Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԻՋԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

14 փետրվարի 2018 թվականի N 122-Ա/2

 

i

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարի 2015 թվականի մարտի 27-ի N 203-Ն հրամանով հաստատված «Պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման և անցկացման» կարգի 4-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման և անցկացման ընթացակարգը` համաձայն Հավելված N 1-ի:

2) պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման ընդունող հանձնաժողովի կազմը (այսուհետև` ընդունող հանձնաժողով)` համաձայն Հավելված N 2-ի:

2. Ընդունող հանձնաժողովին`

1) Պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար փաստաթղթերի ընդունումը կազմակերպել տվյալ տարվա փետրվարի 20-ից ապրիլի 20-ը ներառյալ.

2) փաստաթղթերի ընդունումից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, ՀՀ կրթության և գիտության նախարարի հաստատմանը ներկայացնել պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննություններ կազմակերպող տվյալ տարվա պետական կամ հավատարմագրված ոչ պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (այսուհետ` ուսումնական հաստատություն) ցանկը և քննական առարկաների ամփոփիչ ատեստավորման քննությունների անցկացման ժամանակացույցը` ըստ մասնագիտությունների:

3. Պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննությունները կազմակերպել տվյալ տարվա համար ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված պետական կամ հավատարմագրված ոչ պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում:

4. Յուրաքանչյուր մասնագիտության գծով` ոչ ուշ, քան դրանց աշխատանքներն սկսվելուց երկու շաբաթ առաջ, ձևավորել մեկ պետական ամփոփիչ ատեստավորման հանձնաժողով, որը կգործի միայն տվյալ ուսումնական տարվա համար նախատեսվող քննաշրջանի ժամկետում:

5. ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությանը` պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների փաստաթղթերի ընդունելության հայտարարությունը տեղադրել նախարարության պաշտոնական կայքէջում և հրապարակել զանգվածային լրատվության միջոցներով:

6. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանին:

 

Լ. Մկրտչյան

 

Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կրթության և գիտության նախարարի
2018 թ. փետրվարի 14-ի
N 122-Ա/2 հրամանի

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. Սույն ընթացակարգով կարգավորվում են պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները:

2. Պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական հաստատության շրջանավարտը (այսուհետ` շրջանավարտ) սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն (այսուհետ` նախարարություն) է ներկայացնում.

1) լրացված դիմում-հայտ` համաձայն Ձև 1-ի.

2) ավարտական փաստաթղթի (դիպլոմի) ու ներդիրի (միջուկի) (առկայության դեպքում) բնօրինակները և պատճենները.

3) անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը և պատճենը.

4) 2 լուսանկար (3 X 4 չափի):

3. Դիմում-հայտը լրացվում և պահանջվող փաստաթղթերը ներկայացվում է շրջանավարտի կամ նրա լիազորված անձի կողմից:

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի (այսուհետև` նախարար) հրամանով ստեղծված ընդունող հանձնաժողովի քարտուղարի կամ նրա բացակայության դեպքում ընդունող հանձնաժողովի որևէ անդամի կողմից ստուգվում է դիմում-հայտի լրացման ճշտությունը, այն վավերացվում և ստացական է տրվում ընդունված փաստաթղթերի վերաբերյալ, որի մասին շրջանավարտը կամ նրա կողմից լիազորված անձը ստորագրում է գրանցման մատյանում:

5. Դիմում-հայտերի ընդունման ժամկետի ավարտից հետո, ընդունող հանձնաժողովի քարտուղարը ստորագրում է հայտերի բազայի մասին տեղեկանքը, որտեղ նշվում է դիմում-հայտերի քանակը, ամփոփիչ ատեստավորման քննությունների ընդհանուր թիվը: Տեղեկանքը ներկայացվում է ընդունող հանձնաժողովին:

6. Փաստաթղթերի ընդունումից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց պետական ամփոփիչ ատեստավորման քննությունները կազմակերպելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվում է պետական կամ հավատարմագրված ոչ պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ցանկ` հիմք ընդունելով սույն ընթացակարգի 5-րդ կետով սահմանված տեղեկանքը:

