույն որոշման 4-րդ կետի համաձայն որոշումն ուժի մեջ է մտնելու 01.01.2013 թվականից, սակայն "Իրավական ակտերի մասին" ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությամբ նախատեսված դեպքերում նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն որոշումը պաշտոնապես հրապարակվել է 18.01.2013 թվականին, հետևաբար ԻՐՏԵԿ-ում որոշման ուժի մեջ մտնելու ամսաթիվը նշվել է 28.01.2013:

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2012 թվականի դեկտեմբերի 20-ի
N 1676-Ն որոշման

 

ԿԱՐԳ
ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԸ ԵՎ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՐԿԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված գրանցման հայտը և անձնավորված հաշվարկը ձևավորելու և հարկային մարմին ներկայացնելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև գրանցման հայտում և անձնավորված հաշվարկում ներառվող տեղեկատվության կազմի հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 31.07.14 թիվ 826-Ն, 20.09.18 թիվ 1044-Ն որոշումներ)

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը`

1) գործատու` Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում գրանցված իրավաբանական անձ, օտարերկրյա իրավաբանական անձի հիմնարկ, օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղ կամ ներկայացուցչություն, անհատ ձեռնարկատեր, հիմնարկ, տեղական ինքնակառավարման մարմին, ինչպես նաև նոտար, որը աշխատանքային կամ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա կամ օրենքով սահմանված կարգով փաստացի օգտագործում է քաղաքացիների աշխատանքը (ծառայությունները)` նրանց վճարելով եկամուտներ.

2) քաղաքացիաիրավական պայմանագիր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված` աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու պայմանագիր.

3) աշխատավարձ` աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ, պայմանագրային եկամուտ.

4) պայմանագրային եկամուտ` քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց գործատուից ստացված եկամուտ (բացառությամբ անհատ ձեռնարկատիրոջը և նոտարին վճարված եկամուտների).

5) վարձու աշխատող` օրենքով սահմանված կարգով գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող, այդ թվում` հանրային ծառայության մեջ գտնվող քաղաքացի (բացառությամբ զինվորական ծառայողների և նրանց հավասարեցված անձանց, փրկարարական ծառայության ծառայողների), ինչպես նաև գործատուից պայմանագրային եկամուտ ստացող անձ.

6) պայմանագրային աշխատող` քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա գործատուի համար աշխատանքներ կատարող կամ ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող քաղաքացի.

7) քաղաքացի` Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող քաղաքացիություն չունեցող անձ, փախստականի կարգավիճակ ունեցող անձ.

i

8) ինքնազբաղված անձ` օրենքով չարգելված որևէ գործունեությունից եկամուտ ստացող (բացառությամբ աշխատավարձի և դրան հավասարեցված եկամտի, ձեռնարկատիրական եկամտի և պայմանագրային եկամտի)` վարձու աշխատող, անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ (այդ թվում` գյուղատնտեսական արտադրանքի իրացումից եկամուտ ստացող գյուղատնտեսական արտադրանք արտադրող, քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա եկամուտ ստացող, «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի ցանկում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող), ինչպես նաև «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի ցանկում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող անհատ ձեռնարկատեր և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` բացառապես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատեր.

i

8.1) աշխատաժամանակի ռեժիմ` աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի համաձայն` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 139-րդ և 141-րդ հոդվածներով սահմանված աշխատաժամանակի նորմալ տևողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ:

i

8.2) թափուր աշխատատեղ` համաձայն «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի:

(2-րդ կետը փոփ. 06.02.14 թիվ 91-Ն, 31.07.14 թիվ 826-Ն, 30.11.17 թիվ 1582-Ն, 20.09.18 թիվ 1044-Ն, 09.04.20 թիվ 515-Ն որոշումներ)

3. Գրանցման հայտը և անձնավորված հաշվարկը ձևավորվում են եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգի համապատասխան ծրագրային ապահովման միջոցով: Ծրագրային ապահովումը հասանելի է www.taxservice.am կայքէջին կից գործող https://file-online.taxservice.am հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի, հարկային մարմնի տարածքային մարմիններում տեղակայված տերմինալների, ինչպես նաև այլ ծրագրերից համապատասխան xml. ձևաչափով ներբեռնելու միջոցով:

(3-րդ կետը փոփ. 31.07.14 թիվ 826-Ն, 20.09.18 թիվ 1044-Ն որոշումներ)

4. Գրանցման հայտը և անձնավորված հաշվարկը ձևավորելու նպատակով գրանցման հայտը և անձնավորված հաշվարկը ներկայացնողը www.taxservice.am կայքէջից կամ հարկային մարմնի տարածքային մարմիններում տեղակայված տերմինալների կամ հաշվապահական ծրագրերի միջոցով, առցանց եղանակով, համակարգ է մուտք գործում օգտվողի անունի, ՀՎՀՀ-ի և գաղտնաբառի միջոցով:

 

ԳԼՈՒԽ 2.
ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏ ՁԵՎԱՎՈՐԵԼԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ, ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ

 

5. Գործատուն գրանցման հայտը ներկայացնում է`

1) վարձու աշխատողին աշխատանքի ընդունելու (քաղաքացու հետ օրենքով սահմանված կարգով աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելու) դեպքում.

2) քաղաքացու հետ քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու դեպքում.

3) վարձու աշխատողին աշխատանքից ազատելու (օրենքով սահմանված կարգով աշխատանքային հարաբերությունները դադարելու) դեպքում.

4) քաղաքացու հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության ժամկետն ավարտվելու (պայմանագիրը լուծելու, դադարելու) դեպքում.

5) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` վարձու աշխատողին չվճարվող արձակուրդ, մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու, այդ արձակուրդն ավարտվելու դեպքում.

6) տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած վարձու աշխատողի կողմից սոցիալական վճարներ կատարելը դադարեցնելու մասին գործատուին դիմում ներկայացնելու դեպքում.

7) սույն կետով սահմանված` գրանցման հայտի հիման վրա ներկայացված որևէ տվյալում (այդ թվում` վարձու աշխատողի պաշտոնին, աշխատաժամանակի ռեժիմին և համատեղությամբ աշխատանքին վերաբերող) փոփոխություն կատարելու դեպքում:

(5-րդ կետը փոփ. 31.07.14 թիվ 826-Ն, 30.11.17 թիվ 1582-Ն որոշումներ)

6. Գրանցման հայտը ներկայացվում է մինչև սույն կարգի 5-րդ կետում նշված հանգամանքներն առաջանալու ամսվա անձնավորված հաշվարկը ներկայացնելը: Գործատուն գրանցման հայտ չի ներկայացնում այն անձանց համար, որոնց վերաբերող` սույն կարգի 8-րդ կետում նշված (գրանցման հայտում ներառվող) տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն:

(6-րդ կետը փոփ. 06.02.14 թիվ 91-Ն որոշում)

7. Գրանցման հայտ ձևավորելու և ներկայացնելու համար գործատուն հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացման համակարգում ընտրում է համապատասխան բաժինը, գրանցման հայտի ձևը և հարկային մարմնի սահմանած կարգով լրացնում է անհրաժեշտ տվյալները:

i

8. Գրանցման հայտ են ներառվում գործատուի ՀՎՀՀ-ն, անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի դեպքում` անունը, ազգանունը), ինչպես նաև ֆիզիկական անձանց հետևյալ տվյալները`

1) անունը, ազգանունը, հայրանունը (հայրանունը` առկայության դեպքում).

2) հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը), Հայաստանի Հանրապետությունում անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան ու համարը.

3) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

4) հեռախոսի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն` առկայության դեպքում.

5) բնակության վայրի հասցեն, եթե անձը չի բնակվում բնակչության պետական ռեգիստրում հաշվառման վայրի հասցեում, օտարերկրյա քաղաքացու դեպքում` արտերկրի բնակության վայրի հասցեն.

6) վարձու աշխատողին աշխատանքի ընդունելու դեպքում` աշխատանքային հարաբերություններն սկսելու օրը, ամիսը, տարեթիվը, պաշտոնը, մասնագիտությունը, աշխատաժամանակի ռեժիմը (աշխատաժամանակի նորմալ տևողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ) և ոչ լրիվ աշխատաժամանակի դեպքում` շաբաթական տևողությունը, համատեղությամբ աշխատանքը.

