Սեղմել Esc փակելու համար:
ԱԳՐՈՊԱՐԵՆԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ Ձ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱԳՐՈՊԱՐԵՆԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

1 նոյեմբերի 2001 թվականի N 45

 

16. ԱԳՐՈՊԱՐԵՆԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ ագրոպարենային ոլորտում կոոպերացիայի ձևավորման քաղաքականության հայեցակարգին (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` ելնելով ագրոպարենային ոլորտում կոոպերացիայի ձևավորման քաղաքականության հայեցակարգի դրույթներից, մինչև 2002 թվականի դեկտեմբերի 1-ը մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել ագրոպարենային ոլորտում կոոպերացիայի ձևավորման քաղաքականության ծրագիրը:

 

Ագրոպարենային ոլորտում կոոպերացիայի ձևավորման

քաղաքականության հայեցակարգ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

1. Կոոպերացիայի զարգացման նախադրյալներն ու անհրաժեշտությունը

2. Կոոպերացիայի կազմակերպական կառուցվածքը և ձևերը

3. Կոոպերացիայի հիմնական սկզբունքները

4. Ագրոպարենային ոլորտում կոոպերացման գործընթացի պետական

աջակցությունը

5. Ագրոպարենային ոլորտում կոոպերացիայի զարգացումից ակնկալվող

արդյունքները

 

Հայաստանի Հանրապետության

գյուղատնտեսության նախարարություն

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

 

Ագրոպարենային ոլորտում

կոոպերացիայի ձևավորման

քաղաքականության

 

Ագրոպարենային ոլորտում կոոպերացիայի ձևավորման

քաղաքականության հայեցակարգ

 

1. Կոոպերացիայի զարգացման նախադրյալները և անհրաժեշտությունը

 

Ագրոպարենային համակարգի ներկայիս առանձնահատկությունները և ծագած խնդիրները

 

. Ագրոպարենային համակարգը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության

տնտեսության վճռորոշ բնագավառներից մեկը: Համակարգում ստեղծվում է երկրի

ՀՆԱ-ի մինչև քառասուն տոկոսը, այդ թվում գյուղատնտեսությունում` երեսուն

տոկոսը և բնակչության պարենի պահանջարկի 60-65 տոկոսը բավարարվում է

տեղական արտադրության հաշվին: Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ

հանրապետությունում իրականացվող տնտեսական բարեփոխումներն առաջինը սկսվեցին

հենց ագրոպարենային համակարգի կենտրոնական օղակում` գյուղատնտեսությունում:

Հողի սեփականաշնորհման արդյունքում ներկայումս ձևավորվել են ավելի քան 330

հազար գյուղացիական տնտեսություններ: Մասնավոր հատվածը գերակայում է նաև

գյուղատնտեսությանը սպասարկող, գյուղմթերքների իրացման ու վերամշակման

բնագավառներում:

 

. Հանրապետության վարելահողերի ամբողջ ֆոնդը տեղաբաշխված է շուրջ 173 հազար

հողակտորների վրա: Հողի սեփականաշնորհման արդյունքում դրանք ավելի են

մասնատվել: Ներկայումս մեկ գյուղացիական տնտեսությանը բաժին է ընկնում

միջին հաշվով 1.4 հա գյուղատնտեսական հողատեսքեր, այդ թվում` 1.1 հա

վարելահողեր: եթե հաշվի առնենք գյուղացիական տնտեսությունների քանակը և

նրանցից յուրաքանչյուրին բաժին ընկնող 3 հողակտորը, ապա փաստորեն

երկրագործությունը վարվում է ավելի քան 1 միլիոն փոքր հողակտորների վրա:

Արդյունքում տնտեսություններն ունեն փոքր չափեր և ապրանքային

արտադրություն վարելիս շրջանառու միջոցների ձևավորման, սպասարկումների

կազմակերպման և գյուղմթերքների իրացման գործում հանդիպում են լուրջ

դժվարությունների:

 

