Սեղմել Esc փակելու համար:
ՆԱԽԱՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՔԱՂՑԱԾ ՎԻՃԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՆԱԽԱՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՔԱՂՑԱԾ ՎԻՃԱԿԻ ՌԵԺԻՄՆԵՐԻ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

4 մարտի 2019 թվականի N 07-Ն

 

ՆԱԽԱՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՔԱՂՑԱԾ ՎԻՃԱԿԻ ՌԵԺԻՄՆԵՐԻ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.3 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել` «Նախավիրահատական շրջանում քաղցած վիճակի ռեժիմների գործելակարգ»-ը` համաձայն հավելվածի:

 

 

Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարար

Ա. Թորոսյան

 

 

Հավելված
Առողջապահության նախարարի
4 մարտի 2019 թ.
N 07-Ն հրամանի

 

ՆԱԽԱՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՔԱՂՑԱԾ ՎԻՃԱԿԻ ՌԵԺԻՄՆԵՐԻ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

Ընդհանուր դրույթներ

Ստամոքսի պարունակության նույնիսկ 30-40 մլ ծավալի դեպքում թոքային ասպիրացիան հղի է լուրջ բարդություններով, նույնիսկ հնարավոր է մահացու ելք: Թոքային ասպիրացիային նպաստող գործոններից են` անզգայացման ոչ բավարար խորությունը, հղիությունը, ճարպակալումը, դժվարացած շնչառությունը, անհետաձգելի վիրահատական միջամտության բնույթը, լիքը ստամոքսը և ստամոքսաղիքային ուղու խախտված շարժունակությունը: Այս բարդության հաճախականությունը, ըստ տարբեր հեղինակների, կազմում է 1 դեպք` 2.000-3.000 անզգայացումների կտրվածքով: Ասպիրացիայի հավանականությունը շուրջ չորս անգամ բարձր է անհետաձգելի վիրահատական միջամտության դեպքերում:

Մինչ անզգայացում կատարելը, նախավիրահատական փուլում քաղցած լինելու (ՆՔ) նպատակն է նվազեցնել ստամոքսի պարունակության ծավալը և, հետևաբար, թոքային ասպիրացիայի վտանգը: ՆՔ-ի ժամանակահատվածը պայմանավորված է ստամոքսաղիքային ուղու շարժունակությամբ, սննդի/հեղուկների ծավալով և տեսակով: Հարկ է հիշել, որ ՆՔ-ի դեպքում թոքային ասպիրացիան կանխարգելման համալիր միջոցառումներից միայն մեկն է: Անեսթեզիոլոգը պետք է մանրամասն վերլուծի առկա ռիսկի գործոնները և տարբեր կանխարգելիչ միջոցառումների հավանական արդյունավետությունը տվյալ պացիենտին առավել անվտանգ անզգայացում կատարելու նպատակով: Պլանային վիրահատության հետաձգումը լիքը ստամոքսի պատճառով` պետք է առաջին հերթին պացիենտի անվտանգության հիմնախնդիրը նկատի ունենալով լինի, զուգահեռ հավասարակշռելով ասպիրացիայի վտանգը և վիրահատական միջամտության չկայանալու հետ նույնականացված վնասները:

 

Գործելակարգի պացիենտի մոդել

Սույն գործելակարգի պացիենտի մոդելն են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների բաժանմունքներում գտնվող տարբեր ծագումնաբանությամբ և ծանրության աստիճանի մեծահասակ պացիենտները (Աղյուսակ 1):

 

Աղյուսակ 1

 

Արտահիվանդանոցային թոքաբորբով մեծահասակ պացիենտի մոդել

 

Մոդելի պարտադիր բաղադրիչ Բաղադրիչի նկարագրությունը
Նոզոլոգիական ձևը  
Տարիքային կարգավիճակ Մեծահասակներ
Հիվանդության աստիճանը Ցանկացած
Հիվանդության փուլը Ցանկացած
Բարդությունները Անկախ բարդություններից
Կոդը ըստ ՀՄԴ-10   -
Բուժօգնության
ցուցաբերման պայմանները
Հիվանդանոցային