7) քաղաքացու հետ քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու դեպքում` քաղաքացիաիրավական պայմանագրի սկիզբը.

8) վարձու աշխատողին աշխատանքից ազատելու (վարձու աշխատողի հետ աշխատանքային հարաբերություններն օրենքով սահմանված կարգով դադարելու) դեպքում` դադարելու օրը, ամիսը, տարեթիվը.

9) քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության ժամկետն ավարտվելու (պայմանագիրը լուծելու, դադարելու) դեպքում` ժամկետն ավարտվելու (պայմանագիրը լուծելու, դադարելու) օրը, ամիսը, տարեթիվը.

10) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` վարձու աշխատողին մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու կամ այդ արձակուրդն ավարտվելու դեպքում` արձակուրդի սկիզբը և ավարտը, երեխայի (ում ծննդյան կապակցությամբ ծագել է արձակուրդի իրավունքը) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

11) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` չվճարվող արձակուրդ տրամադրելու կամ այդ արձակուրդն ավարտվելու դեպքում` արձակուրդի սկիզբը և ավարտը.

12) տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած վարձու աշխատողի կողմից սոցիալական վճարներ կատարելը դադարեցնելու մասին գործատուին դիմելու դեպքում` դիմելու օրը, ամիսը, տարեթիվը.

13) վարձու աշխատողի պաշտոնին վերաբերող տվյալներում փոփոխություն կատարելու դեպքում` նոր պաշտոնը, այդ պաշտոնում նշանակվելու օրը, ամիսը, տարեթիվը.

14) գրանցման հայտը ներկայացնելու ամսաթիվը:

(8-րդ կետը փոփ. 31.07.14 թիվ 826-Ն, 18.12.14 թիվ 1420-Ն, 30.11.17 թիվ 1582-Ն որոշումներ)

9. Գրանցման հայտը լրացնելուց հետո գործատուն համապատասխան ստեղնի միջոցով ձևավորում է գրանցման հայտը: Համակարգը գրանցման հայտում նշված աշխատողների անհատական տվյալները համեմատում է տեղեկատվական բազայում առկա և պետական կառավարման մարմիններից ստացված տեղեկատվության հետ:

10. Գրանցման հայտում անճշտությունների առկայության դեպքում համակարգը մերժում է գրանցման հայտը ձևավորելը` մերժման պատճառների մասին ծանուցելով գործատուին:

11. Գրանցման հայտում անճշտությունների բացակայության դեպքում համակարգն ինքնաշխատ եղանակով ձևավորվում է համապատասխան էլեկտրոնային փաստաթուղթ, որի վրա դրվում է հարկային մարմնի էլեկտրոնային ստորագրությունը` գրանցման հայտին հատկացնելով եզակի համար:

12. Գործատուն, համակարգից ներբեռնում է սույն կարգի 11-րդ կետում նշված էլեկտրոնային փաստաթուղթը, փաստաթղթի վրա դնում է իր էլեկտրոնային ստորագրությունը և էլեկտրոնային փաստաթուղթը հետ է բեռնում համակարգ:

13. Համակարգն ստուգում է ներկայացված փաստաթղթի և նրա վրա առկա էլեկտրոնային ստորագրությունների վավերականությունը և ընդունում է գրանցման հայտը կամ մերժում է գրանցման հայտն ընդունելը:

14. Համակարգը գրանցման հայտն ընդունելը մերժում է, եթե ներկայացված փաստաթղթի կամ նրա վրա առկա էլեկտրոնային ստորագրությունները վավերական չեն` մերժման պատճառների մասին ծանուցելով գործատուին:

15. Գրանցման հայտն ընդունելու դեպքում համակարգն ինքնաշխատ եղանակով փաստաթղթին հատկացնում է հարկային մարմնում փաստաթղթի հաշվառման համար, և դրա մասին էլեկտրոնային ծանուցումն արտացոլվում է հաշվետվությունները ներկայացնելու էլեկտրոնային համակարգի համապատասխան բաժնում:

(15-րդ կետը փոփ. 05.09.13 թիվ 964-Ն որոշում)

16. Համակարգը պետք է հնարավորություն տա էլեկտրոնային ստացականն անմիջապես ներբեռնել և տպել:

i

17. Ստացականի ձևը սահմանում է հարկային մարմինը:

 

ԳԼՈՒԽ 3.
ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՐԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ, ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՐԿ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ

 

18. Անձնավորված հաշվարկ ներկայացնում են`

1) հարկային գործակալը` մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը (նախորդ ամսվա համար).

2) հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնված վարձու աշխատողը` մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը (նախորդ ամսվա համար).

3) հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի հետ քաղաքացիաիրավական պայմանագիր կնքած պայմանագրային աշխատողը` մինչև յուրաքանչյուր անգամ պայմանագրային եկամուտ փաստացի ստանալու ամսվան հաջորդող ամսվա 20-ը (փաստացի եկամուտ ստանալու ամսվա համար).

4) անհատ ձեռնարկատերը, նոտարը և ինքնազբաղված անձը` մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 15-ը (նախորդ տարվա համար):

19. Անձնավորված հաշվարկը ձևավորելու և հարկային մարմին ներկայացնելու համար հաշվարկ ներկայացնողը մուտք է գործում www.taxservice.am կայքէջին կից գործող https://file-online.taxservice.am հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից համապատասխան բաժինը, ընտրում է հաշվարկի տեսակը, հաշվետու ժամանակահատվածը (տարին, ամիսը կամ միայն տարին) և հարկային մարմնի սահմանած կարգով լրացնում է անհրաժեշտ տվյալները:

20. Լրացված տվյալներում անճշտություններ հայտնաբերելու դեպքում համակարգն այդ մասին ծանուցում է հաշվարկը ներկայացնողին:

21. Անձնավորված հաշվարկում անճշտությունների բացակայության դեպքում անձնավորված հաշվարկը ներկայացնողի` «գրանցել» հրահանգի հիման վրա համակարգն ինքնաշխատ եղանակով ձևավորվում է համապատասխան էլեկտրոնային փաստաթուղթ, որի վրա դրվում է հարկային մարմնի էլեկտրոնային ստորագրությունը` փաստաթղթին տալով եզակի համար:

22. Անձնավորված հաշվարկը ներկայացնողը համակարգից ներբեռնում է սույն կարգի 21-րդ կետում նշված էլեկտրոնային փաստաթուղթը, փաստաթղթի վրա դնում է իր էլեկտրոնային ստորագրությունը և էլեկտրոնային փաստաթուղթը հետ է բեռնում համակարգ:

23. Համակարգն ստուգում է ներկայացված փաստաթղթի և նրա վրա առկա էլեկտրոնային ստորագրությունների վավերականությունը և ընդունում է անձնավորված հաշվարկը կամ մերժում է անձնավորված հաշվարկն ընդունելը:

24. Համակարգը մերժում է անձնավորված հաշվարկն ընդունելը, եթե ներկայացված փաստաթուղթը կամ նրա վրա առկա էլեկտրոնային ստորագրությունները վավերական չեն` մերժման պատճառների մասին ծանուցելով անձնավորված հաշվարկը ներկայացնողին:

25. Եթե ներկայացված փաստաթուղթը կամ նրա վրա առկա էլեկտրոնային ստորագրությունները վավերական են, համակարգն ինքնաշխատ եղանակով`

1) գրանցում է ներկայացված փաստաթուղթը` նրան հատկացնելով հարկային մարմնում փաստաթղթի գրանցման համար.

2) ինքնաշխատ եղանակով անձնավորված հաշվարկը ներկայացնողին ծանուցում է անձնավորված հաշվարկն ընդունելու մասին:

26. Էլեկտրոնային ծանուցումն արտացոլվում է հաշվետվությունները ներկայացնելու էլեկտրոնային համակարգի համապատասխան բաժնում:

(26-րդ կետը փոփ. 05.09.13 թիվ 964-Ն որոշում)

27. Համակարգը պետք է հնարավորություն տա էլեկտրոնային ստացականն անմիջապես ներբեռնել և տպել:

28. Էլեկտրոնային ստացական են ներառվում`

1) անձնավորված հաշվարկը ներկայացնողի ՀՎՀՀ-ն, անունը (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի դեպքում` անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը).