. Գյուղացիական տնտեսությունների փոքր չափերն ու նրանց առանձնացվածությունը,

հողաբաժինների կտրտվածությունն ու փոքրությունը, հողի շուկայի դանդաղ

ձևավորումը, գյուղմթերքների արտադրության, վերամշակման և իրացման հետ

կապված դժվարությունները հնարավորություն չեն տալիս վարել արդյունավետ

գյուղատնտեսական արտադրություն: Ներկայումս Հայաստանի Հանրապետության

ագրոպարենային ոլորտում կուտակվել են մի շարք հիմնախնդիրներ: Դրանցից

էականներն են` - ցածր է արտադրության ինտենսիվացման մակարդակը և գյուղատնտեսական

տեխնիկայով ապահովվածության մակարդակը, տեխնիկայի պարկը վերջին

տասնամյակում համարյա չի համարվել, առկա տեխնիկան չի համապատասխանում

գյուղացիական տնտեսությունների պահանջներին, այն մաշված է ֆիզիկապես ու

բարոյապես, - բարձր է ձեռքի աշխատանքի տեսակարար կշիռը, - անբավարար է նյութատեխնիկական միջոցների մատակարարումների և

սպասարկումների իրականացումը, - հնարավոր չի լինում կիրառել համապատասխան ցանքաշրջանառություն և խախտվում

են գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման ագրոտեխնիկական կանոնները, - լուրջ խոչընդոտներ կան գյուղատնտեսական հումքի և մթերքների իրացման ու

վերամշակման բնագավառներում, - գրեթե միշտ զգացվում է շրջանառու միջոցների պակասը, - լուրջ խնդիրներ են ծառացել ոռոգման բնագավառում, մի կողմից` ոռոգման ջրի

վարձերի գանձման և մյուս կողմից` որպես դրա հետևանք, ոռոգման ջրի

կանոնավոր մատակարարման գործում, - հանրապետությունում առկա ընդհանուր ծանր սոցիալ-տնտեսական վիճակի պատճառով

երկրի ներքին շուկայում գյուղմթերքների իրացումը հանդիպում է խոչընդոտների,

իսկ արտահանման բնագավառում իրավիճակն ավելի բարդ է:

 

. Այսպիսով, հանրապետության գյուղատնտեսությունում դանդաղ է ընթանում

հողատեսքերի խոշորացման գործընթացը, գյուղացիներն աշխատում են մասնատված,

դժվարությամբ են ձևավորվում նրանց միավորող կառույցները, որը բացասաբար է

ազդում արդյունավետ ապրանքային արտադրություն կազմակերպելու վրա: Բացի այդ,

անորոշ է գյուղացիական տնտեսությունների ներկայիս իրավաբանական

կարգավիճակը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում բացակայում է նշված սուբյեկտների

կարգավիճակի բնութագիրը, և փաստորեն դրանք իրավաբանական անձինք չեն

համարվում` այստեղից բխող բոլոր իրավատնտեսական դժվարություններով:

Ստեղծված իրավիճակում ագրոպարենային ոլորտում կուտակված խնդիրների որոշակի լուծման գործում առաջնահերթ է դառնում հողատեսքերի խոշորացումը, այդ թվում` կոոպերացիայի ճանապարհով և դրա իրականացման համար նպաստավոր պայմանների ու մեխանիզմների ստեղծումը:

Հանրապետության ագրարային հատվածում վարվող պետական քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը դառնում է կամավորության հիմունքներով ու սկզբունքներով կոոպերացիայի ձևավորումը և դրան ուղղված աջակցության ապահովումը: . Ներկայումս հանրապետության ագրոպարենային համակարգում ստեղծված իրավիճակում

կոոպերացիայի զարգացմանը խոչընդոտող գործոնները հիմնականում հետևյալներն

են` - հանրապետության ագրարային հատվածում տիրող ընդհանուր բարդ իրավիճակը, - գյուղատնտեսության կոոպերացիայի ստեղծման և զարգացման հստակ ծրագրի

բացակայությունը և իրավական դաշտի անկատարությունը, - տնտեսավարման կոոպերացիոն ձևի առավելություններին գյուղմթերքներ

արտադրողների ոչ իրազեկ լինելը, - ագրոպարենային ոլորտում բիզնեսի վարման կոոպերատիվ կառավարման կուլտուրայի

և ավանդույթների բացակայությունը, - պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից

գյուղատնտեսության կոոպերացիայի ձևավորման ու զարգացման գործընթացին

համակարգված աջակցության ու խթանման բացակայությունը:

