Սեղմել Esc փակելու համար:
ԱՄԵՆԱՄՅԱ ԵՐԿԱՐԱՑՎԱԾ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԻՐԱՎՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՄԵՆԱՄՅԱ ԵՐԿԱՐԱՑՎԱԾ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ...

 

09.12.2017 -

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հոկտեմբերի 2005 թ.

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

11 օգոստոսի 2005 թվականի N 1599-Ն

 

i

ԱՄԵՆԱՄՅԱ ԵՐԿԱՐԱՑՎԱԾ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Որաշման վերնագիրը խմբ. 02.12.10 թիվ 1698-Ն որոշում)

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 160-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Սահմանել երկարացված` 25 աշխատանքային օր տևողությամբ` հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և 30 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում (բացառիկ դեպքերում` 35 աշխատանքային օր` հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և 42 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում) ամենամյա արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2005 թվականի հունիսի 21-ից հետո ծագող հարաբերությունների վրա:

(Որոշումը փոփ. 02.12.10 թիվ 1698-Ն որոշում)

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հոկտեմբերի 7
Երևան

 

 

i

Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի օգոստոսի 11-ի
N 1599-Ն որոշման

 

ՑԱՆԿ
ԵՐԿԱՐԱՑՎԱԾ` 25 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ` ՀՆԳՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՎԱ ԴԵՊՔՈՒՄ, ԵՎ 30 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ` ՎԵՑՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՎԱ ԴԵՊՔՈՒՄ (ԲԱՑԱՌԻԿ ԴԵՊՔԵՐՈՒՄ` 35 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ` ՀՆԳՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՎԱ ԴԵՊՔՈՒՄ, ԵՎ 42 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ` ՎԵՑՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՎԱ ԴԵՊՔՈՒՄ) ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ

 

NN
ը/կ

Կազմակերպությունները

Հնգօրյա աշխատան-
քային ռեժիմով աշխատող (աշխատան-
քային օր)

Վեցօրյա աշխատան-
քային ռեժիմով աշխատող (աշխատան-
քային օր)

Կազմակերպու-
թյուններում աշխատողների պաշտոնների անվանումները

1

2

3

4

5

1.

Ուսումնական հաստատություններ

25

30

ղեկավար, նրա տեղակալ, ստորաբաժանման ղեկավար

2.

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) հաստատություններ (մանկատներ), երեխաների բժշկասոցիալական վերականգնողական հաստատություններ, երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություններ, երեխաների սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ, երեխաների աջակցության կենտրոններ, երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոններ

25

30

ղեկավար, նրա տեղակալ, ստորաբաժանման ղեկավար

3.

Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ

35

42

մանկավարժական աշխատողներ (ուսուցիչ, ուսուցչի օգնական, հատուկ մանկավարժ, հոգեբան, սոցիալական մանկավարժ,
նախնական զինվորական
պատրաստության և անվտանգ կենսագործունեու-
թյան ուսուցիչ, դաստիարակ)

4.

Հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ

25

30

մանկավարժական աշխատողներ, հատուկ մանկավարժ (լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ, օլիգոֆրենոման-
կավարժ, էրգոթերապիստ), հոգեբան, սոցիալական մանկավարժ,
դաստիարակ, մեթոդիստ, սոցիալական աշխատող, երեխաների խնամքի աշխատող (դայակ)

5.

Նախադպրոցական ուսումնական հաստատություններ

25

30

նախադպրոցական դաստիարակության և ուսուցման անձնակազմ

6.

Բարձրագույն ուսումնական հաստատություններ, այդ թվում` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններ

35

42

գիտամանկավարժական, պրոֆեսորադասախոսական անձնակազմ (ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, դոցենտ, ավագ դասախոս, դասախոս, ասիստենտ)

7.

