Սեղմել Esc փակելու համար:
ՎՆԱՍՎԱԾՔԱՅԻՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՎՆԱՍՎԱԾՔԱՅԻՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԿՈԱԳՈՒԼՈՊԱԹԻԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՎԱՂ Շ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

14 մարտի 2019 թվականի N 13-Ն

 

ՎՆԱՍՎԱԾՔԱՅԻՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԿՈԱԳՈՒԼՈՊԱԹԻԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՎԱՂ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.3 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել` «Վնասվածքային զանգվածային արյունահոսությամբ և կոագուլոպաթիայով պացիենտների վաղ շրջանի վարման գործելակարգ»-ը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարար

Ա. Թորոսյան

 

Հավելված
Առողջապահության նախարարի
14 մարտի 2019 թ.
N 13-Ն հրամանի

 

ՎՆԱՍՎԱԾՔԱՅԻՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԿՈԱԳՈՒԼՈՊԱԹԻԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՎԱՂ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

Ընդհանուր դրույթներ

Ծանր վնասվածքը բնութագրվում է հիվանդացության ու մահացության նշանակալի բարձր մակարդակներով: Արդի գիտագործնական աղբյուրները խորհուրդ են տալիս վնասվածքներով պացիենտներին տեղափոխել միանգամից վնասվածքների մասնագիտացված կենտրոն և սկզբնական վերակենդանացման ժամանակ հանձնարարվում են այնպիսի մոտեցումներ, ինչպիսիք են` զանգվածային արյունահոսության ռիսկի և վիճակի ծանրության կանխորոշիչ սանդղակների կիրառում, հեղուկների ներմուծման պահպանողական ռազմավարություն, հեմոդինամիկայի խիստ վերահսկում, արյան բաղադրամասերի թիրախային և հավասարակշռված փոխներարկում, կոագուլացիայի վերահսկման միջոցառումների վաղ մեկնարկ և այլն: Վնասվածքային զանգվածային արյունահոսությունը պահանջում է բազմամասնագիտական թիմի օպերատիվ և ներդաշնակ աշխատանք, որի առանցքային օղակները վերահսկվում են նախապես մշակված որակի ցուցանիշների օգնությամբ:

 

Գործելակարգի մշակման հիմքը

Սույն գործելակարգը մշակվել է Հայաստանի Անեսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների միության անդամների կողմից` Վնասվածքային արյունահոսության ընդլայնված վարման Համաեվրոպական բազմամասնագիտական աշխատանքային խմբի (pan-European, multidisciplinary Task Force for Advanced Bleeding Care in Trauma) կողմից 2016 թ. մշակված «Վնասվածքային զանգվածային արյունահոսության և կոագուլոպաթիայի վարման կլինիկական ուղեցույցի» հիման վրա:

 

Հապավումներ

ԳՈՒՎ - գանգուղեղային վնասվածք

ԶՃ - զարկերակային ճնշում

ԹՍՊ - թարմ սառեցված պլազմա

ԻԹԲ - ինտենսիվ թերապիայի բաժանմունք

ՀԴԹ - հակաթրոմբոցիտար դեղորայքի

ՀՄԴ-10 - հիվանդությունների միջազգային դասակարգում

ՀՇ - համակարգչային շերտագրություն

ՀՊ - հիմքի պակասորդ

ՆԳԱ - ներգանգային արյունահոսություն

ՎՆԾԱ - Վնասվածքի հետ նույնականացված ծանր արյունահոսության սանդղակ

ՈՒՁՀ - ուլտրաձայնային հետազոտություն

ABC (Assessment of Blood Consumption score) - Արյան սպառման գնահատման սանդղակ

ACS (American College of Surgeons) - Ամերիկայի վիրաբույժների քոլեջ

ATLS (Advanced Trauma Life Support) - Վնասվածքների ընդլայնված կենսապահովում

PaO2 - թթվածնի մասնական ճնշումը զարկերակային արյան մեջ

PaCO2 - ածխաթթու գազի մասնական ճնշումը զարկերակային արյան մեջ

aPTT (activated partial thromboplastin time) - Ակտիվացված մասնակի թրոմբապլաստինի ժամանակ (ԱՄԹԺ)

INR (international normalized ratio) - Միջազգային բնականոնացված հարաբերակցություն (ՄԲՀ)

 

Գործելակարգի պացիենտի մոդել

Սույն գործելակարգի պացիենտի մոդելն են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հիմնարկների ընդունարաններում և վերակենդանացման բաժանմունքներում գտնվող տարբեր ծագումնաբանությամբ և ծանրության աստիճանի վնասվածքային զանգվածային արյունահոսությամբ մեծահասակ պացիենտները (Աղյուսակ 1):

