Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԾԱՌ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

3 մայիսի 2018 թվականի N 1145-Ա

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի թիվ 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշումը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ստոմատոլոգիական ծառայությունների մատուցման ուղեցույցը` համաձայն N 1 հավելվածի,

2) պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով ստոմատոլոգիական ծառայությունների տրամադրման վերաբերյալ իրազեկման թերթիկի ձևը` համաձայն N 2 հավելվածի,

3) պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ստոմատոլոգիական ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության ձևը` համաձայն N 3 հավելվածի:

2. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների ղեկավարներին`

1) ապահովել սույն հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված իրազեկման թերթիկի մեկ օրինակի կցումը մեծահասակի կամ երեխայի ստոմատոլոգիական քարտերին, իսկ մյուս օրինակի տրամադրումը` շահառուին,

2) սույն հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված ստոմատոլոգիական ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության ձևը, առնվազն թղթի A3 ձևաչափով, փակցնել բժշկական կազմակերպություններում` բնակչության համար տեսանելի վայրերում:

3. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

ապահովել սույն հրամանի առաքումը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններին:

 

ՀՀ առողջապահության

նախարարի պաշտոնակատար

Լ. Ալթունյան

 

 

i

Հավելված N 1
ՀՀ առողջապահության նախարարի
2018 թվականի մայիսի 3-ի
թիվ 1145-Ա հրամանի

 

ՈՒՂԵՑՈՒՅՑ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն ուղեցույցով սահմանվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով արտահիվանդանոցային ստոմատոլոգիական ծառայությունների կազմակերպման կարգը և պայմանները:

2. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ստոմատոլոգիական ծառայությունները մատուցելիս կազմակերպությունները առաջնորդվում են կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշմամբ, առողջապահության նախարարության և բժշկական կազմակերպության միջև կնքված «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին» պայմանագրով և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով:

3. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար ներկայացվում են ստորև նշված փաստաթղթերը, որոնց կրկնօրինակները փակցվում են ամբուլատոր քարտին.

1) պացիենտի անձը հաստատող փաստաթուղթ,

2) կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված խմբերից որևէ մեկին պատկանելիության փաստը հավաստող համապատասխան փաստաթուղթ:

4. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչությանը ցուցաբերվող ստոմատոլոգիական բժշկական օգնությունն ու սպասարկումը ներառում է`

1) վիրաբուժական ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում` բնակչության կողմից բժշկի ազատ ընտրության սկզբունքով` առանց տարածքային սահմանափակումների,

2) օրթոպեդիկ, թերապևտիկ ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում` տարածքային սկզբունքով, ըստ վարչական տարածքների` Երևան քաղաք և մարզեր կտրվածքով,

3) այն դեպքում, երբ մարզի տարածքում պետական պատվերի շրջանակներում չի մատուցվում սույն կետի 2-րդ ենթակետում նշված ծառայություններից որևէ մեկը, ապա շահառուներին ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկումը իրականացվում է բժշկի ազատ ընտրության սկզբունքով` առանց տարածքային սահմանափակումների:

 

II. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

5. Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով ստոմատոլոգիական ծառայությունները տրամադրվում են.

1) ատամի հեռացում` կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածով նախատեսված բոլոր շահառուներին,

2) պուլպիտ, պերիոդոնտիտ, կարիեսի բուժում, մասնակի կամ լրիվ շարժական թիթեղային պրոթեզ, պրոթեզավորման համար անհրաժեշտ ատամնաշապիկի պատրաստում, տեղադրում և պրոթեզի վերանորոգում (յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ)` ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներին, 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, մինչև 18 տարեկան սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված երեխաներին, զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց,

3) բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների բուժում` սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված մինչև 18 տարեկան երեխաներին, այդ թվում նախազորակոչային տարիքի անձանց:

6. Պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով ստոմատոլոգիական ծառայությունները տրամադրվում են` պուլպիտ, պերիոդոնտիտ, կարիեսի բուժում, մասնակի կամ լրիվ շարժական թիթեղային պրոթեզ, պրոթեզավորման համար անհրաժեշտ ատամնաշապիկի պատրաստում, տեղադրում և պրոթեզի վերանորոգում (յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ)` կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված բոլոր շահառուներին, բացառությամբ` սույն ուղեցույցի 5-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված շահառուների:

 

III. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ

 

7. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող ստոմատոլոգիական ծառայությունները ներառում են.

