ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
14 մարտի 2019 թվականի N 10-Ն
i
ԹՈՔԵՐԻ ՔՐՈՆԻԿԱԿԱՆ ՕԲՍՏՐՈՒԿՏԻՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՆԶԳԱՅԱՑՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.3 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել` «Թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության դեպքում ընդհանուր անզգայացման կատարման գործելակարգ»-ը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար |
Ա. Թորոսյան |
Հավելված
Առողջապահության նախարարի
14 մարտի 2019 թ.
N 10-Ն հրամանի
ԹՈՔԵՐԻ ՔՐՈՆԻԿԱԿԱՆ ՕԲՍՏՐՈՒԿՏԻՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՆԶԳԱՅԱՑՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
Ընդհանուր դրույթներ
Թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդությունը (ԹՔՕՀ) բնորոշվում է շնչուղիների խցանմամբ, որը, սովորաբար, զարգացող բնույթ ունի և կապված է վնասակար մասնիկների կամ գազերի հանդեպ շնչուղիների և թոքերի բարձրացած քրոնիկական բորբոքային պատասխանով: ԹՔՕՀ-ի ախտորոշումն այժմ իր մեջ ներառում է նախկինում կիրառվող «քրոնիկական բրոնխիտե և «էմֆիզեմա» տերմինները: Քրոնիկական բրոնխիտը սահմանվում է որպես 2 հաջորդական տարում, ընդհանուր առմամբ` 3 ամիս տևողությամբ, քրոնիկական խորխարտադրությամբ հազ, երբ հազի այլ պատճառները (օրինակ, բրոնխէկտազներ) բացառվել են: Փոքր շնչուղիների բորբոքումն առաջացնում է խցանում և օդի թակարդում, որը բերում է օդափոխություն/արյունամատակարարում (V/Q) հարաբերության անհամապատասխանության և շնչառական մկանների վատ աշխատանքի: Էմֆիզեման հյուսվածաբանական ախտորոշում է, որի դեպքում սահմանային բրոնխիոլներից հեռակա գտնվող օդատարածքներն ախտաբանական և կայուն կերպով մեծացած են` առանց ակնհայտ ֆիբրոզի առկայության: Ալվեոլների կառուցվածքային ամբողջականության կորուստը բերում է գազերի նվազ տեղափոխման, ինչպես նաև V/Q հարաբերության անհամապատասխանության: Հաճախ հնարավոր չէ տարբերակում անցկացնել այս երկու ենթատեսակների միջև, և դրանց հարաբերական ազդեցությունները յուրաքանչյուր հիվանդի դեպքում տարբեր է: ԹՔՕՀ-ի համար չկա որևէ եզակի ախտորոշման եղանակ: Ախտորոշումը հիմնվում է հիվանդության պատմության, զննման և շնչուղիների խցանման շնչաչափական հաստատման համակցության վրա: Մեծ Բրիտանիայի առողջության և բժշկական օգնության տրամադրման ազգային ինստիտուտը (NICE) և Թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության համաշխարհային նախաձեռնությունը (GOLD) տրամադրում են ԹՔՕՀ-ի ախտորոշման և գնահատման ուղեցույցներ: ԹՔՕՀ-ի ամենակարևոր վտանգի գործոնը ծխախոտի օգտագործումն է: Վտանգի այլ գործոններն են փոշուն և մթնոլորտի աղտոտմանը մասնագիտության հետ կապված ենթարկումը, վատ կենցաղատնտեսական պայմանները, կրկնվող վիրուսային վարակները, ɑ-1 հակատրիփսինի անբավարարությունը և տարբեր այլ տարածքային փոփոխական գործոններ: Ժառանգական գործոնը նույնպես կարող է նշանակություն ունենալ: ԹՔՕՀ-ի ախտորոշումը պետք է դիտարկել 35 տարեկանից բարձր տարիքի հիվանդների մոտ, ովքեր ունեն