2) հաշվարկի տեսակը.

3) հաշվետու ժամանակահատվածը (ամիսը և տարեթիվը կամ տարեթիվը).

4) անձնավորված հաշվարկը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը, ժամը.

5) անձնավորված հաշվարկը հարկային մարմնում գրանցելու համարը:

i

29. Էլեկտրոնային ստացականի ձևը սահմանում է հարկային մարմինը:

30. Գործատուի ներկայացրած անձնավորված հաշվարկ են ներառվում`

1) հաշվետու տարին և ամիսը.

2) գործատուի ՀՎՀՀ-ն, անվանումը.

3) հաշվետու ամսվա ընթացքում գործատուի հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնված անձի անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը), կուտակային բաղադրիչի մասնակցության կարգավիճակը (անկախ գործատուի կողմից նրանց համար աշխատավարձ հաշվարկելու, պայմանագրային եկամուտ կամ ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստ (այսուհետ` նպաստ) վճարելու հանգամանքից).

4) հաշվետու ամսվա ընթացքում գործատուի հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ չգտնված այն անձի անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը), կուտակային բաղադրիչի մասնակցության կարգավիճակը, որին գործատուն հաշվետու ամսվա ընթացքում, դատարանի վճռի հիման վրա կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ հիմքերով վճարել է աշխատավարձ, պայմանագրային եկամուտներ կամ նպաստ.

4.1) կուտակային բաղադրիչի մասնակից` մինչև 3 տարեկան երեխայի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը), նրա համար գործատուի կողմից հաշվարկված սոցիալական վճարի գումարը` խնամքի արձակուրդ գնալու օրվան հաջորդող ամսվանից մինչև երեխայի 2 տարին լրանալու, բայց ոչ ավելի, քան խնամքի արձակուրդն ավարտվելու ամիսը (ներառյալ).

5) հաշվետու ամսվա համար հաշվարկված (վճարված) աշխատավարձը (այդ թվում` պետական և համայնքային բյուջեներից), դրանից հաշվարկված եկամտային հարկի (կենսաթոշակային վճարի, այսուհետ` եկամտային հարկ) և սոցիալական վճարի չափը, փաստացի աշխատած ժամերը` ըստ վարձու աշխատողների, գործատուի (բացառությամբ պետական կառավարչական հիմնարկների, համայնքային կառավարչական հիմնարկների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, պետական ոչ առևտրային և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների) մոտ առկա թափուր աշխատատեղերի թվաքանակը.

6) հաշվետու ամսվա ընթացքում փաստացի վճարված պայմանագրային եկամտի, դրանից հաշվարկված եկամտային հարկի և սոցիալական վճարի չափը` ըստ պայմանագրային աշխատողների.

7) հաշվետու ամսվա ընթացքում վճարված նպաստի գումարը (նպաստի` գործատուի միջոցներից վճարման ենթակա գումարը տարանջատելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարից), նպաստի տեսակը, ժամանակավոր անաշխատունակության օրացուցային ժամանակահատվածի սկիզբը և վերջը, նպաստից հաշվարկված եկամտային հարկի չափը` ըստ վարձու աշխատողների.

8) ամփոփ տեղեկություններ հաշվետու ամսվա ընթացքում վճարված` գործատուի միջոցների հաշվին վճարման ենթակա ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափի մասին.

9) ամփոփ տեղեկություններ հաշվետու ամսվա ընթացքում վճարված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին վճարման ենթակա նպաստի չափի մասին.

10) ամփոփ տեղեկություններ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխհատուցման ենթակա` նպաստը վճարելու ուղղությամբ գործատուի կատարած ծախսի վերաբերյալ.

11) ամփոփ տեղեկություններ հղիության և ծննդաբերության արձակուրդը հաշվետու ամսվա ընթացքում ընդհատվելու հետևանքով հաշվարկված` վարձու աշխատողից հետպահման ենթակա մայրության նպաստի ընդհանուր գումարի, հաշվետու ամսվա ընթացքում փաստացի հետպահված (Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա) գումարների մասին.

12) ամփոփ տեղեկություններ հաշվետու ամսվա ընթացքում ֆիզիկական անձանց վճարված պասիվ եկամուտների, այդ եկամուտներից պահված եկամտային հարկի վերաբերյալ.

13) ամփոփ տեղեկություններ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վճարված եկամուտների, այդ եկամուտներից պահված եկամտային հարկի վերաբերյալ.

14) ամփոփ տեղեկություններ սույն կարգի 6-րդ կետում նշված անձանց վճարված եկամուտների, այդ եկամուտներից պահված եկամտային հարկի վերաբերյալ:

(30-րդ կետը փոփ. 06.02.14 թիվ 91-Ն, 31.07.14 թիվ 826-Ն, 02.04.15 թիվ 346-Ն, 30.11.17 թիվ 1582-Ն, 09.04.20 թիվ 515-Ն որոշումներ)

30.1. Սույն կարգի 30-րդ կետի 3-7-րդ ենթակետերում նշված տվյալներն անձնավորված չեն ներկայացվում, եթե գործատուի հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող (գտնված) անձը Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացի է, քաղաքացիություն չունեցող անձ է կամ նրան վերաբերող` սույն կարգի 8-րդ կետում նշված (գրանցման հայտում ներառվող) տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն:

(30.1-ին կետը լրաց. 06.02.14 թիվ 91-Ն որոշում)

i

31. Եթե հաշվետու ժամանակահատվածում գործատուն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման 5-րդ հավելվածի 9-րդ կետով սահմանված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա (բացակայում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի վերջը), ապա գործատուն, որպես ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի վերջ, լրացնում է յուրաքանչյուր անգամ ժամանակավոր անաշխատունակության թերթիկը ներկայացնելու օրը (առանց փոփոխելու ժամանակավոր անաշխատունակության սկիզբը):

32. Գործատուն ազատվում է հաշվետու ամսվա համար անձնավորված հաշվարկ ներկայացնելու պարտավորությունից, եթե հաշվետու ամսվա ընթացքում որևէ անձի հետ չի գտնվել աշխատանքային (քաղաքացիաիրավական) հարաբերությունների մեջ և որևէ անձի չի վճարել աշխատավարձ, պայմանագրային եկամուտներ, նպաստ կամ պասիվ եկամուտներ (չի հանդիսացել հարկային գործակալ):

(32-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 346-Ն որոշում)

33. Լուծարման գործընթացում գտնվող գործատուն անձնավորված հաշվարկը ներկայացնում է ընդհանուր հիմունքներով:

34. Հարկային գործակալի պարտականությունից ազատված գործատուից հաշվետու ամսվա ընթացքում աշխատավարձ (այդ թվում` պայմանագրային եկամուտ) ստացած վարձու աշխատողի, այդ թվում` պայմանագրային աշխատողի) ներկայացրած անձնավորված հաշվարկ են ներառվում`

1) հաշվետու տարին և ամիսը.

2) աշխատանքային հարաբերություններն սկսելու օրը, ամիսը, տարեթիվը.

3) քաղաքացիաիրավական պայմանագրի սկիզբը.

4) աշխատանքային հարաբերությունները հաշվետու ամսվա ընթացքում դադարելու դեպքում` դադարելու օրը, ամիսը, տարեթիվը.

5) հաշվարկը ներկայացնելու օրվա դրությամբ քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության ժամկետն ավարտված (պայմանագիրը լուծված, դադարած) լինելու դեպքում` ժամկետն ավարտվելու (պայմանագիրը լուծելու, դադարելու) օրը, ամիսը, տարեթիվը.

6) վարձու աշխատողի (պայմանագրային աշխատողի) անունը, ազգանունը, ՀՎՀՀ-ն, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը), անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, կուտակային բաղադրիչի մասնակցության կարգավիճակը.

7) գործատուի ՀՎՀՀ-ն, անվանումը.

8) հաշվետու ամսվա` տվյալ գործատուի վճարած աշխատավարձի չափը, հաշվարկված եկամտային հարկի և սոցիալական վճարի չափը.