1) ատամի հեռացումը` ծնոտի տվյալ շրջանի ռենտգեն հետազոտություն, ատամի հեռացման համար անհրաժեշտ անզգայացում (տեսակը ընտրում է բժիշկը), ատամի հեռացում,

2) պուլպիտի բուժումը` ծնոտի տվյալ շրջանի ռենտգեն հետազոտություն, անզգայացում (տեսակը ընտրում է բժիշկը), արմատախողովակների մշակում, լեցավորում, ատամի պլոմբավորում,

3) պերիոդոնտիտի բուժումը` ըստ բժշկական ցուցումների ծնոտի տվյալ շրջանի ռենտգեն հետազոտություն և պերիոդոնտիտի բուժման համար անհրաժեշտ համալիր բժշկական միջոցառումների իրականացում,

4) մասնակի շարժական թիթեղային պրոթեզը` պրոթեզի պատրաստում` ըստ բժշկական ցուցումների ռենտգեն հետազոտությունով, չափսանյութի կիրառումով, անհատական գդալի պատրաստումով, բռնիչների (կլամերաներ) պատրաստումով, ըստ ցուցումների` մետաղական շապիկի պատրաստումով և տեղադրումով,

5) լրիվ շարժական թիթեղային պրոթեզը` պրոթեզի պատրաստումը` ըստ բժշկական ցուցումների ռենտգեն հետազոտությունով, չափանյութի կիրառումով, անհատական, գդալի պատրաստումով, կլամերաների պատրաստումով,

6) մինչև 18 տարեկան երեխաների բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների բուժումը` բերանի խոռոչի լորձաթաղանթի հակաբորբոքային բուժումը, այդ թվում հակավիրուսային, հակամանրէային, հակասնկային դեղերով բուժումը, վիտամինոթերապիան, տեղային բուժումը (կերատոպլաստիկ թերապիա, ողողումներ անտիսեպտիկներով, անզգայացնող նյութեր և այլն),

7) ատամնապրոթեզների վերանորոգումը և տեղադրումը` արհեստական ատամնաշարի ճաքերի վերացումը, կոտրված պրոթեզի վերականգնումը, արհեստական ատամի կոտրվածքների վերականգնումը, վնասված կլամերայի վերականգնումը, պրոթեզի վերաբազավորումը և այլն` տեղադրումով:

8. Սույն հավելվածի 7-րդ կետով նախատեսված ծառայությունները փոխհատուցվում են ավարտված դեպքի համար:

9. Սույն հավելվածի 7-րդ կետով նախատեսված ստոմատոլոգիական ծառայությունների մեջ ներառված են նաև բժշկի կոնսուլտացիայի, նյութերի, անզգայացման, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների (այդ թվում` ռենտգեն հետազոտությունը) և ներառված չեն բուժող բժշկի կողմից նշանակված տնային պայմաններում թերապևտիկ բուժումը (հակաբորբոքային, ներծծող դեղերի կիրառում և այլն):

 

IV. 12 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳ

 

10. «Երեխաների ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծառայություններ» ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսված ծառայությունները տրամադրվում են 12 տարեկան կամ 7-րդ դասարանում սովորող երեխաներին, յուրաքանչյուր երեխային` տարեկան մեկ անգամ:

11. Ծրագրի իրականացումը կազմակերպվում է հանրակրթական ուսումնական հաստատության, իսկ անհնարինության դեպքում` առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպության միջոցով:

12. Ծրագրի իրականացման վերաբերյալ նախապես տեղեկացվում է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարը, իսկ գյուղական համայնքներում` նաև բժշկական ամբուլատորիաների և բուժակ-մանկաբարձական կետերի պատասխանատուները, ովքեր մինչև ծրագրի իրականացումը կազմում են 12 տարեկան կամ 7-րդ դասարանում սովորող երեխաների ցուցակ:

13. Ծրագիրն իրականացվում է հանրակրթական ուսումնական հաստատություններում արտագնա մասնագիտական խմբի միջոցով` ծրագիրն իրականացնող բժշկական կազմակերպության տնօրենի կողմից հաստատված ժամանակացույցին համապատասխան:

14. Ծրագիրն իրականացվում է համապատասխան որակավորում և մասնագիտացում ունեցող բժիշկ-ստոմատոլոգի կողմից:

15. Ծրագրի իրականացման ընթացակարգը ներառում է.

1) երեխայի ստոմատոլոգիական կարգավիճակի գնահատումը,

2) ատամնաշարի մշակումը ֆտոր պարունակող մածուկով` բացառությամբ ֆլյուորոզ,

3) երեխայի բերանի խոռոչի հիգիենայի վերաբերյալ խորհրդատվության, ապահովումը (երեխայի օրինական ներկայացուցչին, երեխային),

4) ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման (թերապևտիկ կամ վիրաբուժական բուժում և այլն) կարիք ունեցող երեխաների ուղղորդումն ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն` երեխայի օրինական ներկայացուցչին (դպրոցական, առողջության առաջնային պահպանում իրականացնող բուժքույրերի կամ հեռախոսակապի միջոցով) տրամադրելով տեղեկատվություն պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայությունների մասին,

5) ստոմատոլոգիական քարտում տվյալների լրացումը և դրանց մուտքագրումն էլեկտրոնային առողջապահության համակարգում:

(1-ին հավելվածը խմբ. 20.02.19 թիվ 414-Ա հրաման)

 

i

Հավելված N 2
ՀՀ առողջապահության նախարարի
2018 թվականի մայիսի 3-ի
թիվ 1145-Ա հրամանի

 

Ձև

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿԻ

N___

 

☐ Իրազեկված եմ, որ, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման (այսուհետ` Որոշում), ընդգրկված եմ Որոշման N 1 հավելվածով հաստատված շահառուների ______________ խմբում, և ստոմատոլոգիական __________________________ ծառայությունները մատուցվում են համավճարի կիրառմամբ, որի դեպքում պետության մասնակցությունը կազմում է _____ ՀՀ դրամ, իսկ շահառուի կողմից վճարվող համավճարի չափը`______  ՀՀ դրամ:

☐ Տալիս եմ իմ համաձայնությունը մշակելու իմ ներկայացրած անձնական տվյալները` «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան:

 

Բժշկական կազմակերպության տնօրեն`
Պացիենտ (օրինական ներկայացուցիչ)` 

(Անուն, ազգանուն, ստորագրություն)

(Անուն, ազգանուն, ստորագրություն)

 

(օր, ամիս, տարի)

 

i

Հավելված N 3
ՀՀ առողջապահության նախարարի
2018 թվականի մայիսի 3-ի
թիվ 1145-Ա հրամանի

ԻՐՏԵԿ 05.06.18 թիվ 1388-Ա հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն սույն հրամանի 2-րդ հավելվածը պետք է շարդրվեր նոր խմբագրությամբ: ԻՐՏԵԿ-ի կողմից նոր խմբագրությամբ է շարադրվել 3-րդ հավելվածը, քանի որ սույն հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ստոմատոլոգիական ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության ձևը հաստատված է 3-րդ հավելվածով