 

Աղյուսակ 1

Վնասվածքային զանգվածային արյունահոսությամբ և կոագուլոպաթիայով մեծահասակ պացիենտի մոդել

 

Մոդելի պարտադիր բաղադրիչ Բաղադրիչի նկարագրությունը
Նոզոլոգիական ձևը Վնասվածքային կրկնակի կամ բազմակի արյունահոսություն
Տարիքային կարգավիճակ Մեծահասակներ
Հիվանդության աստիճանը Ցանկացած
Հիվանդության փուլը Վաղ շրջան
Բարդությունները Ցանկացած
Կոդը ըստ ՀՄԴ-10 T79.2
Բուժօգնության
ցուցաբերման պայմանները
Հիվանդանոցային

 

1. Սահմանումներ և գործելակարգի ծածկույթ

1.1. Զանգվածային վնասվածքային արյունահոսության մասին խոսում են, երբ առկա են ստորև նշվածներից առնվազն որևէ մեկը.

- Շրջանառող արյան ծավալին հավասարարժեք կորուստ 24 ժամվա ընթացքում:

- Արյան ծավալի 50% կորուստ 3 ժամերի ընթացքում:

- Արյան շարունակական կորուստ 150 մլ/ժ արագությամբ:

- Արյան շարունակական կորուստ 1.5 մլ/կգ/ժ արագությամբ 20 րոպեների ընթացքում:

- Սուր արյունահոսություն, որը, չնայած հեղուկների համալրմանը և միջամտական բուժմանը, հանգեցրել է վիճակի դեկոմպենսացիայի և արյան շրջանառության անբավարարության:

1.2. Վնասվածքների հետ նույնականացված սուր կոագուլոպաթիան բազմագործոնային առաջնային վիճակ է, որն առաջանում է արյունահոսությունից առաջացած շոկի, հյուսվածքային վնասմամբ պայմանավորված թրոմբին-թրոմբոմոդուլին կոմպլեքսի առաջացման և հակամակարդիչ ու ֆիբրինոլիտիկ ուղիների համատեղ ակտիվացման արդյունքում:

1.3. Զանգվածային վնասվածքային արյունահոսության և կոագուլոպաթիայի բուժման վաղ շրջանը սույն գործելակարգի շրջանակներում նախահիվանդանոցային և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բուժհաստատություն ընդունվելուն հաջորդող 24-ժամյա փուլն է: Վիրաբուժական միջամտությունների և հետագա վերակենդանացման մարտավարությունը գտնվում են սույն գործելակարգի ծածկույթից դուրս:

 

2. Համալիր վարման սկզբունքներ

Առաջնային վերակենդանացում և արյունահոսության հետագա կանխարգելում

Վնասվածքներով պացիենտներին հարկավոր է միանգամից տեղափոխել համապատասխան մասնագիտացված վնասվածքային բուժհաստատություն/բաժանմունք վնասվածքի և արյունահոսության կառավարման միջև անցած ժամանակը հասցնելով նվազագույնի:

Տեղափոխող անձնակազմը պարտավոր է իրազեկել ընդունող բուժհաստատությանը սպասվող դեպքի վերաբերյալ հավանական ժամանումից առնվազն 30 րոպե առաջ:

Վերջույթի բաց վնասվածքից առաջացած կյանքին սպառնացող արյունահոսության կասեցման համար նախավիրահատական փուլում որպես առընթեր միջոց հարկավոր է կիրառել տուռնիկետ:

Նախահոսպիտալային փուլում խուսափել հիպօքսեմիայից, հիպերօքսիայից` PaO2 ≥200 մմ ս.ս. (27կՊա) և գերօդափոխումից` PaCO2 ≤35 մմ ս.ս. (5.0 կՊա): Գերօդափոխումը հարկավոր է կիրառել միայն ուղեղային ճողվածքի սպառնացող նշանների դեպքում:

Ապահովել ծայրամասային երակային մուտք` ≥1 երակային կաթետերով (16-18G) և սկսել ինֆուզիոն թերապիա (մանրամասները տես` III. Հյուսվածքային օքսիգենացիա, հեղուկի տեսակ և ջերմաստիճանի կառավարում բաժնի 17 և 19 կետերը):

 