 

Ագրոպարենային ոլորտում կոոպերացիայի էությունը

 

Ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի «Կոոպերատիվ է համարվում քաղաքացիների և իրավաբանական անձանց անդամության վրա հիմնված ու իր անդամների գույքային փայավճարների միավորման միջոցով մասնակիցների նյութական և այլ կարիքների բավարարման նպատակով ստեղծված կամավոր միավորումը» (գլուխ 5, հոդվածներ 117-121):

Ագրոպարենային ոլորտում կոոպերացիան իրենից ներկայացնում է գյուղացիական տնտեսություն վարելու ավելի կատարյալ և արդյունավետ տարբերակ, որի դեպքում հնարավորություններ են ստեղծվում մանր ապրանքարտադրողների համար` պահպանելով իրենց ինքնուրույնությունը, միավորելու այնպիսի գործունեության տեսակներում, որտեղ արտադրության խոշոր ձևը զգալի առավելություններ ունի փոքրի նկատմամբ:

Կոոպերատիվը լրացնում է գյուղացիական տնտեսությունը` սպասարկելով այն: Նման կոոպերացիայի նպատակն է օգնել գյուղացիներին, համախմբել նրանց ուժերը, որի շնորհիվ փոքր տնտեսությունները միավորվելով կստանան տնտեսական ուժ և խոշոր տնտեսություններին հատուկ բոլոր առավելությունները:

Ագրոպարենային ոլորտում կոոպերատիվների ձևավորումը հնարավորություն կստեղծի համատեղ օգտագործելու արտադրության տեխնիկական միջոցները, արդյունավետ կերպով կազմակերպելու գյուղմթերքների իրացումն ու վերամշակումը, որի շնորհիվ կոոպերատիվի անդամները կստանան ինչպես տնտեսական մեծ օգուտ, այնպես էլ կձգտեն իրենց տնտեսությունը հասցնելու ավելի բարձր տեխնոլոգիական և տեխնիկական մակարդակի:

Հաշվի առնելով, որ հանրապետությունում առաջիկա տարիներին միջին և խոշոր չափերի կոոպերատիվների ձևավորման հետ մեկտեղ դեռևս երկար ժամանակ գերակշռող կլինեն ձեռքի աշխատանքի վրա հիմնված փոքր չափեր ունեցող ներկայիս գյուղացիական տնտեսությունները, պետության կողմից իրականացվող քաղաքականությունը պետք է նպաստի փոքր հողակտորների միավորմանը և արդյունավետ գյուղացիական ապրանքային տնտեսությունների ձևավորմանը:

Փոքր հողակտորների միավորումը (խոշորացումը) կարող է իրականացվել մի շարք ուղղություններով, այդ թվում` առուվաճառքի (հարևան հողամասերի ձեռք բերում), կոոպերացիա, հողամասերի փոխանակության: Խնդրին նպաստող քայլ կարող է հանդիսանալ նաև պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման այնպիսի սկզբունքների և մեխանիզմների կիրառումը, որոնք նպաստավոր դաշտ կստեղծեն հողամասերի խոշորացման համար:

Հեռանկարում, հանրապետության տնտեսության մյուս ճյուղերի վերականգնման ու զարգացման պայմաններում, հնարավոր կդառնան հողամասերի նկատմամբ տարբեր գործարքների հիման վրա սեփականության իրավունքի ինտենսիվ փոփոխումը և հողակտորների միաձուլումը, որոնց արդյունքում կձևավորվի հողի շուկան:

 

2. Կոոպերացիայի կազմակերպական կառուցվածքն ու ձևերը

 

Նկատի ունենալով, որ կոոպերացիան հանդիսանում է ժամանակակից շուկայական տնտեսավարման արդյունավետ ձևերից մեկը, հանրապետության տնտեսության ագրարային հատվածի տնտեսական վերափոխումների համակարգում կարևորագույն դեր պետք է հատկացնել տնտեսավարման կոոպերատիվ ձևին: Այն հնարավորություն կտա իր մեջ շաղկապել անհատական, կոլեկտիվ և հասարակական շահերը, տնտեսվարող սուբյեկտների համար պայմաններ ստեղծել ինքնուրույնության, գործարարության և նախաձեռնության դրսևորման ուղղությամբ:

Ագրոպարենային ոլորտում կոոպերացիան ունի իր էական առանձնահատկությունները` առաջին հերթին կապված իր անդամների մասնագիտական գործունեության հետ:

Ունենալով տնտեսական գործունեության ազատություն` գյուղացիական տնտեսությունները փաստորեն հանդիսանում են կոոպերատիվի կազմակերպական առաջնային միավորներ, և նրանք գործում են ինքնաֆինանսավորման ու ինքնակառավարման հիման վրա` որոշումներ կայացնելիս ելնում են բացառապես կոոպերատիվի անդամների շահերից: Գործունեության արդյունավետության բարձրացման և իրենց շահերի պաշտպանության համար, ինչպես ցույց է տալիս տարբեր երկրների փորձը, առաջնային կոոպերատիվները միավորվում են տարբեր միություններում (ասոցիացիաներում)` ստեղծելով կոոպերատիվների միություններ:

Կոոպերատիվները միավորվում են ճյուղային, տարածքային, ճյուղային-տարածքային և այլ սկզբունքներով:

Ագրոպարենային ոլորտում տնտեսվարող սուբյեկտների գործունեության շահութաբերության մակարդակի բարձրացման ձգտումը, տնտեսական դիրքի ամրապնդումը, կամ ուղղակի սնանկացման վտանգը որոշ կատեգորիայի ապրանքարտադրողների համար շարժիչ ուժ է հանդիսանում կոոպերացիոն գործընթացում ընդգրկվելու համար: Կախված նյութական ռեսուրսների և արտադրողական ուժերի միավորման աստիճանից ու բնույթի առանձնացնում են միավորումների (կոոպերատիվների) հետևյալ հիմնական ձևերը:

«Մասնակի կոոպերացիա» - այս դեպքում պահպանվում է կոոպերատիվի անդամ տնտեսվարող սուբյեկտների (ընկերությունների) տնտեսական ազատությունը` առանձնացնելով գործունեության առանձին տեսակներ կոոպերացման սկզբունքով համատեղ գործունեության համար: Կոոպերացիայի այս ձևը հիմնականում հանդիպում է անասնապահության բնագավառում անասնապահական շինությունների, արոտավայրերի, արտադրական կառույցների, տեխնիկայի և այլնի համատեղ օգտագործման տեսքով:

«Լրիվ կոոպերացիա» - ենթադրում է կոոպերատիվի անդամ տնտեսվարող սուբյեկտների միավորումը մեկ կազմակերպական կառույցի` կոոպերատիվի մեջ, որը կգործի որպես մեկ արտադրական միավոր, միավորված հողատարածքի, միջոցների համատեղ օգտագործման հիման վրա, միասնական հաշվապահական հաշվառումով:

Արտադրության միջոցները, գտնվելով համատեղ օգտագործման մեջ, այնուամենայնիվ շարունակում են մնալ անդամների սեփականությունը և կոոպերատիվից դուրս գալու դեպքում նրանք իրավունք ունեն դրանք հետ վերցնել:

«Հորիզոնական կոոպերացիա» - կոոպերատիվը կարող է կազմակերպվել մեկ համայնքի ներսում գործող ագրոպարենային ոլորտում զբաղված միևնույն կամ տարբեր արտադրատեսակներ (աշխատանքներ, ծառայություններ) արտադրող տնտեսվարող սուբյեկտների միավորմամբ:

«Ուղղաձիգ կոոպերացիա» - այս ենթադրում է մի քանի համայնքներում, վերը նշված կազմակերպական ձևերի հիման վրա ձևավորված կոոպերատիվների միավորումը տարածաշրջանային, մարզային և հանրապետական մասշտաբներով:

Կոոպերատիվները և դրանց հիման վրա ձևավորված ընկերությունները կարող են լինել` - միևնույն տեսակի գյուղատնտեսական մթերքների մասնագիտացված արտադրության

(հացահատիկ, բանջարեղեն, բոստանային մշակաբույսեր, այգեգործություն, կաթի,

մսի և այլն), - ճյուղային և ներճյուղային (բուսաբուծություն, անասնաբուծություն,

տեխսպասարկումների (ծառայություններ), - բազմատեսակ գյուղատնտեսական մթերքների համատեղ արտադրություն, - բազմաճյուղ` գյուղատնտեսական մթերքների արտադրություն ու մթերումներ, դրանց