որևէ վտանգի գործոն (հիմնականում ծխախոտի օգտագործում) և ներկայանում են ֆիզիկական ակտիվության ժամանակ շնչարգելությունով, քրոնիկական հազով, մշտական խորխարտադրությամբ, հաճախակի ձմեռային «բրոնխիտներով» կամ սուլող շնչառությամբ: Շնչուղիների խցանումը պետք է հաստատել հետբրոնխալայնացման շնչաչափումով: ԹՔՕՀ-ն ախտորոշելու համար շնչուղիների խցանումը սահմանվում է ՈՒԱԾ1/ՈՒԿՏ հարաբերության <0.7 ցուցանիշով: ԹՔՕՀ-ի ծանրության գնահատման համար որևէ եզակի հետազոտություն չկա: Այն գնահատվում է բազմակի գործոնների համակցմամբ, ներառյալ` շնչուղիների խցանման աստիճանի գնահատումը, աշխատունակության անկման աստիճանը, սրացումների հաճախությունը, ԱԱԾ1, TLCO, շնչարգելության աստիճան, ֆիզիկական ակտիվության տոլերանտություն և մարմնի զանգվածի դասիչ (ՄԶԴ): ԹՔՕՀ-ի սրացումները կարող են դիտվել հաճախ` բերելով հիվանդի ախտանշանների արագ և հարաճուն վատթարացման և նորմալ, առօրյա կենսակերպի խանգարման: ԹՔՕՀ-ն կապակցված է մի շարք ուղեկցող հիվանդությունների հետ, ինչպիսիք են թոքերի քաղցկեղը և թոքային հիպերտենզիան:
Համաձայն մի շարք աղբյուրների` ԹՔՕՀ-ն լայն տարածված է վիրաբուժական հիվանդների շրջանում և հանդիպում է 5-10% ընդհանուր վիրաբուժության, 10-12% սրտային վիրաբուժության և մինչև 40% կրծքային վիրաբուժության թեկնածուների մոտ: ԹՔՕՀ-ով հիվանդներն ունեն թոքային հարվիրահատական բարդությունների բարձր վտանգ, միևնույն ժամանակ, ԹՔՕՀ-ը ցանկացած վիրահատության համար չի հանդիսանում բացարձակ հակացուցում: Ընդհանուր առմամբ, համարվում է, որ որքան հեռու է միջամտությունը ստոծանուց, այնքան ցածր է բարդությունների առաջացման հավանականությունը: Անեսթեզիոլոգը որոշիչ դերակատարում ունի ԹՔՕՀ-ով հիվանդի ընդհանուր վիճակի գնահատման, նախավիրահատական հետազոտությունների ծավալի որոշման և նեղ մասնագետների խորհրդատվությունների պահանջի որոշման հարցերում:
Գործելակարգի մշակման հիմքը
Սույն գործելակարգը մշակվել է հետևյալ արդի գրականության աղբյուրների և UptoDate տեղեկատվական շտեմարանի տվյալների հիման վրա.
1. Sweet, D. G., Carnielli, V., Greisen, G., Hallman, M., Ozek, E., Plavka, R., ... & Halliday, H. L. (2013). European consensus guidelines on the management of neonatal respiratory distress syndrome in preterm infants-2013 update. Neonatology, 103(4), 353-368.
2. DynaMed Plus [Internet]. Ipswich (MA): EBSCO Information Services. 1995 - . Record No. 115226, Bronchopulmonary dysplasia; [updated 2017 Apr 28, cited 2017 Oct 02]; Available from http://www.dynamed.com/login.aspx?direct=true&site=DynaMed&id=115226.
3. Ann R Stark, MDEric C Eichenwald, MD. Management of bronchopulmonary dysplasia. UpToDate Inc. http://www.uptodate.com (Accessed on October 02, 2017.)
4. Diaz-Fuentes, Gilda, Hafiz Rizwan Talib Hashmi, and Sindhaghatta Venkatram. եPerioperative Evaluation of Patients with Pulmonary Conditions Undergoing Non-Cardiothoracic Surgery.» Health Services Insights 9.Suppl 1 (2016): 9-23. PMC. Web. 11 Oct. 2017.