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՈՒՄԲԸ Անվճար Համավճար
Ծառայություն Պետության կողմից ամբողջու-
թյամբ փոխհա-
տուցվող ծառայու-
թյունների գին
Ծառայություն Պետ. մասնակց.(65%) Պացիենտ(35%)
ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված` 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող անձինք (բացառությամբ մինչև 18 տարեկան երեխաների) ատամի հեռացում 2200 - - -
կարիեսի բուժում 3800
պուլպիտ 6200
պերիոդոնտիտ 7200
մասնակի շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 18200
լրիվ շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 18500
պրոթեզավորման համար անհրաժեշտ ատամնաշապիկի պատրաստում և տեղադրում (մեկ միավորի համար, երեք տարին մեկ անգամ) 5500
պրոթեզի վերանորոգում և տեղադրում (երեք տարին մեկ անգամ) 2100
ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված` 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող մինչև 18 տարեկան երեխաներ ատամի հեռացում 2200 - - -
կարիեսի բուժում 3800
պուլպիտ 6200
պերիոդոնտիտ 7200
մասնակի շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 18200
լրիվ շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 18500
պրոթեզավորման համար անհրաժեշտ ատամնաշապիկի պատրաստում և տեղադրում (մեկ միավորի համար, երեք տարին մեկ անգամ) 5500
պրոթեզի վերանորոգում և տեղադրում (երեք տարին մեկ անգամ) 2100
բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների բուժում 5200
1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք ատամի հեռացում 2200 - - -
կարիեսի բուժում 3800
պուլպիտ 6200
պերեոդոնտիտ 7200
մասնակի շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 18200
լրիվ շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 18500
պրոթեզավորման համար անհրաժեշտ ատամնաշապիկի պատրաստում և տեղադրում (մեկ միավորի համար, երեք տարին մեկ անգամ) 5500
պրոթեզի վերանորոգում և տեղադրում (երեք տարին մեկ անգամ) 2100
2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք ատամի հեռացում 2200 - - -
կարիեսի բուժում 2500 1300
պուլպիտ 4000 2200
պերիոդոնտիտ 4700 2500
մասնակի շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 11800 6400
լրիվ շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 12000 6500
պրոթեզավորման համար անհրաժեշտ ատամնաշապիկի պատրաստում և տեղադրում (մեկ միավորի համար, երեք տարին մեկ անգամ) 3600 1900
պրոթեզի վերանորոգում և տեղադրում (երեք տարին մեկ անգամ) 1350 750
3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք ատամի հեռացում 2200 -
կարիեսի բուժում 2500 1300
պուլպիտ 4000 2200
պերիոդոնտիտ 4700 2500
մասնակի շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 11800 6400
լրիվ շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 12000 6500
պրոթեզավորման համար անհրաժեշտ ատամնաշապիկի պատրաստում և տեղադրում (մեկ միավորի համար, երեք տարին մեկ անգամ) 3600 1900
պրոթեզի վերանորոգում և տեղադրում (երեք տարին մեկ անգամ) 1350 750
հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք ատամի հեռացում 2200  -
կարիեսի բուժում 2500 1300
պուլպիտ 4000 2200
պերիոդոնտիտ 4700 2500
մասնակի շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 11800 6400
լրիվ շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 12000 6500
պրոթեզավորման համար անհրաժեշտ ատամնաշապիկի պատրաստում և տեղադրում (մեկ միավորի համար, երեք տարին մեկ անգամ) 3600 1900
պրոթեզի վերանորոգում և տեղադրում (երեք տարին մեկ անգամ) 1350 750
վերարտադրության տարիքի կանայք` հղիության ծննդաբերության և հետծննդյան շրջանում ատամի հեռացում 2200  -  -  -
կարիեսի բուժում 2500 1300
պուլպիտ 4000 2200
պերիոդոնտիտ 4700 2500
մասնակի շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 11800 6400