9) հաշվետու ամսվա ընթացքում գործատուի վճարած նպաստի գումարը, նպաստի տեսակը, ժամանակավոր անաշխատունակության օրացուցային ժամանակահատվածի սկիզբը և վերջը, նպաստից հաշվարկված եկամտային հարկի չափը.

10) հաշվետու ամսվա ընթացքում տվյալ գործատուից փաստացի ստացված պայմանագրային եկամտի չափը, հաշվարկված եկամտային հարկի և սոցիալական վճարի չափը:

(34-րդ կետը փոփ. 31.07.14 թիվ 826-Ն, 02.04.15 թիվ 346-Ն որոշումներ)

35. Հարկային գործակալի պարտականություններից ազատված յուրաքանչյուր գործատուի կողմից հաշվարկված աշխատավարձի, վճարված նպաստի և պայմանագրային եկամուտների, դրանցից հաշվարկված եկամտային հարկի և սոցիալական վճարի մասով առանձին հաշվարկներն անձը ներառում է մեկ հաշվարկում:

(35-րդ կետը փոփ. 31.07.14 թիվ 826-Ն, 02.04.15 թիվ 346-Ն որոշումներ)

36. Հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնված վարձու աշխատողն ազատվում է անձնավորված հաշվարկ ներկայացնելու պարտականությունից, եթե ժամանակավոր անաշխատունակության, մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու, չվճարվող արձակուրդում գտնվելու հետևանքով գործատուն հաշվետու ամսվա համար աշխատավարձ չի հաշվարկել կամ չի վճարել:

(36-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 346-Ն որոշում)

i

37. Անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի ներկայացրած անձնավորված հաշվարկ են ներառվում`

1) հաշվետու տարին.

2) անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը).

3) ՀՎՀՀ-ն.

4) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` ձեռնարկատիրական գործունեությունից (նոտարական գործունեությունից) ստացման ենթակա` շահութահարկի հարկման օբյեկտ, հարկման բազա համարվող եկամտի, հաշվարկված շահութահարկի չափը.

5) վճարված կամավոր կենսաթոշակային վճարի չափը (առկայության դեպքում).

6) ձեռնարկատիրական գործունեությունից (նոտարի դեպքում` նոտարական գործունեությունից) ստացման ենթակա եկամուտների հետ անմիջականորեն կապված և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի չափը.

7) սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված սոցիալական վճարի չափը:

(37-րդ կետը փոփ. 31.07.14 թիվ 826-Ն, 20.09.18 թիվ 1044-Ն որոշումներ)

37.1. Ինքնազբաղված անձի ներկայացրած անձնավորված հաշվարկ են ներառվում`

1) հաշվետու տարին.

2) անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը).

3) ՀՎՀՀ-ն.

4) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` հարկվող եկամուտ համարվող հարկման բազայի (բացառությամբ` հարկային գործակալի միջոցով հարկված), հաշվարկված եկամտային հարկի չափը.

5) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված պասիվ եկամուտների, հաշվարկված եկամտային հարկի չափը.

6) վճարված կամավոր կենսաթոշակային վճարի չափը (առկայության դեպքում).

7) սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված սոցիալական վճարի չափը:

(37.1-ին կետը լրաց. 20.09.18 թիվ 1044-Ն որոշում)

38. Սույն հավելվածի 8-րդ կետում և 30-րդ կետի 5-րդ ենթակետում նշված` վարձու աշխատողների փաստացի աշխատած ժամերի քանակի, հաշվարկված (վճարված) աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների վճարման աղբյուրների (պետական և համայնքային բյուջեներից), աշխատաժամանակի ռեժիմների (նորմալ տևողություն, ոչ լրիվ աշխատաժամանակ) և համատեղությամբ աշխատանքի վերաբերյալ տվյալների լրացումը գրանցման հայտում և անձնավորված հաշվարկում պարտադիր է այն գործատուների համար, ովքեր ընդգրկված են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության ընտրանքային դիտարկումների ծրագրում: Պահանջվող տվյալները ներկայացնելու դեպքում` սույն կետում նշված գործատուներն ազատվում են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն «Աշխատողների թվաքանակի և աշխատավարձի մասին» պետական վիճակագրական ամսական հաշվետվության, ինչպես նաև «Առևտրային կազմակերպություններում աշխատողների թվաքանակի և աշխատավարձի մասին» տարեկան ընտրանքային հետազոտության հարցաթերթ ներկայացնելու պարտավորությունից: Սույն կետում նշված գործատուների կողմից նշված տվյալները գրանցման հայտում և անձնավորված հաշվարկում չներառելու դեպքում նրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն են ներկայացնում «Աշխատողների թվաքանակի և աշխատավարձի մասին» պետական վիճակագրական ամսական հաշվետվություն, ինչպես նաև «Առևտրային կազմակերպություններում աշխատողների թվաքանակի և աշխատավարձի մասին» տարեկան ընտրանքային հետազոտության հարցաթերթ:

(38-րդ կետը փոփ. 30.11.17 թիվ 1582-Ն որոշում)

39. Սույն հավելվածի 38-րդ կետում նշված տեղեկությունները սահմանված կարգի խախտմամբ (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և այլ աղավաղումներ) ներկայացնելու համար գործատուները Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից ենթարկվում են պատասխանատվության` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան:

(39-րդ կետը փոփ. 30.11.17 թիվ 1582-Ն որոշում)

(1-ին հավելվածը փոփ. 05.09.13 թիվ 964-Ն, 06.02.14 թիվ 91-Ն, 31.07.14 թիվ 826-Ն, 18.12.14 թիվ 1420-Ն, 02.04.15 թիվ 346-Ն, 30.11.17 թիվ 1582-Ն, 20.09.18 թիվ 1044-Ն, 09.04.20 թիվ 515-Ն որոշումներ)

 

i

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2012 թվականի դեկտեմբերի 20-ի
N 1676-Ն որոշման

 

ԿԱՐԳ
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ` ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՆ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ԵՎ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱ ՆԵՐԱՌՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ

 

i

1. Սույն կարգը սահմանում է «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` անձնավորված հաշվառման տեղեկատվական բազան (այսուհետ` տեղեկատվական բազա) ձևավորելու և վարելու համար անհրաժեշտ տվյալները, անհրաժեշտ տվյալները տրամադրող պետական կառավարման մարմինները, պետական կառավարման մարմինների և «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` մասնակիցների ռեեստրը վարողի (այսուհետ` մասնակիցների ռեեստրը վարող) կողմից տվյալները հարկային մարմնին տրամադրելու, ինչպես նաև պետական կառավարման մարմիններից և այլ կազմակերպություններից ստացված տեղեկատվության հիման վրա տեղեկատվական բազա ներառված տվյալներում փոփոխություններ կատարելու հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 31.07.14 թիվ 826-Ն, 20.09.18 թիվ 1044-Ն որոշումներ)

2. Տեղեկատվական բազա ձևավորելու և վարելու համար անհրաժեշտ տվյալները հարկային մարմնին են տրամադրում`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ` ոստիկանություն).

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանը (այսուհետ` գանձապետարան).

3) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը (այսուհետ` ծառայություն).

4) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը.

5) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գործող` իրավաբանական անձանց պետական գրանցումը և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումն իրականացնող պետական ռեգիստրը (այսուհետ` պետական ռեգիստր):

3. Պետական կառավարման մարմինները և մասնակիցների ռեեստրը վարողը տվյալները տրամադրում են էլեկտրոնային եղանակով, համապատասխան համակարգչային ցանցով, վեբ ծառայությունների միջոցով:

4. Պետական կառավարման մարմինները տվյալները տրամադրում են համապատասխան պետական կառավարման մարմնի և հարկային մարմնի միջև փոխհամաձայնեցված տեխնոլոգիական մեթոդներով` բացառությամբ սույն կարգի 16-րդ կետով սահմանված դեպքի: Սույն կետում նշված տեխնոլոգիական մեթոդները պետք է ապահովեն տեղեկատվական բազայի բնականոն և անխափան ձևավորումն ու վարումը:

5. Մասնակիցների ռեեստրը վարողը տվյալները տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարության հետ կնքած` մասնակիցների ռեեստր վարելու պայմանագրով սահմանված կարգով:

6. Ոստիկանությունը հարկային մարմնին է տրամադրում Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող և փախստականի կարգավիճակ ունեցող անձանց`

1) ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը, անձի մահվան դեպքում` մահվան օրը, ամիսը և տարեթիվը.