Գործելակարգի պացիենտի մոդել
Սույն գործելակարգի պացիենտի մոդելն է հիվանդանոցում ընդհանուր անզգայացման ենթարկվող թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդությամբ մեծահասակ պացիենտը (Աղյուսակ 1):
Աղյուսակ 1
Ընդհանուր անզգայացման ենթարկվող թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդությամբ պացիենտի մոդել
Մոդելի պարտադիր բաղադրիչ |
Բաղադրիչի նկարագրությունը |
Նոզոլոգիական ձևը |
Թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդություն |
Տարիքային կարգավիճակ |
Մեծահասակներ |
Հիվանդության աստիճանը |
Ցանկացած |
Հիվանդության փուլը |
Ցանկացած |
Բարդությունները |
Անկախ բարդություններից |
Կոդը ըստ ՀՄԴ-10 |
J 44.0 |
Բուժօգնության ցուցաբերման պայմանները |
Ներհիվանդանոցային |
Հապավումներ
ՈՒԱԾ1 - ուժեղացված արտաշնչման ծավալը 1-ին վայրկյանին
ՈՒԿՏ - ուժեղացված կենսական տարողություն
ԱՎԴՃ - արտաշնչման վերջում դրական ճնշում
ԸԴՃՕ - ընդմիջվող դրական ճնշումով օդափոխում
ԹՔՕՀ - թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդություն
ՄԶԴ - մարմնի զանգվածի դասիչ
I:E - ներշնչում-արտաշնչում հարաբերություն
TLCO - թոքերի CO-ի տեղափոխման գործոն
V/Q - օդափոխում/արյունամատակարարում հարաբերություն
1. Նախավիրահատական շրջան
1.1 Նախավիրահատական գնահատման ժամանակ կատարել.
1.1.1 հիվանդության պատմության մանրակրկիտ հավաքում` հատուկ ուշադրություն դարձնելով`
1.1.1.1 ծխելու պատմությանը,
1.1.1.2 շնչարգելությանը,
1.1.1.3 հազին,
1.1.1.4 խորխարտադրությանը:
1.1.1.5 Պարզել.
1.1.1.5.1 սրացումների հաճախությունը,
1.1.1.5.2 հակաբիոտիկների կամ ստերոիդների վերջին կիրառման տևողությունը,
1.1.1.5.3 ներհիվանդանոցային բուժումները,
1.1.1.5.4 տվյալներ արհեստական շնչառության ինվազիվ և ոչ ինվազիվ մեթոդների վերջին անհրաժեշտության վերաբերյալ:
1.1.2 Ֆիզիկական քննություն.
1.1.2.1 հետվիրահատական թոքային բարդությունների համար կանխատեսիչ են`
1.1.2.1.1 թուլացած շնչական ձայները,
1.1.2.1.2 երկարացած արտաշնչումը,
1.1.2.1.3 սուլոցները:
1.1.3 Ֆունկցիոնալ ընդունակության գնահատում.
1.1.3.1 որոշել ֆիզիկական վարժությունների նկատմամբ տոլերանտությունը` հարցնել բարձունքներ և աստիճաններ բարձրանալու կարողության մասին,
1.1.3.2 կատարել վարժությունների հասարակ փորձեր, որոնց արդյունքները հարաբերակցվում են վարժությունների ավելի խիստ փորձերի արդյունքների հետ`
1.1.3.2.1 աստիճաններ բարձրանալ, կամ
1.1.3.2.2 քայլքի 6 րոպեանոց փորձ:
1.1.4 Գնահատել սնուցման վիճակը.
1.1.4.1 սնուցման վատ վիճակը` <35 գ/լ մակարդակի ալբումինով, հետվիրահատական թոքային բարդությունների զարգացման բարձր կանխատեսիչ է:
1.2 Հետազոտություններ
1.2.1 Կատարել շնչաչափում.