լրիվ շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 12000 6500
պրոթեզավորման համար անհրաժեշտ ատամնաշապիկի պատրաստում և տեղադրում (մեկ միավորի համար, երեք տարին մեկ անգամ) 3600 1900
պրոթեզի վերանորոգում և տեղադրում (երեք տարին մեկ անգամ) 1350 750
մինչև 7 տարեկան երեխաներ ատամի հեռացում 2200 - - -
կարիեսի բուժում 3800
պուլպիտ 6200
պերիոդոնտիտ 7200
մասնակի շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 18200
լրիվ շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 18500
պրոթեզավորման համար անհրաժեշտ ատամնաշապիկի պատրաստում և տեղադրում (մեկ միավորի համար, երեք տարին մեկ անգամ) 5500
պրոթեզի վերանորոգում և տեղադրում (երեք տարին մեկ անգամ) 2100
բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների բուժում 5200
հաշմանդամություն ունեցող երեխաներ` մինչև 18 տարեկան ատամի հեռացում 2200 - - -
կարիեսի բուժում 3800
պուլպիտ 6200
պերիոդոնտիտ 7200
մասնակի շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 18200
լրիվ շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 18500
պրոթեզավորման համար անհրաժեշտ ատամնաշապիկի պատրաստում և տեղադրում (մեկ միավորի համար, երեք տարին մեկ անգամ) 5500
պրոթեզի վերանորոգում և տեղադրում (երեք տարին մեկ անգամ) 2100
բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների բուժում 5200
առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ` մինչև 18 տարեկան և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք` 18-23 տարեկան ատամի հեռացում 2200 - - -
կարիեսի բուժում 3800
պուլպիտ 6200
պերիոդոնտիտ 7200
մասնակի շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 18200
լրիվ շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 18500
պրոթեզավորման համար անհրաժեշտ ատամնաշապիկի պատրաստում և տեղադրում (մեկ միավորի համար, երեք տարին մեկ անգամ) 5500
պրոթեզի վերանորոգում և տեղադրում (երեք տարին մեկ անգամ) 2100
բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների բուժում 5200
հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքների երեխաներ` մինչև 18 տարեկան ատամի հեռացում 2200 - - -
կարիեսի բուժում 3800
պուլպիտ 6200
պերիոդոնտիտ 7200
մասնակի շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 18200
լրիվ շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 18500
պրոթեզավորման համար անհրաժեշտ ատամնաշապիկի պատրաստում և տեղադրում (մեկ միավորի համար, երեք տարին մեկ անգամ) 5500
պրոթեզի վերանորոգում և տեղադրում (երեք տարին մեկ անգամ) 2100
բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների բուժում 5200
բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ ատամի հեռացում 2200  -  -  -
կարիեսի բուժում 3800
պուլպիտ 6200
պերիոդոնտիտ 7200
մասնակի շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 18200
լրիվ շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 18500
պրոթեզավորման համար անհրաժեշտ ատամնաշապիկի պատրաստում և տեղադրում (մեկ միավորի համար, երեք տարին մեկ անգամ) 5500
պրոթեզի վերանորոգում և տեղադրում (երեք տարին մեկ անգամ) 2100
բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների բուժում 5200
մինչև 18 տարեկան` դիսպանսեր հսկողության տակ գտնվող երեխաներ ատամի հեռացում 2200 - -
կարիեսի բուժում 3800
պուլպիտ 6200
պերիոդոնտիտ 7200
մասնակի շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 18200
լրիվ շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 18500
պրոթեզավորման համար անհրաժեշտ ատամնաշապիկի պատրաստում և տեղադրում (մեկ միավորի համար, երեք տարին մեկ անգամ) 5500
պրոթեզի վերանորոգում և տեղադրում (երեք տարին մեկ անգամ) 2100
բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների բուժում 5200
միածնող երեխաներ` մինչև 18 տարեկան ատամի հեռացում 2200 - - -