3. Արյունահոսության ախտորոշում և մոնիտորինգ

Բժիշկը պետք է կլինիկորեն գնահատի վնասվածքային արյունահոսության աստիճանը` համակցված հաշվի առնելով պացիենտի ֆիզիոլոգիական կարգավիճակը, վնասվածքի անատոմիական բնույթը, վնասվածքի մեխանիզմը և պացիենտի օրգանիզմի պատասխանն առաջնային վերակենդանացմանը:

Զանգվածային արյունահոսությամբ և, հետևաբար, զանգվածային փոխներարկման կարիք ունեցող վնասվածքներով պացիենտների արագ հայտնաբերման նպատակով հարկավոր է կիրառել Արյան սպառման գնահատման սանդղակը (Assessment of Blood Consumption [ABC] score) (տես` Հավելված 1. Աղյուսակ 1.):

Արյան կորստի մեկնարկային գնահատումը պետք է կատարվի Վնասվածքի ընդլայնված կենսապահովման (Advanced Trauma Life Support, ATLS) դասակարգման հիման վրա (տես` Հավելված 1. Աղյուսակ 2.):

Հեմոռագիկ շոկով և արյունահոսության հայտնաբերված աղբյուրով պացիենտները պետք է ենթարկվեն արյունահոսության կառավարմանն ուղղված անհապաղ միջամտության, անգամ, եթե սկզբնական վերակենդանացման միջոցառումները հաջող են:

Հեմոռագիկ շոկով և արյունահոսության չհայտնաբերված աղբյուրով ներկայացող պացիենտները պետք է անհապաղ ենթարկվեն հետագա ընդլայնված հետազոտությունների:

Իրանի ենթադրվող վնասվածքով պացիենտների շրջանում ազատ հեղուկի հայտնաբերման համար հարկավոր է կատարել վաղ ճառագայթաբանական հետազոտություններ` ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) կամ կոնտրաստ նյութով ՀՇ:

 

4. Ներկրծքավանդակային, ներորովայնային կամ հետորովայնամզային արյունահոսությամբ և հեմոդինամիկ անկայուն պացիենտները պետք է ենթարկվեն շտապ վիրահատական միջամտության:

5. Հեմոդինամիկ կայուն վնասվածքներով պացիենտների շրջանում ՀՇ-ն առաջին ընտրության ախտորոշիչ մեթոդ է:

6. Սկզբնական ցածր հեմոգլոբինի մակարդակը պետք է դիտարկվի որպես կոագուլոպաթիայի հետ նույնականացված ծանր արյունահոսության ցուցանիշ:

7. Որպես արյունահոսության լաբորատոր ցուցանիշ` հարկավոր է օգտագործել հեմոգլոբինի մակարդակի կրկնակի չափումները, քանի որ հեմոգլոբինի սկզբնական նորմալ արժեքը կարող է քողարկել արյունահոսությունը:

8. Պլազմայի լակտատի և/կամ հիմքի պակասուրդի չափումները հանդիսանում են արյունահոսության և շոկի ծանրության գնահատման և վերահսկման զգայուն թեստեր:

9. Հարկավոր է պլանային կարգով անցկացնել մակարդելիության վաղ և կրկնակի վերահսկումներ, օգտագործելով ավանդական լաբորատոր չափումներ (պրոթրոմբինային ժամանակ (ՊԺ), ակտիվացված մասնակի թրոմբապլաստինի ժամանակ (ԱՄԹԺ), թրոմբոցիտների քանակ և ֆիբրինոգեն):

 

10. Հյուսվածքային օքսիգենացիա, հեղուկի տեսակ և ջերմաստիճանի կառավարում

Վնասվածքների վարման առաջնային փուլում մինչև զանգվածային արյունահոսության դադարեցումը հարկավոր է ապահովել արյան սիստոլիկ ճնշման թիրախ` 80-90 մմ ս.ս. գանգուղեղային վնասվածքների (ԳՈՒՎ) բացակայության պարագայում: Ծանր ԳՈՒՎ-ով (ԳԿՍ ≤8) պացիենտների դեպքում պետք է ձգտել ապահովել 80 մմ ս.ս. միջին ԶՃ:

ա. Մինչև արյունահոսության կառավարման հասնելը, թիրախային արյան ճնշման ապահովելու նպատակով հարկավոր է կիրառել սահմանափակ ինֆուզիոն թերապիայի ռազմավարություն:

բ. Կյանքին սպառնացող հիպոտենզիայի առկայության պայմաններում թիրախային զարկերակային ճնշման ապահովման համար, ի հավելում հեղուկներին, հարկավոր է ներմուծել անոթասեղմիչներ: Միոկարդիալ դիսֆունկցիայի առկայության դեպքում հարկավոր է ներմուծել ինոտրոպներ:

11. Հիպոտենզիվ արյունահոսող վնասվածքային պացիենտների հեղուկային թերապիան հարկավոր է սկսել իզոտոնիկ կրիստալոիդային լուծույթներով.