 

Հապավումներ

ՆՔ - նախավիրահատական քաղցած վիճակ

ՀԹԱ - հարվիրահատական թոքային ասպիրացիա

 

1. Սահմանումներ

1.1. Տվյալ գործելակարգի շրջանակներում նախավիրահատական քաղցած վիճակ (ՆՔ) տերմինը (preoperative fasting) սահմանվում է իբրև նշանակված ժամանակահատված, երբ անզգայացման պայմաններում վիրահատական միջամտությունների թեկնածու պացիենտներին չի թույլատրվում ընդունել հեղուկներ կամ սնունդ:

1.2. Տվյալ գործելակարգի շրջանակներում հարվիրահատական թոքային ասպիրացիա (ՀԹԱ) տերմինը նշանակում է ստամոքսի պարունակության ասպիրացիա` անզգայացման մեկնարկից հետո, վիրահատության ընթացքում կամ անմիջապես վաղ հետվիրահատական շրջանում:

1.3. Տվյալ գործելակարգի շրջանակներում հեղուկների կամ մաքուր հեղուկների (clear liquids) տակ հասկացվում են` ջուրը, առանց պտղամսի մրգահյութերը, գազավորված ըմպելիքները, սննդարար ըմպելիքները, թեյը և սուրճը:

 

2. Նախավիրահատական զննում

2.1. Մանրամասն հավաքագրել կենսակերպի և հիվանդության պատմություն, կատարել համապատասխան օբյեկտիվ (ֆիզիկական) զննություն` ներառյալ ստորև նշված պարտադիր դրույթները.

2.1.1. տարիք, սեռ

2.1.2. վիրահատական միջամտության տեսակ

2.1.3. դժվար շնչուղիների հավանականություն

2.1.4. ստամոքս-կերակրափողային ռեֆլյուքս հիվանդության առկայություն

2.1.5. պիլորիկ ստենոզ

2.1.6. դիսֆագիա

2.1.7. շաքարային դիաբետ

2.1.8. բերանով մշտական ընդունվող դեղորայք:

2.2. Պացիենտին տեղեկատվություն տրամադրել ՆՔ-ի նպատակի և պահանջների վերաբերյալ:

2.3. Կրկնակի ստուգել ՆՔ-ի պահանջները պացիենտի կողմից կատարելու փաստը` անմիջապես վիրահատական միջամտությունից առաջ:

2.4. ՆՔ-ի պահանջների խախտման դեպքում` վերլուծել վիրահատական միջամտության հետաձգման կամ իրականացման հարցերը` քննարկելով հավանական ՀԹԱ-ի ռիսկերը և վիրահատական միջամտության օգուտները:

 

3. Հեղուկների և սննդի ՆՔ-ի ռեժիմները

3.1. Ընդհանուր անզգայացում, տեղային անզգայացում կամ հարվիրահատական միջամտության սեդացիա պահանջող պլանային վիրահատական միջամտությունների դեպքում. մաքուր հեղուկներ կարելի է ընդունել մինչև վիրահատությանը նախորդող վերջին 2 ժամը:

3.2. Ուշադրություն` ալկոհոլը չի պատկանում մաքուր հեղուկների շարքին և նրա օգտագործումն արգելվում է:

3.3. Ընդհանուր անզգայացում, տեղային անզգայացում կամ հարվիրահատական միջամտության սեդացիա պահանջող պլանային միջամտությունների դեպքում կրծքի կաթով կարելի է սնուցել մինչ վիրահատությանը նախորդող վերջին 4 ժամը:

3.4. Ընդհանուր անզգայացում, տեղային անզգայացում կամ հարվիրահատական միջամտության սեդացիա պահանջող պլանային միջամտությունների դեպքում կրծքի կաթի արհեստական փոխարինիչներով կարելի է սնուցել մինչև վիրահատությանը նախորդող վերջին 6 ժամը:

3.5. Ընդհանուր անզգայացում, տեղային անզգայացում կամ հարվիրահատական միջամտության սեդացիա պահանջող պլանային միջամտությունների դեպքում թեթև սնունդ կարելի է ընդունել մինչև վիրահատությանը նախորդող վերջին 6 ժամը:

3.6. Պինդ սննդի որոշ տեսակների (յուղոտ կամ տապակած ճաշատեսակներ, միս և այլն) ընդունման դեպքում կարող է պահանջվել ՆՔ-ի ժամանակահատվածի երկարացում մինչև 8 ժամ:

3.7. Հարկերակրափողային ճողվածքներով, ախալազիայով և կերակրափողի օբստրուկտիվ ուռուցքներով պացիենտների դեպքերում կարող է պահանջվել ≥24ժ տևողությամբ ՆՔ:

3.8. Վիրահատությունից մեկ ժամ առաջ տրվող պերօրալ պրեմեդիկացիան էականորեն չի ազդում ստամոքսի ծավալի վրա և չի ավելացնում ասպիրացիայի վտանգը:

 

4. Դեղամիջոցային միջամտություններ

4.1. Ստամոքսաղիքային ուղու դեղամիջոցային խթանիչները (ՍԴԽ) պլանային կարգով պետք է կիրառվեն միայն ՀԹԱ-ի բարձր ռիսկի խմբի պացիենտների շրջանում:

4.2. ՍԴԽ-ի առաջին ընտրության դեղամիջոցը` մետոկլոպրամիդն է:

4.3. Ստամոքսահյութի արտազատումն ընկճող դեղորայքը` H2 ընկալիչների անտագոնիստները կամ պրոտոնային պոմպի ինհիբիտորները պլանային կարգով պետք է կիրառվեն միայն ՀԹԱ-ի բարձր ռիսկի խմբի պացիենտների շրջանում:

4.4. Անտացիդները պլանային կարգով պետք է կիրառվեն միայն ՀԹԱ-ի բարձր ռիսկի խմբի պացիենտների շրջանում:

4.5. Հակափսխումային դեղամիջոցները պլանային կարգով պետք է կիրառվեն միայն ՀԹԱ-ի բարձր ռիսկի խմբի պացիենտների շրջանում:

4.6. Հակախոլիներգիկ դեղամիջոցները ՀԹԱ-ի կանխարգելման նպատակով չեն կիրառվում:

4.7. Հղի պացիենտները վիրահատական միջամտության համար պետք է ստանան ռանիտիդին 150 մգ (կամ` ֆամոտիդին 20 մգ) նախորդ օրը երեկոյան և վիրահատական միջամտությունից երկու ժամ առաջ:

4.8. Ծննդաբերության ընթացքում բարձր ռիսկի խմբի ծննդկաններին պետք է տրվի ռանիտիդին, ֆամոտիդին կամ պանտոպրազոլ յուրաքանչյուր 8 ժամը մեկ:

 

5. Բժշկական ծառայությունների հիմնական և լրացուցիչ ցանկեր

5.1. Ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների պահանջներ

 

Հիմնական ցանկ

 

Ծած-
կագիր
Անվանում Տրամադրման
հաճախականություն
Միջին քանակ Ստորա-
բաժանում
Մասնագետ Կատարման
ժամկետներ
  Էլեկտրասրտագրություն     1     1 Անզգայացման բաժանմունք Անզգայացման կամ վիրաբուժական բաժանմունքի բուժքույր 1 օրը
  Զարկերակային ճնշման չափում 1 1 Անզգայացման բաժանմունք Անզգայացման կամ վիրաբուժական բաժանմունքի բուժքույր 1-ին օրը
  Սրտի կծկումների հաճախականության չափում 1 1 Անզգայացման բաժանմունք Անզգայացման կամ վիրաբուժական բաժանմունքի բուժքույր 1-ին օրը
  Պուլս
օքսիմետրիա
1 1 Անզգայացման բաժանմունք Անզգայացման կամ վիրաբուժական բաժանմունքի բուժքույր 1-ին օրը
  Անզգայացման մասնագետի խորհրդատվություն 1 1 Անզգայացման բաժանմունք Անզգայացման կամ վիրաբուժական բաժանմունքի բուժքույր 1-ին օրը