կարիեսի բուժում 3800
պուլպիտ 6200
պերիոդոնտիտ 7200
մասնակի շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 18200
լրիվ շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 18500
պրոթեզավորման համար անհրաժեշտ ատամնաշապիկի պատրաստում և տեղադրում (մեկ միավորի համար, երեք տարին մեկ անգամ) 5500
պրոթեզի վերանորոգում և տեղադրում (երեք տարին մեկ անգամ) 2100
բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների բուժում 5200
14-15 տարեկան արական սեռի անձինք ատամի հեռացում 2200 - - -
կարիեսի բուժում 3800
պուլպիտ 6200
պերիոդոնտիտ 7200
մասնակի շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 18200
լրիվ շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 18500
պրոթեզավորման համար անհրաժեշտ ատամնաշապիկի պատրաստում և տեղադրում (մեկ միավորի համար, երեք տարին մեկ անգամ) 5500
պրոթեզի վերանորոգում և տեղադրում (երեք տարին մեկ անգամ) 2100
բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների բուժում 5200
նախազորակոչային տարիքի անձանց ատամի հեռացում 2200 - - -
կարիեսի բուժում 3800
պուլպիտ 6200
պերիոդոնտիտ 7200
մասնակի շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 18200
լրիվ շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 18500
պրոթեզավորման համար անհրաժեշտ ատամնաշապիկի պատրաստում և տեղադրում (մեկ միավորի համար, երեք տարին մեկ անգամ) 5500
պրոթեզի վերանորոգում և տեղադրում (երեք տարին մեկ անգամ) 2100
բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների բուժում 5200
զորակոչային տարիքի անձինք ատամի հեռացում 2200 - - -
կարիեսի բուժում 3800
պուլպիտ 6200
պերիոդոնտիտ 7200
մասնակի շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 18200
լրիվ շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 18500
պրոթեզավորման համար անհրաժեշտ ատամնաշապիկի պատրաստում և տեղադրում (մեկ միավորի համար, երեք տարին մեկ անգամ) 5500
պրոթեզի վերանորոգում և տեղադրում (երեք տարին մեկ անգամ) 2100
65 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց ատամի հեռացում 2200  -  -
կարիեսի բուժում 2500 1300
պուլպիտ 4000 2200
պերիոդոնտիտ 4700 2500
մասնակի շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 11800 6400
լրիվ շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 12000 6500
պրոթեզավորման համար անհրաժեշտ ատամնաշապիկի պատրաստում և տեղադրում (մեկ միավորի համար, երեք տարին մեկ անգամ) 3600 1900
պրոթեզի վերանորոգում և տեղադրում (երեք տարին մեկ անգամ) 1350 750
Զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքների անդամներ (բացառությամբ մինչև 18 տարեկան երեխաների), Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականու-
թյունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ (բացառությամբ մինչև 18 տարեկան երեխաների), երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ
ատամի հեռացում 2200  -
կարիեսի բուժում 2500 1300
պուլպիտ 4000 2200
պերիոդոնտիտ 4700 2500
մասնակի շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 11800 6400
լրիվ շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 12000 6500
պրոթեզավորման համար անհրաժեշտ ատամնաշապիկի պատրաստում և տեղադրում (մեկ միավորի համար, երեք տարին մեկ անգամ) 3600 1900
պրոթեզի վերանորոգում և տեղադրում (երեք տարին մեկ անգամ) 1350 750
Զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց ընտանիքի մինչև 18 տարեկան երեխաներ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտակա-
նությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքի մինչև 18 տարեկան երեխաներ
ատամի հեռացում 2200 - - -
կարիեսի բուժում 3800
պուլպիտ 6200
պերիոդոնտիտ 7200
մասնակի շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 18200