1.2.1.1 եթե կլինիկապես հնարավոր չէ որոշել արդյոք ԹՔՕՀ-ն կառավարված է, թե ոչ:
1.2.1.2 Կրծքավանդակային վիրահատություններից առաջ:
1.2.2 Կատարել արյան գազերի որոշում չափավոր և ծանր ԹՔՕՀ-ով հիվանդների մոտ:
1.2.3 Կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունը պարտադիր չէ:
1.2.3.1 Վերջինս պետք է կատարել, եթե կլինիկորեն կասկածվում է վարակ, կամ վերջերս ախտանշանները վատթարացել են:
1.3 Դեղորայք
1.3.1 Բարձր դեղաչափով բետա-ադրենէրգիկ ագոնիստներ կամ համակարգային գլյուկոկորտիկոիդներ օգտագործող հիվանդների մոտ կատարել էլեկտրոլիտների և գլյուկոզի մակարդակի որոշում:
1.3.2 Շարունակել նշանակված ներշնչական բետա-ագոնիստ և հակախոլիներգիկ բրոնխալայնիչների, ինչպես նաև ներշնչական գլյուկոկորտիկոիդների ընդունումը նախավիրահատական շրջանում, այդ թվում` վիրահատության առավոտյան:
1.3.3 Մշտական սուլող շնչառությամբ և ֆունկցիոնալ սահմանափակումներով ԹՔՕՀ-ով հիվանդներին հարվիրահատական շրջանում տալ գլյուկոկորտիկոիդներ` անկախ օգտագործվող բրոնխալայնիչներից: Հնարավորության դեպքում խորհրդակցել թոքաբանի հետ:
1.3.4 Նախավիրահատական շրջանում տագնապը, որը բերում է ԹՔՕՀ-ի ախտանշանների վատթարացման` շնչառության հաճախացման և թոքերի գերլցման հետևանքով, կարելի է նվազեցնել ցածր դեղաչափի սեդատիվներով` միդազոլամ 0.25-0.5 մգ` չհանգեցնելով շնչառության ընկճման:
1.3.5 Նախավիրահատական շրջանում գերազանցապես ցավով պայմանավորված հաճախաշնչության դեպքում սեդատիվների փոխարեն պրեմեդիկացիան կատարել ափիոնային դեղորայքով` ֆենտանիլ 25-50 մկգ:
1.3.6 Կասեցնել թեոֆիլինի ընդունումը վիրահատությանը նախորդող երեկոյան:
1.3.7 Վիրահատությանը նախորդող վեց ամսվա ընթացքում 3-ից ավելի շաբաթ տևողությամբ >20 մգ/օր պրեդնիզոլոն կամ դրա համարժեքը (մեթիլպրեդնիզոլոն` 16 մգ/օր, դեքսամեթազոն` 2 մգ/օր, հիդրոկորտիզոն` 80 մգ/օր) ստացած հիվանդներին անզգայացումից անմիջապես առաջ էմպիրիկ կերպով տալ սթրես-դեղաչափով գլյուկոկորտիկոիդներ` մակերիկամային անբավարարության զարգացումից խուսափելու համար:
1.3.7.1 Էմպիրիկ սթրես-դեղաչափով գլյուկոկորտիկոիդներ չտալ փոքր վիրահատությունների դեպքում, երբ անեսթեզիոլոգի կողմից կատարվում է հսկում (monitored anesthesia care, MAC):
1.4 Հետաձգել վիրահատությունը, եթե հնարավոր է և անցկացնել համապատասխան բուժում.
1.4.1 շնչական ակտիվ վարակի ախտանշանների հայտնաբերման դեպքում,
1.4.2 չկարգավորված կամ վատ կարգավորված ԹՔՕՀ-ի դեպքում:
1.5 Խրախուսել ծխախոտի օգտագործման դադարեցումը նախավիրահատական շրջանում, լավագույն դեպքում` վիրահատությունից 8 շաբաթ առաջ:
1.6 Ծանր ԹՔՕՀ ունեցող հիվանդների դեպքում պլանավորել հետվիրահատական շրջանում ԻԹԲ տեղափոխումը:
1.7 Առատ խորխարտադրության դեպքում ներվիրահատական բրոնխախցանումից և թոքաբորբից խուսափելու նպատակով նախավիրահատական շրջանում կարող է կատարվել կրծքավանդակի ֆիզիոթերապիա:
2. Անզգայացման ընտրություն և ընթացք
2.1 Հնարավորության դեպքում նախընտրությունը տալ տեղային անզգայացմանը:
2.2 Հնարավորության դեպքում խուսափել շնչափողի ինտուբացիայից:
2.3 Միևնույն ժամանակ, որոշ դեպքերում, օրինակ, ճարպակալումով հիվանդների, տեղային պաշարման պահանջվող բարձր մակարդակ, տեղային անզգայացման վտանգները կարող են գերակշռել հավանական առավելություններին մեծ ծավալի սիմպատէկտոմիայի պատճառով:
2.4 Քննարկել զարկերակային մուտքի ապահովման հնարավորությունը` ԶՃ անմիջական չափման և արյան գազային կազմի բազմակի որոշումների նպատակով:
2.5 Ընդհանուր անզգայացման դեպքում, անզգայացումից առաջ, թթվածնաքաղցով բոլոր հիվանդներին կատարել նախաօքսիգենացիա:
2.6 Ընդմիջվող դրական ճնշումով օդափոխման (ԸԴՃՕ) դեպքում.
