Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԻ ՄԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՀԱՍՑԵՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ԻՆՔՆԱ ...

 

13.02.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

10 մայիսի 2019 թվականի N 553-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՀԱՍՑԵՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ԻՆՔՆԱՇԽԱՏ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ստեղծման հայեցակարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ստեղծման միջոցառումների ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան


2019 թ. մայիսի 16
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2019 թվականի մայիսի 10-ի
N 553-Լ որոշման

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՀԱՍՑԵՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ԻՆՔՆԱՇԽԱՏ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ

 

1. ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆԸ

 

1. Հայաստանի Հանրապետության հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ստեղծման հայեցակարգը (այսուհետ` հայեցակարգ) մշակվել է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից (այսուհետ` Կադաստրի կոմիտե):

 

2. ՆԱԽԱԲԱՆ

 

2. Հայեցակարգում նախանշվում են`

1) Հայաստանի Հանրապետության հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ (ավտոմատացված) տեղեկատվական համակարգի (այսուհետ` համակարգ) ստեղծման, ձևավորման մեկնարկային ուղղությունները և ռազմավարությունը.

2) ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի հասցեավորման, ինչպես նաև հասցեների պետական գրանցման ոլորտում իրականացվելիք բարեփոխումները.

3) ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությունները, քաղաքականության մշակման հիմնավորվածությունը և անհրաժեշտությունը:

3. Հայեցակարգի մշակումը նպատակաուղղված է ոլորտի պետական քաղաքականության հայեցակարգային վերանայմանը և ժամանակակից պահանջներին համահունչ դարձնելուն:

 

3. ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ, ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ

 

4. Ներկա օրենսդրական կարգավորումներով ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների հասցեավորման գործընթացը ներառում է մի քանի գործառույթ`

1) ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և անվանափոխման մասին որոշումների ընդունում և անշարժ գույքի հասցեավորում (համայնքի ղեկավար, ավագանի, մարզպետ).

2) անշարժ գույքի հասցեների գրանցում (լիազոր մարմին` Կադաստրի կոմիտե).

3) անշարժ գույքի հասցեների ռեեստրի (հասցեների վերաբերյալ տեքստային, փաստաթղթային և գրաֆիկական տվյալների մեկ միասնական, համակարգված ցանկ) վարում (լիազոր մարմին` Կադաստրի կոմիտե).

4) Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների հաշվառում (լիազոր մարմին` Կադաստրի կոմիտե):

5. Ոլորտի գործառույթները բաժանված են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև, և ոլորտում առաջանում են տեղական ինքնակառավարման մարմինների (համայնքների) և պետական մարմնի միջև տվյալների փոխանակմանն առնչվող մի շարք խնդիրներ, ինչի արդյունքում հասցեների ռեեստրը պարունակում է որոշ դեպքերում սխալ և թերի տեղեկատվություն, որն էլ տրամադրվում է շահագրգիռ պետական մարմիններին, ֆիզիկական և իրավաբանական անձանց: Գործառույթների բաժանված լինելու պարագայում ունենք հետևյալ խնդիրները`

1) հասցեների գրանցում իրականացնող և ռեեստր վարող լիազոր մարմինը` Կադաստրի կոմիտեն, ըստ էության, լիարժեք չի իրականացնում նշված գործառույթները, քանի որ բազմաթիվ համայնքներում անշարժ գույքի առաջին հասցեավորմանը հաջորդող ժամանակաշրջանում կատարված փոփոխությունները չեն ընդգրկվել հասցեների ռեեստրում կամ կադաստրային քարտեզներում: Այժմ էլ շատ են դեպքերը, երբ համայնքներում հասցեավորում իրականացնող լիազոր մարմինների կողմից կատարված անվանակոչումները, նոր հասցեավորումներն ու համարակալումները սահմանված կարգով չեն ներկայացվում պետական գրանցման, չեն ներառվում հասցեների ռեեստրում, որը հանգեցնում է անհամապատասխանությունների և բազմաթիվ անճշտությունների` դառնալով գրանցումների կասեցման կամ մերժման պատճառ.

i

2) անվանակոչման լիազոր մարմինների կողմից անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին որոշումները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներին, որի արդյունքում անշարժ գույքի նկատմամբ հասցեի պետական գրանցումը կասեցվում է.