ա. Հարկավոր է խուսափել 0.9% NaCl-ի լուծույթի մեծ (≥1.5 լ) ծավալների ներմուծումից: Հավելյալ ծավալների պահանջի դեպքում` քննարկել հավասարակշռված ջրաաղային լուծույթների և/կամ անոթասեղմիչների ու կոլոիդների ներմուծումները:

բ. Ծանր ԳՈՒՎ-ով դեպքերում հարկավոր է զերծ մնալ հիպոտոնիկ լուծույթների կիրառումից, ինչպիսին է Ռինգերի լակտատը:

գ. Կոլոիդների կիրառումը հարկավոր է սահմանափակել` հաշվի առնելով հեմոստազի վրա կողմնակի ազդեցությունները:

12. Հարկավոր է ապահովել հեմոգլոբինի 7-9 գ/դլ թիրախային մակարդակ:

13. Հարկավոր է ապահովել նորմոթերմիայի հասնելու և պահպանելու համար` ջերմության կորստի նվազմանը և հիպոթերմիկ պացիենտների տաքացմանն ուղղված միջոցառումների վաղ կիրառում:

14. Արյունահոսության և կոագուլոպաթիայի մեկնարկային վարում

Ենթադրյալ զանգվածային արյունահոսությամբ պացիենտների մեկնարկային վարման ժամանակ հարկավոր է կիրառել թարմ սառեցված պլազմա (ԹՍՊ) և էրիթրոցիտներ նվազագույնը 1:2 հարաբերությամբ, ըստ պահանջի:

Եթե կիրառվում է պլազմայի հիմքով կոագուլացիոն վերակենդանացման ռազմավարություն, հարկավոր է ներմուծել ԹՍՊ ՊԺ-ի և ԱՄԹԺ-ի նորմայից <1.5 անգամ արժեք ապահովելու համար:

Արյունահոսող կամ արյունահոսման վտանգով վնասվածքային պացիենտներին հնարավորինս շուտ, սակայն ոչ ուշ, քան վնասվածքի պահից 3 ժամերի ընթացքում, հարկավոր է ներմուծել տրանեքսամաթթու 1գ դեղաչափով 10 րոպեի ընթացքում, հաջորդելով 1գ/8ժ ն/ե ներմուծումով:

Նշանակալի արյունահոսությամբ կամ ներգանգային արյունահոսությամբ պացիենտներին, ովքեր բուժվել են հակաթրոմբոցիտային դեղորայքով, հարկավոր է ներմուծել թրոմբոցիտներ:

 

15. Բժշկական ծառայությունների հիմնական և լրացուցիչ ցանկեր

15.1. Ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների պահանջներ

 

Հիմնական ցանկ

 