վերամշակում և իրացում, սպասարկումներ և ծառայությունների մատուցում և

այլն:

 

Ագրոպարենային ոլորտում կոոպերացիայի կայացման փուլից հետո կկարևորվի նաև միջճյուղային կոոպերացիայի ձևավորումը, մասնավորապես գյուղատնտեսությունում սպասվող ռեսուրսներ և արտադրության միջոցներ արտադրող արդյունաբերական ճյուղերի և տնտեսության ոլորտների միջև:

 

Հանրապետության ագրոպարենային ոլորտում կոոպերացման գործընթացի

սխեմատիկ կառուցվածքը կունենա հետևյալ պատկերը

 

.___________________.

._________________|    Կոոպերացիա     |_________________.

|                 .___________________.                 |

._______________.             .___________.             .______________.

| Մասնագիտացում |             | Տեսակները |             |  Ինտեգրացիա  |

._______________.             .___________.             .______________.

._________________________.    .____________.            .______________.

|Մարզային և  միջմարզային  |    | Արտադրական |            |   Ուղղաձիգ   |

._________________________.    .____________.            .______________.

._________________________.    .____________.            .______________.

|   Համայնքային և         |    | Սպառողական |            | Հորիզոնական  |

|   միջհամայնքային        |    .____________.            .______________.

._________________________.                              .______________.

._________________________.                              |   Մասնակի    |

|Ճյուղային և  միջճյուղային|                              .______________.

._________________________.                              .______________.

._________________________.                              |     Լրիվ     |

|    Հանրապետական         |                              .______________.

._________________________.

 

3. Կոոպերացիայի հիմնական սկզբունքները

 

Հանրապետության ագրոպարենային ոլորտում կոոպերացիան, որպես շուկայական տնտեսավարման առաջավոր ձևերից մեկը, պետք է իր զարգացումը ստանա հետևյալ ընդհանուր սկզբունքների հիման վրա`

- անդամակցության և նրանից դուրս գալու կամավորություն,

- կանոնադրությամբ սահմանված անդամավճարների մուծում և փայաբաժնի

(գույքային, դրամական) ներդրում,

- ստացած եկամուտների բաշխում ըստ կատարված աշխատանքների ծավալների,

ներդրված փայաբաժինների (նույն համապատասխանությամբ վնասների բաժանում,

դրանց առկայության դեպքում):

 

4. Ագրոպարենային ոլորտում կոոպերացման գործընթացի

պետական աջակցությունը

 

Հանրապետության ագրոպարենային ոլորտում կոոպերացիայի զարգացման համար առաջին հերթին անհրաժեշտ է մշակել և իրականացնել կոոպերացիայի զարգացման հստակ պետական քաղաքականություն: Սակայն ներկայիս ֆինանսական ռեսուրսների սուղ պայմանները հնարավորություն չեն տալիս իրականացնելու պետական լուրջ հովանավորչական և խթանիչ ծրագրեր:

Հանրապետության ագրոպարենային ոլորտում կոոպերացման գործընթացի պետական աջակցությունը հիմնականում պետք է ուղղված լինի կոոպերատիվների արդյունավետ գործունեության համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը: Այդ առումով, պետական աջակցությունը պետք է իրականացվի հետևյալ հիմնական ուղղություններով`

- Ագրոպարենային ոլորտում կոոպերացիայի ձևավորման քաղաքականության

հայեցակարգի ընդունում և դրա հիման վրա ագրոպարենային ոլորտում

կոոպերացիայի ձևավորման աջակցության քաղաքականության ծրագրի մշակում

և ընդունում (ժամկետ` 2002 թ.),

- նշված ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի

վերլուծություն և համապատասխան գործառույթների իրականացում (ծրագրով

նախատեսված ժամանակացույցին համապատասխան),

- ագրոպարենային ոլորտում կոոպերացման գործընթացի ներդրումն ապահովող

իրավական դաշտի կատարելագործումը և օրենսդրական և ենթաօրենսդրական

ակտերի կիրարկման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը,

- կոոպերացման գործընթացի ձևավորման հետ կապված տարածքային կառավարման

և տեղական ինքնակառավարման մարմինների կազմակերպական և իրավական

գործունեության աջակցությունը,

- մատչելի ներդրումային վարկերի տրամադրման միջոցով կոոպերատիվների

նյութատեխնիկական բազայի և արտադրական ենթակառուցվածքների ստեղծումը

և կոոպերատիվների վարկավորման մեխանիզմների կատարելագործումը,

- ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գյուղատնտեսության աջակցության