2) անձը հաստատող փաստաթղթի տեսակը (Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր, նույնականացման քարտ, կենսաչափական անձնագիր, մինչև 16 տարեկանների դեպքում` ծննդյան վկայական, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթ, փախստականի կարգավիճակ ունեցող անձի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ).

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը տվող մարմնի ծածկագիրը, տրման օրը, ամիսը, տարեթիվը, վավերականության ժամկետը.

4) անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, փաստաթղթի վավերականության ժամկետը.

5) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը.

6) սեռը.

7) հաշվառման վայրի հասցեն.

8) քաղաքացիությունը.

9) սույն կետի 1-8-րդ ենթակետերում նշված տվյալներում կատարված փոփոխությունները:

Սույն կետի 5-րդ ենթակետում նշված տվյալների փոփոխությունների դեպքում, հարկային մարմնին տրամադրվում են նաև անվավեր ճանաչված տվյալները` անձնավորված հաշվառման համակարգում ֆիզիկական անձանց նույնականացնելու և տեղեկատվական համակարգերում առկա (անվավեր և փոփոխված հանրային ծառայությունների համարանիշով կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասի տեղեկանքի համարով) տեղեկատվությունը միասնականացնելու նպատակով:

Սույն կետի 5-րդ ենթակետում նշված տվյալների փոփոխությունների դեպքում, ֆիզիկական անձի կուտակային բաղադրիչի մասնակցության կարգավիճակն անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում փոփոխված է համարվում` փոփոխված և անվավեր ճանաչված տվյալները Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից ստանալու օրվա դրությամբ` այդ պահին գործող օրենսդրությանը համապատասխան:

(6-րդ կետը փոփ. 19.09.19 թիվ 1240-Ն որոշում)

7. Սույն կարգի 6-րդ կետում նշված տվյալները (փոփոխությունները) բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական բազայից հարկային մարմնին տրամադրվում են հարցման հիման վրա:

8. Սույն կարգի 6-րդ կետի 9-րդ ենթակետով սահմանված տվյալների հիման վրա հարկային մարմինը փոփոխություններ է կատարում տեղեկատվական բազայում` փոփոխված (նոր) տվյալը անձի անհատական հաշիվ մուտքագրելու միջոցով:

9. Գանձապետարանը հարկային մարմնին է տրամադրում`

1) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` միասնական հաշվից կամուրջ հաշվին սոցիալական վճարի գումար մուտքագրվելու դեպքում`

ա. սոցիալական վճարը փոխանցած հարկ վճարողի ՀՎՀՀ-ն, անվանումը (ՀՎՀՀ չունեցող հարկ վճարող ֆիզիկական անձի դեպքում` հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, անունը, ազգանունը),

բ. գանձապետական համակարգում վճարման (գործառնության) նույնականացման եզակի համարը,

գ. վճարման օրը, ամիսը, տարեթիվը,

դ. վճարողի բանկային հաշվի համարը (բանկը, որի միջոցով կատարվել է վճարումը),

ե. վճարված գումարը,

զ. շահառուի կոդ (կոդը, որով որոշվում է վճարման հասցեատեր հարկային մարմինը).

2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե եկամտային հարկի գումար վճարելու դեպքում`

ա. եկամտային հարկը (շահութահարկը) վճարած հարկ վճարողի ՀՎՀՀ-ն, անվանումը (ՀՎՀՀ չունեցող հարկ վճարող ֆիզիկական անձի դեպքում` հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, անունը, ազգանունը),

բ. գանձապետական համակարգում վճարման (գործառնության) նույնականացման եզակի համարը,

գ. վճարման օրը, ամիսը, տարեթիվը,

դ. վճարողի բանկային հաշվի համարը (բանկը, որի միջոցով կատարվել է վճարումը),

ե. վճարված գումարը,

զ. բյուջե մուտք գործելու ամսաթիվը,

է. շահառուի կոդ (կոդը, որով որոշվում է վճարման հասցեատեր հարկային մարմինը):

ը. («ը» պարբերությունն ուժը կորցրել է 01.01.2015 թվականից` 31.07.14 թիվ 826-Ն որոշում)

3) հարկային մարմնի կողմից տրված վճարման հանձնարարականի հիման վրա սոցիալական վճար կատարած (կատարող) անձի համար (օգտին) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կուտակային հատկացում կատարելու դեպքում` մասնակիցների ռեեստր վարողին փաստացի փոխանցված կուտակային հատկացումների չափը (այդ թվում` սոցիալական վճարներից կատարվող կուտակային հատկացումների չափը` առանձնացված):

(9-րդ կետը փոփ. 31.07.14 թիվ 826-Ն, 11.08.16 թիվ 826-Ն, 20.09.18 թիվ 1044-Ն որոշումներ)

10. Գանձապետարանից ստացված տվյալներն ինքնաշխատ եղանակով մուտքագրվում են տեղեկատվական բազա: Մասնակիցների ռեեստր վարողին փաստացի փոխանցված կուտակային հատկացումների չափի մասին տվյալների հիման վրա` մասնակցի համար (օգտին) փոխանցված կուտակային հատկացումների վերաբերյալ տեղեկատվությունը մուտքագրվում է մասնակցի անհատական հաշիվ:

(10-րդ կետը փոփ. 31.07.14 թիվ 826-Ն որոշում)

11. Մասնակիցների ռեեստր վարողը հարկային մարմնին է տրամադրում «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված`

1) կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա սոցիալական վճար կատարելու պարտավորություն ստանձնած (կուտակային բաղադրիչին կամավորության սկզբունքով միացած) անձանց հետևյալ տվյալները`

ա. անունը, ազգանունը,

բ. հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը,

գ. անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը,

դ. ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը,

ե. դիմումը ներկայացնելու (կենսաթոշակային հաշիվը բացելու) օրը, ամիսը, տարեթիվը.

2) կուտակային կենսաթոշակն ստանալու դիմում ներկայացրած` տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած մասնակցի հետևյալ տվյալները`

ա. անունը, ազգանունը, հայրանունը,

բ. հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը,

գ. անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը,

դ. ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը,

ե. կուտակային կենսաթոշակն ստանալու դիմումը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը:

(11-րդ կետը փոփ. 31.07.14 թիվ 862-Ն որոշում)

12. Սույն կարգի 11-րդ կետի 1-ին ենթակետում նշված տեղեկատվությունն ստանալու դեպքում հարկային մարմինը ճշտում է տվյալ անձի համար «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` անհատական հաշիվ (այսուհետ` անհատական հաշիվ) բացած լինելու հանգամանքը և`

1) փոխում է անձի` կուտակային բաղադրիչի մասնակցության կարգավիճակը, եթե անձի համար բացվել է անհատական հաշիվ.

2) հարկային մարմնի սահմանած կարգով բացում է անհատական հաշիվ` տեղեկատվական բազա մուտքագրելով համապատասխան տվյալները, եթե անձի համար չի բացվել անհատական հաշիվ:

(12-րդ կետը փոփ. 31.07.14 թիվ 826-Ն, 20.09.18 թիվ 1044-Ն որոշումներ)

13. Սույն կարգի 11-րդ կետի 2-րդ ենթակետում նշված տեղեկատվությունն ստանալու դեպքում հարկային մարմինը փոփոխություններ է կատարում տեղեկատվական բազայում` կուտակային կենսաթոշակն ստանալու դիմումը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվն անձի անհատական հաշիվ մուտքագրելու միջոցով:

14. Ծառայությունն անհատ ձեռնարկատիրոջը և նոտարին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստ (այսուհետ` նպաստ) նշանակելուց հետո հարկային մարմնին է տրամադրում`

1) նպաստառուի հարկ վճարողի հաշվառման համարը, անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը.

2) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում).

3) ժամանակավոր անաշխատունակության օրացուցային ժամանակահատվածի սկիզբը և վերջը.