Ծած-
կագիր
Անվանում Տրամադրման
հաճախականություն
Միջին քանակ Ստորաբաժանում Մասնագետ Կատարման ժամկետներ
  Արյան ընդհանուր հետազոտություն լեյկոֆորմուլայով     1        2    Լաբորատոր ախտորոշման ծառայություն Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ Նույն օրը
  Մեզի ընդհանուր հետազոտություն 1 1 Լաբորատոր ախտորոշման ծառայություն Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ Նույն օրը
  Արյան մեջ գլյուկոզի մակարդակի որոշում 1 1 Լաբորատոր ախտորոշման ծառայություն Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ Նույն օրը
  Արյան մեջ լակտատի մակարդակի որոշում 1 1 Լաբորատոր ախտորոշման ծառայություն Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ Նույն օրը
  Արյան մեջ ալբումինի մակարդակի որոշում 1 1 Լաբորատոր ախտորոշման ծառայություն Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ Նույն օրը
  Արյան մեջ բիլիռուբինի մակարդակի որոշում 1 1 Լաբորատոր ախտորոշման ծառայություն Լաբորատոր ախտորոշման ծառայության
բուժքույր/բժիշկ
Նույն օրը
  Արյան մեջ միզանյութի մակարդակի որոշում 1 1 Լաբորատոր ախտորոշման ծառայություն Լաբորատոր ախտորոշման ծառայության
բուժքույր/բժիշկ
Նույն օրը
  Արյան մեջ կրեատինինի մակարդակի որոշում 1 1 Լաբորատոր ախտորոշման ծառայություն Լաբորատոր ախտորոշման ծառայության
բուժքույր/բժիշկ
Նույն օրը
  Արյան մեջ էլեկտրոլիտների (Na, K, Ca) մակարդակի որոշում 1 1 Լաբորատոր ախտորոշման ծառայություն Լաբորատոր ախտորոշման ծառայության
բուժքույր/բժիշկ
Նույն օրը
  Ակտիվացված մասնակի թրոմբապլաստինի ժամանակի որոշում 1 2 Լաբորատոր ախտորոշման ծառայություն Լաբորատոր ախտորոշման ծառայության
բուժքույր/բժիշկ
Նույն օրը
  Արյան մեջ ֆիբրինոգենի մակարդակի որոշում 1 2 Լաբորատոր ախտորոշման ծառայություն Լաբորատոր ախտորոշման ծառայության
բուժքույր/բժիշկ
Նույն օրը
  Պրոտրոմբինային ժամանակի որոշում 1 2 Լաբորատոր ախտորոշման ծառայություն Լաբորատոր ախտորոշման ծառայության
բուժքույր/բժիշկ
Նույն օրը
  Միջազգային բնականոնացված հարաբերակցության որոշում 1 2 Լաբորատոր ախտորոշման ծառայություն Լաբորատոր ախտորոշման ծառայության
բուժքույր/բժիշկ
Նույն օրը
  Արյան գազերի և թթվահիմնային հավասարակշռության որոշում 1 2 Լաբորատոր ախտորոշման ծառայություն Լաբորատոր ախտորոշման ծառայության
բուժքույր/բժիշկ
Նույն օրը
  Բազմաօրգանային ՀՇ հետազոտություն 1 1 Ճառագայթաբա-նական ախտորոշման ծառայություն Բժիշկ-ճառագայթա-
բան/տեխնիկ
Նույն օրը
  Որովայնի և փոքր կոնքի ԳՁՀ 1 2 Ճառագայթաբանական ախտորոշման ծառայություն Բժիշկ-ճառագայթա-
բան/տեխնիկ
Նույն օրը
  Զարկերակային ճնշման չափում 1 144 Ինտենսիվ թերապիայի բաժանմունք Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույր 1-3 օրեր
  Սրտի կծկումների հաճախականության չափում 1 144 Ինտենսիվ թերապիայի բաժանմունք Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույր 1-3 օրեր
  Պուլսօքսիմետրիա 1 144 Ինտենսիվ թերապիայի բաժանմունք Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույր 1-3 օրեր
  Ծայրամասային երակային
կաթետերի տեղադրում
1 2 Ինտենսիվ թերապիայի բաժանմունք Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույր Նույն օրը
  Կենտրոնական երակային
կաթետերի տեղադրում
1 1 Ինտենսիվ թերապիայի բաժանմունք Ինտենսիվ թերապևտ Նույն օրը
  Միզապարկի կաթետերիզացիա 1 1 Ինտենսիվ թերապիայի բաժանմունք Ինտենսիվ թերապևտ Նույն օրը
  Ինտենսիվ թերապևտի խորհրդատվություն 1 12 Ինտենսիվ թերապիայի բաժանմունք Ինտենսիվ թերապևտ Նույն օրը
  Նեղ մասնագետի խորհրդատվություն 1 3 Այլ բաժանմունքներ Ցանկացած նեղ մասնագետ Նույն օրը

 

15.2. Ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների պահանջներ

 

Լրացուցիչ ցանկ

 

Ծած-
կագիր
Անվանում Տրամադրման
հաճախականություն
Միջին քանակ Ստորա-
բաժանում
Մասնագետ Կատարման ժամկետներ
  Կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն  0.25  1 Ճառագայթա-
բանական ախտորոշման ծառայություն
Բժիշկ-ճառագայթա-բան/տեխնիկ 1-3
օրերը
  Ուլտրաձայնային սրտագրություն 0.25 1 Ճառագայթա-
բանական ախտորոշման ծառայություն
Բժիշկ-ճառագայթա-բան/տեխնիկ 1-3 օրեր
  Ստորին վերջույթների դուպլեքս հետազոտություն 0.1 1 Ճառագայթա-
բանական ախտորոշման ծառայություն
Բժիշկ-ճառագայթա-բան/տեխնիկ Նույն օրը
  Պլևրալ խոռոչի պունկցիա 0.1 1 Ինտենսիվ թերապիայի բաժանմունք Թոքային վիրաբույժ Նույն օրը
  Պլևրալ խոռոչի դրենավորում 0.1 1 Ինտենսիվ թերապիայի բաժանմունք Թոքային վիրաբույժ Նույն օրը
  Վերքերի վիրակապություն 0.5 2 Ինտենսիվ թերապիայի բաժանմունք Վիրաբույժ Նույն օրը
  Շնչափողի ինտուբացիա 0.25 1 Ինտենսիվ թերապիայի բաժանմունք Ինտենսիվ թերապևտ Նույն օրը
  Շնչափողի սանացիա 0.25 2 Ինտենսիվ թերապիայի բաժանմունք Ինտենսիվ թերապևտ Նույն օրը
  Բրոնխոսկոպիա 0.25 1 Ինտենսիվ թերապիայի բաժանմունք Ինտենսիվ թերապևտ/էնդոսկոպիստ Նույն օրը
  Զարկերակային կաթետերի տեղադրում 0.25 1 Ինտենսիվ թերապիայի բաժանմունք Ինտենսիվ թերապևտ Նույն օրը

