Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՊՐԵԶԻԴԵՆՏԻ ՊՈՍՏ ՀԻՄՆԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՊՐԵԶԻԴԵՆՏԻ ՊՈՍՏ ՀԻՄՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ...

 

 

i

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՊՐԵԶԻԴԵՆՏԻ ՊՈՍՏ ՀԻՄՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունը, ի կատարումն Հայկական ԽՍՀ պրեզիդենտի պոստ հիմնելու վերաբերյալ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի արտահերթ տասներկուերորդ նստաշրջանի հանձնարարության, որոշում  է.

1. Ընդունել ի գիտություն, որ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունում մասնագետների ներգրավմամբ մշակվել են «Հայկական ԽՍՀ պրեզիդենտի պոստ հիմնելու և Հայկական ԽՍՀ սահմանադրության (հիմնական օրենքի) մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայկական ԽՍՀ պրեզիդենտի ընտրությունների մասին» օրինագծերը:

2. Նկատի ունենալով հարցի կարևորությունը, վերոհիշյալ օրենքների նախագծերը տասնօրյա ժամկետում հրապարակել հանրապետական մամուլում` ժողովրդական քննարկման համար: Օրենքների նախագծերը մամուլում հրապարակելուց հետո մեկամսյա ժամկետում ամփոփել ժողովրդական քննարկման ընթացքում արված առաջարկություններն ու դիտողությունները և լրամշակումից հետո դրանք ներկայացնել Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի քննարկմանը:

 

14 մայիսի 1990 թվականի:

 

 

pin
ՀՀ ԳԽ նախագահություն
14.05.1990
N 1847-XI
Որոշում