3) նոր առաջացած անշարժ գույքի կամ անշարժ գույքի բաժանման կամ միավորման պետական գրանցման համար սեփականության սուբյեկտը նախ դիմում է տեղական ինքնակառավարման մարմին` նոր փոստային հասցե ստանալու համար (տվյալ գործընթացը քաղաքային համայնքներում, մասնավորապես` Երևանում, տևում է միջինը 3-6 օր (գանձվում է համապատասխան գումար), որից հետո այն ներկայացվում է պետական գրանցման, իսկ հասցեի գրանցման խոչընդոտ լինելու դեպքում սեփականատերը նույն գործողությունը նորից է կատարում, ինչը նրանից խլում է հավելյալ ժամանակ և ֆինանսական միջոցներ:

6. Հաշվի առնելով առկա խնդիրները և ոլորտի ներկա վիճակը` առաջարկվում են հայեցակարգային հետևյալ լուծումները`

1) Կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքում կստեղծվի հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգ, որը հասանելի կլինի շահագրգիռ մարմիններին.

2) համակարգի գործադրմամբ տեղական ինքնակառավարման մարմիններն հնարավորություն կստանան մուտք գործելու համակարգ, ներկայացնելու անշարժ գույքի հասցեավորման կամ համարակալման հայտ, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանելու դեպքում էլեկտրոնային եղանակով կբավարարվի, հակառակ դեպքում՝ կմերժվի: Հայտը բավարարվելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմնի (համապատասխան մասնագետի) կողմից համակարգ կներբեռնվի անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին համապատասխան որոշումը, որը գույքի սեփականատիրոջը կազատի անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին որոշում ներկայացնելու պարտականությունից։ Հասցեի գրանցման արդյունքում անշարժ գույքի հասցեավորման և համարակալման փոփոխությունն անմիջապես կարտացոլվի համակարգում և հասանելի կլինի օգտվողների համար.

3) հասցեների ռեեստրի տեղեկատվությունն ինքնաշխատ ձևով կարտացոլվի նաև կադաստրային, ինչպես նաև առցանց տիրույթում առկա քարտեզներում.

4) օրենսդրական համապատասխան կարգավորումներով կհստակեցվի և կդյուրացվի հասցեավորմանը վերաբերող օրենսդրական դաշտը:  

(6-րդ կետը փոփ. 11.02.21 թիվ 168-Լ որոշում)

 

4. ՀԱՍՑԵՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՀԱՍՑԵՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ԻՆՔՆԱՇԽԱՏ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

7. Հասցեների ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ստեղծման նպատակներն են`

1) ստեղծել Հայաստանի Հանրապետության հասցեների միասնական ռեգիստր, որով կլուծվեն վերը շարադրված խնդիրները.

2) հստակեցնել բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և անվանափոխման գրանցման ընթացակարգերը.

3) հստակեցնել աշխարհագրական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման մասին առաջարկների մերժման հիմքերը և դրանց հետևանքները.

4) հնարավորինս պարզեցնել անշարժ գույքի համարակալման, հասցեավորման ընթացակարգերը.

5) համընդհանուր ծանոթացման համար հասանելի դարձնել հասցեների քարտեզները (հատակագծերը).

6) ապահովել անշարժ գույքի հասցեների վերաբերյալ տեղեկատվության միատեսակությունը պետական մարմինների կողմից իրենց հանձնարարված գործառույթների իրականացման գործում` բացառելով անշարժ գույքի տարբեր օբյեկտների նույնական հասցեների առկայությունը.

7) ապահովել կադաստրային, ինչպես նաև առցանց տիրույթում առկա քարտեզներում անշարժ գույքերի ճշգրիտ հասցեների առկայությունը:

 

5. ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

8. Համակարգի ներդրման համար համայնքների հետ անհրաժեշտ կլինի իրականացնել հետևյալ աշխատանքները`

1) ճշգրտել հասցեների ռեեստրը` այն համեմատելով համայնքներում փաստացի հասցեավորման հետ, որի համար անհրաժեշտ է մեկ քաղաքային կամ հնարավորինս մեծ գյուղական համայնքում իրականացնել հասցեների ճշգրտում և պիլոտային ձևով համակարգը գործարկել նշված համայնքում.

2) մշակել հասցեների ուղղման դյուրին և օպտիմալ տարբերակ` այն մյուս համայնքներում կիրառելու նպատակով.

3) Կադաստրի կոմիտեի կայքում (e-cadastre.am) տեղադրել հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգը.