 

16. Դեղերի հիմնական և լրացուցիչ ցանկեր

16.1. Դեղորայքային բուժման պահանջներ

 

Հիմնական ցանկ

 

ԴԹԽ ԱԹՔԴ ՄՈԱ Նշանակման
հաճախականություն
ԿՈԴ ՀԿԴ Մասնագետ Կատարման
ժամկետներ
Հակաբիոտիկներ` ցեֆալոսպորին J01DD04 Ցեֆտրիաքսոն     1     2.0 գ 2.0 գ Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր Նույն օրը
Հակաբիոտիկներ` ցեֆալոսպորին J01DD01 Ցեֆոտաքսիմ 1 6.0 գ 6.0 գ Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր Նույն օրը
Ափիոնային անզգայացնող միջոցներ N01AH01 Ֆենտանիլ 1 300 մկգ 300 մկգ Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր Նույն օրը
Ցավազրկող թմրեցուցիչ
միջոցներ
N02AA01 Մորֆին 1 20.0 մգ 20.0 մգ Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր Նույն օրը
Ափիոնային անզգայացնող միջոցներ N02AX02 Տրամադոլ 1 200 մգ 200 մգ Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր Նույն օրը
Էլեկտրոլիտների լուծույթներ B05CB01 0.9% NaCL 1 2.0 լ 2.0 լ Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր Նույն օրը
Էլեկտրոլիտների լուծույթներ B05BB01 Ռինգերի լուծույթ 1 2.0 լ 2.0 լ Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր Նույն օրը
Էլեկտրոլիտների
լուծույթներ
B05BB01 Հավասարակշռված ջրաաղային լուծույթ 1 2.0 լ 2.0 լ Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր Նույն օրը
Արյան բաղադրամասեր B05AX03 Թարմ սառեցված պլազմա 1 4միավոր 4միավոր Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր Նույն օրը
Արյան բաղադրամասեր B05AX01 Էրիթրոցիտների զանգված 1 2 միավոր 2 միավոր Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր 1-3 օր
Հեմոստատիկ նյութեր B02AA02 Տրանեքսամաթթու 1 2.0 գ 2.0 գ Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր Նույն օրը
Բժշկական գազեր V03AN01 Թթվածին 1 5.7 լ 5.7 լ Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույր Նույն օրը

 

16.2. Դեղորայքային բուժման պահանջներ

 

Լրացուցիչ ցանկ

 