2.6.1 կիրառել արտաշնչման վերջում դրական ճնշում (ԱՎԴՃ),
2.6.2 ավելացնել արտաշնչման տևողությունը` նվազեցնելով շնչառության հաճախությունը կամ I:E հարաբերությունը (1:3-1:5):
2.7 Վիրահատության ժամանակ կատարել ստանդարտ հսկողություն.
2.7.1 շարունակական պուլսօքսիմետրիա,
2.7.2 շարունակական կապնոգրաֆիա,
2.7.3 շարունակական ԷՍԳ,
2.7.4 ջերմության շարունակական չափում,
2.7.5 ԶՃ-ի չափում 5 րոպեում առնվազն 1 անգամ:
2.8 Էքստուբացիա
2.8.1 Կատարել նստած վիճակում:
2.8.2 Էքստուբացիա կատարելուց առաջ համոզվել, որ.
2.8.2.1 նյարդամկանային դեղորայքի ազդեցությունն ամբողջապես վերականգնվել է,
2.8.2.2 մարմնի ջերմաստիճանը նորմալ է,
2.8.2.3 հիվանդը բավարար օքսիգենացված է,
2.8.2.4 PaCO(2)-ի մակարդակը մոտ է նախավիրահատական ցուցանիշին:
2.8.3 Էքստուբացիայից առաջ և հետո կարող են կիրառվել բրոնխալայնիչներ:
3. Հետվիրահատական շրջան
3.1 Հիվանդության ծանր և նշանակալի ուղեկցող հիվանդություններով դեպքերը վարել այն պայմաններում, որտեղ հնարավոր է կատարել զարկերակային արյան գազերի կանոնավոր չափում և օդափոխման ոչ ինվազիվ մեթոդների տրամադրում:
3.2 Խուսափել մնացորդային անզգայացման կամ ափիոնային դեղորայքի հետևանքով առաջացող թերօդափոխումից:
3.3 Խրախուսել վաղ շարժունությունը:
3.4 Ատելեկտազների կանխարգելման և խորխարտադրության խրախուսման համար կիրառել.
3.4.1 աղաջրով նեբուլիզացում,
3.4.2 արտածծում,
3.4.3 ֆիզիոթերապիա:
3.5 Մինչև շարժունակության ամբողջական վերականգնումը կատարել.
3.5.1 սալբուտամոլ նեբուլայզերով, 2.5 մգ, օրը 4 անգամ և
3.5.2 իպրատրոպիում, նեբուլայզերով, 500 մկգ, օրը 4 անգամ:
3.5.3 դուրս գրումից առնվազն 24 ժամ առաջ վերադարձ կատարել ներշնչական դեղաձևին:
3.6 Անցկացնել դեղաբանական թրոմբականխարգելում ցածր մոլեկուլային հեպարիններով:
3.7 Ապահովել բավարար հետվիրահատական ցավազրկում.