լրիվ շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 18500
պրոթեզավորման համար անհրաժեշտ ատամնաշապիկի պատրաստում և տեղադրում (մեկ միավորի համար, երեք տարին մեկ անգամ) 5500
պրոթեզի վերանորոգում և տեղադրում (երեք տարին մեկ անգամ) 2100
բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների բուժում 5200
Փրկարարական ծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ (բացառությամբ մինչև 18 տարեկան երեխաների), կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատված փրկարարական ծառայողներ, հաշմանդամ դարձած փրկարարական ծառայողներ, ծառայության ընթացքում զոհված (մահացած) փրկարարական ծառայողների ընտանիքների անդամներ (բացառությամբ մինչև 18 տարեկան երեխաների) ատամի հեռացում 2200
կարիեսի բուժում 2500 1300
պուլպիտ 4000 2200
պերիոդոնտիտ 4700 2500
մասնակի շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 11800 6400
լրիվ շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 12000 6500
պրոթեզավորման համար անհրաժեշտ ատամնաշապիկի պատրաստում և տեղադրում (մեկ միավորի համար, երեք տարին մեկ անգամ) 3600 1900
պրոթեզի վերանորոգում և տեղադրում (երեք տարին մեկ անգամ) 1350 750
Փրկարարական ծառայողների ընտանիքների մինչև 18 տարեկան երեխաներ, ծառայության ընթացքում զոհված (մահացած) փրկարարական ծառայողների ընտանիք մինչև 18 տարեկան երեխաներ ատամի հեռացում 2200 - - -
կարիեսի բուժում 3800
պուլպիտ 6200
պերիոդոնտիտ 7200
մասնակի շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 18200
լրիվ շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 18500
պրոթեզավորման համար անհրաժեշտ ատամնաշապիկի պատրաստում և տեղադրում (մեկ միավորի համար, երեք տարին մեկ անգամ) 5500
պրոթեզի վերանորոգում և տեղադրում (երեք տարին մեկ անգամ) 2100
բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների բուժում 5200
Ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ (բացառությամբ մինչև 18 տարեկան երեխաների) ատամի հեռացում 2200
կարիեսի բուժում 2500 1300
պուլպիտ 4000 2200
պերիոդոնտիտ 4700 2500
մասնակի շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 11800 6400
լրիվ շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 12000 6500
պրոթեզավորման համար անհրաժեշտ ատամնաշապիկի պատրաստում և տեղադրում (մեկ միավորի համար, երեք տարին մեկ անգամ) 3600 1900
պրոթեզի վերանորոգում և տեղադրում (երեք տարին մեկ անգամ) 1350 750
Ձերբակալված, կալանավորված և ազատազրկման դատապարտված մինչև 18 տարեկան երեխաներ ատամի հեռացում 2200 - - -
կարիեսի բուժում 3800
պուլպիտ 6200
պերիոդոնտիտ 7200
մասնակի շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 18200
լրիվ շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 18500
պրոթեզավորման համար անհրաժեշտ ատամնաշապիկի պատրաստում և տեղադրում (մեկ միավորի համար, երեք տարին մեկ անգամ) 5500
պրոթեզի վերանորոգում և տեղադրում (երեք տարին մեկ անգամ) 2100
բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների բուժում 5200
Ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք (բացառությամբ մինչև 18 տարեկան երեխաների) ատամի հեռացում 2200 - - -
կարիեսի բուժում 2500 1300
պուլպիտ 4000 2200
պերիոդոնտիտ 4700 2500
մասնակի շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 11800 6400
լրիվ շարժական թիթեղյա պրոթեզ(երեք տարին մեկ անգամ) 12000 6500
պրոթեզավորման համար անհրաժեշտ ատամնաշապիկի պատրաստում և տեղադրում (մեկ միավորի համար, երեք տարին մեկ անգամ) 3600 1900
պրոթեզի վերանորոգում և տեղադրում (երեք տարին մեկ անգամ) 1350 750
Մանկատներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող մինչև 18 տարեկան երեխաներ ատամի հեռացում 2200 - - -
կարիեսի բուժում 3800
պուլպիտ 6200
պերիոդոնտիտ 7200