ԴԹԽ ԱԹՔ ՄՈԱ Նշանակման
հաճախականություն
ԿՈԴ ՀԿԴ Մասնագետ Կատարման
ժամկետներ
Հակա-
բիոտիկներ` կարբապենեմ
J01DH02 Մերոպենեմ    0.1    1.5 գ 1.5 գ Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր Նույն օրը
Հակա-
բիոտիկներ`
Պենիցիլին
J01CR05 Պիպերացիլին/ տազոբակտամ 0.1 13.5 գ 13.5 գ Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր 1-3 օր
Հակա-
բիոտիկներ` կարբապենեմ
J01DH51 Իմիպենեմ/ ցիլաստատին 0.1 2.0 գ 2.0 գ Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր Նույն օրը
Հակա-
բիոտիկներ`
ցեֆալոսպորին
J01DE01 Ցեֆեպիմ 0.1 4.0 գ 4.0 գ Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր Նույն օրը
Հակա-
բիոտիկներ` ցեֆալոսպորին
J01DD02 Ցեֆտազիդիմ 0.1 6.0 գ 6.0 գ Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր Նույն օրը
Հակա-
բիոտիկներ` ֆթորխինոլոն
J01MA14 Մոքսիֆլոքսացին 0.1 0.4 գ 0.4 գ Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր Նույն օրը
Հակա-
բիոտիկներ` ֆթորխինոլոն
J01MA12 Լևոֆլոքսացին 0.1 0.5 գ 0.5 գ Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր Նույն օրը
Հակա-
բիոտիկներ`
իմիդազոլի ածանցյալ
J01XD01 Մետրոնիդազոլ 0.1 1.5 գ 1.5 գ Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր Նույն օրը
Հակամա-
կարդիչներ`
հեպարին
B01AB06 Ֆրաքսիպարին 0.25 0.3 մլ 0.3 մլ Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր Նույն օրը
Արյան բաղադրա-
մասեր
B05AX02 Թրոմբոցիտ-
ներիզանգված
0.25 4 միավոր 4 միավոր Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր Նույն օրը
Պլազմայի փոխարինման
միջոցներ
B05AA01 Ալբումինի
20% լուծույթ
0.5 100 մլ 100 մլ Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր Նույն օրը
Ալֆա-ադրենո-
միմետիկներ
C01CA03 Նորէպինեֆրին 0.1 1.0 մգ 1.0 մգ Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր Նույն օրը
Կարդիո-
տոնիկներ
C01CA07 Դոբուտամին 0.1 1.8 մգ 1.8 մգ Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր Նույն օրը
Ադրենո-
միմետիկներ
C01CA04 Դոպամին 0.2 1.8 մգ 1.8 մգ Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր Նույն օրը
Քնաբեր միջոցներ N05CD08 Միդազոլամ 0.25 15.0 մգ 15.0 մգ Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր Նույն օրը
Ալֆա-ադրենոմի
մետիկներ
N05CM18 Դեքսմեդետոմիդին 0.1 400 մկգ 400 մկգ Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր Նույն օրը
Ընդհանուր անզգայացման ոչ ինհալացիոն միջոցներ N01AX10 Պրոպոֆոլ 0.1 400 մգ 400 մգ Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր Նույն օրը
Ցավազրկող ոչ թմրեցուցիչ
միջոցներ
N02BE01 Պարացետամոլ 0.5 2.0 գ 4.0 գ Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր Նույն օրը
Ցավազրկող ոչ թմրեցուցիչ
միջոցներ
N02BB02 Մետամիզոլ 0.5 1.0 գ 3.0 գ Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր Նույն օրը
Ոչ ստերոիդ հակա-
բորբոքային միջոցներ
M01AB05 Դիկլոֆենակ 0.5 75.0 մգ 75.0 մգ Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր Նույն օրը
Ոչ ստերոիդ հակա-
բորբոքային միջոց
M01AB15 Կետորոլակ 0.5 30.0 մգ 30.0 Մգ Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր Նույն օրը
Միոռե-
լաքսանտներ
M03AC04 Ատրակուրիումի բեզիլատ 0.05 100 մգ 100 մգ Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր Նույն օրը
Ալֆա- բետա ադրենոմի
մետիկներ
C01CA24 Ադրենալին 0.05 9.0 մգ 9.0 մգ Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր Նույն օրը
Հակաառիթմիկ միջոցներ C01BD01 Ամիոդարոն 0.05 600 մգ 600 մգ Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր Նույն օրը
Մ-խոլինո
արգելակիչներ
S01FA01 Ատրոպին 0.1 10.0 մգ 10.0 մգ Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր Նույն օրը
Կորտիկո
ստերոիդներ
C05AA09 Դեքսամետազոն 0.05 16.0 մգ 16.0 մգ Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր Նույն օրը
Տեղային անզգա-
յացնողներ,
հակա-
առիթմիկներ
C01BB01 Լիդոկաին 0.05 240.0 մգ 240.0 մգ Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր Նույն օրը
Հակաացիդեմիկ միջոցներ B05CB04 Նատրիումի բիկարբոնատ 0.1 2.0 գ 2.0 գ Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր Նույն օրը
Պրոտոնային պոմպի արգելակիչներ A02BC01 Օմեպրազոլ 0.5 20.0 մգ 20.0 մգ Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր Նույն օրը
Պրոտոնային պոմպի արգելակիչներ A02BC02 Պանտոպրազոլ 0.5 40.0 մգ 40.0 մգ Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր Նույն օրը
Դոֆամինային ընկալիչների կենտրոնական արգելակիչներ A03FA01 Մետոկլոպրամիդ 0.1 40.0 մգ 40.0 մգ Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր Նույն օրը
    Էնտերալ սնուցում 0.2 250կկալ/օրը 250կկալ/օրը Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր Նույն օրը