3.7.1 անհրաժեշտության դեպքում` նաև էպիդուրալ ցավազրկում:
4. Բժշկական ծառայությունների հիմնական և լրացուցիչ ցանկեր
4.1 Ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների պահանջներ
Հիմնական ցանկ
Ծած- կագիր |
Անվանում |
Տրամադրման հաճախականություն |
Միջին քանակ |
Ստորա- բաժանում |
Մասնագետ |
Կատարման ժամկետներ |
|
Արյան ընդհանուր հետազոտություն լեյկոֆորմուլայով |
1 |
2 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-3 օրեր |
|
Մեզի ընդհանուր հետազոտություն |
1 |
1 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-7 օրեր |
|
Արյան մեջ գլյուկոզի մակարդակի որոշում |
1 |
1 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-3 օրեր |
|
Արյան մեջ ալբումինի մակարդակի որոշում |
1 |
1 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-3 օրեր |
|
Ակտիվացված մասնակի թրոմբապլաստինի ժամանակի որոշում |
1 |
2 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-7 օրեր |
|
Արյան մեջ ֆիբրինոգենի մակարդակի որոշում |
1 |
2 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-7 օրեր |
|
Պրոտրոմբինային ժամանակի որոշում |
1 |
2 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-7 օրեր |
|
Միջազգային բնականոնացված հարաբերակցության որոշում |
1 |
2 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-7 օրեր |
|
Էլեկտրասրտագրություն |
1 |
1 |
Անզգայացման բաժանմունք |
Անզգայացման կամ վիրաբուժական բաժանմունքի բուժքույր |
1 օրը |
|
Զարկերակային ճնշման չափում |
1 |
3 |
Անզգայացման բաժանմունք |
Անզգայացման կամ վիրաբուժական բաժանմունքի բուժքույր |
1 օրը |
|
Սրտի կծկումների հաճախականության չափում |
1 |
3 |
Անզգայացման բաժանմունք |
Անզգայացման կամ վիրաբուժական բաժանմունքի բուժքույր |
1-3 օրը |
|
Պուլս օքսիմետրիա |
1 |
3 |
Անզգայացման բաժանմունք |
Անզգայացման կամ վիրաբուժական բաժանմունքի բուժքույր |
1-3 օրը |
|
Սպիրոմետրիա |
1 |
1 |
Գործիքային ախտորոշման բաժանմունք |
Գործիքային ախտորոշման բաժանմունքի բժիշկ |
1 օր |
|
Շնչափողի ինտուբացիա |
1 |
1 |
Անզգայացման բաժանմունք |
Անեսթեզիոլոգ |
1-3 օրերը |
|
Շնչափողի սանացիա |
1 |
2 |
Անզգայացման բաժանմունք |
Անեսթեզիոլոգ |
1-3 օրերը |
|
Թոքերի արհեստական օդափոխություն |
1 |
1 |
Անզգայացման բաժանմունք |
Անեսթեզիոլոգ |
1-3 օրերը |
|
Ծայրամասային երակային կաթետերի տեղադրում |
1 |
1 |
Անզգայացման բաժանմունք |
Անեսթեզիոլոգ |
1-3 օրերը |
|
Միզապարկի կաթետերավորում |
1 |
1 |
Անզգայացման բաժանմունք |
Անեսթեզիոլոգ |
1-3 օրերը |
|
Անզգայացման մասնագետի խորհրդատվություն |
1 |
2 |
Անզգայացման բաժանմունք |
Անեսթեզիոլոգ |
1-3 օրը |
4.2. Ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների պահանջներ
Լրացուցիչ ցանկ
Ծած- կագիր |
Անվանում |
Տրամադրման հաճախականություն |
Միջին քանակ |
Ստորաբաժանում |
Մասնագետ |
Կատարման ժամկետներ |
|
ԱՍՏ/ԱԼՏ |
0.5 |
1 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-7 օրեր |
|
Արյան մեջ բիլիռուբինի մակարդակի որոշում |
0.5 |
1 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-7 օրեր |
|
Արյան մեջ միզանյութի մակարդակի որոշում |
0.5 |
1 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-3 օրեր |
|
Արյան մեջ կրեատինինի մակարդակի որոշում |
0.5 |