4) նպաստի տեսակը (ժամանակավոր անաշխատունակության նպաստի դեպքում` ժամանակավոր անաշխատունակության նպաստի տեսակը).

5) նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունված եկամտի չափը.

6) նպաստի չափը.

7) նպաստից հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափը.

8) նպաստը վճարելու օրը, ամիսը, տարեթիվը:

(14-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 346-Ն որոշում)

15. Ծառայության ներկայացրած տվյալները մուտքագրվում են անհատ ձեռնարկատիրոջ (նոտարի) անհատական հաշիվ:

16. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, անձին նոտարի պաշտոնում նշանակելու և նոտարի պաշտոնից ազատելու դեպքում, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «MULBERRY» համակարգի միջոցով հարկային մարմնին է տրամադրում`

1) նոտարի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում).

2) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը.

3) անձին նոտարի պաշտոնում նշանակելու և նոտարի պաշտոնից ազատելու օրը, ամիսը, տարեթիվը:

Նոտարի պաշտոնից ազատելու վերաբերյալ տեղեկատվությունն ստանալու դեպքում հարկային մարմինը փոփոխություններ է կատարում տեղեկատվական բազայում` պաշտոնից ազատելու օրը, ամիսը, տարեթիվն անձի անհատական հաշիվ մուտքագրելու միջոցով:

17. Սույն կարգի 16-րդ կետով սահմանված տեղեկատվությունը հարկային մարմինը մուտքագրում է նոտարի անհատական հաշիվ:

18. Պետական ռեգիստրը հարկային մարմնին է տրամադրում`

1) իրավաբանական անձի պետական գրանցման դեպքում` պետական գրանցման համարը, ՀՎՀՀ-ն, անվանումը, գործունեության ոլորտը, գործունեության վայրը, հեռախոսը, կոնտակտային անձի տվյալները (անունը, ազգանունը, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն), պետական գրանցման օրը, ամիսը, տարեթիվը, գործունեությունը դադարեցնելու պետական գրանցման օրը, ամիսը, տարեթիվը և պատճառը.

2) անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման դեպքում` պետական հաշվառման համարը, ՀՎՀՀ-ն, անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, գործունեության վայրի հասցեն, հեռախոսը, պետական հաշվառման օրը, ամիսը, տարեթիվը, գործունեությունը դադարեցնելու պետական հաշվառման օրը, ամիսը, տարեթիվը.

3) վերակազմակերպմամբ պայմանավորված իրավաբանական անձի պետական գրանցման դեպքում նաև`

ա. վերակազմակերպման հետևանքով առանձնացման եղանակով գրանցված իրավաբանական անձի դեպքում` այն իրավաբանական անձի ՀՎՀՀ-ն ու պետական գրանցման համարը, որից առանձնացել է նոր գրանցված իրավաբանական անձը,

բ. վերակազմակերպման հետևանքով բաժանման եղանակով գրանցված իրավաբանական անձի դեպքում` այն իրավաբանական անձի ՀՎՀՀ-ն ու պետական գրանցման համարը, որից բաժանվել է նոր գրանցված իրավաբանական անձը,

գ. վերակազմակերպման հետևանքով միաձուլման եղանակով գրանցված իրավաբանական անձի դեպքում` այն իրավաբանական անձերի ՀՎՀՀ-ներն ու պետական գրանցման համարները, որոնց միաձուլման հետևանքով ստեղծվել է նոր գրանցված իրավաբանական անձը.

4) վերակազմակերպմամբ պայմանավորված իրավաբանական անձի գործունեությունը դադարեցնելու դեպքում` իրավահաջորդի ՀՎՀՀ-ն ու պետական գրանցման համարը:

19. Անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ տեղեկատվությունն ստանալու դեպքում հարկային մարմինը փոփոխություններ է կատարում տեղեկատվական բազայում` գործունեությունը դադարեցնելու պետական հաշվառման օրը, ամիսը, տարեթիվն անձի անհատական հաշիվ մուտքագրելու միջոցով:

20. Գործատու հանդիսացող` իրավաբանական անձի լուծարվելու, վերակազմակերպման արդյունքում գործունեությունը դադարեցնելու, անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանվելու, նոտարի պաշտոնից ազատվելու, ինչպես նաև գործատու ֆիզիկական անձի մահվան վերաբերյալ տեղեկատվություն ստանալու դեպքում, եթե վարձու աշխատողների (պայմանագրային եկամուտ ստացողների) համար աշխատանքային (պայմանագրային) հարաբերությունների դադարեցման վերաբերյալ գրանցման հայտեր հարկային մարմին ներկայացված չեն, հարկային մարմինը աշխատանքային (պայմանագրային) հարաբերությունների դադարեցման վերաբերյալ փոփոխություններ է կատարում տեղեկատվական բազայում` պետական ռեգիստրի գրանցամատյանում վերոնշյալ դեպքերի գրառման օրը, ամիսը, տարեթիվն անձի անհատական հաշիվ մուտքագրելու միջոցով:

(2-րդ հավելվածը փոփ. 31.07.14 թիվ 826-Ն, 02.04.15 թիվ 346-Ն, 11.08.16 թիվ 826-Ն, 20.09.18 թիվ 1044-Ն, 19.09.19 թիվ 1240-Ն, 03.12.20 թիվ 1931-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ) որոշումներ)

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2012 թվականի դեկտեմբերի 20-ի
N 1676-Ն որոշման

 

ԿԱՐԳ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգը սահմանում է «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայից (այսուհետ` տեղեկատվական բազա) պետական մարմիններին և այլ կազմակերպությունների տրամադրվող տվյալները և տվյալները տրամադրելու կարգը:

(1-ին կետը փոփ. 31.07.14 թիվ 826-Ն, 20.09.18 թիվ 1044-Ն որոշումներ)

2. Հարկային մարմինը տվյալներ է տրամադրում`

1) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` մասնակիցների ռեեստրը վարողին (այսուհետ` մասնակիցների ռեեստրը վարող).

2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը (այսուհետ` ծառայություն).

3) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանին (այսուհետ` գանձապետարան).

3.1) Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը.

4) պետական այլ մարմինների և կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում:

(2-րդ կետը փոփ. 30.11.17 թիվ 1582-Ն որոշում)

3. Մասնակիցների ռեեստր վարողին և պետական մարմիններին տվյալները տրամադրվում են էլեկտրոնային եղանակով, համապատասխան համակարգչային ցանցով, վեբ ծառայությունների միջոցով:

4. Մասնակիցների ռեեստր վարողին տրամադրվող տվյալները սահմանվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ հրամանով, իսկ տվյալները տրամադրվում են մասնակիցների ռեեստրը վարողի և հարկային մարմնի միջև փոխհամաձայնեցված տեխնոլոգիական մեթոդներով:

Փոփոխությունների դեպքում` մասնակիցների ռեեստր վարողին են տրամադրվում նաև հանրային ծառայությունների համարանիշի կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարի փոփոխված և անվավեր ճանաչված տվյալները:

(4-րդ կետը փոփ. 20.09.18 թիվ 1044-Ն, 19.09.19 թիվ 1240-Ն որոշումներ)

i

5. Հարկային մարմինը ծառայությանն է տրամադրում`

1) հարկային մարմնում հարկային հաշվառման կանգնած`

ա. իրավաբանական անձի` պետական գրանցման համարը, ՀՎՀՀ-ն, անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, սեփականության ձևը` «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն, գործունեության ոլորտը, գործունեության վայրը, հեռախոսը, կոնտակտային անձի տվյալները (անունը, ազգանունը, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն), գործունեությունն սկսելու (պետական գրանցման) օրը, ամիսը, տարեթիվը, գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու և վերսկսելու օրը, ամիսը, տարեթիվը, լուծարվելու (գործունեությունը դադարեցնելու) պետական գրանցման օրը, ամիսը, տարեթիվը և պատճառը,

բ. անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի ՀՎՀՀ-ն, անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, սեռը, կուտակային բաղադրիչի մասնակցության կարգավիճակը (այդ թվում` մասնակիցների ռեեստրը վարողից ստացված տեղեկատվության հիման վրա), գործունեության վայրը, հեռախոսը, գործունեությունն սկսելու (պետական գրանցման) օրը, ամիսը, տարեթիվը, գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու և վերսկսելու օրը, ամիսը, տարեթիվը, գործունեությունը դադարեցնելու (պետական գրանցման) օրը, ամիսը, տարեթիվը և պատճառը,

գ. ինքնազբաղված անձի, «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված վարձու աշխատողի կամ պայմանագրային եկամուտ ստացողի` անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, սեռը, կուտակային բաղադրիչի մասնակցության կարգավիճակը (այդ թվում` մասնակիցների ռեեստրը վարողից ստացված տեղեկատվության հիման վրա).