7. Ընդունող հանձնաժողովի կողմից կազմվում են քննական թերթիկներ, որտեղ նշվում են ամփոփիչ ատեստավորման քննություն(ներ)ը, դրանց հանձնման օրերը և ժամերը, ընտրված ուսումնական հաստատությունը: Քննական թերթը ստանալու համար մայիսի 20-ից մինչև 30-ն (ներառյալ) ընկած ժամանակահատվածում շրջանավարտը կամ նրա կողմից լիազորված անձը ներկայացնում են անձնագիր և սույն ընթացակարգի 4-րդ կետում նշված ստացականը: Քննական թերթիկը տրամադրվում է ընդունող հանձնաժողովի քարտուղարի կողմից, որի համար շրջանավարտը կամ նրա կողմից լիազորված անձը ստորագրում է գրանցման մատյանում:

8. Ուսումնական հաստատության տնօրենը` նախարարի հրամանով պետական ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ նշանակելուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի անդամների անվանական կազմը:

9. Ամփոփիչ ատեստավորման քննությունն սկսելու օրվանից առնվազն երեք շաբաթ առաջ ուսումնական հաստատությունը իր պաշտոնական կայքէջում (առկայության դեպքում) հրապարակում է քննական հարցաշարը` տվյալ մասնագիտության պետական կրթական չափորոշչի պահանջներին համապատասխան և այն տեղադրվում է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության www.edu.am պաշտոնական կայք էջում:

10. Քննություններից մեկ օր առաջ ընդունող հանձնաժողովի քարտուղարը` ընդունող հանձնաժողովի նախագահի կողմից ըստ առարկաների քննություն հանձնող շրջանավարտների հաստատված անվանացանկը և սույն ընթացակարգի 2-րդ կետով սահմանված նախարարություն ներկայացված փաստաթղթերը հանձնում է պետական ամփոփիչ ատեստավորման քննական հանձնաժողովի նախագահին:

11. Հանձնաժողովի նախագահը և նախարարության լիազոր ներկայացուցիչը, նախքան շրջանավարտների քննասենյակ մտնելը, ստուգում են անձը հաստատող փաստաթղթի և քննական թերթիկի համապատասխանությունը:

12. Ամփոփիչ ատեստավորման քննություններն անցկացվում են բանավոր:

13. Ամփոփիչ ատեստավորման քննություններն գնահատվում են հինգ բալային գնահատման համակարգով` «անբավարար», «բավարար», «լավ» և «գերազանց»:

14. Քննական գնահատականների գրանցումը կատարվում է քննություն անցկացնող ուսումնական հաստատության նախապես համարակալված և կնքված մատյաններում: Կազմվում է նաև ամփոփիչ ատեստավորման քննությունների արձանագրություն, որի մեջ նշվում են ամփոփիչ ատեստավորման քննությունների գնահատականները, հատուկ կարծիքները և այլն:

15. Տվյալ օրվա համապատասխան քննական առարկայի քննական տեղեկագրերի մեկ օրինակը նախարարության լիազոր ներկայացուցիչը, քննությունների ավարտից անմիջապես հետո, ներկայացնում է ընդունող հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին: Արձանագրությունները և քննական տեղեկագրերը ստորագրում են ամփոփիչ ատեստավորման քննական հանձնաժողովի նախագահը, անդամները և նախարարության լիազոր ներկայացուցիչը:

16. Ամփոփիչ ատեստավորման գնահատականը (անբավարար, բավարար, լավ, գերազանց) ենթակա է բողոքարկման` համաձայն հետևյալ ընթացակարգային պահանջների.