1 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-7 օրեր |
|
Արյան մեջ էլեկտրոլիտների (Na, K, Cl) մակարդակի որոշում |
0.5 |
1 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-7 օրեր |
|
Նեղ մասնագետի խորհրդատվություն |
0.5 |
2 |
Այլ բաժանմունքներ |
Ցանկացած նեղ մասնագետ |
1 օրը |
|
Բրոնխոսկոպիա |
0.25 |
1 |
Ինտենսիվ թերապիայի բաժանմունք |
Ինտենսիվ թերապևտ/էնդոսկոպիստ |
1-3 օրերը |
|
Կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն |
0.25 |
1 |
Ճառագայթա- բանական ախտորոշման ծառայություն |
Բժիշկ-ճառագայթա-բան/տեխնիկ |
1-3 օրերը |
|
Կրծքավանդակի ՀՇ հետազոտություն |
0.1 |
1 |
Ճառագայթա- բանական ախտորոշման ծառայություն |
Բժիշկ-ճառագայթա-բան/տեխնիկ |
1-3 օրեր |
|
Որովայնի և փոքր կոնքի ԳՁՀ |
0.25 |
1 |
Ճառագայթա- բանական ախտորոշման ծառայություն |
Բժիշկ-ճառագայթա-բան/տեխնիկ |
1-3 օրեր |
|
Ուլտրաձայնային Էխոսրտագրություն |
0.25 |
1 |
Ճառագայթա- բանական ախտորոշման ծառայություն |
Բժիշկ-ճառագայթա-բան/տեխնիկ |
1-3 օրեր |
5. Դեղերի հիմնական և լրացուցիչ ցանկեր
5.1. Դեղորայքային բուժման պահանջներ
Հիմնական ցանկ
ԴԹԽ |
ԱԹՔԴ |
ՄՈԱ |
Նշանակման հաճախականություն |
ԿՈԴ |
ՀԿԴ |
Մասնագետ |
Կատարման ժամկետներ |
Էլեկտրոլիտների լուծույթներ |
B05CB01 |
0.9% NaCL |
1 |
2.0 լ |
4.0 լ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Էլեկտրոլիտների լուծույթներ |
B05BB01 |
Ռինգերի լուծույթ |
1 |
2.0 լ |
4.0 լ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Էլեկտրոլիտների լուծույթներ |
B05BB01 |
Հավասարակշռված ջրաաղային լուծույթ |
1 |
2.0 լ |
4.0 լ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Բժշկական գազեր |
V03AN01 |
Թթվածին |
1 |
5.76 լ |
17.28 լ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Քնաբեր միջոցներ` հալոգենացված հիդրոկարբոններ |
N01AB06 |
Իզոֆլյուրան |
1 |
15 մլ |
15 մլ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1 օր |
Քնաբեր միջոցներ` հալոգենացված հիդրոկարբոններ |
N01AB08 |
Սևոֆլյուրան |
1 |
12 մլ |
20 մլ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1 օր |
Հակաբիոտիկներ` ցեֆալոսպորին |
J01DD04 |
Ցեֆտրիաքսոն |
1 |
2.0 գ |
2.0 գ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1 օր |
Միոռելաքսանտներ |
M03AC04 |
Ատրակուրիումի բեզիլատ |
1 |
150 մգ |
150 մգ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1 օր |
Քնաբեր միջոցներ |
N05CD08 |
Միդազոլամ |
1 |
15.0 մգ |
105.0 մգ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Ընդհանուր անզգայացման ոչ ինհալացիոն միջոցներ |
N01AX10 |
Պրոպոֆոլ |
1 |
800 մգ |
800 մգ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1 օր |
Ցավազրկող թմրեցուցիչ միջոցներ |
N02AA01 |
Մորֆին |
1 |
10.0 մգ |
30.0 մգ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Ափիոնային անզգայացնող միջոցներ |
N02AX02 |
Տրամադոլ |
1 |
200 մգ |
600 մգ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Հակամակարդիչներ` Հեպարին |
B01AB06 |
Ֆրաքսիպարին |
1 |
0.3 մլ |
0.9 մլ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Տեղային անզգայացողներ, հակաառիթմիկներ |
C01BB01 |
Լիդոկային |
1 |
240.0 մգ |
240.0 մգ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1 օր |
Տեղային անզգայացողներ, հակաառիթմիկներ |