հիմնադրամի ստեղծումը, որը մեծապես կնպաստի կոոպերացիայի զարգացմանը,

- ագրոպարենային ոլորտի հետ առնչվող վարկային, դրամաշնորհային ծրագրերի

որոշ բաղադրիչներ նպատակաուղղել կոոպերացման գործընթացին աջակցությանը,

օգտագործելով վարկավորման, տեխնիկական վերազինման, ռեսուրսների

մատակարարման և այլ մեխանիզմներ,

- կոոպերացման գործընթացում լիզինգի կիրառման համար նպաստավոր պայմանների

ստեղծումը,

- կոոպերացման սկզբունքների ուսուցման և վերապատրաստման համակարգի

զարգացումը, այս բնագավառում խորհրդատվական, տեղեկատվական

ծառայությունների մատուցումը, կոոպերացման գործընթացի էության, դրա

անհրաժեշտության վերաբերյալ բացատրական և ուսուցողական աշխատանքների

կազմակերպումը:

 

5. Ագրոպարենային ոլորտում կոոպերացիայի զարգացումից

ակնկալվող արդյունքները

 

Ագրոպարենային ոլորտում կոոպերացիայի ձևավորմանը նպաստող մեխանիզմների մշակման և ներդրման արդյունքում կհստակեցվի այդ բնագավառում վարվող պետական քաղաքականությունը ինչպես երկրի, այնպես էլ վարչատարածքային առումով, պարզորոշ կդառնան կառավարման մարմինների տարբեր օղակների անելիքները:

ՀՀ ագրոպարենային համակարգի կայունացման և զարգացման նպատակային ծրագրերում պետական մակարդակով կդրվեն կոոպերացիայի զարգացման հարցերը` որպես նոր արտադրական հարաբերությունների և հետևապես, արտադրողական ուժերի արդյունավետ զարգացման հիմք:

Կոոպերացիայի զարգացումը կնպաստի գյուղմթերքների արտադրողների սոցիալական վիճակի և տնտեսական ներուժի ամրացմանը, ապրանքայնության մակարդակի բարձրացմանը:

Գյուղացիական տնտեսությունների գործունեությունը տարբեր ձևի կոոպերատիվներում, միություններում հնարավորություն կտա մեղմելու ներկայումս նրանց առաջ ծառացած մի շարք խնդիրներ, մասնավորապես կլուծվեն.

- գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկումների և

մատակարարումների հարցերը,

- գյուղատնտեսական մթերքների վերամշակման խնդիրները,

- արտադրանքի իրացման և արտահանման հետ կապված դժվարությունները,

- արտադրության մասնագիտացման խորացման հարցերը,

- նոր տեխնոլոգիայի ներդրման, արտադրության վերազինման խնդիրները,

- մարկեթինգի հետ առնչվող հարցերը:

Կազմակերպվող կոոպերատիվները ձեռք կբերեն իրավաբանական անձի կարգավիճակ և համապատասխան իրավասություններ, ինչն իր հերթին կնպաստի բանկային կառույցներից վարկային միջոցների ներգրավման մատչելիությանը` գրավադրման խնդիրների լուծման և համատեղ աշխատանքի ու արտադրատնտեսական գործունեության պայմաններում արդյունավետության ապահովման միջոցով:

Կոոպերացման գործընթացը շոշափելիորեն կբարձրացնի գյուղական բնակչության զբաղվածության, ռեսուրսային ներուժի օգտագործման մակարդակները, կավելանան գյուղատնտեսական մթերքների և դրանց վերամշակումից ստացվող արտադրատեսակների ծավալները, որի արդյունքում կբարձրանա բնակչության կենսամակարդակը, կմեղմացվի պարենային անվտանգության հետ կապված խնդիրների լուծումը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.11.2001
N 45
Արձանագրային որոշում