 

17. Պահանջներ աշխատանքի ռեժիմի, հանգստի, բուժման կամ վերականգնման նկատմամբ

Սույն գործելակարգի համաձայն, տվյալ պահանջների կատարումը պարտադիր չէ:

 

18. Պահանջներ սննդակարգի նշանակման և սահմանափակումների վերաբերյալ

Սույն գործելակարգի համաձայն, ցածր կալորիականությամբ (250 կկալ/օրը) էնտերալ սնուցումն առաջին ընտրության տարբերակն է:

 

19. Հիվանդի հոժարակամ տեղեկացված համաձայնության ստացման առանձնահատկությունները գործելակարգը կատարելիս և հիվանդին, ինչպես նաև ընտանիքի անդամներին լրացուցիչ տեղեկատվության տրամադրում

Հարկավոր է հնարավորինս շուտ պացիենտի և/կամ նրա ներկայացուցիչների հետ համատեղ քննարկել ծանր վնասվածքների դեպքում սպասվող միջամտությունները և հավանական ելքերը:

 

20. Պացիենտի տվյալ մոդելի հնարավոր ելքերը

Պացիենտի տվյալ մոդելի հնարավոր ելքերի ցանկ

 

Ելքի անվանում Ելքի զարգացման հաճախականություն Ելքին հասնելու մոտավոր ժամկետ Բժշկական օգնության ցուցաբերման հաջորդականություն
Ապաքինում ֆիզիոլոգիական գործընթացի կամ ներգրավված օրգանի ֆունկցիայի մասնակի վերականգնմամբ 50% 3 ամիս Անցում համապատասխան վերականգնողական ուղեցույցին/ գործելակարգին
Ապաքինում ֆիզիոլոգիական գործընթացի կամ ներգրավված օրգանի ֆունկցիայի ամբողջական կորստով 25% 3 ամիս Անցում համապատասխան վերականգնողական ուղեցույցին/ գործելակարգին
Բժշկահարույց բարդությունների զարգացում 5% Ցանկացած փուլում Անցում համապատասխան ախտաբանության բուժման ուղեցույցին/ գործելակարգին
Մահվան ելք 10-25% Ցանկացած փուլում  

 

 

Հավելված 1

Աղյուսակ 1

 

Արյան սպառման գնահատման սանդղակ (Assessment of Blood Consumption score)

 

  Այո Ոչ
Վնասվածքի թափանցող մեխանիզմ    
Որովայնի թիրախային ՈՒՁՀ-ի դրական արդյունքներ (Positive FAST)    
Սիստոլիկ զարկերակային ճնշումը < 90 մմ ս.ս.    
Սրտի կծկումների հաճախականությունը ≥ 120/ր ընդունման պահին    

 

Ծանուցում. յուրաքանչյուր «Այո» պատասխանի դեպքում` մեկ միավոր:

 

Աղյուսակ 2

 

Վիրաբույժների ամերիկյան քոլեջի (ACS) Վնասվածքի ընդլայնված կենսապահովման (Advanced Trauma Life Support, ATLS) արյան կորստի դասակարգում` հիմնված հիվանդի սկզբնական պատկերի (վիճակի) վրա*

 

Չափանիշներ Դաս I Դաս II Դաս III Դաս IV
Արյան կորուստ (մլ) Մինչև 750 750-1500 1500-2000 >2000
Արյան կորուստ
(% արյան ծավալ)
Մինչև 15% 15-30% 30-40% >40%
Անոթազարկ <100 100-120 120-140 >140
Սիստոլիկ արյան ճնշում Նորմալ Նորմալ Նվազած Նվազած
Անոթազարկի ճնշում
(մմ ս.ս.)
Նորմալ կամ բարձր Նվազած Նվազած Նվազած
Շնչառության հաճախություն 14-20 20-30 30-40 >35
Մեզի արտահոսք (մլ/ժ) >30 20-30 5-15 Աննշան
ԿՆՀ/մենտալ կարգավիճակ Թեթևակի անհանգիստ Թույլ անհանգիստ Անհանգիստ, խառնված Խառնված, լեթարգիկ
Սկզբնական հեղուկի փոխարինում Կրիստալոիդ Կրիստալոիդ Կրիստալոիդ
և արյուն
Կրիստալոիդ և արյուն

 

Ծանուցում. *70 կգ քաշ ունեցող տղամարդու հաշվարկով:

 

 

 

pin
Առողջապահության նախարարություն
14.03.2019
N 13-Ն
Հրաման