N01BB01 |
Բուպիվակաին |
1 |
15.0 մգ |
15.0 մգ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1 օր |
Բետա 2 ադրեներգիկ ընկալիչների ընտրողական ագոնիստներ |
R03AC02 |
Սալբուտամոլ |
1 |
0.8 մգ |
1.6 մգ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Պրոտոնային պոմպի արգելակիչներ |
A02BC01 |
Օմեպրազոլ |
0.5 |
20.0 մգ |
60.0 մգ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Պրոտոնային պոմպի արգելակիչներ |
A02BC02 |
Պանտոպրազոլ |
0.5 |
40.0 մգ |
120.0 մգ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
5.2. Դեղորայքային բուժման պահանջներ
Լրացուցիչ ցանկ
ԴԹԽ |
ԱԹՔ |
ՄՈԱ |
Նշանակման հաճախականություն |
ԿՈԴ |
ՀԿԴ |
Մասնագետ |
Կատարման ժամկետներ |
Հակաբիոտիկներ` ֆթորխինոլոն |
J01MA14 |
Մոքսիֆլոքսացին |
0.25 |
0.4 գ |
0.4 գ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1 օր |
Պլազմայի փոխարինման միջոցներ |
B05AA01 |
Ալբումինի20% լուծույթ |
0.25 |
200 մլ |
600 մլ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1 օր |
Կարդիոտոնիկներ |
C01CA07 |
Դոբուտամին |
0.1 |
1.8 մգ |
3.6 մգ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Ադրենոմիմետիկներ |
C01CA04 |
Դոպամին |
0.1 |
1.8 մգ |
3.6 մգ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Մ-խոլինո արգելակիչներ |
S01FA01 |
Ատրոպին |
0.05 |
10.0 մգ |
30.0 մգ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1 օր |
Ոչ ստերոիդ հակաբորբոքային միջոցներ |
M01AB05 |
Դիկլոֆենակ |
0.5 |
75.0 մգ |
75.0 մգ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1-2 օր |
Ոչ ստերոիդ հակաբորբոքային միջոց |
M01AB15 |
Կետորոլակ |
0.5 |
30.0 մգ |
60.0 մգ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1-2 օր |
Ցավազրկող ոչ թմրեցուցիչ միջոցներ |
N02BE01 |
Պարացետամոլ |
0.5 |
1.5 գ |
3.0 գ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
|
|
|
|
|
|
|
|
6. Պահանջներ աշխատանքի ռեժիմի, հանգստի, բուժման կամ վերականգնման նկատմամբ
Սույն գործելակարգի համաձայն, տվյալ պահանջների կատարումը պարտադիր չէ:
7. Պահանջներ սննդակարգի նշանակման և սահմանափակումների վերաբերյալ
Սույն գործելակարգի համաձայն, տվյալ պահանջների կատարումը պարտադիր չէ:
8. Հիվանդի հոժարակամ տեղեկացված համաձայնության ստացման առանձնահատկությունները գործելակարգը կատարելիս և հիվանդին, ինչպես նաև ընտանիքի անդամներին լրացուցիչ տեղեկատվության տրամադրում
Հարկավոր է պացիենտի հետ համատեղ քննարկել անզգայացման խնդիրները և հավանական ելքերը:
9. Պացիենտի տվյալ մոդելի հնարավոր ելքերը
Պացիենտի տվյալ մոդելի հնարավոր ելքերի ցանկ
Ելքի անվանում |
Ելքի զարգացման հաճախականություն |
Ելքին հասնելու մոտավոր ժամկետ |
Բժշկական օգնության ցուցաբերման հաջորդականություն |
Ապաքինում ֆիզիոլոգիական գործընթացի կամ ներգրավված օրգանի ֆունկցիայի մասնակի վերականգնմամբ |
85% |
|
Անցում համապատասխան վերականգնողական ուղեցույցին/գործելակարգին |
Ապաքինում ֆիզիոլոգիական գործընթացի կամ ներգրավված օրգանի ֆունկցիայի ամբողջական կորստով |
10% |
|
Անցում համապատասխան վերականգնողական ուղեցույցին/գործելակարգին |
Բժշկահարույց բարդությունների զարգացում |
5% |
|
Անցում համապատասխան ախտաբանության բուժման ուղեցույցին/գործելակարգին |
Մահացու ելք |
5% |
|
Հետվիրահատական շրջանում |