 

5.2. Ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների պահանջներ

 

Լրացուցիչ ցանկ

 

Ծած-
կագիր
Անվանում Տրամադրման
հաճախականություն
Միջին քանակ Ստորա-
բաժանում
Մասնագետ Կատարման
ժամկետներ
  Նեղ մասնագետի խորհրդատվություն     1     0.5 Այլ բաժանմունքներ Ցանկացած նեղ մասնագետ 1-ին օրը

 

 

6. Դեղերի հիմնական և լրացուցիչ ցանկեր

6.1. Դեղորայքային բուժման պահանջներ

 

Հիմնական ցանկ

 

ԴԹԽ ԱԹՔԴ ՄՈԱ Նշանակման
հաճախականություն
ԿՈԴ ՀԿԴ Մասնագետ Կատարման
ժամկետներ

 

 

6.2. Դեղորայքային բուժման պահանջներ

 

Լրացուցիչ ցանկ

 

ԴԹԽ ԱԹՔ ՄՈԱ Նշանակման
հաճախականություն
ԿՈԴ ՀԿԴ Մասնագետ Կատարման
ժամկետներ
Պրոտոնային պոմպի արգելակիչներ A02BC01 Օմեպրազոլ  0.25  20.0 մգ 60.0 մգ Անզգայացման կամ վիրաբուժական բաժանմունքի բուժքույր 1-ին օր
Պրոտոնային պոմպի արգելակիչներ A02BC02 Պանտոպրազոլ 0.25 40.0 մգ 120.0 մգ Անզգայացման կամ վիրաբուժական բաժանմունքի բուժքույր 1-ին օր
H2 հիստամինի ընկալիչների անտա-
գոնիստներ
A02BA03 Ֆամոտիդին 0.25 20 մգ 20 մգ Անզգայացման կամ վիրաբուժական բաժանմունքի բուժքույր 1-ին օր
H2 հիստամինի ընկալիչների անտա-
գոնիստներ
A02BA03 Ռանիտիդին 0.25 150 մգ 300 մգ Անզգայացման կամ վիրաբուժական բաժանմունքի բուժքույր 1-ին օր
Դոֆամինային ընկալիչների կենտրոնական արգելակիչներ A03FA01 Մետոկլոպրամիդ 0.25 40.0 մգ 40.0 մգ Անզգայացման կամ վիրաբուժական բաժանմունքի բուժքույր 1-ին օր

 

Գործելակարգի մշակման հիմքը

Սույն գործելակարգը մշակվել է Հայաստանի անեսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների միության անդամների կողմից` հետևյալ արդի գրականության տվյալների հիման վրա:

 

- Practice Guidelines for Preoperative Fasting and the Use of Pharmacologic Agents to Reduce the Risk of Pulmonary Aspiration: Application to Healthy Patients Undergoing Elective Procedures: An Updated Report by the American Society of Anesthesiologists Task Force on Preoperative Fasting and the Use of Pharmacologic Agents to Reduce the Risk of Pulmonary Aspiration* Anesthesiology 3 2017, Vol.126, 376-393.

- Oxford Handbook of Anaesthesia, 4th Edition. Edited by Keith G. Allman and Iain H. Wilson. New York, Oxford University Press, 2016. Pages: 1266.

- Nason KS. Acute Intraoperative Pulmonary Aspiration. Thoracic surgery clinics. 2015;25(3):301-307. doi:10.1016/j.thorsurg.2015.04.011.

 

 

 

pin
Առողջապահության նախարարություն
04.03.2019
N 07-Ն
Հրաման