մասնակի շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 18200
լրիվ շարժական թիթեղյա պրոթեզ(երեք տարին մեկ անգամ) 18500
պրոթեզավորման համար անհրաժեշտ ատամնաշապիկի պատրաստում և տեղադրում (մեկ միավորի համար, երեք տարին մեկ անգամ) 5500
պրոթեզի վերանորոգում և տեղադրում (երեք տարին մեկ անգամ) 2100
բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների բուժում 5200
Բռնադատվածներ ատամի հեռացում 2200 - - -
կարիեսի բուժում 2500 1300
պուլպիտ 4000 2200
պերիոդոնտիտ 4700 2500
մասնակի շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 11800 6400
լրիվ շարժական թիթեղյա պրոթեզ(երեք տարին մեկ անգամ) 12000 6500
պրոթեզավորման համար անհրաժեշտ ատամնաշապիկի պատրաստում և տեղադրում (մեկ միավորի համար, երեք տարին մեկ անգամ) 3600 1900
պրոթեզի վերանորոգում և տեղադրում (երեք տարին մեկ անգամ) 1350 750
Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ ատամի հեռացում 2200 - - -
կարիեսի բուժում 2500 1300
պուլպիտ 4000 2200
պերիոդոնտիտ 4700 2500
մասնակի շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 11800 6400
լրիվ շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 12000 6500
պրոթեզավորման համար անհրաժեշտ ատամնաշապիկի պատրաստում և տեղադրում (մեկ միավորի համար, երեք տարին մեկ անգամ) 3600 1900
պրոթեզի վերանորոգում և տեղադրում (երեք տարին մեկ անգամ) 1350 750
Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք (բացառությամբ մինչև 18 տարեկան երեխաների) ատամի հեռացում 2200 - - -
կարիեսի բուժում 2500 1300
պուլպիտ 4000 2200
պերիոդոնտիտ 4700 2500
մասնակի շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 11800 6400
լրիվ շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 12000 6500
պրոթեզավորման համար անհրաժեշտ ատամնաշապիկի պատրաստում և տեղադրում (մեկ միավորի համար, երեք տարին մեկ անգամ) 3600 1900
պրոթեզի վերանորոգում և տեղադրում (երեք տարին մեկ անգամ) 1350 750
Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված մինչև 18 տարեկան երեխաներ ատամի հեռացում 2200 - - -
կարիեսի բուժում 3800
պուլպիտ 6200
պերիոդոնտիտ 7200
մասնակի շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 18200
լրիվ շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 18500
պրոթեզավորման համար անհրաժեշտ ատամնաշապիկի պատրաստում և տեղադրում (մեկ միավորի համար, երեք տարին մեկ անգամ) 5500
պրոթեզի վերանորոգում և տեղադրում (երեք տարին մեկ անգամ) 2100
բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների բուժում 5200
Ապաստան հայցողներն ու նրանց ընտանիքների անդամները (բացառությամբ մինչև 18 տարեկան երեխաների) ատամի հեռացում 2200 - - -
կարիեսի բուժում 2500 1300
պուլպիտ 4000 2200
պերիոդոնտիտ 4700 2500
մասնակի շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 11800 6400
լրիվ շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 12000 6500
պրոթեզավորման համար անհրաժեշտ ատամնաշապիկի պատրաստում և տեղադրում (մեկ միավորի համար, երեք տարին մեկ անգամ) 3600 1900
պրոթեզի վերանորոգում և տեղադրում (երեք տարին մեկ անգամ) 1350 750
Ապաստան հայցողների ընտանիքի մինչև 18 տարեկան երեխաներ ատամի հեռացում 2200 - - -
կարիեսի բուժում 3800
պուլպիտ 6200
պերիոդոնտիտ 7200
մասնակի շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 18200
լրիվ շարժական թիթեղյա պրոթեզ (երեք տարին մեկ անգամ) 18500
պրոթեզավորման համար անհրաժեշտ ատամնաշապիկի պատրաստում և տեղադրում (մեկ միավորի համար, երեք տարին մեկ անգամ) 5500
պրոթեզի վերանորոգում և տեղադրում (երեք տարին մեկ անգամ) 2100
բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների բուժում 5200

 

(3-րդ հավելվածը փոփ. 05.06.18 թիվ 1388-Ա, խմբ. 20.02.19 թիվ 414-Ա հրամաններ)

 

pin
Առողջապահության նախարարություն
03.05.2018
N 1145-Ա
Հրաման