4) մարզկենտրոններում, քաղաքային համայնքներում կազմակերպել հանդիպումներ համայնքի ղեկավարների հետ, ներկայացնել հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգից օգտվելու կարգը, անհրաժեշտության դեպքում` իրականացնել մասնագետների վերապատրաստում:

 

6. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

9. Պահանջվող ֆինանսական միջոցների չափը կճշտվի հասցեների միասնական ռեգիստրի ստեղծման և ներդրման ծրագրի տեխնիկական առաջադրանքի կազմումից հետո:

(9-րդ կետը փոփ. 11.02.21 թիվ 168-Լ որոշում)

 

 

7. ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

10. Հայեցակարգի ընդունումը կնպաստի`

1) հասցեավորման առկա իրավիճակն օրենսդրությամբ սահմանված կարգի պահանջներին համապատասխանեցնելու գործընթացի արագացմանը.

2) հասցեի տրամադրման և գրանցման գործընթացի պարզեցմանը, յուրաքանչյուր բնակավայրի համար հասցեների քարտեզների ստեղծմանը և դրանց հրապարակայնությանը.

3) հասցեների ռեեստրը ինքնաշխատ տեղեկատվական համակարգի միջոցով հասանելի դարձնելը:

11. Գործընթացների իրավական կարգավորման հայեցակարգի ընդունմանը պետք է հաջորդի դրանում ամրագրված տեսլականի իրականացման օրենսդրական դաշտի կատարելագործումը:

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2019 թվականի մայիսի 10-ի
N 553-Լ որոշման
 

(2-րդ հավելվածը փոփ. 11.02.21 թիվ 168-Լ որոշում)

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՀԱՍՑԵՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ԻՆՔՆԱՇԽԱՏ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ

 

NN

ը/կ

Միջոցառման անվանումը

Ակնկալվող արդյունքը

Պատասխանատու կատարողը

Համակատարողը

Կատարման ժամկետը

Ֆինանսավորման աղբյուրը

1.

1-ին փուլ

Ճշգրտել փողոցների անվանումները՝ այն համեմատելով համայնքներում փաստացի փողոցների անվանումների հետ

Հետագա աշխատանքներն իրականացնելու համար ունենալ ճշգրտված փողոցների անվանումներ

Կադաստրի կոմիտե

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

2021 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

2.

Ճշգրտել հասցեների ռեեստրը՝ այն համեմատելով համայնքներում փաստացի հասցեավորման հետ

Հետագա աշխատանքներն իրականացնելու համար ճշգրտված հասցեների ռեեստր

Կադաստրի կոմիտե

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

2022 թ. հունվարի 3-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

3.

2-րդ փուլ

Հասցեների միասնական ռեգիստրի և տեղեկատվական համակարգի ստեղծում և Երևան համայնքի, 1 քաղաքային ու 1 գյուղական բնակավայրի հասցեավորված օբյեկտների վերաբերյալ տվյալների հավաքագրում, մուտքագրում, համակցում կադաստրային քարտեզներին և համակարգի պիլոտային գործարկում (փորձարկում), որը հետագայում կիրառվելու է նաև մյուս համայնքներում

Թերությունների վերհանում և դրանց վերացում և նախապատրաստական աշխատանքներ հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգում ճշտված ռեեստրի և կադաստրային քարտեզների ներբեռնման համար

Կադաստրի կոմիտե

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

2021 թ. մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

4.

3-րդ փուլ

Մարզկենտրոններում, քաղաքային համայնքներում համայնքի ղեկավարների հետ հանդիպումների կազմակերպում, հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգից օգտվելու կարգի ներկայացում, մասնագետների վերապատրաստում: Բոլոր համայնքներից հասցեավորված օբյեկտների վերաբերյալ տվյալների հավաքագրում, մուտքագրում և համակցում կադաստրային քարտեզներին

Համակարգում ներառված հասցեների վերաբերյալ տեղեկատվության առցանց թարմացում, ՏԻՄ մարմիններին համակարգ մուտք գործելու և անշարժ գույքի համարակալման հայտ ներկայացնելու հնարավորություն

Կադաստրի կոմիտե

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

2022 թվականի հունիսի 2-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

5.

 

Հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ (ավտոմատացված) տեղեկատվական համակարգի գործարկում՝ ինտեգրված կադաստրի և փոխգործելիության շրջանակներում

Հասցեների ռեեստրում անշարժ գույքի հասցեի անվանափոխման, համարակալման ցանկացած փոփոխության արտացոլում և հասանելիություն օգտվողների համար, հասցեի հիման վրա գործող պետական և մասնավոր ռեգիստրների և այլ համակարգերի փոխգործելիության ապահովում, ինչպես նաև տեղեկատվության ինքնաշխատ ձևով արտացոլում կադաստրային և առցանց տիրույթում առկա քարտեզներում

Կադաստրի կոմիտե

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն «ԷԿԵՆԳ» ՓԲԸ (համաձայնությամբ)

2023 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.05.2019
N 553-Լ
Որոշում