1) շրջանավարտն իրավունք ունի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովից պահանջելու լրացուցիչ մեկնաբանություններ իր գնահատականի վերաբերյալ` պետական ամփոփիչ ատեստավորման արդյունքները հայտարարելուց հետո մեկ ժամվա ընթացքում,

2) գնահատականի վերաբերյալ շրջանավարտի բողոքն ընդունվում և դիտարկվում է միայն պետական ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի կողմից ընթացակարգային խախտումների առկայության դեպքում,

3) քննական հանձնաժողովը` մերժում է փոփոխել կամ փոփոխում է գնահատականը` պատճառաբանված հիմնավորմամբ, այդ մասին տեղյակ պահելով շրջանավարտին:

4) Գնահատականը փոփոխելու դեպքում այն վավերացվում է քննական հանձնաժողովի նախագահի կողմից, որի համար քննական տեղեկագրում հանձնաժողովի նախագահը տվյալ շրջանավարտի հերթական համարը վերցնում է շրջանակի մեջ, դրա դիմաց կատարում է «Գնահատականը փոփոխված է» նշումը և ստորագրում: Փոփոխված գնահատականն անց է կացվում նոր տեղեկագրի մեջ: Գնահատականների փոփոխությունը արձանագրվում է ընդունող հանձնաժողովի կողմից:

17. Ամփոփիչ ատեստավորման քննությունների ընթացքի վերահսկողությունն իրականացվում է նախարարության լիազոր ներկայացուցիչների կողմից:

18. Պետական նմուշի դիպլոմների հատկացման համար ընդունող հանձնաժողովը նախարարին է ներկայացնում հաշվետվություն, որտեղ նշվում են տվյալ ուսումնական հաստատության շրջանավարտների անունները, ազգանունները, հայրանունները և քննական հանձնաժողովների որոշումները:

19. Շրջանավարտներին պետական նմուշի դիպլոմ հանձնվում է նախարարի համապատասխան հրամանի հիման վրա:

20. Ամփոփիչ ատեստավորման քննությունները դրական գնահատականներով հանձնած շրջանավարտներին պետական նմուշի դիպլոմ և ներդիր (պահպանելով նախկին դիպլոմի ներդիրի ընթացիկ գնահատականները) տրվում են` քննությունները կազմակերպած ուսումնական հաստատության կողմից, համապատասխան մասնագիտության քննական հանձնաժողովի նախագահի և քննությունն անցկացրած ուսումնական հաստատության տնօրենի ստորագրությամբ, վավերացված այդ ուսումնական հաստատության պետական զինանշան ունեցող կնիքով:

 

Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
կրթության և գիտության նախարարի
2018 թ. փետրվարի 14-ի
N 122-Ա/2 հրամանի

 

ԿԱԶՄ
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. Արտակ Աղբալյան-ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ (հանձնաժողովի նախագահ),

2. Կարեն Մանուկյան-ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության մասնագիտական կրթության ուսուցման բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար),

3. Հասմիկ Մանուկյան-ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ,

4. Օֆելյա Գրիգորյան-ՀՀ կրթության և գիտության նախարարության լիցենզավորման գործակալության դիտարկումների և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ,

5. Գոհարիկ Խաչատրյան-ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության մասնագիտական կրթության ուսուցման բաժնի գլխավոր մասնագետ:

 

Ձև 1

 

Հայաստանի Հանրապետության
կրթության և գիտության նախարարի
2018 թ. փետրվարի 14-ի
N 122-Ա/2 հրամանի

 

Ձև 1

 

Դիմող` ____________________
ստորագրություն
____________________
ազգանուն, անուն
Քարտուղար` ____________________
ստորագրություն
____________________
ազգանուն, անուն
«___» ______ 2018 թ. Կ.Տ

 

Ստացական

 

Պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար 2018թ. պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար ներկայացրել եմ հետևյալ փաստաթղթերը`

 

1. Դիմում 4. Դիպլոմի միջուկի բնօրինակը և պատճենը
2. Անձը հաստատող փաստաթուղթ և պատճենը 5. 2 լուսանկար (3x4 սմ չափսի)
3. Դիպլոմի բնօրինակը և պատճենը 6.

 

 

Դիմող` ____________________
ստորագրություն
____________________
ազգանուն, անուն
Քարտուղար` ____________________
ստորագրություն
____________________
ազգանուն, անուն

 

 

*Քննական թերթիկը տրվելու է ս/թ մայիսի 20-ից մինչև 30-ը ներառյալ

 

«___» ______ 2018 թ.

 

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
14.02.2018
N 122-Ա/2
Հրաման