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) հաստատություններ (մանկատներ), երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություններ, երեխաների բժշկասոցիալական վերականգնողական հաստատություններ, երեխաների աջակցության կենտրոններ, երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոններ, երեխաների սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող` 18 տարին լրացած անձանց խնամք տրամադրող սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ

35

42

դաստիարակ, խմբակի դաստիարակ, հոգեբան, սոցիալական աշխատող, սոցիալական մանկավարժ, մեթոդիստ-համակարգող, հատուկ մանկավարժ (լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ, օլիգոֆրենոմանկավարժ), արատաբան, երեխաների խնամքի աշխատող (դայակ)

8.

Արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություններ

25

30

դասավանդող, մասնագետներ` ուսուցման մեթոդիկայի և դաստիարակչական աշխատանքների

9.

Նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ

35

42

մանկավարժական աշխատողներ (դասախոսներ և արտադրական ուսուցման վարպետներ)

10.

Հիգիենիկ անվտանգությունն ապահովող բաժիններ, բաժանմունքներ

25

30

բժիշկ-հիգիենիստ, միջին բժշկական անձնակազմ

11.

ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի սերոլոգիական, մանրէաբանական, կենսաքիմիական, մակաբուծաբանական, վիրուսաբանական, քիմիական, թունաբանական, ճառագայթաբանական, հատուկ վտանգավոր վարակների, էպիզոտոլոգիայի, էկտոմակաբուծաբանության և էնտեմոլոգիայի լաբորատորիաներ

25

30

լաբորատորիայի վարիչ, վարիչի տեղակալ, բժիշկ` մանրէաբան, մակաբուծաբան, վիրուսաբան, բժիշկ` լաբորանտ, քիմիկ, թունաբան, կենդանաբան, էկտոմակաբուծաբան, միջատաբան, կենդանաբանի օգնական, էկտոմակաբուծաբանի օգնական, լաբորանտ, սանիտար

12.

Համաճարակաբանական, մանրէաբանական, վիրուսաբանական կազմակերպություններ

25

30

բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժանձնակազմ` անկախ պաշտոնի անվանումից

13.

Ռենտգենյան, բժշկական ռադիոլոգիական (բոլոր պրոֆիլների) բաժիններ, բաժանմունքներ, կաբինետներ (բացառությամբ ուլտրաձայնի և մագնիսական դաշտի ազդեցության ներքո աշխատողների)

35

42

բժիշկ, բժիշկ-ֆիզիկոս, ճարտարագետ, բուժքույր, ռենտգեն-տեխնիկ, ռենտգեն-լաբորանտ, սանիտար, հավաքարար

14.

Մաշկավեներաբանական հիվանդանոցներ, բաժանմունքներ, կաբինետներ

25

30

բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժանձնակազմ` անկախ պաշտոնի անվանումից

15.

Տուբերկուլյոզային և հակատուբերկուլյոզային հիվանդանոցներ, դիսպանսերներ, կաբինետներ, առողջարաններ

35

42

բժիշկ, բուժքույր, միջին բժշկական անձնակազմ, կրտսեր բուժանձնակազմ` անկախ պաշտոնի անվանումից

16.

Հոգեբուժական, հոգենևրոլոգիական բաժանմունքներ, կաբինետներ

35

42

բժիշկ, բուժքույր, միջին բժշկական անձնակազմ, կրտսեր բուժանձնակազմ` անկախ պաշտոնի անվանումից

17.

Բարիովիրահատարաններ

25

30

բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժանձնակազմ` անկախ պաշտոնի անվանումից

18.

Դատաբժշկական փորձագիտական կազմակերպություններ

25

30

դատաբժշկական փորձագետ` անկախ պաշտոնի անվանումից, միջին և կրտսեր բուժանձնակազմ` անկախ պաշտոնի անվանումից

19.

Ախտաբանաանատոմիական կազմակերպություններ, բաժանմունքներ, կաբինետներ

25

30

բժիշկ, միջին և կրտսեր բուժանձնակազմ` անկախ պաշտոնի անվանումից

20.

Ֆիզիոթերապևտիկ բաժանմունքներ, կաբինետներ

25

30

բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժանձնակազմ` անկախ պաշտոնի անվանումից

21.

Անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման, ինտենսիվ թերապիայի բաժանմունքներ, հիվանդասենյակներ

25

30

բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժանձնակազմ` անկախ պաշտոնի անվանումից

22.

Թարախային բարդությունների համար նախատեսված բաժանմունքներ

25

30

բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժանձնակազմ` անկախ պաշտոնի անվանումից

23.

Լաբորատորիաներ (բաժիններ, բաժանմունքներ, կլինիկական, սերոլոգիական, մանրէաբանական, կենսաքիմիական)

25

30

բժիշկ, բուժքույր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատող, միջին բժշկական անձնակազմ

24.

Քիմիաթերապևտիկ, լազերային, համակարգչային բաժանմունքներ

25

30

բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժանձնակազմ` անկախ պաշտոնի անվանումից

25.

Ստորգետնյա առողջապահական կազմակերպություններ, հանքաբուժարաններ, բաժանմունքներ, կաբինետներ

25

30

բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժանձնակազմ` անկախ պաշտոնի անվանումից

26.

Կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ախտահարումներ (անդամալուծություն, կաթված, խուլ-համրություն, տեսողական և խոսակցական ֆունկցիայի խանգարում) ունեցողների հիվանդանոցներ, բաժանմունքներ

25

30

բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժանձնակազմ` անկախ պաշտոնի անվանումից

27.

Հոգեկան և տարափոխիկ հիվանդների շտապ և անհետաձգելի բուժօգնություն ապահովող բրիգադներ

25

30

բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժանձնակազմ` անկախ պաշտոնի անվանումից, սանիտարի պարտականությամբ վարորդ

28.

Հոգեբուժական (հոգենյարդաբանական) բուժկանխարգելիչ կազմակերպություններ

25

30

բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժանձնակազմ` անկախ պաշտոնի անվանումից

29.

18 տարին լրացած` քրոնիկ հոգեկան հիվանդությամբ կամ խոր մտավոր հետամնացությամբ հաշմանդամություն ունեցող կամ ծերունական փսիխոզով կամ ծանր արտահայտված սկլերոզով անձանց բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ տիպի (մասնագիտացված) հաստատություններ, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար հատուկ (մասնագիտացված) հաստատություններ (մանկատներ)

35

42

բժիշկ, բուժքույր, միջին բժշկական անձնակազմ, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ (սանիտար, սպասուհի, դայակ)

30.

Հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների կանխարգելման կազմակերպություններ, բաժանմունքներ

25

30

բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժանձնակազմ` անկախ պաշտոնի անվանումից

31.

Սանիտարականխարգելիչ (ինֆեկցիոն օջախներն ախտահանող) կազմակերպություններ, բաժանմունքներ

25

30

բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժանձնակազմ` անկախ պաշտոնի անվանումից

32.

ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կազմակերպություններ, հիվանդանոցներ, բաժանմունքներ, լաբորատորիաներ

25

30

բժիշկ, բուժքույր, պացիենտների և խնամյալների հետ անմիջական շփում ունեցող աշխատող, հոգեբան, սոցիալական աշխատող

33.

Տարափոխիկ հիվանդությունների բաժանմունքներ, կաբինետներ

25

30

բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժանձնակազմ` անկախ պաշտոնի անվանումից

34.

Նարկոլոգիական կազմակերպություններ

25

30

բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժանձնակազմ` անկախ պաշտոնի անվանումից

35.

Գիտական և գիտատեխնիկական կազմակերպություններ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում և հանրապետության տարածքում գործող պետական գիտական կամ գիտատեխնիկական կազմակերպություններ

35

42

գիտական աշխատողներ (գիտական կազմակերպություններում, հիմնարկներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում, գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական, գիտամանկա-
վարժական, փորձատեխ-
նոլոգիական, նախագծակոնստրուկտորական, նախագծատեխնոլոգիական, հետախուզական աշխատանքներ կատարող անձինք)

(Հավելվածը խմբ. 16.11.17 թիվ 1450-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.08.2005
N 1599-Ն
Որոշում