Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅ ...

 

19.04.2020 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

29 մարտի 2019 թվականի N 292-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ղուլյանն ընդդեմ Հայաստանի» գործով (N 35443/13 գանգատ) 2019 թվականի հունվարի 24-ի վճռի պահանջները կատարելու նպատակով` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2019 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 3600 (երեք հազար վեց հարյուր) եվրոյին համարժեք դրամ` վճռով սահմանված արդարացի հատուցման համար:

i

2. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3 և 4 հավելվածներում, N 5 հավելվածի N 1 աղյուսակում, N 11 հավելվածի NN 11.10 և 11.52 աղյուսակներում և N 11.1 հավելվածի NN 11.1.10 և 11.1.66 աղյուսակներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

Հայաստանի Հանրապետության
 վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. ապրիլի 2
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2019 թվականի մարտի 29-ի
N 292-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

հազ. դրամ

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
Ծրագիր Միջոցառում Առաջին կիսամյակ Ինն ամիս Տարի
ՀՀ կառավարություն
1139 Ծրագրի անվանումը`
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (3600 եվրոյին համարժեք դրամ) (3600 եվրոյին համարժեք դրամ) (3600 եվրոյին համարժեք դրամ)
Ծրագրի նպատակը`
Պետական բյուջեում չկանխատեսված, ինչպես նաեւ բյուջետային երաշխիքների ապահովման ծախսերի ֆինանսավորման ապահովում
Վերջնական արդյունքի նկարագրությունը`
Պահուստային ֆոնդի կառավարման արդյունավետություն և թափանցիկություն
Ծրագրի միջոցառումներ
11001 Միջոցառման անվանումը`
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (3600 եվրոյին համարժեք դրամ) (3600 եվրոյին համարժեք դրամ) (3600 եվրոյին համարժեք դրամ)
Միջոցառման նկարագրությունը`
ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում
Միջոցառման տեսակը
Ծառայությունների մատուցում
ՀՀ արդարադատության նախարարություն
1093 Ծրագրի անվանումը
Դատական և հանրային պաշտպանություն 3600 եվրոյին համարժեք դրամ 3600 եվրոյին համարժեք դրամ 3600 եվրոյին համարժեք դրամ
Ծրագրի նպատակը
Իրավունքի պաշտպանության հասանելիության և օբյեկտիվության ապահովում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հանրային պաշտպանի ծառայությունների հասցեականության և դատական գործընթացներին աջակցության ապահովում
Ծրագրի միջոցառումներ
12009 Միջոցառման անվանումը`
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներին և որոշումներին համապատասխան`դրամական հատուցումների տրամադրում 3600 եվրոյին համարժեք դրամ 3600 եվրոյին համարժեք դրամ 3600 եվրոյին համարժեք դրամ
Միջոցառման նկարագրությունը`
Դիմումատուի խախտված իրավունքների համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի հատուցման գումարի վճարում
Միջոցառման տեսակը`
Տրանսֆերտների տրամադրման միջոցառումներ

(1-ին հավելվածը փոփ. 24.12.19 թիվ 1907-Ն որոշում)

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2019 թվականի մարտի 29-ի
N 292-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

հազ. դրամ

Գործառական դասիչը Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և միջոցառումները կատարող պետական մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
Բաժին Խումբ Դաս Ծրագիր Միջոցառում Առաջին կիսամյակ Ինն ամիս Տարի
ԸՆԴԱՄԵՆԸ
11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ (3600 եվրոյին համարժեք դրամ) (3600 եվրոյին համարժեք դրամ) (3600 եվրոյին համարժեք դրամ)
այդ թվում`
01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ (3600 եվրոյին համարժեք դրամ) (3600 եվրոյին համարժեք դրամ) (3600 եվրոյին համարժեք դրամ)
այդ թվում`
01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (3600 եվրոյին համարժեք դրամ) (3600 եվրոյին համարժեք դրամ) (3600 եվրոյին համարժեք դրամ)
այդ թվում`
ՀՀ կառավարություն
1139 11001 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (3600 եվրոյին համարժեք դրամ) (3600 եվրոյին համարժեք դրամ) (3600 եվրոյին համարժեք դրամ)
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ կառավարություն (3600 եվրոյին համարժեք դրամ) (3600 եվրոյին համարժեք դրամ) (3600 եվրոյին համարժեք դրամ)
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ (3600 եվրոյին համարժեք դրամ) (3600 եվրոյին համարժեք դրամ) (3600 եվրոյին համարժեք դրամ)
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (3600 եվրոյին համարժեք դրամ) (3600 եվրոյին համարժեք դրամ) (3600 եվրոյին համարժեք դրամ)
ԱՅԼ ԾԱԽՍԵՐ (3600 եվրոյին համարժեք դրամ) (3600 եվրոյին համարժեք դրամ) (3600 եվրոյին համարժեք դրամ)
Պահուստային միջոցներ (3600 եվրոյին համարժեք դրամ) (3600 եվրոյին համարժեք դրամ) (3600 եվրոյին համարժեք դրամ)
03 ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ 3600 եվրոյին համարժեք դրամ 3600 եվրոյին համարժեք դրամ 3600 եվրոյին համարժեք դրամ
այդ թվում`
03 Դատական գործունեություն և իրավական պաշտպանություն 3600 եվրոյին համարժեք դրամ 3600 եվրոյին համարժեք դրամ 3600 եվրոյին համարժեք դրամ
այդ թվում`
02 Իրավական պաշտպանություն 3600 եվրոյին համարժեք դրամ 3600 եվրոյին համարժեք դրամ 3600 եվրոյին համարժեք դրամ
այդ թվում`
ՀՀ արդարադատության նախարարություն
1093 12009 Դատական և հանրային պաշտպանություն 3600 եվրոյին համարժեք դրամ 3600 եվրոյին համարժեք դրամ 3600 եվրոյին համարժեք դրամ
այդ թվում`
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներին և որոշումներին համապատասխան`դրամական հատուցումների տրամադրում 3600 եվրոյին համարժեք դրամ 3600 եվրոյին համարժեք դրամ 3600 եվրոյին համարժեք դրամ
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ արդարադատության նախարարություն 3600 եվրոյին համարժեք դրամ 3600 եվրոյին համարժեք դրամ 3600 եվրոյին համարժեք դրամ
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 3600 եվրոյին համարժեք դրամ 3600 եվրոյին համարժեք դրամ 3600 եվրոյին համարժեք դրամ
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 3600 եվրոյին համարժեք դրամ 3600 եվրոյին համարժեք դրամ 3600 եվրոյին համարժեք դրամ
ԱՅԼ ԾԱԽՍԵՐ 3600 եվրոյին համարժեք դրամ 3600 եվրոյին համարժեք դրամ 3600 եվրոյին համարժեք դրամ
Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում 3600 եվրոյին համարժեք դրամ 3600 եվրոյին համարժեք դրամ 3600 եվրոյին համարժեք դրամ
- Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում 3600 եվրոյին համարժեք դրամ 3600 եվրոյին համարժեք դրամ 3600 եվրոյին համարժեք դրամ