2) հարկային մարմնում հարկային հաշվառման կանգնած իրավաբանական անձի վերակազմակերպմամբ պայմանավորված իրավաբանական անձի պետական գրանցման դեպքում նաև`

ա. վերակազմակերպման հետևանքով առանձնացման եղանակով գրանցված իրավաբանական անձի դեպքում` այն իրավաբանական անձի կազմակերպական-իրավական ձևը, սեփականության ձևը` «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն, ՀՎՀՀ-ն ու պետական գրանցման համարը, որից առանձնացել է նոր գրանցված իրավաբանական անձը,

բ. վերակազմակերպման հետևանքով բաժանման եղանակով գրանցված իրավաբանական անձի դեպքում` այն իրավաբանական անձի կազմակերպական-իրավական ձևը, սեփականության ձևը` «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն, ՀՎՀՀ-ն ու պետական գրանցման համարը, որից բաժանվել է նոր գրանցված իրավաբանական անձը,

գ. վերակազմակերպման հետևանքով միաձուլման եղանակով գրանցված իրավաբանական անձի դեպքում` այն իրավաբանական անձերի կազմակերպական-իրավական ձևերը, սեփականության ձևերը` «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն, ՀՎՀՀ-ներն ու պետական գրանցման համարները, որոնց միաձուլման հետևանքով ստեղծվել է նոր գրանցված իրավաբանական անձը.

3) հարկային մարմնում հարկային հաշվառման կանգնած իրավաբանական անձի վերակազմակերպմամբ պայմանավորված իրավաբանական անձի գործունեության դադարեցման դեպքում` նաև իրավահաջորդի կազմակերպական-իրավական ձևը, սեփականության ձևը` «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն, ՀՎՀՀ-ն ու պետական գրանցման համարը.

4) գործատուի կողմից իր հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձի համար գրանցման հայտ ներկայացվելու դեպքում`

ա. ֆիզիկական անձի` անունը, ազգանունը, հայրանունը (հայրանունը` առկայության դեպքում), ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, սեռը, քաղաքացիությունը, կուտակային բաղադրիչի մասնակցության կարգավիճակը (այդ թվում` մասնակիցների ռեեստրը վարողից ստացված տեղեկատվության հիման վրա), անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, բնակության վայրի հասցեն,

բ. վարձու աշխատողի դեպքում` աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու ամսաթիվը, պաշտոնը, պաշտոնի նշանակման և պաշտոնից ազատման ամսաթիվը, մասնագիտությունը, աշխատաժամանակի ռեժիմը (աշխատաժամանակի նորմալ տևողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ) և ոչ լրիվ աշխատաժամանակի դեպքում` շաբաթական տևողությունը, համատեղությամբ աշխատանքը, չվճարվող արձակուրդի, մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի սկիզբը և վերջը,

գ. քաղաքացիաիրավական պայմանագրի սկիզբը և ավարտը.

դ. հարկային մարմնում փաստաթղթի հաշվառման համարը (գրանցման հայտի ընդունման դեպքում ինքնաշխատ եղանակով համակարգի հատկացրած), գրանցման հայտը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը.

5) գործատուի կողմից իր հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձի համար անձնավորված (այդ թվում` ճշտված) հաշվարկ ներկայացնելու և հաշվարկը մարելու դեպքում`

ա. հարկային մարմնում էլեկտրոնային փաստաթղթի եզակի համարը (անձնավորված հաշվարկում անճշտությունների բացակայության դեպքում ինքնաշխատ եղանակով համակարգի ձևավորած համապատասխան էլեկտրոնային փաստաթղթին նույն եղանակով տրված), հաշվարկը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը, հաշվետու ամիսը և տարին,

բ. ֆիզիկական անձի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը,

գ. վարձու աշխատողին վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների չափը վարձու աշխատողի փաստացի աշխատած ժամերը, գործատուի (բացառությամբ պետական կառավարչական հիմնարկների, համայնքային կառավարչական հիմնարկների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և պետական ոչ առևտրային և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների) մոտ առկա թափուր աշխատատեղերի թվաքանակը,

դ. վարձու աշխատողին վճարված նպաստի տեսակը (ժամանակավոր անաշխատունակության նպաստի դեպքում` ժամանակավոր անաշխատունակության նպաստի տեսակը), չափը (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարի չափը` առանձնացված), ժամանակավոր անաշխատունակության օրացուցային ժամանակահատվածի (ժամանակահատվածների) սկիզբը և վերջը,

ե. աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից, նպաստից հաշվարկված եկամտային հարկի և կենսաթոշակային վճարի չափերը,

զ. աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից հաշվարկված սոցիալական վճարի չափը,

է. մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցված կուտակային հատկացումների չափը (այդ թվում` սոցիալական վճարներից կատարվող կուտակային հատկացումների չափը` առանձնացված),

ը. քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում վճարված եկամուտների չափը, դրանցից պահված եկամտային հարկի սոցիալական վճարի չափը, մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցված կուտակային հատկացումների չափը (այդ թվում` սոցիալական վճարներից կատարվող կուտակային հատկացումների չափը` առանձնացված),

թ. փոխհատուցման ենթակա` գործատուների կողմից նպաստի վճարման համար կատարված ծախսի չափը.

6) «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված վարձու աշխատողի կամ պայմանագրային եկամուտ ստացողի կողմից անձնավորված (այդ թվում` ճշտված) հաշվարկ ներկայացնելու և հաշվարկը մարելու դեպքում`

ա. հարկային մարմնում էլեկտրոնային փաստաթղթի եզակի համարը (անձնավորված հաշվարկում անճշտությունների բացակայության դեպքում ինքնաշխատ եղանակով համակարգի ձևավորած համապատասխան էլեկտրոնային փաստաթղթին նույն եղանակով տրված), հաշվարկը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը, հաշվետու տարին և ամիսը,

բ. ֆիզիկական անձի ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում), հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը,

գ. վարձու աշխատողին վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների չափը,

դ. վարձու աշխատողին վճարված նպաստի տեսակը (ժամանակավոր անաշխատունակության նպաստի դեպքում` ժամանակավոր անաշխատունակության նպաստի տեսակը), չափը, ժամանակավոր անաշխատունակության օրացուցային ժամանակահատվածի (ժամանակահատվածների) սկիզբը և վերջը,

ե. աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից, նպաստից հաշվարկված եկամտային հարկի չափը,

զ. աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից հաշվարկված սոցիալական վճարի չափը,

է. մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցված կուտակային հատկացումների չափը (այդ թվում` սոցիալական վճարներից կատարվող կուտակային հատկացումների չափը` առանձնացված),

ը. քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում վճարված եկամուտների չափը, դրանցից պահված եկամտային հարկի սոցիալական վճարի չափը, մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցված կուտակային հատկացումների չափը (այդ թվում` սոցիալական վճարներից կատարվող կուտակային հատկացումների չափը` առանձնացված),

թ. գործատուի ՀՎՀՀ-ն, անվանումը, աշխատանքային հարաբերություններն սկսելու օրը, ամիսը, տարեթիվը (քաղաքացիաիրավական պայմանագրի սկիզբը),

ժ. աշխատանքային հարաբերությունները հաշվետու ամսվա ընթացքում դադարելու դեպքում` դադարելու օրը, ամիսը, տարեթիվը,

ժա. հաշվարկը ներկայացնելու օրվա դրությամբ քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության ժամկետն ավարտված (պայմանագիրը լուծված, դադարած) լինելու դեպքում` ժամկետն ավարտվելու (պայմանագիրը լուծելու, դադարելու) օրը, ամիսը, տարեթիվը.

7) անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի կողմից անձնավորված (այդ թվում` ճշտված) հաշվարկ ներկայացնելու և հաշվարկը մարելու դեպքում`

ա. ՀՎՀՀ-ն, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, անունը, ազգանունը,

բ. հարկային մարմնում էլեկտրոնային փաստաթղթի եզակի համարը (անձնավորված հաշվարկում անճշտությունների բացակայության դեպքում ինքնաշխատ եղանակով համակարգի ձևավորած համապատասխան էլեկտրոնային փաստաթղթին նույն եղանակով տրված), հաշվարկը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը, հաշվետու տարին,

գ. շահութահարկի հարկման բազա համարվող եկամտի, դրանից հաշվարկված և վճարված շահութահարկի չափը,

դ. սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, դրանից հաշվարկված և վճարված սոցիալական վճարի չափը,

ե. մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցված կուտակային հատկացումների չափը (այդ թվում` սոցիալական վճարներից կատարվող կուտակային հատկացումների չափը` առանձնացված),

զ. անհատ ձեռնարկատիրոջը, նոտարին Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման 9-րդ հավելվածի 2-րդ կետով սահմանված դեպքում` ավել վճարված նպաստի չափը,

է. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` շրջանառության հարկի և արտոնագրային հարկի համակարգերում գործունեության տեսակների մասով օրենքով սահմանված կարգով վճարված շահութահարկի և սոցիալական վճարի գումարները.

8) ինքնազբաղված անձի կողմից հաշվարկ (այդ թվում` ճշտված) ներկայացնելու և հաշվարկը մարելու դեպքում`

ա. հաշվետու տարին,

բ. ինքնազբաղված անձի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, անունը, ազգանունը, ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում),

գ. որպես ինքնազբաղված` ստացված եկամտի (բացառությամբ հարկային գործակալի միջոցով հարկված եկամտի) չափը, դրանից հաշվարկված և վճարված եկամտային հարկի և սոցիալական վճարի չափը.

9) փոփոխությունների դեպքում` հանրային ծառայությունների համարանիշի կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարի փոփոխված և անվավեր ճանաչված տվյալները:

(5-րդ կետը փոփ. 05.09.13 թիվ 964-Ն, 06.02.14 թիվ 91-Ն, 31.07.14 թիվ 826-Ն, 02.04.15 թիվ 346-Ն, 31.03.16 թիվ 318-Ն, 30.11.17 թիվ 1582-Ն, 20.09.18 թիվ 1044-Ն, 19.09.19 թիվ 1240-Ն, 09.04.20 թիվ 515-Ն որոշումներ)

6. Հարկային մարմինը գանձապետարանին է տրամադրում`

1) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` կուտակային հատկացումները մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցելու հանձնարարականի շրջանակներում`

ա. սոցիալական վճարը փոխանցած հարկ վճարողի ՀՎՀՀ-ն (ֆիզիկական անձի դեպքում` հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, իսկ փոփոխությունների դեպքում` հանրային ծառայությունների համարանիշի կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարի փոփոխված և անվավեր ճանաչված տվյալները),

բ. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` կամուրջ հաշվեհամարը,

գ. փոխանցումն իրականացնող բանկի անվանումը,

դ. մասնակիցների ռեեստրը վարողի` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված հաշվեհամարը,

ե. մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցման ենթակա կուտակային հատկացման ընդհանուր գումարը,

զ. սոցիալական վճարներից կատարվող կուտակային հատկացումների գումարը,

է. գանձապետական համակարգում փոխանցման (գործառնության) նույնականացման եզակի համարը:

(6-րդ կետը փոփ. 31.07.14 թիվ 826-Ն, 11.08.16 թիվ 826-Ն, 20.09.18 թիվ 1044-Ն, 19.09.19 թիվ 1240-Ն որոշումներ)

i

6.1. Հարկային մարմինը Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանն է տրամադրում հետևյալ տեղեկատվությունը`

1) հարկային մարմնում հարկային հաշվառման կանգնած`

ա. գործատու իրավաբանական անձի` պետական գրանցման համարը, ՀՎՀՀ-ն, անվանումը, սեփականության ձևը, գործունեության տեսակը, գործունեության իրականացման վայրը` համաձայն «Վարչատարածքային բաժանման միավորների դասակարգչի» (մարզ/Երևան քաղաք, համայնք, բնակավայր/վարչական շրջան), հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն,

բ. գործատու անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, ՀՎՀՀ-ն, գործունեության տեսակը, գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը.

2) գործատուի կողմից իր հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձի համար անձնավորված (այդ թվում` ճշտված) հաշվարկ ներկայացնելու դեպքում`

ա. հաշվարկը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը, հաշվետու ամիսը և տարին,

բ. վարձու աշխատողների թիվը, փաստացի աշխատած ժամերի քանակը, ինչպես նաև հաշվարկված (վճարված) աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների (այդ թվում` պետական և համայնքային բյուջեներից) չափը` ըստ աշխատաժամանակի նորմալ տևողության, ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատող և համատեղությամբ աշխատող վարձու աշխատողների, ինչպես նաև` ըստ սեռի և տարիքային խմբերի (15-29, 30-62, 63 և ավելի): Ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատողների դեպքում` նաև շաբաթական տևողությունը,

գ. վարձու աշխատողներին վճարված նպաստի տեսակը (ժամանակավոր անաշխատունակության նպաստի դեպքում` ժամանակավոր անաշխատունակության նպաստի տեսակը), չափը (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարի չափը` առանձնացված),

դ. աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից, նպաստից հաշվարկված եկամտային հարկի չափը,

ե. աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից հաշվարկված սոցիալական վճարի չափը,

զ. քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում վճարված եկամուտների (այդ թվում` պետական և համայնքային բյուջեներից) չափը, դրանցից պահված եկամտային հարկի և սոցիալական վճարի չափը.

3) անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի կողմից անձնավորված (այդ թվում` ճշտված) հաշվարկ ներկայացնելու դեպքում`

ա. ՀՎՀՀ-ն, անունը, ազգանունը,

բ. հաշվարկը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը, հաշվետու տարին,

գ. շահութահարկի հարկման բազա համարվող եկամտի, դրանից հաշվարկված և վճարված շահութահարկի չափը,

դ. շահութահարկի հարկման բազա համարվող եկամտից հաշվարկված և վճարված սոցիալական վճարի չափը,

ե. անհատ ձեռնարկատիրոջը, նոտարին Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման N 9 հավելվածի 2-րդ կետով սահմանված դեպքում` ավելի վճարված նպաստի չափը,

զ. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` շրջանառության հարկի և արտոնագրային հարկի համակարգերում գործունեության տեսակների դեպքում` այդ գործունեությունն իրականացնելու ժամանակահատվածը (սկիզբը և վերջը) և այդ գործունեության տեսակների մասով օրենքով սահմանված կարգով վճարված շահութահարկի և սոցիալական վճարի գումարները:

(6.1-ին կետը լրաց. 30.11.17 թիվ 1582-Ն, փոփ. 20.09.18 թիվ 1044-Ն որոշումներ)

(3-րդ հավելվածը փոփ. 05.09.13 թիվ 964-Ն, 06.02.14 թիվ 91-Ն, 31.07.14 թիվ 826-Ն, 02.04.15 թիվ 346-Ն, 31.03.16 թիվ 318-Ն, 11.08.16 թիվ 826-Ն, 30.11.17 թիվ 1582-Ն, 20.09.18 թիվ 1044-Ն, 19.09.19 թիվ  1240-Ն, 09.04.20 թիվ 515-Ն որոշումներ)

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2012 թվականի դեկտեմբերի 20-ի
N 1676-Ն որոշման

 

ԿԱՐԳ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԻ ՔԱՂՎԱԾՔԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՍՔՈՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՈՒԲՅԵԿՏԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

(4-րդ հավելվածն ուժը կորցրել է 23.06.2018 թվականից` 01.06.18 թիվ 616-Ն որոշում)

 

pin
ՀՀ կառավարություն
20.12.2012
N 1676-Ն
Որոշում