(2-րդ հավելվածը փոփ. 24.12.19 թիվ 1907-Ն որոշում)

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2019 թվականի մարտի 29-ի
N 292-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.52 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ կառավարություն

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 

 

Ծրագրի դասիչը  Ծրագրի անվանումը
1139 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

 

Ծրագրի միջոցառումները

Ծրագրի դասիչը` 1139 Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
Միջոցառման դասիչը` 11001 Առաջին կիսամյակ Ինն ամիս Տարի
Միջոցառման անվանումը` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
Նկարագրությունը` ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման,պետական բյուջեում չկանխատեսված ելքերի,ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում
Միջոցառման տեսակը` Ծառայությունների մատուցում
Միջոցառումն իրականացնողի անվանումը ՀՀ կառավարություն
Արդյունքի չափորոշիչներ
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (3600 եվրոյին համարժեք դրամ) (3600 եվրոյին համարժեք դրամ) (3600 եվրոյին համարժեք դրամ)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.10 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ  արդարադատության նախարարություն

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը  Ծրագրի անվանումը
1093 Դատական և հանրային պաշտպանություն

 

Ծրագրի միջոցառումները

 

Ծրագրի դասիչը` 1093 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը` 12009 Առաջին կիսամյակ Ինն ամիս Տարի
Միջոցառման անվանումը` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներին և որոշումներին համապատասխան`դրամական հատուցումների տրամադրում
Նկարագրությունը` Դիմումատուի խախտված իրավունքների համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի հատուցման գումարի վճարում
Միջոցառման տեսակը` Տրանսֆերտների տրամադրման միջոցառումներ
Շահառուների ընտրության չափանիշները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներին համապա-տասխան`հատուցման ենթակա ֆիզիկական և իրավաբանական անձինք
Արդյունքի չափորոշիչներ
Շահառու անձանց թիվը 1 1 1
Վճարման հաճախականությունը միանվագ
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 3600 եվրոյին համարժեք դրամ 3600 եվրոյին համարժեք դրամ 3600 եվրոյին համարժեք դրամ

(3-րդ հավելվածը փոփ. 24.12.19 թիվ 1907-Ն որոշում)

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2019 թվականի մարտի 29-ի
N 292-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.1.66 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ կառավարություն

 

ՄԱՍ 1. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը  Ծրագրի անվանումը
1139 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

 

Ծրագրի միջոցառումները

 

Ծրագրի դասիչը` 1139 Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
Միջոցառման դասիչը` 11001 Առաջին կիսամյակ Ինն ամիս Տարի
Միջոցառման անվանումը` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
Նկարագրությունը` ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման,պետական բյուջեում չկանխատեսված ելքերի,ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում
Միջոցառման տեսակը` Ծառայությունների մատուցում
Միջոցառումն իրականացնողի անվանումը ՀՀ կառավարություն
Արդյունքի չափորոշիչներ
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (3600 եվրոյին համարժեք դրամ) (3600 եվրոյին համարժեք դրամ) (3600 եվրոյին համարժեք դրամ)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.1.10 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ արդարադատության նախարարություն

 

ՄԱՍ 1. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը  Ծրագրի անվանումը
1093 Դատական և հանրային պաշտպանություն

 

Ծրագրի միջոցառումները

 

Ծրագրի դասիչը` 1093 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը` 12009 Առաջին կիսամյակ Ինն ամիս Տարի
Միջոցառման անվանումը` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներին և որոշումներին համապատասխան`դրամական հատուցումների տրամադրում
Նկարագրությունը` Դիմումատուի խախտված իրավունքների համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի հատուցման գումարի վճարում
Միջոցառման տեսակը` Տրանսֆերտների տրամադրման միջոցառումներ
Շահառուների ընտրության չափանիշները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներին համապատասխան`հատուցման ենթակա ֆիզիկական և իրավաբանական անձինք
Արդյունքի չափորոշիչներ
Շահառու անձանց թիվը 1 1 1
Վճարման հաճախականությունը միանվագ
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 3600 եվրոյին համարժեք դրամ 3600 եվրոյին համարժեք դրամ 3600 եվրոյին համարժեք դրամ

(4-րդ հավելվածը փոփ. 24.12.19 թիվ 1907-Ն որոշում)

 

pin
ՀՀ կառավարություն
29.03.2019
N 292-Ն
Որոշում